Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ծեծկռտուք Հոլի Բերիի տանը

  Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ստիպված է եղել իրարից բաժանել ներկա եւ նախկին զուգընկերներին։ Կանադացի դերասան եւ ֆոտոմոդել Գաբրիել Օբրին եկել էր նրա տուն՝ դստերը տեսակցության, որտեղ էլ հանդիպել է դերասանուհու ներկա փեսացու Օլիվյե Մարտինեսին։ Արտասահմանյան ԶԼՄ-ները նշում են, որ կռվարարներին միմյանցից կարողացել են բաժանել միայն ոստիկանները, ովքեր եկել են կանչով։ Ներկա պահին հակառակորդները հիվանդանոցում են. Մարտինեսը վնասել է ձեռքն ու վիզը, իսկ Օբրին դեմքին ուժեղ հարված եւ ողի կոտրվածք է ստացել։ Հիշեցնենք, որ Օրբիի ու Բերիի սիրավեպից 2008ն ծնվել է նրանց դուստրը՝ Նալան։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հոլիվուդյան դերասանուհուն արգելել էին մեկնել Ֆրանսիա, ուր նրա փեսացուն առաջարկել էր դստեր հետ ընդմիշտ տեղափոխվել։ Փոքրիկ Նալայի հայրը կտրականապես դեմ եղավ դրան. նա կարծում է, որ Հոլիի եւ Նալայի տեղափոխումն իրեն կզրկի աղջկա հետ պարբերաբար տեսնվելու հնարավորությունից, եւ դերասանուհուն դատի էր տվել։ Օրբիի հայցը բավարարվել էր։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ:

  Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝ Հարց 1. Կամերային թատրոնի դերասանները օգոստոսի 30ն, ո՞ր փառատոնին են մասնակցել: Այս հարցին ոչ ոէ չի պատասխանել ճիշտ: Ճիշտ պատասխանն է՝ ''Աշխարհի թատրոններ'': Հարց 2. Ո՞վ էր ներկայացնում Հայատանը նախորդ տարվա մանկական Եվրատեսիլին: Այս հարցին համակարգիչը որպես ճիշտ պատասխան ընտրել է Գոհար Խալաթյանի պատասխանը՝ Դալիթա Ավանեսյան: Հարց 3. Այս տարի ''Մեա Կուլպա'' կատակերգության, ո՞ր ամյակն է լրանում: Այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ 10: Հարց 4. Ո՞վ է ''Դորիանս'' խմբի պրոդյուսերը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Իրինա Դանիելյանցի պատասխանը՝ Վահագն Գևորգյան: Հարց 5. Հովհաննես Դավթյանը ''Բանակում'' հեռուստասերյալում, ում կերպարն է մարմնավորում: Այս հարցին որպես ճիշտ պատասխան այս անգամ համակարգիչը ընտրեց Նվարդ Տոնոյանի պատասխանը՝ Մխո: Հարց 6. Արազ Դարեյի ո՞ր երգերն են ձայնագրվել նաև պարսկերենով: Այս հարցին ցավոք սրտի չի հնչել ոչ մի պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ ''Սև-սպիտակ'' և ''Սիրո արևներ'' : Հարց 7. Ո՞վ է ''Empiray'' խմբի մենակատարը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Ավետ Բադալյանի պատասխանը՝ Սարգիս Մանուկյան: Հարց 8. Ե՞րբ է ծնվել Մարտին Մկրտչյանը: Այս հարցին, որքան էլ որ զարմանալի է, չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ 1984 թվականի հոկտեմբերի 4: Հարց 9. 2008 թվականին Ղարաբաղում, ո՞ր փառատոնին է մասնակցել սիրված երգիչ Սարգիս Ավետիսյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Աննա Նահապետյանի պատասխանը՝ ''Ընծա'' Հարց 10. Ամռան ընթացքում երգչուհի Աիդա Սարգսյանը, ո՞ր երկրներում է ունեցել մենահամերգներ: Այս հարցին ևս չի հնչել ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ ''Վեգաս'' և ''Սիդնեյ'': Իսկ այս շաբաթվա մեր Վիկտորինայի հարցերը հետևյալն են՝ Հարց 1. Ո՞վ է ՀՀ յոգայի ֆեդերացիայի փոխնախագահը: Հարց 2. Ո՞ր երգի հիման վրա է երգչուհի Աննա Խաչատրյանը նկարահանելու տեսահոլովակ: Հարց 3. Ո՞վ է Դեր-Հովայի և Հասմիկ Կարապեյանի ''Անհնարը'' տեսահոլովակի ռեժիսորը: Հարց 4. Ի՞նչ է Դորիանս խմբի ստեղնահարի անունը: Հարց 5. Ի՞նչ է ''System of a down'' ռոք խմբի մեներգիչի անունը: Հարց 6. Ո՞ր համալսարանում է սովորել սիրված երգչուհի Աննա Խաչատրյանը: Հարց 7. Ի՞նչ մասնագիտություն ունի սիրված դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Հարց 8.  ''Նոր ալիք 2012'' մրցույթին ո՞վ ներկայացրեց  Հայաստանը: Հարց 9. Ո՞վ էր ազատ գոտի իրական նախագծի անդրանիկ հաղորդավարը: Հարց 10. Քանի՞ տարեկանում մահացավ ''Փոփի արքա'' Մայքլ Ջեքսոնը: Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Նոր երգ Սոնա Շահգելդյանի կողմից՝ I Look To You

    I Look To You     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթվա ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԸ ուներ հետևյալ կազմը՝   ԹՈՓ 1. Միհրան Ծառուկյան ԹՈՓ 2. Դիանա Գրիգորյան ԹՈՓ 3. Ալեքսանդր Բաբասյան ԹՈՓ 4. Արթուր Պետրոսյան ԹՈՓ 5. Խաչիկ Եղոյան ԹՈՓ 6. Հայկ Չոմոյան ԹՈՓ 7. Հայկ Ղուկասյան ԹՈՓ 8. Սիլվա Հակոբյան ԹՈՓ 9. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 10. Մագա Մարտիրոսյան   Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամսվա ավարտին բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարեցվում են 0, և համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է 10 մասնակցի: Եվ այսպես, այս անգամ մեր ԹՈՓ ՏԱՍՆՆՅԱԿԸ ունի հետևյալ կազմը՝   ԹՈՓ 1. Արտավազդ Եղոյան ԹՈՓ 2. Արա Գևորգյան ԹՈՓ 3. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 4. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 5. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 6. Արմինե Պետրոսյան ԹՈՓ 7. Դավիթ Ամալյան ԹՈՓ 8. Արա Երնջակյան ԹՈՓ 9. Դալիթա Ավանեսյան ԹՈՓ 10. Լևոն Հարությունյան   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝  ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԳՎԻՆԵԹ ՓԵԼՏՐՈՈՒՆ` 'BOSS' ՕԾԱՆԵԼԻՔԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ

  Մինչև այս ամսվա վերջ կթողարկվի ''BOSS'' ֆիրմայի օծանելիքի` նոր ''Nuit Pour Femme'' բույրը: Այն կներկայացնի դասական ոճի ֆավորիտ, դերասանուհի Գվինեթ Փելտրոուն: Օծանելիքի համաշխարհային վաճառքը կմեկնարկվի սեպտեմբեր ամսվա ընթացքում: Կերպարը, որը դարձել է բույրը ստեղծողների ոգեշնչման կիզակետը, դերասանուհու էության ողջ նկարագիրն է` սև դասական զգեստ, առանց այլևայլությունների` պարուրված էլեգանտությամբ, ռոմանտիզմով և զգացմունքայնությամբ: Այս տարրերը միանշանակ հարիր են Գվինեթ Փելտրոուի ոճին: ''Hugo Boss Fragrance'' ֆիրմայի տնօրենը` Գերդ Ֆոն Պոդևիլսը, իր տված հարցազրույցում ասել է, որ Փելտրոուի հետ իրենց համագործակցությունը ֆիրմայի համար կատարյալ տարբերակ էր: Բարեհամբույր Գվինեթը հավելել է, որ այն կինը, ով ընտրում է  ''BOSS'' օծանելիք` նպատակասլաց, հեռատես, կայուն և լիդերին բնորոշ հատկանիշներով լի անձնավորություն է, ով միաժամանակ կարողանում է համատեղել կանացիությունն ու զորությունը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանը դարձավ 48 տարեկան

    Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանի ծննդյան 48-րդ տարեդարձն է: Այդ առիթով Սերգեյի ֆեյսբուքյան էջում նրան շնորհավորել են նրա ընկերները, կոլեգաները, երկրպագուները: Իր ծննդյան օրը դերասանն անց է կացնելու կամերային թատրոնում, խաղալու է «Շարքային Դանիելյան» ներկայացումը: Ձեզ ենք ներկայացնում դերասանի արված հայտարարությունը ներկայացման մասին.  Սիրելի՛ հանդիսատես, այսօր, նոյեմբերի 8ն՝ 19.00ն, Կամերային թատրոնում խաղալու եմ «Շարքային Դանիելյան» ներկայացումը: Այն իմ բանակային կյանքի մասին է: Ես ծառայել եմ Սովետական միության օրոք և կոլորիտը պահպանելու նպատակով չեմ խուսափել հայհոյանքներից և ռուսական բանակային սլենգից: ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ` մեղմ սիրտ և կուսական ականջներ ունեցողներին` մի՛ եկեք: Հատկապես այս ներկայացումը ձեզ հակացուցված է: Սիրով ձեր` Սերգեյ Դանիելյան Հեռ. 010- 56- 60- 70   `Zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
«Euphoria» երգը Ջուսը ավելի լավ կատարեց, քան ինքը՝ Loreen-ը (Video)

    Euphoria- Cover by JUICE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :