Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Թեթեւ միջոցներ սեքսը չափազանց վառ դարձնելու համար

  Շատ զույգեր ժամանակի ընթացքում բախվում են «սեքսից ձանձրանալու» խնդրին։ Հարաբերությունների նախկին սրությունը կորում է, ինչ-որ նոր բանի ցանկություն է առաջանում, իսկ ինչի՝ անհասկանալի է։ Առանց զուգընկերոջը փոխելու սեքսը բազմազան դարձնելու համար ցանկացած զույգին հասանելի մի քանի միջոց կա։ 1. Խոսեք սեքսի մասին։ Զուգընկերոջը պատմեք ամենայն մանրամասնությամբ առաջիկա սեքսի մասին։ Ինչ, ինչպես եւ երբ եք պատրաստվում անել։ Սա հին միջոց է, սակայն շատ գրգռող։ Հետաքրքիր է, որ արդեն գործողության ժամանակ ասվող «չարաճճի» խոսքերը կարող են «մտրակել» զուգընկերոջը եւ գրգռել կանացի գուլպաներից ու կորսետներից ավելի ուժեղ։ 2. Բազմազանություն պետք է փնտրել ոչ միայն դիրքերում, այլեւ տարածության մեջ։ Պատուհանագոգեր, սեղաններ, հատակ, աթոռներ... Իսկ եթե այս ամենն արդեն փորձված է, ինչո՞ւ չավելացնել էքստրիմ։ Սեքսով զբաղվեք վերելակի մեջ, այգում, ընկերների տանը, մի խոսքով, շարժեք ձեր երեւակայությունը։ 3. Իսկ եթե նախորդ տարբերակը ձեզ համար չափազանց արկածախնդիր է, պարզապես վառեք լույսը կամ սեքսով զբաղվեք մոմի լույսի տակ։ Հավատացեք, զգացողությունները միանգամայն նոր կլինեն։ Իսկ եթե լույսի հետ փորձերը ձեր զույգի համար անցած փուլ է, փորձեք կապել աչքերն ու հանդարտ երաժշտություն միացնել... 4. Փորձեր արեք հակաբեղմնավորիչներով։ Եթե միշտ օգտագործում եք պահպանակներ, անցեք հակաբեղմնավորիչ հաբերի, բայց մի մոռացեք նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Այս սխեման հակառակ ձեւով էլ է գործում, չէ՞ որ, իզուր չեն պահպանակներ արտադրողները ստեղծել այդ ռեզինե արտադրանքի հսկայական տեսականի։ Եվ վերջապես, հիշեք, եթե դուք փորձեք բազմազան դարձնել սեքսը միայն այն պատճառով, որ այդպես «պետք» է հարաբերությունների կամ զուգընկերոջ համար, ոչինչ էլ չի ստացվի։ Դուք անձամբ պետք է ցանկանաք նոր զգացողություններ ու առասպելական հաճույք ստանալ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Mets Hayq Fily Cypher-U Pchum e Qin

    Mets Hayq Fily Cypher-U Pchum e Qin   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆ. 'ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔՈՂԱՐԿԵԼ ՀՈՒՅԶԵՐՍ'

  Hajtniner.  կայքը զրուցեց սիրված սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ: Ունեցանք հաճելի զրույց, որի ընթացքում սպորտային մեկնաբանն ինչպես յուրաքանչյուր մեկնաբանման ժամանակ, այս անգամ ևս մեզ փոխանցեց դրական լիցքերի մեծ պաշար: Ինչպես միշտ` այս տարին ևս Կարեն Գիլոյանի համար հագեցած ու ծանրաբեռնված է եղել և նա, թոթափվելով առօրյա հոգսերից, հանգստացել  է Բուլղարիայի ծովափնյա քաղաքներից մեկում: Նա արտահայտվեց այս կերպ.- Հանգստացել եմ շատ լավ և ինչպես միշտ վերադարձել եմ հայրենիք դրական տրամադրվածությամբ: Եվ շարունակելով խոսքը մանրամասնեց, որ անհամբերությամբ սպասում էր այս տարվա սեմտեմբերի 1ն, քանզի այս տարի նրա որդին ընդունվել էր Ֆիզմաթ դպրոց: Բոլորս էլ  նկատել ենք, որ Կարեն Գիլոյանը, ոչ միայն իրեն հարիր կերպով մեկնաբանում է սպորտային իրադարձությունները, այլ նաև ամեն անգամ յուրովի է ապրում հայ մարզիների յուրաքանրյուր հաղթանակած պահը: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսին էին նրա հույզերը այս տարվա Օլիմպիական խաղերի ընթացքում:- Մեկ անգամ ևս մեծ խանդաղատանքով կարող եմ նշել մեր հայ մարզիկների` Հռիփսիմե Խուրշուդյանի, Արթուրի և Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակների մասին, որոնց ժամանակ դրական հույզերի տեղատարափ սկսվեց շրջապատում: Ինչպես նաև նշեմ, որ ուրախացել եմ հայ մարզիկների այլ հաղթանակներով, բայց նշանակալից և քմահաճ էին վերոնշյալները: armcatalog.. կայքին նաև հետաքրքրում էր` արդյոք սպասվում էին անակնկալ նորություններ և փոփոխություններ կապված Կարեն Գիլոյանի ծավալած աշխատանքային գոծունեության հետ:- Կարծում եմ առաջիկայում ամեն ինչ կլինի սովորականի պես լավ, ամեն բան կընթանա հարթ, կընթանա իր հունով, սակայն ցանկություն ունեմ անձնական բիզնես սկսել. ժամանակն է փող աշխատել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ՀԵՐՔԵՑ "ԱՆՈՒՐՋՆԵՐ" ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՎԱՂ ԱՎԱՐՏԸ...

  "Անուրջներ"  հեռուստասերիալում Միկայի դերը մարմնավորող Սուրեն Առուստամյանը հետ զրույցի ժամանակ հերքեց հեռուստասերիալի վաղ ավարտի մասին լուրը և ավելացրեց, որ այն կշարունակվի մինչև այս տարվա դեկտեմբեր ամիս: Սուրենը պատրաստվում է խաղալ օգօստոսի 25ց սկսվող Ռեյ Կունի "Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում" ներկայացման մեջ, որտեղ հանդես կգա հյուրանոցի կառավարչի դերում:    Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Մի շարք դերասաններ “Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ” ամանորյա ֆիլմում

  Հանրային հեռուստաընկերությունը Ամանորի գիշերը կներկայացնի “Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ” հեռուստաֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել Ծաղկաձորում ու Երեւանում` տեւելով մեկ ու կես ամիս:Ամանորյա ֆիլմում նկարահանվել են Նարինե Դովլաթյանը, Վարշամ Գեւորգյանը, Աննա Հարությունյանը, Անի Երանյանը, Արմինե Պողոսյանը, էպիզոդիկ դերերով նկարահանվել են նաեւ Արթուր Կարապետյանը, Լեւոն Հարությունյանը, Ալեքսանդր Բաբասյանը եւ այլք: Նոր տարվա ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը պատմել է, որ այս հեռուստաֆիլմը ստեղծելու գաղափարը Հ1 տնօրինությանն է.“Առաջարկը ստանալուց հետո միասին որոշեցինք` ինչ ենք անելու, ինչի մասին է լինելու այն: 2013 թվականի եթերաշրջանը բացվելու է այս ֆիլմով: Սյուժեի մանրամասները ավելի լավ է չբացահայտենք. դիտողները կհասկանան` ինչ կապ ունի Ծաղկաձորը Չիկագոյի հետ: Մեծ մասը նկարել ենք Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում` գիշերվանից մինչեւ լուսաբաց: Առավոտյան քնում էինք, երեկոյան նորից նկարահանում: Հուսով եմ` մեր չարչարանքի արդյունքը մարդկանց կգոհացնի”:   Սցենարի հեղինակներն են Հասմիկ Մանգասարյանը, Դիանա Մարդանյանը, Արսեն Սարգսյանը եւ Նորայր Օհանյանը, իսկ պրոդյուսերը եւ բեմադրող օպերատորն Արթուր Ապրեսովն է: “Շատ ծիծաղելի դրվագներ կան, բայց որպես ռեժիսոր շեշտը դրել եմ կերպարների վրա, որոնք դիտողի համար անսպասելի ու հետաքրքիր կլինեն. մեր դերասաններին այս կերպարներով դեռ չեն տեսել, օրինակ` Աննա Հարությունյանը լիովին կերպարանափոխված է ոչ միայն արտաքնապես, այլեւ` խաղով ու տեսակով: Ինչքան էլ կոմեդիա լինի, այն ունի իր ասելիքը` ընկերության, սիրո, համերաշխության մասին է, այսինքն` ընկերուհիների գլխով տարբեր բաներ կարող են անցնել, վատ իրավիճակներ լինել, բայց վերջում բարին հաղթում է”, - նշել է Ելենա Արշակյանը:Ֆիլմի երաժշտական ձեւավորումն արել է Նիկ Էգիբյանը: Նա նաեւ սաունդթրեք է գրել, որը երգում է Նարինե Դովլաթյանը: Երգչուհին պատասխանատվությամբ է ընդունել ամանորյա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, ինչպես ինքն է նշել, դեռ մանկուց խաղալու ցանկությունը մեծ է եղել, նույնիսկ մտածել է Թատերական ինստիտուտ ընդունվելու մասին, թեեւ գիտակցել է, որ երգն է իրենը. “Փոքր տարիքում թատերական ստուդիա էի հաճախում, մանկական հաղորդումներ էի վարում ու փոքր դերեր խաղում”, -մեզ հետ զրույցում հիշել է Նարինեն ու հավելել` առաջարկն ընդունելուց հետո իր համար ամեն ինչ անսպասելի է եղել. “Ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում, ինձ համար ամեն ինչ նորություն էր: Շատ բաներ սովորեցի նկարահանումների ժամանակ, նաեւ փորձ ձեռք բերեցի տարբեր մարդկանց հետ շփման հարցում”:   Ըստ սցենարի` Նարինեն չորս ընկերուհիներից ամենադրականն է, բայց իր մարմնավորած Մարիի կերպարն այնքան էլ դրական չի համարում. “Աղջիկն այնպիսի քայլեր է անում, որ ես չեմ ընդունում ու չէի անի”:Անի Երանյանի հերոսուհու անունը Սրբուհի է, նա ընկերուհիներից ամենաթիթիզն է, շնիկով գլամուրային աղջիկ է:). ““Բլանձինկա” կերպարիս վրա շատ եմ աշխատել, նույնիսկ ռեժիսորի հետ հաճախ սրճարաններ էինք գնում, ուսումնասիրում էի գլամուրային աղջիկներին, որ կարողանամ այդ դերի մեջ մտնել: Իմ կերպարը միեւնույն ժամանակ շփվում է երեք տղամարդու հետ, բայց երեքի անունն էլ չի հիշում: Նրա փոքրիկ “չարագործությունները” վերջում լավ ավարտ են ունենում, բայց աղջիկը նորից իր կերպարում է մնում”:   “Դերասաններից յուրաքանչյուրի համար այս ֆիլմը նոր քայլ էր, քանի որ ոչ մեկս այսպիսի կերպարներում չէինք եղել: Նկարահանման ընթացքում շատ էի վախենում, ուղղակի չէի պատկերացնում` վերջում ինչ կստացվի: Նարինեն մեզ հետ առաջին անգամ էր աշխատում, փորձում էինք օգնել, որ նոր միջավայրում դեր ստանձնելն իր համար հեշտ լինի”,-հավելել է Անի Երանյանը:Աննա Հարությունյանի կերպարը մյուս ընկերուհիներից տարբերվում է արտաքին տվյալներով, որն, ըստ դերասանուհու, ե՛ւ հեշտացնում, ե՛ւ բարդացնում է դերը. “Սկզբում կասկածում էինք` արդյոք կկարողանամ այս կերպարում ճիշտ ներկայանալ… Կերպարս խաղացել եմ` երբեք չմտածելով, որ նա տգեղ է, թեեւ նրա արտաքին տվյալները գրոտեսկային են, իսկ ինձ հարկավոր էր իրական մարդու կերպար ստանալ ու ցույց տալ նրա կենդանի օրգանիզմ լինելը: Այս կերպարն ամբողջովին տրագիկոմեդիկ է, որքան էլ ծիծաղելի է, այնքան էլ` դժբախտ”:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՌԵՆ ՈՒԼԻԽԱՆՈՎԱ. “ԿԱՐԵՎՈՐԸ ԼԱՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ ՄՈՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱՆ”

    Հանգստի կարիք ունեն բոլորը: Հայտնիները բացառություն չեն:  Վերջերս իմացանք, որ պարուհի Իռեն Ուլիխանովան և հումորիստ Վահագն Գրիգորյանը մեկնել են Ուկրաինա: Իսկ ինչ նպատակով, շտապեցինք պարզել: HAYNINER.AM հետ զրույցում պարզ դարձավ, որ աստղային զույգը Ուկրաինայում վայելում է իր հանգիստը: Նրանց հետ զրույցում առիթը բաց չթողեցինք և խոսեցինք Իռենի հետագա ծրագրերի մասին: Պարզվեց, որ առաջիկայում սպասվում են համերգային շրջագայություններ Սոֆի Դևոյանի “Պարի և հոգու” թատրոնի հետ միասին: Իսկ պարի ասպարեզում ձևավորվող նոր սերնդի մասին, պարուհին ասաց. -Նոր սերունդը գոհացնում է, կարևորը լավ պարուսույցի մոտ կրթություն ստանան:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը  
ԵՐԳՉՈՒՀԻ ԱԴԵԼՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

  Բրիտանացի երգչուհի Ադելը գաղտնի ամուսնացել է իր սիրեցյալի` Սայմոն Կոնեյնի հետ: Փոփ-երգչուհին, ով գտնվում է հղիության 7-րդ ամսում, լրագրողների կողմից նկատվել է Լոնդոնոմ: Կատարված լուսանկարների համաձայն չքնաղ Ադելը կրել է ամուսնական մատանի: Տարածված լուրերից ելնելով` նա իր կողակցի հետ ցերեմոնիկ խնջույք չի կազմակերպել` ամեն ինչ եղել է չապից դուրս համեստ, քանզի նրանք որոշել են հարսանեկան արարողությունը կազմակերպել երեխայի ծնվելուց հետո: Նշենք, որ Ադելն ընդհանրապես չի սիրում ի ցույց դնել իր անձնական կյանքը, այդ իսկ պատճառով ամեն ինչ կատարվել Է հանգիստ ու հանդարտ կերպով: Զագսի գրառումներից հետո զույգը կազմակերպել է ընտանեկան ընթրիք` հնչեղ շնորհավորանքները թողնելով ապագայի համար: Նրանց համար հիմա ամենակարևորը առողջ փոքրիկ ունենալն է: Դե ինչ` մաղթում ենք Ադելին և իր ապագա փոքրիկին անսահման առողջություն:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :