Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

″MARIO″ ԽԱՂԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

   Գեղեցկուհի քույրեր Մոնիկան և Պենելոպան դարձել են գովազդային գործակալության  համակարգչային խաղեր գովազդող նոր դեմքերը:  Փաստորեն հետաքրքրաշարժ «Մարիո» խաղը կրկին վերադառնում է: 90-ական թվականներին մեծ համակրանք վայելող զարմանահրաշ խաղը կապրի իր երկրորդ կյանքը: Խաղն արդեն իսկ ամենաշատ սպառվողն է դաձել Ճապոնիայում, իսկ օրերս ներկայացվել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Ինչպես նաև գովազդում ներգրավված են այնպիսի պայծառ անհատականություններ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Ռոբին Ուիլիամսը, Բիոնսեն, Սետ Գրինը և այլք: Այսօր արդեն իսկ հանրությանը ներկայացվել է նոր տեսանյութ, որտեղ ի հայտ են եկել Մոնիկա և Պենելոպա Կրուզները: Չնայած նրան, որ քույրերի միջև չորս տարվա տարիքային տարբերություն կա, անհնար է չնկատել այն հանգամանքը, որ քույրերը միմյանց սաստիկ նման են, ինչի շնորհիվ էլ Մոնիկան կարողացել է փոխարինել Պենելոպային «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վերիջին դրվագներում, երբ Պենելոպայի հղիությունը հնարավոր չէր կոծկել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Կրծկալները անդառնալի վնասներ են հասցնում

  Գոտիները, ներքնազգեստը, գլխարկները, պայուսակները զգեստապահարանի այս բոլոր պարագաները կարող են ֆիզիկական ցավ պատճառել: Ամենաշատը վտանգավոր են վատ նստած կրծկալները: Դրանց պատճառով 10 կնոջից 6-ը տառապում է մեջքի, վզի և գլխի ցավից։ Այս մասին ասվում է Օստեոպատների բրիտանական ասոցիացիայի զեկույցում:  10 կանանցից 4-ը բախվում է վզի, մեջքի կամ ուսերի ցավի հետ, երբ ծանր պայուսակ է կրում: Ամուր ձգած գոտիները թմրացման զգացողություն են առաջացնում ազդրի վերին հատվածում, ինչը կարող է մեծացնել զգայունությունը ջերմային ազդեցությունների նկատմամբ:  Քելսթոն Չորլին փաստում է, որ մարդիկ հաճախ են իրենց առողջությունը զոհաբերում նորաձևությանը: Bravissimo ընկերության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս կանանց ամեն օր ստուգել կրծկալի չափը, քանի որ սխալ ընտրության դեպքում ամբողջ ծանրությունն ընկնում է ուսերի վրա:  Շատ կիպ գլխարկները կարող են գլխացավ առաջացնել գլխի անոթների ճնշման հետևանքով:  Իսկ ահա դրամապանակը գրպանում պահող տղամարդկանց մոտ կարող են ցավեր առաջանալ մեջքի շրջանում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Այսօր կույրերի միջազգային օրն է: Աշխարհում կա 124 մլն. կույր մարդ

  Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում կա 124 մլն կույր: Նրանց թիվը, ըստ ԱՀԿ, մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։   Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը հասնում է 284 միլիոնի, որոնցից 19 միլիոնը երեխաներ են: Օրը համընկնում է Փարիզում եւ Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ հիմնած մանկավարժ Վալենտին Հայուիի ծննդյան օրվա հետ:   Հայաստանում տեսողական խնդիր ունի մարդկանց 0,7 տոկոսը:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Իվետա Մուկուչյանը դուրս է մնացել «Գերմանիայի ձայն» մրցույթից

  Հայտնի հայ երգչուհի Իվետա Մուկուչյանն այլեւս չի մասնակցում «Գերմանիայի ձայն» մրցույթին: Ցավոք, նրան չի հաջողվել անցնել մրցույթի հաջորդ փուլ, սակայն կատարելով More երգը եւ հանդիսատեսին ներկայանալով հիասքանչ զգեստով, Իվետային հաջողվել է գրավել հազարավոր երկրպագուների եւ մնալ գերմանացի հանդիսատեսի սրտում: Facebook իր էջում Իվետան սրտանց երախտագիտություն է հայտնել բոլորից, նշելով, որ արդեն իրեն հաղթող է զգում՝ երկրպագուներից այդքան մեծ թվով զանգեր ստանալուց հետո, ովքեր պարզապես լալիս էին հեռախոսազրույցի ժամանակ: Բացի այդ, հայ երգչուհուն ուժ են տալիս հեռուստադիտողների բազմաթիվ մեկնաբանություններն ու հաճոյախոսությունները: Նա նշել է, որ պարտադիր մոտ ապագայում կրկին կփայլի էկրաններին:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԵՎ ՋԵՍՍԻԿԱ ԲԻԼԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

  Լուրերն այն մասին, որ Ջասթին Թիմերլեյքը և Ջեսսիկա Բիլլը շուտով ամուսնանալու են, հայտնվել է դեռ 2011 թվականի դեկտեմբեր ամսից: Բայց չգիտես ինչու փեսան և հարսնացուն արարողությունը երկարաձգեցին մինջև մեկ տարի: Եվ ահա, վերջապես հայտնի դարձավ, որ երկարատև սպասված արարողությունը կայանալու է այս շաբաթ կամ կիրակի օրը: Դա հաստատում են զույգի ընկերները և պապարացիների հաջողեցրած լուսանկարները, որտեղ Ջեսսիկան  Փարիզի հարսանյաց սրահներից մեկում  փորձում է հարսանեկան զգեստը: Իհարկե, մանրամասները հարսանիքի վերաբերյալ  պահվում են գաղտնի: Հայտնի է միայն, որ հարսանեկան արարողությունը անցկացվելու է ինչ-որ տեղ Իտալիայում, իսկ հանդիսությանը հրավիրվել են միայն զույգի հարազատները և մտերիմ ընկերները: Նախապես շնորհավորում ենք զույգին` այդ գեղեցիկ արարողության կապակցությամբ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քիմի եւ Քանյեի համբույրը. Ֆոտո

  Հայկական արմատներով բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանի եւ նրա զուգընկեր ռեպեր Քանյե Ուեսթի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Սիրեցյալի հետ վերջին հանդիպումներից մեկին Քիմը գնացել է կրտսեր քույրերի՝ Քլոեի, Քայլիի եւ Քենդալի հետ։ Ընտանիքը որոշել էր ճաշել Բեւերլի Հիլզի ռեստորաններից մեկում։ E!Online - ը հայտնում է, որ սեւ փայլուն անդրավարտիքով ռեպերին եւ ալ կարմիր քիփ կիսաշրջազգեստով աստղին բոլորովին չի հուզում, որ կողքին մարդիկ կան։ Ընտանեկան ճաշի ժամանակ գողտրիկ անկյունում արված համբույրը չի վրիպել հայնրության աչքից։ Հետաքրքիր է, որ արտասահմանյան ԶԼՄ-ներն այնքան սովոր են զույգին միասին տեսնել, որ նրանց կնքել են Քիմյե մականունով։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բեքհեմը կարող է դառնալ Ռեալի դեսպանը

  Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամերիկյան «Լոս Անջելես Գելեկսիի» կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին աշխատանք առաջարկել ակումբում, հայտնում է Football Espana-ն: ի համաձայն, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված, որ անգլիացին վերադառնա «Սանտյագո Բեռնաբեու», ուր նա հանդես է եկել 2003-2007 թթ.: Բեքհեմը կարող է դառնալ աշխարհում «Ռեալի» դեսպանը: Հիշեցնենք, որ Բեքհեմը հայտարարել է, որ MLS Գավաթի խաղարկությունից հետո, հեռանալու է «Լոս Անջելես Գելեկսիից»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :