Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Կախարդական ջրաներկ (Video, Photo)

  Ձեզ եմ ուզում ներկայացնել իտալուհի ինքնուս նկարչուհի Սիլվիա Պելիսերոին, ով հանդես է գալիս նաև Agnes-Cecile կեղծանվամբ: Նա ընդամենը 21 տարեկան է և չնայած այդքան երիտասարդ տարիքին, նրա տաղանդը արդեն ամբողջ աշխարհում է հայտնի: Ըստ իմ համեստ գեղագիտական ճաշակի նրա նկարները հրաշալի են: Նրանք շատ էմոցիոնալ են, և վառ արտահայտված հեղինակային ոճ ունեն: Սիլվիայի ջրաներկը թեթև է ու արտահայտիչ: Սիլվիան երբեմն նաև իր նկարելու պրոցեսը նկարահանում է: Մի խոսքով առաջարկում եմ հետևել նրա նկարելու պորցեսին՝ ներքևում տեղադրված տեսանյությում:     ՝ vardan-blog.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ ու տղամարդու կատարյալ մարմինները՝ ըստ կանանց, տղամարդկանց և աստղերի օրինակի

  Բրիտանիայի Նյու Քասլի համալսարանը հետազոտություն է անցկացրել` պարզելու իդեալական մարմնի մասին կանանց ու տղամարդկանց պատկերացումները, հայտնում է Daily Mail-ը:   Զարմանալիորեն ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք նշել են, որ կանայք պետք է լինեն բարակիրան, բայց ընդգծված բարեմասնություններով: Ուշագրավ է, որ 40 կանանցից 39-ը նշել են, թե իդեալական կնոջ մարմինը պետք է ավելի նուրբ լինի, քան իրենց սեփական մարմինը:   Ինչ վերաբերում է տղամարդու իդեալական մարմնին, ապա երկու սեռերը կրկին համաձայնության են եկել, որ դա պետք է լինի V-աձև՝ մկանուտ, նեղ իրանով, լայն ուսերով ու կրծքով: Այս համակարծությունը գիտնականներին թույլ է տվել արձանագրել, որ «գուցե իրականում տղամարդիկ ամենևին էլ Մարսից չեն, իսկ կանայք Վեներայից»:   Ըստ տղամարդկանց, սակայն, նշված իդեալական առնական տիպը պետք է ավելի մեծ կուրծք ու ազդրեր ունենա: Աստղերից իդեալական մարմնի մասին պատկերացումներին համապատասխանում են մոդել ու դերասանուհի Քելի Բրուքը և Ջեյմս Բոնդի երակատար Դենիել Քրեյգը: Ուսումնասիրությանը մասնակցել է 80 հետերոսեքսուալ ուսանող, որոնց միջին տարիքը 19 է:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԵԼԱՁԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է` “ՎԻԱ ԳՌԱ” ԽՄԲԻՑ, ՍԱՆՏԱ ԴԻՄՈՊՈՒԼՈՍԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Վերջերս կայացավ, “ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից մեկի` Սանտա Դիմոպուլոսի հարսանյաց հանդիսությունը: 25-ամյա Սանտայի փեսացուն հայտնի գործարար Վլադիմիր Սամսոնենկոն է: Սանտայի համար կարծես հաջողության մի դուռը բացվեց, մյուսը` փակվեց: Լուրեր էր պտտվում, թե Սանտան շուտով լքելու է խումբը: Եվ իսկապես այդպես էլ եղավ: Երգչուհու ամուսնությունից որոշ ժամանակ անց, “ՎԻԱ Գռա”  խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն երգչուհուն հեռացրեց խմբից: Հարցազրույցներից մեկի ժամանակ Մելաձեն հայտնել է ,-“ Սանտան այլևս չի աշխատում մեզ մոտ: Ես նրա հետ, մինչ հարսանիքը և ոչ էլ հարսանիքից հետո, չեմ վիճել: Նա պարզապես համապատասխան չէ խմբին: Դա պարզվել է շատ վաղուց, որ նա չի սազում ոչ խմբին, ոչ էլ բեմին: Մի խոսքով չի համապատասխանում”: Հիշեցնենք, որ նախկինում, Մելաձեն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ իր սպասելիքները Սանտայից ` շատ մեծ են: Եվ անձամբ, երգչուհին հուզված էր, որ ընդգրկվել էր այդ թիմում և խոստովանել էր, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել խմբի հետ: Սակայն ցավոք երազանքի իրականացումը տևեց շատ կարճ: Նշենք նաև, որ “ՎԻԱ Գռա” խումբն արդեն համերգներով հանդես է գալիս, սակայն` առանց Սանտայի: Իսկ այդ ընթացքում պրոդյուսերները փնտրում են խմբի երրորդ ներկայացուցչուհուն, որովհետև Մելաձեն խոստացել է, որ “ՎԻԱ Գռա”   խումբը երբեք չի “ընկնելու”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քիմ Քարդաշյանը և պոռնոընկերությունը պնդում են, որ սեքս տեսագրության շարունակություն գոյություն չունի

  Ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանը պնդել է, որ իրեն «հռչակ» բերած սեքս տեսագրության երկրորդ մասը պարզապես գոյություն չունի, հակառակ մամուլում շրջանառվող տվյալների, հայտնում է Huffington Post-ը: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ նման տեսագրություն կա և դա «ավելի կեղտոտ» է, քան «Kim Kardashian Superstar» վերնագրովը, որը օրերս վաճառքի հանվեց 30 մլն դոլարով: ը գրում է, որ 30 մլն-ը բավականին մեծ գումար է, որպեսզի Քիմը ցանկություն ունենա մեջտեղ բերել դրա շարունակությունը: Սակայն Քիմի հերքումներին կշիռ է տվել նաև այն պոռնոընկերությունը, որին պատկանում է նրա սեքս-տեսագրության իրավունքը. Vivid Entertainment-ը, ինչպս Քիմը, ասել է, որ նման տեսագրություն չկա: Քարդաշյանը տարիներ առաջ նկարահանել էր իր ինտիմ շփումը այն ժամանակվա իր ընկեր, երգիչ-երգահան Ռեյ Ջիի հետ 2003ն: Դա թողարկվել էր 2007ն:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բասկետբոլ. NBA հերթական խաղային օրվա լավագույն պահերը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել 100 դրամ

  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից»երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:   Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:   «Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:   «Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տարվա ամենասեքսուալ ֆուտբոլիստ համարվել է Ռոնալդուն

  Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամերիկյան «People» ամսագրի վարկածով ճանաչվել է 2012 թ. ամենասեքսուալ մարզիկ:   2-րդ տեղը գրավել է «Նյու Յորք Ջայանթսի» հարձակվող Վիկտոր Կրուսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է լողորդ Նաթան Ադրիանուն:   Հավելենք, որ ամենասեքսուալ մարզիկների տասնյակում են ընդգրկվել նաև Հենրիկ Լունդկվիստը, Էնդի Մարեյն ու Լեբրոն Ջեյմսը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :