Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մերկ Քեյթ Մոսը. ֆոտո

Հայտնի մոդել Քեյթ Մոսը մերկացել է Vogue ամսագրի իսպանական տարբերակի համար։ Լուսանկարիչ Մարիո Տեստինան որոշել է դիմել իսպանական մշակույթի ամենահայտնի կերպարին՝ կորիդային։ Արդյունքում նկարահմանը մասնակցել է նաեւ հայտնի մատադոր Խոսե Մարիա Մանզանարեսը, հայտնում է The Sun - ը։ Լուսանկարներում երիտասարդ ցլիկի փոխարեն մատադորը սանձահարում է Քեյթ Մոսին։ Ճշգրիտ դիրքերն ու լույսի հետ վիրտուոզ աշխատանքը համատեղվում են ավանադական իսպանական հանդերձանքի ճոխության հետ։ Լուսանկարների մեծ մասը բավականին ողջամիտ են։ Սակայն դրանցից մեկն ապշեցնում է իր էրոտիզմով. սանձահարված Քեյթ Մոսը կիսամերկ պառկած է թախտին, եւ, կարծես՝ լսում է Խոսե Մարիա Մանզանարեսի կրքոտ խոսքերը, ով արդեն դեն է շպրտել սպիտակաթույր վերնաշապիկը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՇՓՈԹԱՀԱՐ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ

  <<Նոր  ալիք-2012>>  մրձույթում  Հայաստանը  ներկայացնող  Սուրեն  Առուստամյանը   չգրավելով  մրցանակային  որևէ  տեղ`  դասվեց  մրցույթի  ֆավորիտների թվում  և   Հայաստան  վերադարձավ  բարձր  տրամադրությամբ  ու  մեծ  տպավորություններով: Առուստամյանին  շփոթեցրել  է  նախապես  որոշված  երգերի   փոփոխությունը, սակայն  անգամ  այդ  պայմաններում  երգիչը  իրեն  դրսևորել  է  լավ,  և  իր  ուժերը  փորձել  նաև  փոփ  ոճում:   <<Նոր  ալիք-2012>> մրցանակային  ընդհանուր  ֆոնդը  կազմում  էր  100  հազար  եվրո,  որից  ուղիղ  կեսը  հասավ  հաղթողին: Երկրորդ  տեղ  գրավողը  ստացավ  30  հազար  եվրո դրամական  պարգև,  իսկ  երրորդ  տեղի  համար  սահմանված  էր  20  հազար  եվրո:    Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
Գարիկ Պապոյանի եւ Նարինե Դովլաթյանի անակնկալը.

  Նոյեմբերի 6ն, Գարիկն իր էջում տեղադրեց տեղեկություն այս իրադարձության մասին, որը մեզ շատ հետաքրքրեց և մենք փորձեցինք պարզաբանել որոշակի մանրամասներ կապված տեսահոլովակի հետ: Երգը կոչվում է Opposite things: Խոսքերի և երաժշտության հեղինակը Գարիկն է: «Գարիկը դեռ անցած տարի էր գրել այդ երգն ինձ համար, ուղղակի զբաղվածության պատճառով չէր ստացվում այն ձայնագրել և հասցնել իր վերջնական տեսքին: Մի քանի ամիս առաջ ձայնագրեցինք ու նկարահանեցինք տեսահոլովակ»,- ասաց երգչուհին մեր կայքին տված հարցազրույցում: Գործիքավորումը ևս արվել է Գարիկի կողմից, ինչպես նաև նրանն են տեսահոլովակի հետ կապված բոլոր մտքերը: Տեսահոլովակը ռեժիսոր չունի: Նկարահանել է օպերատոր Դավիթ Այվազյանը: «Քանի որ մենք լավ ընկերներ ենք և երկուսս էլ փորձում ենք տարածել մեր սիրած ոճերը, մենք որոշեցինք միասին ունենալ մի երգ: Երգում Գարիկը նվագում է, իսկ ես երգում եմ»,- հավելեց երգչուհին: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա շատ շուտով, վստահ ենք` այն շատ սպասված է և շատ կուրախացնի լավ երաժշտություն սիրող հասարակությանը և «ռոք սերնդին»:   `artisto.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՄԵԳԱՆ ՖՈՔՍԸ ՄԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

  Ամերիկյան դերասանուհի և մոդել Մեգան Դենիզ Ֆոքսը և “Բևերլի Հիլզ, 90210” հեռուստասերիալի դերասան Բրայան Օսթին Գրինը ամուսնացել են 2010 թվականին` 6-ամյա ընկերությունից հետո: Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել “Four Seasons Resort” հյուրանոցում` Հավայան կղզիներում: Զույգը հանդիպում էր դեռ 2004 թվականից և երկու անգամ արդեն հասցրել էին նշանվել ու բաժանվել: 24-ամյա Մեգանը և 36-ամյա Բրայանը նախկինում ամուսնացած չեն եղել, սակայն վերջինս 8-ամյա որդի ունի: Իսկ ահա վերջերս, Մեգան Ֆոքսը մայրիկ է դարձել: Դերասանուհին և Բրայան Օսթին Գրինը տղա են ունեցել, ում նրանք կնքել են Նոյ Շեննոն Գրին: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 27ն, սակայն Մեգանը չի ցանկացել այդ ուրախ և անձնական լուրը հայտնել հասարակությանը, այդ իսկ պատճառով այժմ է պաշտոնապես հայտարարում այդ մասին: ”Ես ծննդաբերել եմ մեր երեխային` Նոյ Շեննոն Գրինին սեպտեմբերի 27ն: Նա առողջ, երջանիկ և գեղեցիկ բալիկ է”- հայտնել է Մեգան Ֆոքսը:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
Անգլերենում ամենաերկար բառը պետք է արտասանել 3.5 ժամ.

  Ամենաերկար անգլերեն բառը բաղկացած է 189, 919 տառից և նրա արտասանության համար պահանջվում է 3,5 ժամ, տեղեկացում է ABC լրատվականը: Ամենաերկար բառը օրգանական միացություններից մեկի անվանումն է: Այն սկսվում է մեթիոնիլ-ով և 3,5 ժամ հետո ավարտվում իզոլեյցին-ով: Այդ սպիտակուցը հայտնի սպիտակուցների մեջ ամենամեծն է և շատ կարևոր դեր է խաղում մկանների կրճատման գործընթացում:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՊԱՊԱՐԱՑԻՆԵՐԸ «ԲՌՆԵԼ ԵՆ» ԴԵՊՐԵՍԱՆՏ ՍՏՅՈՒԱՐՏԻՆ

Երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհի Քրիստիան Ստյուարտը, վերջերս խուսափում է հանդես գալ հանրության և ամենակարևորը, լրագրողների առջև: Նրա անվան շուրջ տարատեսակ  սկանդալներ են պտտվում, որոնց համաձայն նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ: Բայց օրերս նրա նկարները հայտնվել էին "Popsugar" սայտում: Պապարացիների կատարած լուսանկարներում 22-ամյա դերասանուհին չափազանց հոգնած և տանջված տեսք ուներ: Նա հագել էր սպիտակ տոպ, ջինսե տաբատ, կրում էր արևային ակնոց և սպորտային գլխարկ: Այս հագուկապով Ստյուարտին դժվար է համեմատել ֆիլմում Փաթթինսոնի  տաքարյուն զուգընկերուհու հետ, ով խենթացնում էր շատերին:   Նյութը պատրաստեց՝ Մարգարիտ Ավետիսյանը
Տհաճ անակնկալ արքայազն Չարլզ Պապուայի հետ Նոր Գվինեայում.

  Նոր Գվինեայում շրջագայության ժամանակ արքայազնի S-Cass -ը տհաճ անակնկալ է մատուցում նրան:         Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :