Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչ է մաղթել Գալուստյանը Մասլյակովին ծննդյան օրվա առիթով

  Այսօր լրանում է ռուսաստանցի հաղորդավար, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովի ծննդյան 71-ամյակը:  Ավելի շատ «Ուրախների և հնարամիտների ակումբից» հայտնի Մասլյակովին շնորհավորել է նաև հումորիստ, շոումնեն Միխայիլ Գալուստյանը: Առայժմ նրա շնորհավորանքը կարծես թե ամենաօրիգինալն է: Twitter-ում տարածած տեքստում Գալուստյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում են Ալեքսանդր Վասիլիի Մասլյակովին ծննդյան օրավա առիթով: Մաղթում եմ կովկասյան երկրարակեցություն, սիբիրյան առողջություն և հրեական երջանկություն)))»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ 'ԿԻՆՈԱՐՎԵՍՏԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է ՈՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ'

  Օրերս կայքը զրուցեց դերասան Անդրանիկ Զաքարյանի հետ, ով իր վրդովմունքը արտահայտեց, կապված կինոարվեստի բնագավառում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների հետ:- Վերջերս էկրաններից երևում են շատ դեմքեր, ովքեր հայտնվում են և անհետանում են, սակայն այդքանով հանդերձ իրենց համարում են դերասան, ճանաչված դեմք: - Կերպարներ կերտելու առումով, ինչպիսի՞ կարծիք կհայտնեք:- Իսկական դերասանի համար չկան անկերտելի կերպարներ. դերասանը դերասան է համարվում, քանզի նա կարողանում է մարմնավորել յուրաքանչյուր կերպար` թե' բացասական, թե' դրական: Նշեմ, որ ես ինքս էլ շատ դեպքերում հանդես եմ եկել` որպես բացասական կերպար: Ասեմ նաև, որ միմյանցից չեմ զատում լավ և վատ կերպարներ հասկացությունը: Եվ այսպես շարունակ ձևավորվում են թյուր կարցիքներ, որոնք կործանում են մեր կինոասպարեզը: - Ապագայում, ո՞ր ծրագրերում կտեսնենք Անդրանիկ Զաքարյանին: - Դե, ինչպես միշտ հանդես կգամ ''Կյանքի կարուսել'' հեռուստանախագծում, իսկ հանգամանքների բերումով, առայժմ ոչ մի ստույգ հրապարակում չեմ կարող անել: Ուղղակի կասեմ, որ ստացել եմ բազմաթիվ առաջարկներ, և առաջիկայում ընտրություն անպայման կանեմ: Այս ամենն իհարկե իմ հիմնական պլանները չեն, այլ համատեղելիություններ են` թատրոնի իմ  հիմնական աշխատանքին զուգահեռ: Իսկ թատրոնից կարող եմ ասել, որ ամսվա կեսից կլինեն նոր ներկայացումներ, որոնցում ես կմարմնավորեմ ինձ հատկացված կերպարները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
2012 թվականի 10 թոփ սարսափ ֆիլմերը (18 +)

  2012 թվականին նկարահանված սարսափ ֆիլմերից կարելի է առանձնացնել ամենասարսափազդու 10 հետեւյալ ֆիլմերը: Հղիներին, երեխաներին եւ սրտից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել:   1. Murder University 2. The Woodsman 3. Dead Collections 4. Blood Cousins 5. The Black Dahlia Haunting 6. The Devil’s Carnival 7. Frankenweenie 8. ParaNorman 9. Nightmare Fuel 10. The Eschatrilogy   ՝ tangyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Գերմանացին ավտոկայանման համաշխարհային ռեկորդ է սահմանել.

    Գերմանիայի Այզենախ քաղաքում գերմանացի վարորդը զուգահեռ ավտոկայանման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ տեղավորվելով դիմացիր և ետևի մեքենաներից 13-սանտիմետրանոց դիստանցիայով, հայտնում է Life News-ը: Այդպիսով գերմանացին գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր չինացի Խան Յուեն այս տարվա մայիսին։ Չինացին կարողացել էր կանգնեցնել իր Mini Cooper S մեքենան հարևանությամբ կայանված մեքենաներից 15 սմ հեռավորության վրա։ Կասկադյոր Ռոնի Վեսելբերգերը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել, երբ Volkswagen Up մեքենան տեղավորել էր մյուս մեքենաներից ընդամենը 13,99 սմ հեռավորությամբ։         `tert. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Գայանե Ասլամազյանը հնարավոր է` հեռանա Հայաստանից

  «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդաշարի վարող, «Եզրագծից այն կողմ» սերիալի դերասանուհի Գայանե Ասլամազյանը բնակարանային խարդախությունների կրկնակի զոհ է:  Դեռեւս 5 տարի առաջ նա Ամիրյան-Զաքյան խաչմերուկում կառուցվող շենքում գնել է բնակելի տարածք, սակայն մինչ օրս չի ստացել այն: Բնակելի տարածքը գնելուց հետո այն անձը, ում հետ պայմանագիր էր կնքել, ավտովթարի արդյունքում մահացել էր: Հետագայում, ինչպես նման դեպքերում է արվում, ամեն ինչ սառեցվում է, մինչեւ պատասխանատու անձինք ի հայտ գան:Արդյունքում, երկար տարիների լռությունից հետո, դերասանուհին ոչ իր բնակարանն է ստացել, ոչ էլ վճարած գումարը, եւ նույնիսկ չի կարողանում դիմել դատարան, քանի որ չգիտի, թե ում դատի, տարիներ շարունակ փնտրում է պատասխանատուներին եւ չի կարողանում գտնել: Հասկանալով, որ այդտեղից չի կարողանում բնակարան ստանալ, շատ արագ Աջափնյակում նոր կառուցվող շենքում  որոշում է գնել բնակարան, մինչեւ մյուսի հարցերը լուծվեն: Այս դեպքում պարզվում է, որ իր գնած բնակարանը ունի այլ սեփականատեր, եւ եթե ինքը վճարել է գումարի մի մասը ու ունի նախնական պայմանագիր, ապա մյուս սեփականատերը վճարել է ամբողջ գումարը եւ ունի սեփականության վկայական: «Ստացվում է, որ երկու բնակարաններն էլ սխալ շենքում եմ գնել, որովհետեւ մինչ օրս ոչ մեկը, ոչ մյուսը չեմ կարողանում ստանալ»,- ասաց նա: Գայանե Ասլամազյանի խոսքով` սփոփիչը այն է, որ Աջափնյակի շենքի հետ կապված քրեական գործ կա հարուցված, ինքն էլ  հարուցված քրգործին զուգահեռ  քաղհայցով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով: Դերասանուհին չհիշեց այն ընկերությունների անունները, որոնք այդ շենքերի սեփականատերերն են: Չցանկացավ նշել նաեւ, թե ինչքան գումար է վճարել, այդ երկու բնակարանների համար` նշելով, որ բավականին մեծ գումար է կորցրել: Գայանե Ասլամազյանը նշեց, որ իր պես խաբվածները շատ են` շարքային քաղաքացիներից մինչեւ իր շրջապատի մարդիկ, հայտնի անձինք:  Նա սպասում է այդ երկու բնակարաններից մեկի հանգուցալուծմանը, որ հասկանա, թե ինչ է անում, նոր բնակարան չի պատրաստվում գնել, աչքն արդեն վախեցել է: «Մեր երկիրը մեզ հնարավորություն չի տալիս այնքան գումար վաստակելու, որ ես աջ ու ձախ բնակարաններ առնեմ եւ նվիրեմ մարդկանց, իրենք շատ հանգիստ վերցնում են մեր քրտինքով վաստակած գումարները, վայելում են: Սարսափելի հիասթափված եմ մեր երկրի առկա մոտեցումներից, պարզապես չկա մի տեղ, որտեղ կարող ես դիմել եւ պատասխանատու մարդիկ այդ ամեն ինչի համար պատասխան տան: Դրա համար մտածում եմ`  ինչ տարբերություն, տուն չկա, մեկ է` օտար երկրում ավելի հեշտ կկարողանամ կազմակերպվել, դրա համար»,- ասաց նա` շեշտելով, որ շատ հնարավոր է մի օր հեռանա Հայաստանից: Հարցին, թե ինչի մնացած խաբված քաղաքացիների հետ չեք մասնակցում բողոքի ակցիաների, որոնք անց են կացվում նախագահական նստավայրի, ՀՀԿ շենքի առաջ, նա պատասխանեց. «Ո՞նց  եք ինձ պատկերացնում բողոքի ակցիայում, ես քաղաքացի եմ, ով իր հարցերը փորձել է լուծել դատական կարգով, ես ֆիզիկապես էլ ժամանակ չունեմ նման բաների»: Նշենք, որ «Ժողովուրդը գրել էր, թե «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը հայտնի դարձավ այն օրերից, երբ պարզվեց, որ մի շարք մարդիկ բնակարաններ են գնել տարբեր նորակառույց շենքերում, սակայն ամիսներ անց բացահայտվել է, որ նույն բնակարանը վաճառված է եւս մի քանի հոգու: ««Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աջափնյակ վարչական շրջանում մի բնակարան էլ գնել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ու հետագայում իմացել, որ այն այլ սեփականատերեր էլ ունի: Այժմ հարուցված քրգործին զուգահեռ Գայանեն քաղհայցով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով: Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական եւ նախավճարի պայմանագրեր, գանձել 1 մլրդ 843 մլն 379 հազար 449 դրամ գումար եւ հափշտակել: Այս պատմության մեջ շրջանառվում էր նաեւ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու անունը»,- գրում է «Ժողովուրդը»   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Այսօր ամենագոլդ օրերից մեկն է: Տեսանյութ աշխարհի վերջի մասին

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր, որը ընտրվել էր համակարգչի կողմից՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 276 ձայն ԹՈՓ 2. Դալիթա Ավանեսյան 117 ձայն ԹՈՓ 3. Նարինե Դիլանյան 89 ձայն ԹՈՓ 4. Միհրան Ծառուկյան 76 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 51 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 37 ձայն ԹՈՓ 7. Մարտին Մկրտչյան 36 ձայն ԹՈՓ 8. Արա Գևորգյան 33 ձայն ԹՈՓ 9. Արտավազդ Եղոյան 32 ձայն ԹՈՓ 10. Դիանա Գրիգորյան 27 ձայն   Իսկ այս շաբաթ ձեր այցելությունների շնորհիվ ձևավորվել է հետևյալ ԹՈՓ տասնյակը՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 431 ձայն ԹՈՓ 2. Նարինե Դիլանյան 418 ձայն ԹՈՓ 3. Միհրան Ծառուկյան 211 ձայն ԹՈՓ 4. Դալիթա Ավանեսյան 193 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 114 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 72 ձայն ԹՈՓ 7. Դիանա Գրիգորյան 72 ձայն ԹՈՓ 8. Մարտին Մկրտչյան 71 ձայն ԹՈՓ 9. Հայկ Ղուկասյան 58 ձայն ԹՈՓ 10. Արտավազդ Եղոյան 54 ձայն   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :