Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Կորեացին երգում է «Ով սիրուն-սիրուն».

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Եղունգի լաքեր՝ Սալմա Հայեքից. ֆոտո

  Հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը ամերիկյան դեղատների CVS ցանցի հետ համատեղ թողարկել է եղուգի գույնզգույն լաքերի նոր հավաքածու։ Celebrities.by - ը հաղորդում է, որ այս քայլին աստղին դրդել է նրա 5-ամյա դուստրը։ «Վալենտինայի խելքը գնում է եղունգի լաքի համար, այդ պատճառով էլ շատ ուզում էի օգտագործել մի բանաձեւ, որը շատ թունավոր չի լինի եւ հարմար կլինի նույնիսկ երեխաներին։ Մենք օգտագործել ենք բացառապես անվտանգ բաղադրիչներ ու բնական էքստրակտներ», - նշում է դերասանուհին։ Նոր հավաքածուն կդառնա նույնպես Հայեքին պատկանող Nuance կոսմետիկ գծի շարունակությունը։ Հավաքածուի ներկապնակում վառ ու բարդ երանգներ ու դասական գույներ են՝ ցանկացած տարիքի կանանց համար։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Արջը զուգարանում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՌԱՅԱՆ ՌԵՅՆՈԼԴՍԸ ԵՎ ԲԼԵՅՔ ԼԱՅՎԼԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ

  Չնայած դերասանը բացասաբար էր վերաբերվում կրկին ամուսնանալուն, որի հիմնական պատճառը նախկին չստացված հարաբերություններն էին դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի հետ: Ռայանը կրկին համաձայնություն ունեցավ իր սիրտը բանալ շիկահեր դերասանուհի Բլեյք Լայվլիի առաջ: Ռայանը և Բլեյքը ծանոթացել են 2011 թվականին ″Կանաչ լապտերներ″ ֆիլմի նկարահանումների ժամանակ: Սկզբնական ժրջանում իրենց հարաբերություններին լուրջ չեն վերաբերվել, սակայն նրանք ապացուցել են, որ իրենց մոտ ամեն ինչ շատ լուրջ է և որոշել են ամուսնանալ: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Չարլսոն քաղաքից ոչ հեռու գտնվող Boon Hall Plantation-ում: Արարողությունը անց է կացվել բաց երկնքի տակ և ամենուրեք տեղադրված են եղել սպիտակ վրաններ: Հարսանիքին հրավիրված են եղել զույգի ամենամոտ ընկերները և բարեկամները:   Նյութը պատրաստեց՝ Յուլյա Աբրահամյանը
ԴԻՄԱ ԲԻԼԱՆԻ ՆՈՐ ԲՈՒՅՐԸ ԵՎ ԿՐՔՈՏ ՀԱՄԲՈՒՅՐԸ

  Վիկտոր Նիկոլայեվիչ Բիլանի՝ 31-ամյա Դիմա Բիլանի առաջին երգը, որը հայտնվեց էկրաններին և ռադիոեթերներում, դա “Բում” երգն էր` 2002 թվականին, հենց այդ թվականից էլ սկսվեց երգչի հաջող կարիերան: Այսօր, ռուսական շոու-բիզնեսի աստղ, երգիչ Դիմա Բիլանը, արդեն դարձել է Azzaro ֆիրմայի, տղամարդկանց օծանելիք` Decibel (dB) դեմքը: Օծանելիքի շիշը նման է փոքրիկ բարձրախոսի, իսկ շշի պարունակության բուրմունքը հատուկ է ռիսկի սիրահարների համար: Այնպես որ, եթե ձեր զուգընկերը կամ պարզապես ընկերը ռիսկի սիրահար է, ապա անպայման նրա համար նվեր ընտրելիս չմոռանաք նաև “Դիմա Բիլանի” մասին: Իսկ վերջերս էլ, Դիմա Բիլանին և «Տատու» խմբի երգչուհի Յուլյա Վոլկովային  բռնացրել են կրքոտ համբույրի պահին` Ֆիլիպ Կիրկորովի ծննդյան օրը: Վաղուց խոսակցություններ էր պտտվում արտիսնտների միասին լինելու մասին: Սակայն զույգը միշտ հերքել է: Ասում են այլ բան, գործում` մեկ այլ:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՀԱՅԴԻ ԿԼՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՏԱՐԵԼ Է ԳՆՈՒՄՆԵՐ

  Օրերս մոդել Հայդի Կլումին նկատել են նոր զուգընկերոջ և իր երեխաների հետ Բևերլի-Հիլզի խանութներից մեկի մուտքի մոտ: Ի դեպ նշենք, որ վերջերս պապարացիները շատ հաճախ Հայդի Կլումին նկարահանում են նոր սիրեցյալի` Մարտինի, և իր թիկնապահների ուղեկցությամբ: Նշենք, որ Մարտինը նախկինում նույնպես հանդես է եկել, որպես Հայդիի թիկնապահ, իսկ ամուսինը մեղադրել է կնոջը դավաճանության մեջ: Սակայն, ինչպես երևում է կատարված լուսանկարներից, երեխաները մոր նոր զուգընկերոջ ընկերակցության հանգամանքը շատ բնական են ընդունում և նրա հետ իրենց շատ լավ են զգում: Ասենք ավելին` անցյալ անգամ Հայդի Կլումը Մարտինի հետ երեխաներին վերցրել է դպրոցից, ապա անմիջապես ուղևորվել են Բրենդվուդում գտնվող ''Starbucks'' սրճարանը, որտեղ նպաստավոր և հաճելի ժամանակ են անցկացրել: Երեխաները կրել են համապատասխան դպրոցական համազգեստ, իսկ Հայդին և Մարտինը ընտրել էին առօրյա հարմարավետ հագուստներ: Համարձակ մոդելը երբեք չի թաքցնում իր անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները: Հիշեցնենք, որ այս անգամ 39-ամյա մոդելը հանդես է եկել պաշտոնական մեկնաբանություններով, այն բանից հետո, երբ իր հարաբերությունները խզել է նախկին ամուսնու հետ:       Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԱՂՋԿԱՆ

  Շատերին հայտնի է, որ Անջելինա Ջոլին շատ հաճախ է լինում Մերձավոր Արևելքում, որտեղ և փորձում է օգնել նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ այն, որ դերասանուհին անտարբերության չի մատնել 14-ամյա աղջկա` Մալալե Յուսուֆզայի ցանկությունը: Աղջիկը, պարզապես շատ է ցանկացել, որպեսզի պակիստանի բոլոր աղջիկները ստանան կրթություն: Սակայն այդպիսի ցանկությունը շատ է զայրացրել տղամարդկանց: Նույնիսկ “Թալիբանի” զինյալներից մեկը դպրոցի բակում հասցրել է երկու անգամ վնասել աղջկան: Ջոլին, անտարբեր չանցնելով այդ ամենի կողքով, The Daily Beast-ում հոդված գրեց, որ նա այդ նորությունը քննարկել է երեխաների հետ,-“ Նրանց համար դժվար է հասկանալ աշխարհը, որտեղ տղամարդիկ հանցագործություն են համարում աղջկա ցանկությունը, որ նրանք կրթություն ստանան բոլոր երեխաների նման”: Երեխաները առաջարկել են Մալալեի արձանը կանգնեցնել, որ այդպիսի ցանկություն է հայտնել, և քանի որ աղջիկը այժմ բուժվում է ստացած վնասվածքների հետևանքով, երեխաները ցանկություն են հայտնել խնամել Մալալեի տնային կենդանիներին: Անջելինան կոչ է արել իր երկրպագուներին, գործընկերներին և բոլոր նրանց` ում անհանգստացնում է այս խնդիրը, կատարել նվիրաբերություն Women in the World Foundation հիմնադրամին: ”Այնպես որ, պակիստանի բոլոր աղջիկները հայտարարել են` “Ես Մալալեն եմ”, նրանք արդեն միայնակ չեն: Աշխարհի ուսուցիչները և մայրերը իրենց երեխաներին և աշակերտներին պատմում են Մալալեի մասին, և խրախուսում են նրանց ` դառնալ այդ շարժման մի մասնիկը”-նշել է Ջոլին:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
; : :