Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մադոնայի դեմ հայցը հետաձգվել է

  Պետերբուրգի դատարանը հետաձգել է հասարակական գործիչների հայցն ամերիկացի փոփ-դիվա Մադոնայի նկատմամբ։ Ակտիվիստները, ովքեր երգչուհուն մեղադրում են միասեռականության քարոզի մեջ, հայտարարել են, որ նրա պատճառով «տղաներն ու աղջիկներն ավելի շատ կայլասերվեն, ինչն էլ կհանգեցնի այդ թվում նաեւ երկրի պատշպանվածության կորստին»։  Ակտիվիստների խոսքով, Մադոնան եւ նրա պետերբուրգյան համերգի կազմակերպիչները վնաս են հասցրել ընտանիքի ինստիտուտին, խախտել են հասարակական կարգի իրավունքը, եւ ոտնձգություն են կատարել մարդու հիմնական իրավունքների հանդեպ։ «Ճիշտն ընտանիքն ու քաղաքացիական պարտքն է, այլ ոչ՝ սեռական սանձարձակությունը», - հայտարարել է հայցվորների ներկայացուցիչը։ Պատասխանող կողմն, իր հերթին, նշել է, որ օրենք չի խախտել։ Համերգի աֆիշներին հանդիսատեսին զգուշացրել են, որ այն երեխաների ու դեռահասների համար չէ, բացի այդ, տոմսերին նշված է եղել, որ միջոցառումը նախատեսված է 18-ը լրացածների համար։ Պատասխանող կողմը նաեւ անհիմն է անվանել հայցվորների փաստարկները՝ նշելով, թե, օրինակ, բարոյական տառապանքներ հասցնելու փաստն ապացուցված չէ։ Դատավորը որոշում է կայացրել, որ հայցվորները պատասխանող կողմին պետք է վճարեն այն գումարը, որը նրանք ծախսել են փաստաբանի վրա։ 10 հայցվորից յուրաքանչյուրը երկու ընկերության հասցեով պետք է վճարի 22 հազար 22 ռուբլի 22 կոպեկ, ինչպես նաեւ 16 հազար ռուբլի 16 կոպեկ երրորդ ընկերության՝ պատասխանողի հասցեով։ Սակայն, հայցվորներից մեկի՝ Դարյա Դեդովայի խոսքով, դատարանի որոշումը կբողոքարկվի։ Հիշեցնենք, որ համերգը, որից հետո Մադոնայի դեմ հայց է ներկայացվել, տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում 2012 թվականի օգոստոսի 9ն։ Այդ համերգին երգչուհին պաշտպանում էր արվամոլներին եւ «ЛГБТ» - հանրությանը, ինչն էլ մի քանի հասարակական կազմակերպությունների վրդովմունքն է առաջացրել։ Մադոնայի գործողությունների հասցրած վնասը հայցվորները գնահատել են 333 միլիոն ռուբլի։   Աղղբյուր`   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
<<Դժվար ապրուստ>> հողի վրա.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Այսօր Դեմի Մուրի ծննդյան օրն է

  1962 թվականի նոյեմբերի 11ն է ծնվել ամերիկացի հանրահայտ դերասանուհի Դեմի Մուրը:   Ծնվել է Նյու Մեխիկո Նահանգի Ռոզուել քաղաքում, մեծացել է, մեղմ ասած, ոչ օրինավոր ընտանիքում` հայրն ու մայրը կախում են ունեցել խմիչքից, հաճախ են փոխել բնակության վայրը: 16 տարեկանում Դեմին թողել է ուսումը` մոդելային գործակալությունում աշխատելու համար:   Որոշ տեղեկությունների համաձայն` նա իր հարևանուհու` երիտասարդ դերասանուհի Նաստասա Կիմսկիի խորհրդով սկսել է նկարահանվել ֆիլմերում` հետագայում դառնալով ԱՄՆ և ամբողջ աշխարհի ամենահայտնի ու ամենասիրված դերասանուհիներից մեկը:   Դեմի Մուրը խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են` «Չարլիի հրեշտակները», «Բոբբի», «Եթե պատերը կարողանային խոսել», «Միայն առաջ», «Սուրբ Էլմայի լույսերը», «Երջանկության արցունքներ», «Ջոնսների ընտանիքը», «Եվս մեկ երջանիկ օր» և այլն:   Նշենք նաև, որ հաջողակ դերասանուհին, սակայն, այնքան էլ հաջողակ չէ անձնական կյանքում. ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրի և դերասան Բրյուս Ուիլիսի հետ ամուսնություններից ու դերասան Էշթոն Քաթչերի հետ սիրային պատմությունից հետո նա այժմ միայնակ է, ծնողների նման չարաշահում է ալկոհոլը և խնդիրներ ունի իր դստրերի հետ:   Հիշեցնենք, որ Դեմին երեք դուստր ունի իր և Բրյուս Ուիլիսի հետ ամուսնությունից: Նրանց ամուսնությունը Դեմիի անձնական կյանքում ամենաերկարն է եղել` 13 տարի` 1987-2000 թվականը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բրազիլացի ֆուտբոլիստի ընկերուհին դարձել է ակումբի խորհրդանիշ (ֆոտո)

  Բրազիլական «Բոա Էսպորտե» ակումբի ֆուտբոլիստ Ռադամես Ռոդրիգեսի Դա Սլիվայի ընկերուհի Վիվիանը դարձել է ակումբի խորհրդանիշը: 37-ամյա Վիվիանը հայտնի մոդել, կինոդերասանուհի եւ պարուհի է: Մինչեւ այս նա ներկայացրել էր «Բոա Էսպորտեի» մարզաշապիկը: Բրազիլացի գեղեցկուին միշտ ճանապարհորդում է ակումբի հետ: «Բոա Էսպորտեն» հանդես է գալիս Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԹՈՄ ԿՐՈՒԶԸ ԹՈՂԵԼ Է ՔԵԹԻ ՀՈԼՄՍԻՆ ԲՈԼՈՐ ՆՎԵՐՆԵՐԸ

  Թոմ Կրուզ և Քեթի Հոլմս զույգը երկար չձգձգեց ամուսնալուծության գործընթացը. անշարժ գույքի և բանկային հաշիվները կիսելու հետ կապված խնդիրներ չառաջացան: Թոմի ամսեկան ալիմենտի վճարման քանակը կազմում է 33000 ամերիկյան դոլար, որը նա հատկացնում է Սուրիի դպրոցի, առողջական վճարումների, քոլեջի և այլ տարատեսակ ծախսումների համար: Քեթին երբեթ չի ցանկացել Կրուզից գումար կորզել: Ասում են, որ դերասանուհին ոչ թե մտածել է մեծաքանակ գումարների, այլ շուտափույթ ազատության մասին: Ի դեպ Թոմը միշտ էլ ճոխ նվերներ է արել կնոջը, իսկ ամուսնալուծությունից հետո երբեք չի ակնարկել դրանց գոյության կամ վերադարձնելու մասին: Քեթիի մոտ են մնալու ''Hermes'' ֆիրմայի պայուսակները, միլիարդավոր դոլարների հասնող զարդերը: Ամուսնալուծությունից հետո Քեթի Հոլմսը  տարատեսակ աքսեսուարների և զարդերի հետ կարող է սրտի ուզածն անել` պահել, նվիրել, վաճառել: Սակայն դերասանուհին որոշել է զարդերը պահել ապահով տեղում, իսկ Սուրիի  չափահաս դառնալուց հետո` փոխանցել դստերը: Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
17-ամյա ծագող աստղը` Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում

  Մադրիդի «Ռեալ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախատեսում է ձեռք բերել «Բոխում» կիսապաշտպան Լեոն Գորետցկուի իրավունքները: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: 17-ամյա ֆուտբոլիստն ամենատաղանդավորներից մեկն է և գերմանական ֆուտբոլի ծագող աստղ է համարվում: Պորտուգալացի մասնագետը սկզբում նախատեսում է ընդգրկել երիտասարդին «Կաստիլիա» կազմում: Հարկ է նշել, որ «արքայական ակումբ» ներկայացուցիչներն արդեն մի քանի շաբաթ է՝ հետևում են Լեոնի խաղին: Ոմանք համեմատում են նրան Միխայել Բալաքի հետ: «Մենք չենք հրաժարվի Գորեցկուի ծառայություններից: Նա դեռ շատ տարիներ հանդես կգա «Բոխում» կազմում»,- հայտնել է ակումբի մենեջերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԱՆԵՍՍԱ ՊԱՐԱԴԻՆ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է

  Վանեսսա Պարադին ամուսնալուծությունից հետո սակավաթիվ է ներկայանում հանրությանը, բայց այդ ամենին զուգահեռ միշտ հանգստանում է: Հիշեցնենք, որ Ջոնի Դեպից բաժանվելուց հետո Վանեսսան փորձում է դասավորել իր կյանքը, ինչպես նաև այդպես է վարվում Ջոնը: Վերջերս դերասանուհուն իր երեխաների հետ լրագրողները լուսանկարել էին Սեն-Տրոպե կղզում, իսկ օրերս նրան նկատել են Կորսիկայի լողափերից մեկում: Լուսանկարներում Վանեսսան կրում էր սև լողազգեստ, որը հոյակապ ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը: Հետագայում, երբ Պարադին նկատել է, որ իրեն լուսանկարում են, կիսով չափ մերկացել է` ի ցույց դնելով իր կանացի բարեմասնությունները:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :