Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սիրուշոն շարունակում է «կրքեր բորբոքել» (PHOTO, VIDEO)

  Սիրուշոն արդեն երկար ժամանակ է, ինչ սպասման մէջ է պահում իր երկրպագուներին: Երգչուհին արդեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հասցրել է տեղեկացնել, որ նոր տեսահոլովակում է նկարահանվում: Ապա պարբերաբար նրա էջում հայտնվում են նոր «վկայություններ»՝ տեսահոլովակի պատրաստման աշխատանքների վերաբերյալ: Սակայն դրանք ոչ թե օգնում են պատկերացում կազմել տեսահոլովակի մասին, այլ հակառակը. ինչպես միշտ երգչուհու մոտ ստացվել է նախապես երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնել՝ իր նոր տեսահոլովակի առնչությամբ։ Նախ հայտնվում է լուսանկար, որտեղ Սիրուշոն և Ավետ Բարսեղյանը, կարծես թե, աշխատում են երգի խոսքերի վրա, ապա ձայնագրման ստուդիայից լուսանկարներ, որտեղ երգչուհին ձայնագրում է կատարումը: Այս ամենին հաջորդում են երկու հոլովակներ, որոնք պատմում են նկարահանման գործընթացի ու երգի գործիքավորման մասին: Իսկ հիմա արդեն նոր լուսանկարները շարունակում են ավելի «բորբոքել» Սիրուշոյի երկրպագուների հետաքրքրվածությունը, քանի որ դրանք արված են արդեն տեսահոլովակի նկարահանման հրապարակից, սակայն ոչ մի հստակ պատկերացում չեն տալիս՝ ինչի մասին է երգը և ինչ է սպասվում երգչուհու երկրպագուներին:     ՝ 
Շանթի հայտնաբերած նոր չակերտավոր տաղանդը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ասիայում խոսող փիղ կա.

  Կորեայի պետական լեզուն համարվում է աշխարհում ամենաբարդ լեզուն: Չնայած դրան, Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում փղերից մեկը մեծ առաջընթաց է գրանցում այս լեզուն սովորելու հարցում: Կօշիկը` Սեուլի մոտ գտնվող Էվերլանդ կենդանաբանական այգում բնակվող 22-ամյա ասիական փիղը, ապշեցրել է փորձագետներին և իր տերերին `նմանակելով մարդկային ձայնը: Փիղը  կարող է ասել բարև,  նստիր, ոչ, պարկիր և լավ բառերը :Նրա մարզիչը` Կիմ Յոնգ Գափը, առաջին անգամ մի քանի տարի առաջ նկատել էր , որ կենդանին  նմանակում է իրեն: 2004 թն Կիմը նույնիսկ չէր էլ ենթադրում , որ կենդանաբանական այգուց լսվող մարդկային ձայնը արտաբերում է փիղը: Հետո նա հասկացավ, որ կենդանին նմանակում է իրեն և այդ մասին հայտնեց տնօրենին:     ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԵՐԳԻՉ ԻՐԱԿԼԻՆ ՆՈՐԻՑ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

  Ռուս երգիչ Իրակլի Պիրցխալավան նորից հայրիկ է դարձել:  Նրա կինը՝ Սոֆիա Գրեբենշիկովան, նրան է պարգևել երկրորդ տղային: Դրա մասին երջանիկ հայրիկը գրել է իր միկրոբլոկում: Երգիչը Twitter-ում տեղադրել է իր և հղի կնոջ նկարը: Նկարի մեկնաբանությունը հետևյալն էր,-<<Բժիշկ Պիրցխալաուսը, ժառանգական գինեկոլոգ է>>: Իսկ որոշ ժամանակ անց Իրակլին բոլորին ի լուր հայտնեց, որ երեխա է ունեցել: <<Բոլորիցդ շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Չնայած նրան, որ բաց եմ թողել Milk բոլոր փորձերը, այնուամենայնիվ շատ երջանիկ եմ>>- գրել եր երգիչը: Իսկ թե ինչ է լինելու նրանց երեխայի անունը, ծնողները դեռևս թաքցնում են: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
ԵՐԳՉՈՒՀԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՄԱՐՄԻՆԸ

  Չնայած նրան, որ վերջերս Եվա Բուշմինան ամուսնացել է, այնուամենայնիվ, երգչուհին շարունակում է մնալ ԱՊՀ ամենասեքսուալ կանանց եռյակում: Ակնհայտ է, որ Եվայի ամուսինը` հաջողակ բիզնեսմեն Դմիտրի Լանովան, վատ չի վերաբերվում իր կնոջ մասնագիտությանը: Ի տարբերություն շատ հայտնի և հաջողակ մարդկանց, Դմիտրին իր հարսնացուին չի արգելում  զբաղվել իր մասնագիտությամբ: Դմիտրին, նույնիսկ չի արգելում  երգչուհու ազատ նկարահանումները: Նկարահանումների այս մրցաշրջանում հիմնականում գլխավորում են ծաղիկները, այդ իսկ պատճառով, այս անգամ երգչուհին խեղդվելով ծաղիկների ծովում` ցուցադրել է իր մարմինը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է

  Այսօր հայ մեծ գրող-երգիծաբան՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան 169 ամյակն է: Հակոբ Պարոնյանը ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում: Նա համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկը: Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել «Եփրատ» թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ:  Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա «Մեղու» հանդեսի հետ: Կարճ ժամանակ աշխատակցելով «Մեղու»ն՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ուղղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն:  Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: Դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն:  Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանին ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում է 1891թ. մայիսի 27ն՝ սերունդներին թողնելով իր անմահ ստեղծագործությունները՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» և այլն, որոնք այսօր էլ ընթերցվում են որպես ժամանակակից գործեր և զարդարում են հայ բեմը:    ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ի՞նչ է արել Ջիվան Գասպարյանը Ստալինի նվիրած անվանական ժամացույցը

  Հայկական դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տարիներ առաջ Ստալինից որպես նվեր անվանական ժամացույց է ստացել, որը փոխանակել է գարեջրի չորս բաժակի եւ կարկանդակների հետ: Այս մասին երաժիշտը պատմել է իր վերջերս տված հարցազրույցում: «Այն ժամանակ ես փոքր էի, 19 տարեկան: 1947 թ. մասնակցում էի գեղարվեստական ինքնագործունեության աշխատանքային ռեզերվների անսամբլում: Մեզ կանչեցին Մոսկվա, այնտեղ մենք նվագեցինք Կրեմլում, իսկ ես նաեւ մենակատար էի: Ասացին, որ Ստալինը ինձ կանչում է առանձնասենյակ եւ հանձնեցին կարմիր տուփ՝ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ: Մենք այն ժամանակ ջահել էինք, այդ ամենը պատերազմից հետո էր: Տղաներն ինձ ասացին. «Ջիվան, ինչիդ է պետք ժամացույցը, արի փոխանակենք» եւ մենք փոխանակեցինք այն գարեջրի մի քանի բաժակի ու կարկանդակների հետ: Այն ժամանակ ես չէի հասկանում, ինչ եմ արել, չէի հասկանում այդ իրի արժեքը: Իսկ երբ մեծացա, վախենում էի ընդհանրապես այդ մասին պատմել: Հայտնի չէր, թե դա ինչպես կընկալվեր…» - պատմել է Գասպարյանը: Դուդուկահարը միաժամանակ եւ Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացի է, ապրում է հարազատ Երեւանում: Հարցին՝ արդյոք ինքն իրեն կոսմոպոլիտ չի՞ համարում, վարպետը պատասխանել է. «Հայրս հայ է, մայրս հայ է, ես ինչպե՞ս կարող է նեգր լինել: Ես ունեմ երկու քաղաքացիություն եւ կարող եմ ապրել այնտեղ, որտեղ ուզում եմ»: Նրա խոսքով, ինքն աշխարհին պատմել է Հայաստանի «մութ» տարիների մասին: «Ես գնացել եմ Ամերիկա, երբ Հայաստանում շատ վատ էր: Մենք չունեինք ոչ լույս, ոչ ջուր: Ահավոր էր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ապագա պլաններին, երաժիշտը նշել է, որ համերգներից բացի, նաեւ ֆիլմերի համար է երաժշտություն ձայնագրում: «Այժմ ռուսական ֆիլմերի համար առաջարկություններ չկան, իսկ Ամերիկայում կան: Ֆիլմը կոչվում է «Աշխարհի վերջը»: Արդեն երեք տարի նկարահանում են: Մեծ փողեր են ծախսել: Այնտեղ զբաղված են ամենալավ եւ թանկ դերասանները», - նշել է Ջիվան Գասպարյանը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :