Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՌՈՒԶԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Ժողովրդական ու Էստրադային երգերի կատարող, Կոնսերվատորիայի դասախոս, գեղեցկուհի Ռուզան Ավետիքյանն իր երկրպագուներին կմատուցի անակնկալ: Իսկ ի՞նչ անակնկալ է, պարզել –ը: Վերջինիս հետ զրույցում երգչուհին նշեց, որ մինչև հեկտեմբեր հանրության դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը: Նաև հավելեց, որ շուտով, համերգային ծրագրով այլ երգիչ-երգչուհիների հետ կմեկնի Ռուսաստան: Իսկ մեր այն հարցին, թե սպասվու՞մ է մենահամերգ Հայաստանում, երգչուհին պատասխանեց. -Դեռ ոչ: Մեզ մնում է սպասել երգչուհու նոր տեսահոլովակին և հուսալ, որ այս տարի նրա կողմից անակնկալները շատ կլինեն:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
ՄԱԴՈՆՆԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ

  Ամերիկայի Միացյան Նահանգներն իր ողջ պատմության ընթացքում, երևի թե չի ունեցել ավելի մեծ փոփի սիրահար նախագահ` ինչպիսին Բարակ Օբաման է: Նախագահի նախընտրական քարոզարշավները նման են փոփ-համերգների և հայտնի կատարողների հավաքույթների: Բարեգործական ծրագիրը, որը կազմակերպվել էր այս տարվա ընտրարշավի համպատասխան գումարը հավաքելու նպատակով, կայացել է Սառա-Ջեսսիկա Փարկերի առանձնատանը: Հավաքին ներկա են գտնեվել ամերիկյան շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև ամբողջ աշխարհում հայտնի ''Vogue'' ամսագրի գլխավոր խմբագիրը: Ի դեպ նշենք, որ բարակ Օբաման անտարբեր չէ նաև հիփ-հոփ ոճի հանդեպ, ինչպես նաև նրա այս տիպի ոճային հետաքրքրություններին համակարծիք է կինը: Նրան սատարում են շատ երգիչ-երգչուհիներ, նույնիսկ հենց ինքը Մադոննան, ում արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ վերջերս` Նյու-Յորքում տեղի ունեծաց համերգի ժամանակ, սկանդալային Մադոննան ` փոփի թագուհին, մեջքով կանգնել է դեպի դահլիճը, որի վրա գրված է եղել "Oba".     Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը  
Նոր տարվա գլխավոր ֆիլմը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նոր ռեկորդ.Gangn Style երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է 805 միլիոն դիտում

  Հայտնի կորեացի ռեփեր Psy Gangn Style երգի տեսահոլովակը ամենադիտվածն է YouTube ողջ պատմության ընթացքում, հայտնում է Ridus-ը: Մինչ օրս այն հավաքել է 805 միլիոն դիտում: Նախկին ռեկորդը պատկանում էր Ջասթին Բիբերին, ով իր Baby տեսանյութով ժամանակին հավաքել էր 803 միլիոն դիտում:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱԳԻԼԵՐԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԱՄԱՐ ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆԻՑ

  Հիմա նա աշխարհի հանրաճանաչ և բարձր վարձատրվող աստղերից մեկն է: Եվ այդ ամենին նա ձգտում էր շատ փոքրուց: Հայտնվել են Քրիստինա Ագիլերայի ելույթի նկարները, որը տեղի է ունեցել 22 տարի առաջ Star Search մրցույթի շրջանակներում: Այս նյութերը հայտնաբերել են ամերիկյան զվարճալի շոուներից մեկի հիմնադիրները: Երգչուհուն հյուրընկալել են իրենց մոտ և ցուցադրել տեսագրությունը: Ագլիրան զարմացած ծիծաղում եր և հիշում.<<Ես նույնիսկ չկարողացա հաղթել-երկրորդ տեղը գրավեցի>>-վերհիշում էր երգչուհին: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
ՔՐԻՍՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԻՆ՞Չ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅԻ ՀԵՏ

    Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուն` 26 ամյա Իրինա Շեյքը շարունակում է նկարահանվել ներքնազգեստ գովազդող ֆոտոշարքերում, իսկ “Ռուսական թոփ-մոդել” հեռուստաշոուի շրջանակում էլ շուտով կփոխարինի Քսենիա Սոբչակին` հանդես գալով որպես հաղորդավարուհի: Լուրերի համաձայն գեղեցկուհին առաջիկայում կխաղա նաև ֆիլմում, որը կոչվելու է “Մտածիր իմ մասին”: Այն  պատրաստվում է նկարահանել Սարիկ Անդրեասյանը: Վերոնշյալ ֆիլմում Իրինայի զուգընկերը Հարվի Քեյթելն է լինելու: Ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում 2013 գարնանը: Նշենք, որ հայաղգի այս ռեժիսորը ներկայում զբաղված է “Մայրեր” ֆիլմի երկրորդ մասի`”Շնորհավոր Նոր տարի, մայրեր” նկարահանման աշխատանքներով, որտեղ հանդես է գալիս նաև Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Իսկ վերջերս, ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը կրկին մասնկացել է  գերմանական Lascana ֆիրմայի կանանց նոր ներքնազգեստի հավաքածուի ցուցահանդեսին: Ինչպես միշտ Իրինայի լուսանկարները լինում են շատ գրավիչ և լուսավոր: Սա Իրինայի երկրորդ ֆոտոշարքն էր այդ ֆիրմայի համար:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
“ԲԱՆԱԿՈՒՄ” ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՄԽՈՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՀԵՏ

    Երևան քաղաքում ծնված և մեծացած, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կրթություն ստացած Հովհաննես Դավթյանը (Մխո), ով “Բանակում” հեռուստասերիալի ամենավառ կերպարներից մեկն է, թե մեծերի և թե փոքրերի սիրելի հերոսն է դարձել: Այսօր շատերի բառապաշարը ավելացվել է հենց այդ հերոսի բառերով: Ինչը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ կերպարը ստացված է: Իսկ թե այդ բառերը ինչպիսի սերունդ կդաստիարակեն, դա արդեն թողնում ենք ծնողներին: Այսօր, -ը, օրվա հերոսի` Հովհաննեսի հետ զրույցում տեղեկացվեց, որ իրականում Հովհաննեսը Մխոյի հակապատկերն է: ”Ոչնչով նման չեմ Մխոյի կերպարին, լրիվ հակառակ մարդն եմ, հակառակ բնավորության տեր: Շատ քիչ նման է բռնկվելը, սակայն ես ավելի ուշ եմ բռնկվում քան Մխոն”:  Իսկ թե Մխոն արդյոք դրական կերպար է, Հովհաննեսը պատասխանեց,-“ Իհարկե դրական կերպար է: Առաջին հայացքից բացասական է թվում, բայց այդ կերպարի մեջ ուսուցողական շատ բաներ կան”: Իսկ արդյոք Մխոյի խոսքն ու ոճը ուսուցողական և դաստիարակչական բնույթ ունի. լսեցինք այսպիսի պատասխան,-“Խոսքն ու ոճը իհարկե չի դաստիարակում, սակայն մարդկային շատ գծեր կան, որոնք ուսուցողական են, օրինակ` ազնվությունը, արդարությունը, անաչառությունը, որոնցով և օժտված է կերպարը”: Հովհաննեսն իրեն համարում է ընկերասեր ու “Բանակում” հեռուստասերիալի տղաներից ամենամտերիմը Էմիլն է, շատերի սիրելի դերակատար Համբարձումը: Դրանում մենք համոզվեցինք ինքներս, երբ փորցում էինք կապ հաստատել Էմիլի հետ: Պարզվեց, որ նրանց հեռախոսահամարները տարբերվում են միայն մեկ թվանշանով:,-“ Մենք ամեն ինչով ենք նման իրար, ունենք նույն բջջային հեռախոսները, մեկ թվի տարբերությամբ հեռախոսահամարը, հագուստները: Մի խոսքով` ինչ անում ենք, միանման ենք անում”: Հովհաննեսը կյանքում խենթություններ շատ է գործել և թե որն է եղել ամենամեծ խենթությունը, դերասանը պատասխանեց,-“ Այս պահին չեմ կարող հիշել,սակայն խենթություններ շատ-շատ եմ արել, եթե տրամադրությունս բարձր է լինում, ամեն խենթության էլ պատրաստ եմ լինում”: Այն պահին, երբ Հովհաննեսի հետ զրուցում էինք, նա շտապում էր հասնել կինոդահլիճ, որտեղ և կայանալու էր “Սիրո Պոկեր” ֆիլմի պրեմիերան:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :