Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սարյանի կտավը հեղինակավոր Sothebys աճուրդում վաճառվել է ռեկորդային 1 մլն դոլարով

    Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հեղինակավոր Sotheby's աճուրդի տանը 1 մլն դոլարով (623.7 ֆունտ ստերլինգ) վաճառվել է Մարտիրոս Սարյանի «Պոետ. Արագածի լանջերին» վաղ շրջանի բնապատկերը։   Ինչպես նշում է РИА-Новости-ն, սա ռեկորդային գումար է տաղանդավոր հայ գեղանկարչի աշխատանքների համար։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Սարյանի աշխատանքից  զատ վաճառվել է նաև մեկ այլ հայազգի նկարիչ Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկներ» կտավը։ Անհայտ գնորդն այն ձեռք է բերել 286.6 հազար դոլարով (175.3 ֆունտ ստերլինգ)։   Ռուսական արվեստին նվիրված աճուրդի ընթացքում ևս մի քանի գնային ռեկորդներ են սահմանել Վալենտին Սերովի, Վասիլի Վերեշչագինի և Լադո Գուդիաշվիլիի կտավները։  Ռուսական արվեստին նվիրված աճուրդները կշարունակվեն նաև այսօր։     ՝ tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Վանուշ Խանամիրյանն ընդդեմ պոռտերի.

  Այսօր մեր շատ սիրելի Վանուշ Խանամիրյանի ծննդյան 85 ամյակն է: Մենք շնորհավորում ենք անվանի պարուսույցին:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչ է մաղթել Գալուստյանը Մասլյակովին ծննդյան օրվա առիթով

  Այսօր լրանում է ռուսաստանցի հաղորդավար, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովի ծննդյան 71-ամյակը:  Ավելի շատ «Ուրախների և հնարամիտների ակումբից» հայտնի Մասլյակովին շնորհավորել է նաև հումորիստ, շոումնեն Միխայիլ Գալուստյանը: Առայժմ նրա շնորհավորանքը կարծես թե ամենաօրիգինալն է: Twitter-ում տարածած տեքստում Գալուստյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում են Ալեքսանդր Վասիլիի Մասլյակովին ծննդյան օրավա առիթով: Մաղթում եմ կովկասյան երկրարակեցություն, սիբիրյան առողջություն և հրեական երջանկություն)))»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ ունի-Ես եմ հորինել.

  Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացնում է «Ես եմ հորինել» նոր երգի տեսահոլովակը: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: «Այս պահին Ձեզ եմ ներկայացնում իմ նոր՝ «Ես եմ հորինել» երգի տեսահոլովակի անոնսը: Ճիշտ է, ես Երեւանում չեմ եւ դեռ երկար պետք է ճամփորդեմ իմ համերգային շրջագայության պատճառով, բայց դա չի խանգարում, որ այն, ինչ վաղուց պլանավորել էի, կատարվի»,- գրել է երգչուհին: Նրա տեսահոլովակը հասանելի կլինի վաղը` նոյեմբերի 14ն ժամը 13ն իր youtube պաշտոնական ալիքում  եւ «Դար 21» եթերում:       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԲԱՐԿԱՑԱԾ ՋՈՒՍԸ. “ՇԱՏ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՆՍՏԱՑՐԵԼ ԳԼԽԻՍ”

  Վատ լուր  Ջուսի բոլեր երկրպագուների համար: Ջուսն այլևս իր ֆեյսբության էջով շատ չի շփվելու: Ինչպես հասկացանք երգչուհուն բարկացրել է մարդկանց անիմաստ խորհուրդները և ուղղություններ ցույց տալը: Երգչուհին գրել է, որ իր շփվելով շատ է բոլորին նստացրել գլխին: Եվ հավելել,- Այստեղից հետևություն, մեր հայտնի մարդիկ ճիշտ են անում, որ չեն շփվում, չեն պատասխանում նամակներին և չեն  գրում մեկնաբանություններ: Միայն “ստատուս” են գրում և “լայք” անում: Ես հեռվանում եմ ձեզանից` իմ ՖԲ “ընկերներ”: Ուրեմն կլինեմ ստանդարտ, հայտնի մարդու նման` չշփվող,- գրել է երգչուհին:
Եվա Սուջյանն իր ռոք-բենդով բարեգործական համերգ կտա

  Նոյեմբերի 19ն` ժամը 19:00ն, Տիկնիկային թատրոնում Եվա Սուջյանը և իր ռոք-բենդը հանդես կգան «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգով: Համերգը կազմակերպում է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ և երաժիշտների վերջին խոշոր մենահամերգն է այս տարի: Ռոք-բենդի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), ովքեր Եվայի հետ միասին կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ` Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով տառապող և բուժման կարիք ունեցող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԴՅՈ՞Ք ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

  Երբ նորաձևության երկու ցուցադրությունների ընթացքում հաղորդավարուհի և ցանկալի Նազենի Հովհաննիսյանը հանդես եկավ հարսի զգեստով, խոսակցություններ սկսեցին ծավալվել այն մասին, թե դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արդեն ընտրյալ ունի: Ոմանք ասում են, որ նա արվեստի ոլորտից է, շատերի համոզմամբ էլ` գործարար աշխարհի ներկայացուցիչ: Իսկ նորաձևության ցուցադրություններից մեկի ժամանակ գեղեցկուհի Նազենին ասել է, որ մտադիր է ձեռք բերել իր ներկայացրած զգեստը` նշելով, որ կա առիթ:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :