Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Տասը վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել արյան բարձր ճնշումը

Գրկախառնություններն ունեն թերապևտիկ էֆեկտ։ Այդ մասին վկայում են Comprehensive Psychology ամսագրի նոյեմբերյան համարում հրապարակված հետազոտությունների արդյունքները, հայտնում է Корреспондент-ը։ Ըստ հետազոտության՝ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը և կանխել դեպրեսիան։ Բացի այդ, այս նույն «դեղն» ամրացնում է իմունային համակարգը՝ օգնելով դիմակայել վարակներին։ Յան Աստրոմի գլխավորությամբ հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ դրական հույզերը, որոնք առաջանում են  գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես՝ բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը («կապվածության և վստահության հորմոն») և նվազեցնում են կորտիզոլի մակարդակը («սթրեսի հորմոն»)։ `tert. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Հյունան գրավում է աշխարհը պաղպաղակով.

  Հարավկորեացի 20-ամյա տաղանդավոր երգչուհի Հյունա Կիմը, կամ պարզապես Հյունան իր Ice Cre երգով գրավել է աշխարհը: Կարճ ժամանակում նրա երգը լսել է արդեն ավելի քան 15 միլիոն մարդ: Հյունան ավելի հայտնի դարձավ, երբ որպես հյուր հայտնվեց ռեպեր PSY «Gangn Style» երգի տեսահոլովակում: Հյունայի Ice Cre երգը այժմ սիրված է շատերի կողմից եւ հիմա կորեուհին շատ ավելի ճանաչված է քան մինչ դրա թողարկումը:     `top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Pink-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ԳԵՂԵՑԻԿ “ՓՈՐԻԿԸ” ԵՎ ՊԱՏՄԵԼ Է ԻՐ ՎԱՅՐԻ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ

  Ինչպես հայտնի է Pink-ը հղիության ընթացքում բավականին գիրացել էր: Սակայն նրա նման ուժեղ կամքի տեր ունեցողի համար դա ամենևին էլ խնդիր չէր: Երգչուհին պարբերաբար զբաղվում էր սպորտով, որպեսզի նիհարի և վերականգնի իր նախկին տեսքը: Եվ նրա մոտ դա ստացվեց: Shape ամսգիրը, վերջերս, որոշել էր երգչուհուն հրավիրել լուսանկարահանումների, երգչուհին ընդունել էր առաջարկը: Pink-ը ցուցադրել է “փորիկը” և անկեղծացել:   Հղիության ընթացքում հավաքած քաշի մասին.   -Ես ուտում էի շատ կարկանդակ և բացի դրանից ես անընդհատ թթու էի ուզում `թթու Skittles և լիմոնով կարկանդակ:   Մարզումների մասին.   -Իմ երկու մարզիչներն էլ ինձ ստիպեցին շատ աշխատել, նրանք կարելի է ասել հարվածում էին իմ հետույքին: Իրենց մարմինները ինձ ոգեշնչեցին` վերադառնալ իմ նախկին տեսքին:   Մայրության մասին.   -Դա պարզապես պարզ երջանկություն է ամուսնու և կնոջ համար: Երեխան մեզ ավելի երջանիկ դարձրեց:   Վայրի անցյալի մասին.    -Ես ինը տարեկան էի, երբ սկսեցի ծխել, 20 տարեկան հասակում ես արդեն օրական ծխում էի մի ամբողջ տուփ: Ես դադարեցի ծխելը, երբ իմացա, որ երեխայի եմ սպասում: Իսկ այժմ ծխախոտի հոտն ինձ համար պարզապես զզվելի է:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Գինեսի նոր ռեկորդ. MINI Cooper սրահում 28 աղջիկ է տեղավորվել.

  Բրիտանական Արևելյան Սասեքս դքսությունից մարզուհիների խումբը, որը բաղկացած էր 28 հոգուց, Գինեսի ռեկորդների Գրքում է հայտնվել, կարողանալով տեղավորվել ժամանակակից փոքրիկ MINI Cooper սրահում, հաղորդում է Motor.-ն: Այս անգամ աղջիկները մեկ մարդով բարելավել են իրենց նախորդ տարվա ռեկորդը: Ռեկորդի բարդությունը ավելի լավ պատկերացնելու համար պետք է նշել, որ օրինակ` MINI բեռնախցիկում 4 աղջիկ է տեղավորվել:     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Փիթը վերջապես բացեց տարվա գլխավոր գաղտնիքը

  Բրեդ Փիթը վերջապես բացեց տարվա գլխավոր գաղտնիքը. իսկական, ճերմակ, գեղեցիկ հարսանիքը հոլիվուդյան գեղեցկուհի Անջելինա Ջոլիի հետ սարերի ետևում չէ:   Չնայած նրան, որ Փիթն ու Ջոլին արդեն յոթ տարի միասին են ապրում և հասցրել են ունենալ երեխաներ, նրանք միայն այս տարվա գարնանը որոշեցին իրենց կապել ամուսնության կապանքներով:   spletnik.-ն գրում է, որ Փիթը խոստովանել է, որ շատ է հուզվում կայանալիք արարողության պատճառով:   «Այս քայլին մեզ դրդեցին նախևառաջ երեխաները: Սակայն ես ինքս էլ զգում եմ, որ ժամանակն է: Անգամ տարօրինակ է. մենք այսքան տարի միասին ենք, բայց ես, միևնույն է, հուզվում եմ: Երբևէ չեմ պատկերացրել, որ հարսանիքն ինձ համար այսքան մեծ դեր կարող է ունենալ»,- ասել է դերասանը:   ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրանկյուն ծրագրի հյուրն է Ժենյա Մկրտումյանը` նույն ինքը Կարգին Սերիալի Ջեմման.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՌԵՄԲՈՆ` ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՐԵԽԱ Է ԵՂԵԼ

  Կասկադյորների ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանն այսօր ն տեղեկացրեց, որ իր երազանքն էր` դառնալ կասկադյոր,-“ Ես մանկուց էլ  շատ անհանգիստ երեխա եմ եղել և առաջին բարդ կոտրվածքները ստացել եմ երկրորդ դասարանում, երբ ավտոտնակների մի տանիքից թռչում էի մյուս տանիքը”: Առաջին ֆիլմը, որտեղ Արմեն Պետրոսյանը հանդես է եկել  որպես կասկադյոր` Տիգրան Խզմալյանի “Պիեռլեկինո”  ֆիլմն է եղել, որտեղ փոխարինում էր Վլադիմիր Մսերյանին: Իր մյուս երազանքը Ռեմբոն` նույն ինքը Արմեն Պետրոսյանը, իրականացրել է արդեն հասուն տարիքում` ստեղծելով կասկադյորների ասոցիացիա,-“ Հայ կինոն երբեք  չի ունեցել իր սեփական կասկադյորները և մենք միշտ կասկադյորներ ենք մուրացել Ռուսաստանից և տարբեր հանրապետություններից: Իսկ այսօր ունենք մեր տղաները , որոնց հմտության վրա զարմանում են օտարերկրյա մասնագետները, որ այս փոքրիկ հանրապետությունում կան նմանօրինակ պրոֆեսիոնալ տղաներ, չնայած իմ երկիրը ինձ համար աշխարհի ամենամեծ երկիրն է”:  Կասկադյորը նշեց, որ նկարահանումների ժամանակ իր բարդ վնասվածքները եղել են ոտքի կոտրվածքը, դեմքի պատռվածք և նմանաօրինակ վնասվածքներ,-“ Շատ լուրջ վնասվածքներ չեն եղել, որովհետև մենք` կասկադյորներս, հնարքները իրականացնելուց առաջ վնասվելու ռիսկը հնարավորինս իջեցնում ենք մինիմումի”: Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի կասկադյորը, Արմեն Պետրոսյանն ասաց, որ թվարկելու համար անհրաժեշտ կլինի մի քանի օր, սակայն նշեց ամենակարևոր կետերը,-“Առաջին հերթին կասկադյորը պետք է ունենա ցանկություն, նվիրվածություն այդ աշխատանքին, որովհետև դա ապրելու ձև է, ոչ թե մասնագիտություն”:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
; : :