Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մեխիկոյում ծաղրածուների օլիմպիադա է անցկացվել

  Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվել է «Ծաղրածուների 10-րդ Օլիմպիադան», հայտնում է РИА Новости-ն։ Օլիմպիադան անցկացվել է «Ֆրանցիսկո Մարկես» փակ լողավազանում, որտեղ անցկացվել են Օլիմպիադա-1968 որոշ մրցումներ։ Գունավոր շորերով և շպարով դերասանները մասնակցել են մի քանի մրցույթներում՝ ներառյալ ծիծաղելի թռիչքներ ջրի մեջ, պարանի ձգում, վազքի մրցույթ հսկայական կոշիկներով։ «Մեր նպատակն է ժամանակ անցկացնել երեխաների հետ, որպեսզի նրանք տեսնեն ծաղրածուներին, հանգստանան և ծիծաղեն կամ գոնե պարզապես ժպտան»,- պատմել է մրցույթի մասնակիցներից մեկը։ «Մարզիկները» ստացել են միավորներ յուրաքանչյուր հաղթանակի համար։ Հաղթողին շնորհվել է «Ծաղրածու. Տարվա մարզիկ» կոչումը։ Միջոցառումը կազմակերպվել է Մեքսիկայի ծաղրածուների ակումբի կողմից՝ բարեգործական նպատակներով։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
<<Կարգին սերիալ>> Վարդանը Հայաստանում է և վաղվանից կնկարահանվի

  Մոտ չորս ամիս առաջ «No ment» անձնակազմի հետ ԱՄՆ մեկնելուց հետո մոտ 15 օր է՝ Հայաստանում է դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին սերիալի» Հայկոն: «No ment» ստեղծագործական անձնակազմի հետ նրա Հայաստան չվերադառնալուն հայաստանյան մամուլն արձագանքեց տեղեկություններով, թե Մարությանը որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Tert. հետ զրույցում Հայկ Մարությանը տալիս է բոլոր «բաց հարցերի» պատասխանը։   - Մինչ ԱՄՆ-ում էիք, այստեղ լուրեր էին տարածվում, որ բնակություն եք հաստատել ԱՄՆ-ում:   -Բնականաբար, էդ ամեն ինչն իրականության հետ ոչ մի կապ չուներ, բայց հետաքրքիրն այն է, որ այնպես համոզված էին էդ ամեն ինչը տպագրում ու հայտնում, որ ես ինքս սկսեցի կասկածել՝ կարող ա՞ ես պետք է մնամ, բայց չգիտեմ: Ամեն ինչը նախատեսված էր նախօրոք, ես գնացել էի ընտանիքով, որպեսզի հանգստանայինք, որովհետև 8-10 տարի ընտանիքով հանգստանալու չէինք գնացել: Դե հանգստանալն այդքան երկար չի տևում: Այնուհետև ես սկսեցի զբաղվել «No ment» համերգների կազմակերպման հարցերով, որովհետև «No ment» համերգները պետք է կազմակերպվեին, և միակ տարբերակն այն էր, որ անձամբ ներկա լինեմ և էդ ամեն ինչը կազմակերպեմ: Դա բավականին բարդ պրոցես էր. մեծ քանակությամբ լուսային, ձայնային դեկորացիաներ, բեմ...  Ասեմ նաև, որ ես եղել եմ նաև Չեխիայում, որովհետև ես նաև Չեխիայի քաղաքացի եմ: Այնպես որ Հայաստանը լքելու դեպքում շատ ավելի հեշտ կլիներ գնալ Չեխիայի Հանրապետություն: Ինձ համար զարմանալի էր, որ ԶԼՄ-ները չեն տարածել այս լուրը:   -Ե՞րբ Ձեզ կտեսնենք «Կարգին սերիալում» :Ե՞րբ է Վարդանը վերադառնում:   -Իմ մասնակցությամբ նկարահանումները կսկսվեն վաղը և արդեն եթերում կլինեն նոյեմբերի վերջին։ Այո, Վարդանի կերպարը վերադառնում է «Կարգին սերիալ», այսպես ասած՝ ռոտացիա է տեղի ունենում. Հովհաննես Ազոյանի մարմնավորած կերպարը՝ (ինչպես ասում է սերիալի Ջեմման՝ հաճելի մարդը- Tert. ) դուրս է գալու և մտնելու է Վարդանը: Հովիկը մեզ «պոդդերժկա» արեց, և քանի որ ես այդ ընթացքում գտնվում էի ԱՄՆ-ում՝ «No ment» կազմակերպման հարցերով, այդ պատճառով պետք է մի փոքր ուշանայի և մտածվեց Հովիկի կերպարը, օգնեց մեզ, ինչի համար շնորհակալ ենք իրեն: Շնորհակալ ենք նաև էդ կերպարը կերտելու համար, որը նույնպես շատ սիրվեց հանրության կողմից: Եվ հիմա, սցենարով նույնպես այնպես է, որ Վարդանը ԱՄՆ-ում էր և վերադառնում է տուն:   -Դուք կարծեմ՝ Մայիսիկ անունով երեխա էիք, չէ՞ թողել:   -Հա, սցենարով այդպես է:   -Իսկ որ վերադառնաք ի՞նչ եք տածելու այդ երեխայի հանդեպ: Նաև մեկ տարի բերդում նստած Ադիկի կերպարի հետ ինչպե՞ս եք հարմարվելու: Թե՞ կոմերցիոն գաղտնիք է:   -Չէ, կոմերցիոն էլ չի, ուղղակի, եթե բացենք փակագծերը, հեռուստադիտողին այդքան էլ հետաքրքիր չի լինի նայել: Դրա համար, ըստ իս, ավելի հետաքրքիր կլինի ընթացքում հետևել զարգացումներին, մանավանդ որ բավականին հետաքրքիր պահեր և զարգացումներ են սպասվում: Ինչ վերաբերում է Ադիկի կերպարին, հարմարվելո՞ւ եմ, բնակաբար, ոչ, բայց նորից եմ կրկնում՝ հիմա որ ասեմ՝ արդեն հետաքրքիր չի լինի: Ադիկը կփոխվի՞ հետ, թե՞ կմնա նույնը, դրան ավելի հետաքրքիր կլինի ընթացքում հետևել:   -Դուք Հայաստանում եք, ի՞նչ տեսաք այստեղ, որի վերաբերյալ Վարդանը կարող է լիաթոք ասել՝ «ոնց եմ ես զզվուուուուում»: Խոսքը զուտ հայկական մենթալիտետային երևույթների մասին է. «մուննաթով դեմքեր», հայտնի կերպարներ…   -Գիտե՞ք, հետաքրքիրն այն է, որ ամեն երկրում կան բաներ, որոնք քեզ դուր չեն գալիս և կան բաներ, որոնք դուր են գալիս: Որ այս բանը կարելի էր անել ավելի լավ և հակառակը: Ինչ վերաբերում է «մուննաթ դեմքերին», հետաքրքիր է, որ «մուննաթ դեմքերի» ավելի շատ հանդիպեցի ԱՄՆ-ում: Ուղղակի դա պետք է նկատել, որովհետև երբ տուրիստի կարգավիճակով գնում ես ինչ-որ երկիր, բնականաբար, բոլորը քեզ ժպտում են, որովհետև դա նրանց աշխատանքն է: Բայց երբ սկսում ես ապրել հասարակ քաղաքացու կյանքով, շփվում ես տարբեր բնակիչների հետ, հասկացա, որ մուննաթը ամեն տեղ էլ նույնն է:   -Խորհրդարանական ընտրությունների ժամանակ սերիալում քաղաքական տարրեր էին ներդրվել, հայտնվել էր ԵՍԻՄ կուսակցություն: Հիմա նախագահական ընտրությունների նախաշեմն է, կա՞ն քաղաքական դեմքեր ու դեպքեր, որ սցենարիստներին «ոգեշնչում են» և կներառվեն սերիալում:   -Չեմ բացառում: Այս պահին առայժմ չկա, սակայն դեկտեմբերի վերջին, երբ ժամկետի առումով ավելի մոտիկ կլինի, չեմ բացառում, որովհետև «Կարգին սերիալում», որը, թվում է, թե քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, բայց մենք միշտ անդրադարձ անում ենք քաղաքականությանը, քանի որ դա միշտ արդիական է: Եվ քանի որ սերիալի կերպարները նույնպես Հայաստանում ապրող մարդիկ են: Բնականաբար սա անում ենք հումորի տեսքով , բայց նաև ինչ-որ տեղ այդ քաղաքական իրադարձության նկատմամբ մեր տեսակետը ներկայացնելով:   -Իսկ այս ամենն անելու համար ստիպվա՞ծ եք կարդալ մամուլ, հետևել քաղաքական լրահոսին:   -Այո:    ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԵՎ ՋԵՍՍԻԿԱ ԲԻԼԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

  Լուրերն այն մասին, որ Ջասթին Թիմերլեյքը և Ջեսսիկա Բիլլը շուտով ամուսնանալու են, հայտնվել է դեռ 2011 թվականի դեկտեմբեր ամսից: Բայց չգիտես ինչու փեսան և հարսնացուն արարողությունը երկարաձգեցին մինջև մեկ տարի: Եվ ահա, վերջապես հայտնի դարձավ, որ երկարատև սպասված արարողությունը կայանալու է այս շաբաթ կամ կիրակի օրը: Դա հաստատում են զույգի ընկերները և պապարացիների հաջողեցրած լուսանկարները, որտեղ Ջեսսիկան  Փարիզի հարսանյաց սրահներից մեկում  փորձում է հարսանեկան զգեստը: Իհարկե, մանրամասները հարսանիքի վերաբերյալ  պահվում են գաղտնի: Հայտնի է միայն, որ հարսանեկան արարողությունը անցկացվելու է ինչ-որ տեղ Իտալիայում, իսկ հանդիսությանը հրավիրվել են միայն զույգի հարազատները և մտերիմ ընկերները: Նախապես շնորհավորում ենք զույգին` այդ գեղեցիկ արարողության կապակցությամբ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
"Հայաստանի ձայնը" նախագծում շատ անարդար բաներ են կատարվում. Լիլի Էլբակյան .

  ''Հայաստանի ձայնը'' նախագծում շատ անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում իմ քույր Էվան և դա նկարահանվել է: Այսօր նորից են կանչել, ուրիշ երգ երգացրել ու ասել, որ չեք անցել ու նոր մարդիկ են ճխտել: Հիասթափված եմ այդ նախագծից,- ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է կատարել դերասանուհի Լիլի Էլբակյանը:     `mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Այսօր Հեռուստատեսության միջազգային օրն է

    ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1998թ. մարտին Հեռուստատեսության միջազգային օրէ հռչակել նոյեմբերի 21-ը՝ ի հիշատակ 1996թ. Հեռուստատեսային առաջին միջազգային համաժողովի անցկացման ամսաթվի։ Պետություններին առաջարկվել է նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակման ընդլայնման խնդիրներին։ Չնայած տոնը սկսել են նշել վերջին տարիներին, սակայն հեռուստատեսության պատմությունը սկսվել է գրեթե 100 տարի առաջ։ Հաղորդումների և որոշակի հեռավորության վրա պատկերներ ստանալու համար էլեկտրոնային ճառագայթներ օգտագործելու առաջին փորձերն անցկացվել են դեռևս 1920-ական թթ. սկզբին, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Խորհրդային Միությունում։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ. ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ ԵՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ

    Վարդան Բադալյանի նոր ձայնասկավառակը, որը պատրաստ կլինի աշնանը, ժող-նվագարանների պետական անսամբլի հետ համատեղ արված աշխատանք է: Երգիչը հայտնեց armcatalog..ն, որ ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկի հիման վրա նկարահանվելու է տեսահոլովակ և հեռուստադիտողի դատին է հանձնվելու ձայնասկավառակի հետ միաժամանակ: Բարեգործական համերգների հաճախ եք մասնակցում հարցին, երգիչը նախ պատասխանեց, որ Հայաստանում համերգների 90% -ը բարեգործական է և ավելացրեց,որ սիրով է մասնակցում դրանց, սակայն լինում են դեպքեր, երբ չես հասկանում ով է ում բարեգործություն անում:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը  
Քաղցրի սիրահարները հաճախ իրենց տարիքից մեծ են երևում

  Ուսումնասիրման համար հրավիրել էին 569 տղամարդու և կնոջ` 50-70 տարիքային խմբի: Նախ բոլոր մասնակիցներից արյան անալիզ է վերցվել`շաքարի պարունակությունը արյան մեջ որոշելու համար: Ապա, կախված գլյուկոզային պարունակությունից, մասնակիցներին բաժանել են երեք խմբի (բարձր, միջին և ցածր գլյուկոզայի պարունակությամբ): Առանձնացրել են դիաբետով հիվանդների խումբը, որում ընդգրկված էին 33 մարդ:   Այս ամենից հետո փորձի բոլոր մասնակցներին լուսանկարել են: Մասնակիցներին ըստ լուսանկարի գնահատելու համար հրավիրել էին 60 այլ կամավորների:   Պարզվել է, որ անկախ նրանից՝ մարդը որքան է կշռում, ծխում է, թե ոչ, որքան հաճախ է ընդունում արևային վաննաներ, այն մարդիկ, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը շատ էր, ավելի մեծ էին երևում:   Հրավիրված փորձագետների կարծիքով՝ ամենատարեցը դիաբետիկներն էին երևում: Միջին հաշվարկով նրանք 1 տարի և 7 ամսով մեծ էին երևում, քան նրանց հասակակիցները, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն ավելի քիչ է:   Գիտնականների կարծիքով՝ յուրաքանչյուր 0,18 գրամ շաքարն արյան մեջ տեսանելիորեն ծերացնում է մարդուն 5 ամսով:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :