Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռուսաստանի ամենաոճային տիկին է ճանաչվել Քրիստինա Օրբակայտեն

  «Կոմսոմոլսկայա պրավդա» - ի տարբերակով ամենաոճային տիկինը երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Օրբակայտեն է։ «Սովորաբար ես ինքս եմ որոշում իմ ոճը։ Սակայն հետաքրքրությամբ ծանոթանում եմ նաեւ նոր ոճաբանների, դիմահարդարների հետ, ովքեր ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բան կարող են առաջարկել», - հայտարարել է երգչուհին «ԿՊ»ն տված հարցազրույցներից մեկում։ Երկրորդ տեղում է հայտնվել երգչուհի Ալսուն։ Ըստ նրա, նա երբեք դիետա չի պահում։ Նա կարծում է, որ գեղեցկության գլխավոր գաղտնիքը սերն է։ «Սիրահարված կինը միշտ ոճային ու գեղեցիկ տեսք ունի», - ասել է նա։ «Բրոնզը» բաժին է ընկել դերասանուհի եւ «Բրիգադա» սերիալի աստղ Եկատերինա Գուսեւային։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՄԵԳԱՆ ՖՈՔՍԸ ՄԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

  Ամերիկյան դերասանուհի և մոդել Մեգան Դենիզ Ֆոքսը և “Բևերլի Հիլզ, 90210” հեռուստասերիալի դերասան Բրայան Օսթին Գրինը ամուսնացել են 2010 թվականին` 6-ամյա ընկերությունից հետո: Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել “Four Seasons Resort” հյուրանոցում` Հավայան կղզիներում: Զույգը հանդիպում էր դեռ 2004 թվականից և երկու անգամ արդեն հասցրել էին նշանվել ու բաժանվել: 24-ամյա Մեգանը և 36-ամյա Բրայանը նախկինում ամուսնացած չեն եղել, սակայն վերջինս 8-ամյա որդի ունի: Իսկ ահա վերջերս, Մեգան Ֆոքսը մայրիկ է դարձել: Դերասանուհին և Բրայան Օսթին Գրինը տղա են ունեցել, ում նրանք կնքել են Նոյ Շեննոն Գրին: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 27ն, սակայն Մեգանը չի ցանկացել այդ ուրախ և անձնական լուրը հայտնել հասարակությանը, այդ իսկ պատճառով այժմ է պաշտոնապես հայտարարում այդ մասին: ”Ես ծննդաբերել եմ մեր երեխային` Նոյ Շեննոն Գրինին սեպտեմբերի 27ն: Նա առողջ, երջանիկ և գեղեցիկ բալիկ է”- հայտնել է Մեգան Ֆոքսը:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր, որը ընտրվել էր համակարգչի կողմից՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 276 ձայն ԹՈՓ 2. Դալիթա Ավանեսյան 117 ձայն ԹՈՓ 3. Նարինե Դիլանյան 89 ձայն ԹՈՓ 4. Միհրան Ծառուկյան 76 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 51 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 37 ձայն ԹՈՓ 7. Մարտին Մկրտչյան 36 ձայն ԹՈՓ 8. Արա Գևորգյան 33 ձայն ԹՈՓ 9. Արտավազդ Եղոյան 32 ձայն ԹՈՓ 10. Դիանա Գրիգորյան 27 ձայն   Իսկ այս շաբաթ ձեր այցելությունների շնորհիվ ձևավորվել է հետևյալ ԹՈՓ տասնյակը՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 431 ձայն ԹՈՓ 2. Նարինե Դիլանյան 418 ձայն ԹՈՓ 3. Միհրան Ծառուկյան 211 ձայն ԹՈՓ 4. Դալիթա Ավանեսյան 193 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 114 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 72 ձայն ԹՈՓ 7. Դիանա Գրիգորյան 72 ձայն ԹՈՓ 8. Մարտին Մկրտչյան 71 ձայն ԹՈՓ 9. Հայկ Ղուկասյան 58 ձայն ԹՈՓ 10. Արտավազդ Եղոյան 54 ձայն   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
GREEN DAY-Ը ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ` «СУМЕРКИ. САГА. РАССВЕТ: ЧАСТЬ 2» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ. ՎԻԴԵՈ

  Շատ շուտով, երկու շաբաթվա ընթացքում, Մոսկվայի մեծ էկրանին կհայտնվի, երկար սպասված ֆիլմի` “Սումերկի”  վերջին մասի պրեմիերան` «Сумерки. Сага. Рассвет: Часть 2»: Հիշեցնենք, որ ասում են, թե ֆիլմի այդ վերջին մասը շատ հուզիչ է լինելու և խորհուրդ են տալիս դիտելուց առաջ թաշկինակներ պատրաստել: Իսկ մինչ բոլորն անհամբեր սպասում են ֆիլմի պրեմիերային, Green Day խումբը բոլորի համար նվեր է պատրաստել. Ֆիլմի սաունթրեքի` The Forgotten  հիման վրա նկարահանել է տեսահոլովակ, որում ցուցադրվում է ֆիլմի շատ հատվածներ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շառլ Ազնավուրն ու Ջիվան Գասպարյանը կհամագործակցեն

  Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը համատեղ ալբոմ կթողարկեն: Այս մասին հայտարարել է Ջիվան Գասպարյանը՝ Իժեւսկի հայ համայնքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երաժիշտին հարցրել են, թե նա ծանո՞թ է Ազնավուրի հետ, ինչին նա պատասխանել է. «Շառլն իմ մոտ ընկերն է: Նա շատ լավ մարդ է, մենք պատրաստվում ենք համատեղ ալբոմ ձայնագրել»: Ինչպես հաղորդում է Uzhevsk.-ն, Գասպարյանը Իժեւսկ է ժամանել երեկ երեկոյան, Promo Group հրավերով, որտեղ միայն մեկ համերգ կտա: Ուդմուրտիայի մայրաքաղաք հայտնի դուդուկահարն առաջին անգամ է այցելում: Նա այստեղ է եկել իր թոռան՝ երաժիշտ Ջիվան Գասպարյան կրտսերի եւ «Հայաստանի վիրտուոզներ» համույթի հետ:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
″Բաց դռներ″՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար

  Լոկարնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» (Open Doors) ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան և փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը «Ոսկե ծիրան» հրավերով հոկտեմբերի 29ց 31-ը գտնվում էին Երևանում: Հյուրերը հայաստանցի կինոռեժիսորներին և կինոարտադրողներին ներկայացրել են «Բաց դռներ» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել առաջնային փուլում գտնվող նախագծերի զարգացմանը և գտնել համատեղ արտադրության գործընկերներ: «Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում է տարբեր տարածաշրջանների վրա, և այս տարի ծրագիրը նվիրված է լինելու հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին: Ծրագիր կիրականացվի օգոստոսի 10-13-ը` Լոկարնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ծրագիրը բաղկացած կլինի երկու հիմնական մասերից: Երեք երկրից նախապես ընտրված ծրագրերի ներկայացուցիչների մասնակցությամբ` տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում նախագծերի հեղինակները կհանդիպեն եվրոպացի պրոդյուսերների հետ, իսկ ժյուրիի կողմից ուշադրության արժանացած նախագծերը կպարգևատրվեն 40.000, 7.000 և 6.000 եվրո մրցանակներով: Ծրագրի երկրորդ բաղադրիչ մասը մասնակից երկրների` անկախության շրջանում նկարահանած լավագույն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է:   ՝ Yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քեթրին Զետա-Ջոնսը բուժվել է մոլագարային-դեպրեսիվ փսիխոզից

        Հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը խոստովանել է, որ քիչ էր մնում ինտերնետի մոլուցքով տառապող մոլագար դառնար։ Աստղը նշում է, որ այնուամենայնիվ կարողացավ դուրս գալ ծանր դեպրեսիայից, երբ դադարեց օգտվել ինտերներտից եւ այնտեղ իրեն նվիրված հրապարակումներ փնտրել։  «Ինտերնետից հրաժարվելն իմ որոշումներից ամենախելմիտն էր», - մեջբերում է Քեթրինի խոսքերը բրիտանական The Daily Telegraph թերթը։ Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին դերասանուհին երկբեւեռ խանգարումով (մոլագարային-դեպրեսիվ փսիխոզ) տեղափոխվել էր ամերիկյան ամենալավ վերականգնողական կենտրոններից մեկը։ Այդ ժամանակ նրա ամուսինը վերականգնվում էր կոկորդի քաղծկեղից հետո։ Դերասանուհին իր կյանքի վերջին երկու տարիները բնութագրել է որպես «ինտենսիվ ժամանակահատված։ Ի վերջո, սկսում ես հասկանալ՝ ինչ ես քեզնից ներկայացնում դու, եւ ինչ է իրենից ներկայացնում ամուսինդ։ Սովորում ես գնահատել այնպիսի մանրուքներ, ինչպիսին է պատշգամբում թեյ խմելը», - ասում է Զետա-Ջոնսը։     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝               
; : :