Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ամուսնության առաջարկություն Մոսկվա կ/թ-ում (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Եթե սա տղամարդու աշխարհ լիներ, ապա իր ամենազոր թուլությունը չէր լինի կինը. Արման Նշանյան

  -Ի՞նչը ստիպեց վերադառնալ Հայաստան:-Լճի ձուկը չի կարող ապրել օվկիանոսում… Ես պարզապես հոգնել էի աղի ջրերից: -Օպերային երգիչ, դերասան,վերջերս նաև որոշ չափով հաղորդավար, ո՞րն է ավելի հոգեհարազատ: Եթե ընտրության առաջ կանգնեիր, ապա… -Միանշանակ դերասան: Ես հոգով դերասան եմ:-Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում ուժեղ ու իմաստուն կին է կանգնած: Ո՞վ է քո թիկունքում:-Իմ թիկունքում բարության և անկեղծության հավատն է կանգնած: Ցավոք սրտի, ես դեռ չեմ գտել այն կնոջը, որի աչքերի մեջ կտեսնեմ իմ երեխաներին:-Հարցազրույցներից մեկում ասել ես, որ վերադարձդ կապված էր նաև նախկին ընկերուհուդ հետ: Հաճա՞խ է սիրահարվում Արմանը:-Արմանը ամեն օր սիրահարվում է, սերն ամենուր է: Պարզապես պետք է անընդհատ գտնել սեր քո հանդեպ, որպեսզի կարողանաս լիովին սիրել ուրիշին:-Ներկայում կա՞ այն միակը, ում հետ պատրաստ լինես կյանքդ կապել: Առհասարակ պատրա՞ստ է Արմանը լուրջ հարաբերությունների, թե՞ այսօր առաջնահերթը կարիերան է: -Կա այն միակը…Իհարկե կա: Պարզապես դեռ չի հայտնվել: Լուրջ հարաբերության պատրաստ կլինեմ, երբ լուրջ հարաբերություն հայտնվի: Լավ ասացվածք կա` եթե Աստված բերել է քեզ շեմին, ուրեմն միջով հաստատ անցնող ես: -Ըստ քեզ` որո՞նք են իդեալական կնոջ չափանիշները: -Բարություն, անկեղծություն, խորություն և հավատք: Նաև գեղեցիկ ու մի քիչ էլ թմբլիկ : -Կա՞ ն սահմանափակումներ, թե ինչպիսին չպետք է լինի Արմանի ընտրյալը, կամ որ ոլորտում չպետք է աշխատի: -Սահմաններ և տարբերակներ լինում են հարմարվելու դեպքում. ես չեմ հասկանում, թե դա ինչ է: Սերն է միակ փրկությունը: -Ըստ քեզ` սա տղամարդկա՞նց աշխարհ է, ինչպես հայտնի երգում է ասվում: Ընդունո՞ւմ ես տղամարդ-կին հավասարությունը:-Եթե սա տղամարդու աշխարհ լիներ,ապա իր միակ և ամենազոր թուլությունը չէր լինի կինը: Հավասարությունը չի կարող լինել նույն չափանիշներով: Տղամարդն ունի իր ուժերը, կինը՝ իր:-Ամենամեծ խենթությունը, որ արել ես…. -Սիրելն է… -Ի՞նչը երբեք չես ների: -Մարդ ստեղծված է ամեն ինչ ներելու, բայց երբեք դարձյալ հանդուրժելու համար: Չեմ հանդուրժի դավաճանությունը: -Ո՞րն է Արմանի տարերքը: -Բարությունը: -Աշխատանքի բերումով շատ երկրներում ես լինում: Ո՞ր երկրի մշակույթն է առավելապես հոգեհարազատ քեզ և ինչո՞ւ: -Ամեն երկիր ունի իր մշակութային առավելություններն ու թերությունները: Ինձ հոգեհարազատ է Հայաստանի մշակույթը: Այո՛, մեր լուրջ ֆիլմերը, օպերան և թատրոնը այս պահին շատ վտանգավոր վիճակում են: Սակայն հայն ունի մի շատ կարևոր հատկանիշ, որը բարձրագույնն է մշակույթում` մարդկայնություն:   ՝ Lady    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

  Տաղանդավոր երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի անվամբ ֆան ակումբն այլևս իրականություն է: Այն առաջինն է Հայաստանում: Պաշտոնական ֆան ակումբի բացման գաղափարը, ի սկզբանե եղել է Նունե Եսայանի երկրպագուների կողմից, ու հենց հիմնադիրներից մեկն էլ հանդիսանում է Անի Միքայելյանը, ով բնակվում է Բելգիայում: Նա Նունե Եսայանի վաղեմի երկրպագուներից է: Այդ նախաձեռնության համար երկրպագուները խոսելով երգչուհու հետ և ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում են նախագծի իրականացման փուլին: Ու բավական վերջերս, երևանյան ժամանցային համալիրներից մեկում, նշվեց երգչուհու և ծննդյան տարեդարձը և ֆան ակումբի ու կայքի շնորհանդեսը: Տոնական երեկոյին իրենց շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն են հաղորդել Արսեն Սաֆարյանը, Մհերը, Արթուր Իսպիրյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Ջուսը և այլք: Նունե Եսայանի հավատարիմ երկրպագուները երգչուհուն “Հայ երգի թագուհու” պատվոգիր և շքանշան են շնորհել: Իսկ կայքում տեղադրվող գովազդներից ստացված հասույթը փոխանցվում է “ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ” բարեգործական հասարակական կազմակերպությանը, որի առաքելությունն է` օգնել մարդկանց, ծերերին, գտնել և աջակցել տաղանդավոր երեխաներին արվեստի բնագավառում: Իսկ բոլոր նրանք ովքեր հանդիսանում են երգչուհու երկրպագուն և մեծ ցանկություն ունեն միանալ ֆան ակումբին` ստորև ներկայացնում ենք ակումբի դրույթներն ու ամենը, ինչ կհետաքրքրի ձեզ: Ֆան Ակումբի Դրույթներ Նպատակները և խնդիրները Ակումբի անդամների միջամտությունը և աջակցությունը տարատեսակ ակցիաների և միջոցառումների ժամանակ: Անձնական հանդիպումների, շնորհանդեսների, համերգների, ակցիաների, հեռուստաելույթների ժամանակ հանդիսատեսի վարքագիծը վերահսկել և պատշաճ պահվածք ապահովել: Նպաստել երգչուհու արվեստի մասսայականացմանը` քվեարկությունների, գովազդների, հարցազրույցների միջոցով (ըստ հայեցողության): Կողմերի պարտականությունները Երգչուհու պարտականությունները Կարճ ժամանակահատվածում ակումբի անդամներին տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիա երգչուհու ծավալած գործունեության մասին հրապարակման պահից ի վեր: Հնարավորին առավել հաճախ կազմակերպել անձնական հանդիպումներ երգչուհու և ակումբի անդամների միջև: Միջոցառումների ժամանակ որտեղ ներկա է երգչուհին հնարավորին չափով ապահովել ակումբի անդամների մուտքը: Խրախուսել ակումբի առավել ակտիվ անդամներին: Դիտարկել ակումբի անդամների բոլոր մեկնաբանությունները, դժգոհությունները, բարեփոխումների մասին առաջարկությունները: Ակումբի անդամների պարտականությունները Համերգների, ելույթների, նկարահանումների ժամանակ հնարավորինս տանել և օգտագործել երգչուհու պոստերները, նրա նկարներով և անունով զարդարված պաստառները: Երգչուհու ելույթի ժամանակ լինել առավել ակտիվ, օգտագործել երգչուհու նկարով դրոշակներ, փուչիկներ, նրա պատկերով վերնաշապիկներ: Համերգի, նկարահանման և ցնկացած միջոցառումից առաջ և հետո երգչուհու բլոգում տեղադրել տվիալ միջոցառման մասին տեղեկատվություն, հաղորդագրություն, նկարներ, տեսանյութեր` եթե այդպիսիք առկա են: Հնարավորինս պարբերաբար տարբեր հեռուստաքվեարկությունների , ռադիոքվեարկությունների ժամանակ քվեարկել երգչուհու կատարման օգտին: Որքան հնարավոր է ոչ կոմերցիոն գովազդային նյութեր տարածել երգչուհու օֆիցիալ երկրպագուների ակումբի մասին: Ըստ անձնական բնութագրի, հարգել ակումբի անդամների կարծիքները, շահերը: Դժգոհությունների, տարաձայնությունների և բողոքների մասին տեղեկացնել տնօրինությանը և երգչուհուն: Ակումբին անդամագրվելու կարգը Անդամագրությունը կամավոր է և սկսվում է հարցաթերթիկը լրացնելու և երկու կողմերի (այսուհետ տնօրենի և անդամի) ստորագրելու պահից: Հարցաթերթիկը հանդիսանում է պայմանագիր տնօրինության և անդամի միջև: Տնօրինությունը վեց միսը մեկ անգամ հնարավորություն ունի վերանայելու հարցաթերթիկները:Եվ նոր անդամագրություն իրականացնելու` տեղյակ պահելով երգչուհուն: Անդամագրությունից հրաժարվելու կարգը Ակումբից դուրս գալը կամավոր է: Հեռացնելը` կատարում է տնօրինությունը ակումբի պայմանները խախտելու դեպքում: Ակումբից հեռանալու համար անդամը պարտավոր է նախօրոք տեղեկացնել տնօրինությանը: Եթե ակումբի անդամը պասիվ է ավելի քան երեք ամիս և ավելի` տնօրենը իրավասու է նրան տեղյակ պահել այդ մասին և հեռացնել ակումբից: Հ.Գ Կանոնադրությունը կարող է ենթարկվել փոփոխման, ինչի մասին նախօրոք կտեղեկացվի նաև բլոգում: ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ • Ազգանուն- • Անուն- • Հայրանուն- • Ծննդյան ամսաթիվ- • Հասցե- • Հեռ- • Աշխ.վայր- • ՈՒս.հաստատություն- • Ծանոթանալով ակումբի կանոնադրությանը և պայմաններին ընդունում եմ այն:   Նյութը պատրաստեց՝ Նելլի Անդրեասյանը
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆԸ

  Ալեքսանդր Բաբասյանը, ով “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում մարմնավորում է Արթուրի կերպարը, այսօր հետ զրույցում տեղեկացրեց, որ իրականում չունի թատերական կրթություն: “Ես դերասանի կրթություն չեմ ստացել,սակայն այսօր արդեն դարձել  եմ մասնագիտացված դերասան, այդպես համարում են հենց մասնագետները: Սովորել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում, երկու տարբեր մասնագիտություններ` Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Տրանսպորտի Կառավարում բաժնում նաև Հայաստանի  Պետական Մանկավարժական Համալսարանում ստացել եմ պատմաիրավաբանի կրթություն”-նշեց Ալեքսանդրը: Առաջին դերերը դերասանը նկարահանվել է “Շանթ” հեռուստատեսությամբ հեռարձակվող “Վերվարածներ” և ”Որոգայթ” հեռուստասերիալներում, որտեղ ունեցել է  երկրորդական դերեր: ”Սկզբնական շրջանում նկարահանվելու  առաջարկներ ստանում էի զուտ իմ արտաքին տվյալների համար. նախ ես ազատ եմ իմ շարժուձևում, իսկ երկրորդն էլ հագուկապն է, որ շատ ավելի Եվրոպական ոճում է: Հետո ստացա գլխավոր դերերի առաջարկներ”,- հավելեց դերասանը: Այն հարցին, թե այդ հոգեբանական ծանր վիճակում հայտնվող հերոսներին մարմնավորելն իր ընտրությամբ է, թե առաջարկվում է, դերասանը պատասխանեց,- Հիմնականում առաջարկում են ռեժիսորները ու ես կարծում եմ, որ բազմոցին նստելուց և խաղալուց շատ ավելի պատասխանատու և կարևոր են այն դերերը, որոնք ես եմ մարմնավորում: Դերասանը նշեց, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն պարզ չէ, թե նկարահանումները երբ են սկսվելու: Զրույցի վերջում դերասանը հավելեց, որ կարևոր չէ դիպլոմը, կարևորը`գործում հմուտ լինելն է:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Դիմա Բիլանը նոր օծանելիք է թողարկել

  «Աթրիում» առեւտրի տանը Դիմա Բիլանն իր նոր՝ Azzaro Decibel տղամարդկային օծանելիքի շնորհանդեսն անցկացրեց, հաղորդում է «Комсомольская правда»-ն։ Օծանելիքի սրվակը պատրաստված է խոսափողի տեսքով, որի վրա երգչի անվանատառերն են։ Շնորհանդեսին երգիչը նաեւ իր նոր երգով՝ «Բռնիր իմ գունավոր երազները» սկավառակով, ինքնագրեր բաժանեց։ Իրենց գործընկերոջն աջակցում էին աստղային հավաքների շատ անդամներ. դիզայներ Կատյա Դոբրյակովան, երգչուհի Յուլյա Վոլկովան, հաղորդավարներ Արտեմ Կորոլյովը եւ Ալյոնա Վոդոնաեւան, երգիչ Վլադ Սոկոլովսկին եւ այլոք։ «Չնայած սա տղամարդու բույր է, բայց մենք էլ այն կօգտագործենք։ Ի՞նչ տարբերություն։ Չէ՞, որ սա Դիմայինն է», - ասում էին Բիլանի երկրպագուները։ Իսկ Դիման հայտարարեց, որ սա իր վերջին օծանելիքը չէ, ինքը ծրագրում է այլ բույրեր եւս թողարկել։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Վախեցեք նմանատիպ աղջիկներից.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԱՍՏԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔՆ ՈՒ ՋԵՍԻԿԱ ԲԻԼԸ ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ

  Ամերիկյան հայտնի փոփ-կատարող 31-ամյա Ջասթին Թիմբերլեյքն ու «Հիշել ամեն ինչ 2» ֆիլմի գերաստղը` 30-ամյա Ջեսիկա Բիլը, օգոստոսի 18ն գաղտնի ամուսնացել են Վայոմինգում գտնվող  «Ջեքսոն Հոուլ» լեռնադահուկային առողջարանային համալիրում: Գաղտնի և իր բնույթով կարճատև հարսանիքի մասին հանրությանը հայտարարել է հաղորդավարուհի Ջանեթ Չարլթոնը: Սենսացիոն նորությունը հաստատել է նաև հասրանեկան տորթեր պատրաստող հայտնի Սիլվիա Ուեինսթոքը: Բոլորիս կողմից շատ սիրելի Ջաստին Թիմբերլեյքի և Ջեսիկա Բիլի ամուսնությունը շատերի համար անսպասելի էր, քանզի անցած շաբաթ Ջեսը հրապարակավ հայտարարել էր, որ իրենք առաջիկայում չեն ծրագրում ամուսնանալ: Գաղտնի արարողությունը, որի հրավիրյալներն էին ընտանիքի անդամները, ամենամոտ հարազատներն ու ընկերները, մինչև վերջին պահը չեն իմացել, թե ինչ միջոցառման են ներկա գտնվում, մինչ արարողակարգի սկսվելը: Ի դեպ աստղերը միասին են սկսած 2007 թվականից: 2010 թվականին նրանք հեռացել էին միմյանցից, երկուսի համար այդ սաստիկ ծանր վիճակը շարունակվել է 3 ամիս, որից հետո, զույգը հաղթահարելով դժվարությունները, կրկին միաասնություն է ապրել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :