Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

″ՊԱՈՒԶԱ ԱՆՈՆ″ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

  Հումորի սիրահարներին, հատկապես Պ. Անոյի երկրպագուներին, ուրախացնենք, որ շուտով հեռուստաեթերից կտեսնենք սիրված դերասանուհուն: Վերջինս պատրաստել է նոր հումորային ծրագիր, որն էլ շատ շուտով կհանձնի հեռուստադիտողի դատին: -ը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Պ. Անոյի հետ. - Ինչո՞վ է զբաղված այսօր Պ. Անոն: - Մոտ 2 ամիս է հանգստանում եմ, բայց կան նաև նոր հումորային ծրագրեր: Իմ և հումորիստ Արմեն Ավետյանի նախագիծը ընթացքի մեջ է, և թե որ հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի, առայժմ պարզ չէ: Ծրագրից խոսել չեմ ցանկանում, գաղտնիք է. Շուտով կլինի եթերում: - Հեռուստատեսությունը այսօր ողողված է հումորային հաղորդումներով.  ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ  որակ ու մակարդակ են թելադրում: - Ինձ համար ամենաորակովն ու մակարդակովը ″Կարգին սերիալն″ է, կարգին տղաներն են, մի քիչ էլ ″Վիտամին ակումբը″: - Իսկ ի՞նչ կասեք սերիալների մասին: - Սերիալներին շատ լավ եմ վերաբերվում, մարդիկ զբաղվում են, և որ ամենակարևորը դերասանների համար աշխատանք կա: Երբեմն ես նույնպես նայում եմ սերիալ, այնպես որ շատ նորմալ եմ ընդունում: - Եթե առաջարկ ստանաք սերիալներում նկարահանվելու, կընդունե՞ք: - Ինչու չէ, իհարկե: Ես սերիալում նկարահանվել եմ` Քրիստ Մանարյանի ″Չորս գումարած″ սերիալում: - Ինչպե՞ս եք վերաբերվում նոր, սկսնակ դերասաններին: - Եթե շնորհալի են, ապա շատ լավ: Նույնիսկ ուրախանում եմ` տեսնելով, որ ունենք տաղանդավոր դերասաններ, բայց զայրանում եմ, երբ տեսնում եմ, ինչ որ սրճարանի աշխատողի կամ երգչի բռնել  բերել են ու նկարում են: - Հնարավո՞ր է Ձեր համագործակցությունը նոր, սկսնակ դերասանի հետ: - Իհարկե, եթե տաղանդավոր է: - Ի՞նչ կավելացնեիք: - Ցանկանում եմ միշտ լավ և շնորհալի դերասաններ լինեն, որ սերունդներին փոխարինեն:   Նյութը պատրաստեց` Մարինե Բաբայանը
ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴՈՒԵՏԸ ՆՈՐ ԵՐԳՉԻ ՀԵՏ

  Երգչուհի Լանա Խաչատրյանը armcatalog.. հետ զրույցի ժամանակ նշեց, որ համերգային շրջագայությունների չի պատրաստվում, որովհետև ունի շատ ծրագրեր և աշխատանքներ: Հավանաբար այդ ծրագրերից ամենակարևորը նոր տեսահոլովակն է` ամառային վառ գույներով, ակումբային ռիթմով: Երգը դուետ է Վիլիամի հետ, որը նոր երգիչ է, և ինչպես Լանան ասաց. '' հետաքրքիր, տաղանդավոր երիտասարդ է'': Տեսահոլովակն արդեն պատրաստ է և եթերում կհայտնվի մինչև սեպտեմբեր: Դե ինչ, մեզ մնում է միայն անհամբերությամբ սպասել:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Նախորդ շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում

  Նախորդ շաբաթ վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝    Հարց 1. Ո՞վ է պատկերված նկարում: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մանուկ Նիգոյանի պատասխանը՝ Այվազովսկի: Հարց 2. Ի՞նչ մասնագիտություն է ունեցել Գարիկ Մարտիրոսյանի հայրը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նաիրա Վարդանյանի պատասխանը՝ ինժեներ-մեխանիկ: Հարց 3. Ի՞նչ է Ակսել Բակունցի իրական անուն, ազգանուն, հայրանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Վարդուհի Գևորգյանի պատասխանը՝ Ալքսանդր Ստեփանի Թևոսյան: Հարց 4. Ո՞վ է գրել <<Անմահները հրամայում են>> գիրքը և ո՞ր թվականին: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Սիլվա Խոշաբյանի պատասխանը՝ Պարույր Սևակ, 1948 թ.: Հարց 5. Ու՞մ նկարն է:   Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Անի Ներկարարյանի  պատասխանը՝ Ալեքսանդր Շիրվանզադե: Հարց 6. Արամ Խաչատրյանի պատկերով ՀՀ ո՞ր թղթադրամն է ստեղծվել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել նորից Նիկոլայ Ավեիսյանի  պատասխանը՝  50 դրամ: Հարց 7. Ե՞րբ է մահացել Առնո Բաբաջանյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նոնա Հովահննիսյանի  պատասխանը՝ 1983 թվականի նոյեմբերի 11: Հարց 8. Ու՞մ նկարն է: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Էմիլիա Բադալյանի  պատասխանը՝ Գաբրիել Սունդուկյան: Հարց 9. Ո՞վ է պատկերված նկարում:   Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նաիրա Վարդանյանի  պատասխանը՝ Սալվադոր Դալի: Հարց 10. Հայ առաքելական եկեղեցու որերո՞րդ կաթողիկոսն է եղել Սահակ Ա Պարթևը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մելինե Անանյանի պատասխանը՝ 10:   Այս շաբաթվա վիկտորինայի հարցերն են՝   1.Ու՞մ աշակերտն է եղել Ալեքսանդր Մակեդոնացին:  2. Ո՞ վ է պատկերված նկարում:  3. Ե՞րբ է մահացել Համո Բեկնազարյանը:   4. Ի՞նչ մասնագիտություն ունի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը:  5. Ո՞վ է պատկերված նկարում:    6. Ո՞վ է պատկերված նկարում:   7. Քանի՞ տարեկանում է Սիլվա Կապուտիկյանը գրել իր առաջին բանաստեղծությունը:  8. Ո՞վ է պատկերված նկարում:  9. Ե՞րբ է ծնվել Կարեն Դեմիրճյանը: 10. Ե՞րբ է ծնվել Մոնթե Մելքոնյանը:      Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Մեխիկոյում ծաղրածուների օլիմպիադա է անցկացվել

  Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվել է «Ծաղրածուների 10-րդ Օլիմպիադան», հայտնում է РИА Новости-ն։ Օլիմպիադան անցկացվել է «Ֆրանցիսկո Մարկես» փակ լողավազանում, որտեղ անցկացվել են Օլիմպիադա-1968 որոշ մրցումներ։ Գունավոր շորերով և շպարով դերասանները մասնակցել են մի քանի մրցույթներում՝ ներառյալ ծիծաղելի թռիչքներ ջրի մեջ, պարանի ձգում, վազքի մրցույթ հսկայական կոշիկներով։ «Մեր նպատակն է ժամանակ անցկացնել երեխաների հետ, որպեսզի նրանք տեսնեն ծաղրածուներին, հանգստանան և ծիծաղեն կամ գոնե պարզապես ժպտան»,- պատմել է մրցույթի մասնակիցներից մեկը։ «Մարզիկները» ստացել են միավորներ յուրաքանչյուր հաղթանակի համար։ Հաղթողին շնորհվել է «Ծաղրածու. Տարվա մարզիկ» կոչումը։ Միջոցառումը կազմակերպվել է Մեքսիկայի ծաղրածուների ակումբի կողմից՝ բարեգործական նպատակներով։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Արթուր Աբրահամ - Մեհդի Բուադլա մենամարտը` այսօր

  Այսօր` դեկտեմբերի 15ն, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունենալու WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) մենամարտը:   Երեկ Նյուրնբերգում կայացել է բռնցքամարտիկների` մենամարտին նախորդող կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Մեհդի Բուադլան` 74.7 կգ:   Այսօր Արթուր Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել է այս տարվա օգոստոսի 25ն` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:   Աբրահամ-Բուադլա մրցելույթը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաալիքի, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երեւանի ժամանակով ժամը 1.30ն (դեկտեմբերի 15 լույս 16 գիշերը):   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԱՅՏՆԻՆԵՐԸ MOBILE START ԱՎՏՈԴՊՐՈՑՈՒՄ

    -ը կապ հաստատելով "MOBILE ATART" ավտոդպրոցի տնօրեն Գարիկ Արզումանյանի հետ` փորձեց պարզել հայ աստղերի դասընթացների  մասին: Գարիկը նշեց, որ ավտոդպրոցի սաներից է եղել Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը` "Կարգին Հաղորդման" Մկոն, Սոնա Շահգելդյանը, Լուսինե Թովմասյանը, Հասմիկ Կարապետյանը: Ավտոդպրոցի տնօրենի հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ մեքենա վարելու հարցում առավել մեծ ունակություններ են դրսևորել Մկրտիչը և Լուսինեն: "Մկոյի հետ մի քանի տեսական դասեր ենք անցկացրել, նրա հետ շատ հեշտ է եղել, հատկապես այն պատճառով, որ նա ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանը, իսկ Լուսինեն տեսական դասեր չի անցել": Նրանք դասընթացները ավարտել են մեկ ամսում: Այն հարցին, արդյո՞ք Գարիկը հանդիպել է այնպիսի դեպքի, երբ նրանցից մեկը խախտել է երթևեկության կանոնները, նա պատասխանեց. "Ոչ, չեմ հանդիպել...Մեր ավտոդպրոցի սաները առհասարակ խախտումներ չեն անում, և ես դրանից շատ շոյված եմ": Այժմ ավտոդպրոցում սովորում է 60 ուսանող, այդ պատճառով, Գարիկը դժվարացավ նշել հայտնիների անունները. "Կան մարդիկ, բայց անունները լավ չեմ հիշում. տեսողական գիտեմ, անունները` ոչ", -ավելացրեց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը  
Ո՞րն է ողնաշարի կորության պատճառը

  Սխալ ուտելը ողնաշարի կորություն է առաջացնում, և մեջքի ցավերի պատճառը կարող է կապված լինել ատամների հետ: Նեյրոմկանային ատամնաբուժության շուրջ հետազոտության արդյունքների մասին ներկայացրել է բժիշկ Ամիրան Լեսգիշվիլին:   Փորձի ընթացքում գիտնականները հետևել են կրծողներին, որոնց կծելու ապարատը մի կողմից արհեստականորեն բարձրացրել են: 1,5 շաբաթից բոլոր կենդանիների մոտ նկատվել է ողնաշարի կորություն: Երբ կծելու հնարավորությունը վերադարձրել են, ողնաշարի հետ կապված խնդիրը վերացել է:   Գլխի ճիշտ դիրքը կապված է կծելու հետ, նշում է բժիշկը: Սխալ կծելը, սխալ դրված պլոմբը կարող են հանգեցնել ծնոտի կորության, իսկ գլխի դիրքի փոփոխությունը ծանրաբեռնում է ողնաշարը: Խնդիրը լուծելու համար պետք է ճիշտ կծել:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :