Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Կիրկորովը ցուցադրել է 1-ամյա դստեր նկարները

  Ֆիլիպ Կիրկորովն իր միկրոբլոգում հրապարակել է 1-ամյա դստեր` Ալլա Վիկտորիայի լուսանկարները. տեղեկացնում է dni.-ն:   Երգիչը խուսափում էր տեսախցիկներից և չէր ցուցադրում դստերը հասարակությանը: Ալլա Վիկտորիային կարող էին տեսնել միայն ընտրյալները: Սակայն երեկ` դստեր 1-ամյակի օրը, Կիրկորովը որոշել է հրապարակել նրա նկարը:   «Ես երջանիկ եմ իմ արքայադստեր հետ` ընտանիքիս շրջապատում և հեռու Մոսկվայից»,- գրել է նա:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
THE VOICE OF նախագծի ժյուրին ցնցված է.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հարս ու փեսայի հայկական երգերի շարանը և շաբաշ տված դոլարները.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՎՐԻԼ ԼԱՎԻՆԸ «ՀՊԱՐՏԱՑԵԼ Է» ԻՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԱՏԱՆԻՈՎ

  Չեդ Կրիուգեռ և Ավրիլ Լավին ապագա ամուսնական զույգը հայտնվել է ˝HELLO˝ ամսագրի առաջին էջին: Լուսանկարում Չեդը գրկել է իր սիրելիին, իսկ Ավրիլը մեծ խանդավառությամբ ցուցադրում է իր ադամանդե մատանին: Հուսանք, որ զույգը ամուսնության հարցը երկար չի ձգձգի և հանրությանը շուտով կներկայացնի հարսանեկան լուսանկարները:  Կրիուգեռի համար այն կլինի առաջին ամուսնությունը, իսկ երգչուհին խորանին ընդառաջ կգնա երկրորդ անգամ: Ավրիլ Լավինը ամուսնացած է եղել գծագրիչ  Sum 41 հետ: Զույգը բաժանվել է 2009 թվականին: Ի դեպ Չեդն ու Ավրիլը նշել են, որ միմյանց հետ մեծ հույսեր են կապում և պատրաստվում են կյանքի մնացած օրերն անցկացնել միասին` պարուրված սիրով, ջերմությամբ և ընտանեկան խաղաղությամբ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր` ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան  ԹՈՓ 2. Նարինե Դիլանյան  ԹՈՓ 3. Միհրան Ծառուկյան  ԹՈՓ 4. Դալիթա Ավանեսյան  ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան  ԹՈՓ 6. Դիանա Գրիգորյան ԹՈՓ 7. Արմինե Պողոսյան  ԹՈՓ 8. Մարտին Մկրտչյան  ԹՈՓ 9. Հայկ Ղուկասյան  ԹՈՓ 10. Արտավազդ Եղոյան    Իսկ այս շաբաթ  ԹՈՓ տասնյակը ձևավորվել է համակարգչի կողմից և բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարեցվել է 0:   ԹՈՓ 1. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 2. Սարգիս Գրիգորյան ԹՈՓ 3. Արսեն Գրիգորյան ԹՈՓ 4. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 5. Ջոնի Կարապետյան ԹՈՓ 6. Լևոն Հարությունյան ԹՈՓ 7. Կամո Սեյրանյան ԹՈՓ 8. Հովհաննես Բաբախանյան ԹՈՓ 9. Սուրեն Առուստամյան ԹՈՓ 10. Լանա Խաչատրյան     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երգչուհի Ռիհաննայի երկու նոր մոմե արձանիկները.Ֆոտո

  Լաս Վեգասի «Մադամ Տյուսոյի» թանգարանը համալրվեց երգչուհի Ռիհաննայի միաժամանակ երկու մոմե արձաններով: Նրանց երկուսի վրա էլ Ռիհաննան սեքսուալ տեսք ունի եւ այնպիսի տեսքով է, որ կարծես թե համերգի ժամանակ երգելիս լինի: Բոլորը հիացած են մոմե արձանների հեղինակի այսչափ պրոֆեսիոնալ գործերով:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԱՂՋԿԱՆ

  Շատերին հայտնի է, որ Անջելինա Ջոլին շատ հաճախ է լինում Մերձավոր Արևելքում, որտեղ և փորձում է օգնել նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ այն, որ դերասանուհին անտարբերության չի մատնել 14-ամյա աղջկա` Մալալե Յուսուֆզայի ցանկությունը: Աղջիկը, պարզապես շատ է ցանկացել, որպեսզի պակիստանի բոլոր աղջիկները ստանան կրթություն: Սակայն այդպիսի ցանկությունը շատ է զայրացրել տղամարդկանց: Նույնիսկ “Թալիբանի” զինյալներից մեկը դպրոցի բակում հասցրել է երկու անգամ վնասել աղջկան: Ջոլին, անտարբեր չանցնելով այդ ամենի կողքով, The Daily Beast-ում հոդված գրեց, որ նա այդ նորությունը քննարկել է երեխաների հետ,-“ Նրանց համար դժվար է հասկանալ աշխարհը, որտեղ տղամարդիկ հանցագործություն են համարում աղջկա ցանկությունը, որ նրանք կրթություն ստանան բոլոր երեխաների նման”: Երեխաները առաջարկել են Մալալեի արձանը կանգնեցնել, որ այդպիսի ցանկություն է հայտնել, և քանի որ աղջիկը այժմ բուժվում է ստացած վնասվածքների հետևանքով, երեխաները ցանկություն են հայտնել խնամել Մալալեի տնային կենդանիներին: Անջելինան կոչ է արել իր երկրպագուներին, գործընկերներին և բոլոր նրանց` ում անհանգստացնում է այս խնդիրը, կատարել նվիրաբերություն Women in the World Foundation հիմնադրամին: ”Այնպես որ, պակիստանի բոլոր աղջիկները հայտարարել են` “Ես Մալալեն եմ”, նրանք արդեն միայնակ չեն: Աշխարհի ուսուցիչները և մայրերը իրենց երեխաներին և աշակերտներին պատմում են Մալալեի մասին, և խրախուսում են նրանց ` դառնալ այդ շարժման մի մասնիկը”-նշել է Ջոլին:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
; : :