Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ֆրիսթայլ՝ կորեացի ֆուտբոլիստուհու կատարմամբ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ”ԱՉՔՍ ՏԵՍՆԻ, ՁԵՌՔՍ ՇՈՇԱՓԻ”

  “Լևոն Մուրադյանը երբեք չի ծերանա, գուցե տարիքը բարձրանա, սակայն նա միշտ երիտասարդ է մնալու”: Ահա այսպես հետ զրույցը սկսեց հայտնի դերասան, հումորիստ, երգիծաբան Լևոն Մուրադյանը: Դերասանը այժմ զբաղված է նոր` ”Քաղաքում” հումորային հեռուստասերիալի նկարահանումներով, որը “Բանակում” հեռուստասերիալի շարունակությունն է, սակայն այժմ արդեն զիվորները ներկայանում են քաղաքացիական կյանքում: Լևոն Մուրադյանը հեռուստասերիալում հանդես է գալիս, որպես “Մխոյի” հարուստ հայրիկ, ինչպես նշեց հումորիստը`”ատեցնյակ”: Իր հաջողության գրավականը դերասանը համարում է հետևյալը`  “Հայտնվել ճիշտ պահին` ճիշտ տեղում. աչքս տեսնի, ձեռքս շոշափի”,-ծիծաղով նշեց Լևոն Մուրադյանը: Դերասանը իրեն համարում է երջանիկ մարդ` ունի լավ ընտնիք, սիրած կին, հրաշք բալիկներ և սիրելի մասնագիտություն: Այն հարցին, թե արդյո՞ք իր երեխաները կշարունակեն հայրիկի գործը` դերասանը պատասխանեց,- երեխաներս դեռ փոքր են, տղաս 13 տարեկան է, իսկ աղջիկս` 5, սակայն կարծում եմ կշարունակեն իմ գործը”: Թատերական աշխարհում դերասանը իր բեմադրած ամենաճիշտ և հետաքրքիր  գործը համարում է “Պաղտասար Աղպար”-ը: Իսկ, թե ո՞ր աշխարն է իրեն ավելի հոգեհարազատ` թատրոնը, թե՝ կինոն, դերասանը պատասխանեց,- Ինձ հոգեհարազատ է և՛ կինոն, և՛ թատրոնը. նայած, թե այդ պահին որտեղ եմ նկարահանվում: Տվյալ դեպքում ինձ հոգեհարազատ է սերիալը, որովհետև այժմ նկարահանվում եմ հեռուստասերիալում”:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
180 տարի առաջ այս օրը ծնվել է Էյֆելյան աշտարակի հեղինակը

  Այսօր լրանում է ֆրանսիացի ինժեներ-շինարար, Փարիզի հանրահայտ Էյֆելյան աշտարակի հեղինակ Գյուստավ Էյֆելի ծննդյան 180-ամյակը։   Ալեքսանդր Գյուստավ Էյֆելը ծնվել է 1832 թ. դեկտեմբերի 15ն Դիժոնում։ 1855թ. Փարիզի արվեստների եւ արհեստների կենտրոնական դպրոցում ինժեների դիպլոմ է ստացել։ 1858թ. ղեկավարել է Բորդոյի երկաթուղային կամրջի շինարարությունը՝ օգտագործելով մետաղական կոնստրուկցիաներ և իր իսկ հայտնագործած օդաճնշական հիմքերի մեթոդը։   1870 1873թթ. Էյֆելը ճարտարապետական օբյեկտներ է կառուցել Եգիպտոսում, Չիլիում, Հունգարիայում և Պորտուգալիայում։ 1875թ. ճարտարապետ Լուի Շառլ Բուալոյի հետ Փարիզում կառուցել է «Օ բոն մարշե» խանութը։ Դրա ապակյա գմբեթներով տաղավարներն աշխարհում ընդօրինակման նմուշ են դարձել։ 1876թ. Էյֆելը նախագծել է ամերիկյան Ազատության արձանի պողպատե կաղապարը։ Էյֆելի ամենահամարձակ նախագծերից է Ֆրանսիայի անդնդախոր կիրճը ծածկող Վիադուկ Գարաբի ուղեկամուրջը (1884), որի երկարությունը 165 մ է։   Գյուստավ Էյֆելին համաշխարհային ճանաչում բերեց պողպատե Էյֆելյան աշտարակը, որը կառուցվել էր Փարիզում 1889թ. Համաշխարհային ցուցահանդեսի համար և դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը։ Աշտարակի ընդհանուր բարձրությունը 312 մետր է, զանգվածը՝ 9,7 հազար տոննա։ Գյուստավ Էյֆելը մահացել է 1923թ. Փարիզում՝ 91 տարեկան հասակում։   ՝ aysor.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՎԱՆ ՈՒՐԳԱՆՏԸ ԼՔԵԼ Է «Большая разница» ԾՐԱԳԻՐԸ

  Այս աշնանը ռուսական առաջին ալիքում մի շարք փոփոխություններ են կատարվել, ընդ որում` ոչ այդքան ուրախալի: «Прожекторперисхилтон» ծրագիրը փակվել է, իսկ այժմ էլ հայտնի է դարձել, որ Իվան Ուրգանտը որոշել է թողնել աստղային ծրագիրը`«Большая разница» , որը չորս տարի նա վարել է Ալեքսանդր Ցեկալոյի հետ: Այժմ Իվանին կարող ենք տեսնել միայն երկու ծրագրերում«Вечерний Ургант» և «Смак»: Ի դեպ, հաղորդավարը շատ է կարոտում «Большая разница»  հաղորդման իր գործըներներին և որոշել է հրավիրել նրանց իր գիշերային ծրագրին: “Ես շատ եմ ցանկանում տեսնել նրանց, սակայն նրանք այժմ շատ զբաղված են: Ալեքսանդր Ցեկալոն այժմ պատրաստվում է «Большая разница» հաղորդաշարի նոր եթերաշրջանին, Սերյոժա Սվետլակովը և Գարիկ Մարտիրոսյանը չեմ հասկանում, թե ինչով են զբաղված, բայց նրանք էլ են զբաղված: Ամեն դեպքում ես ցանկանում եմ նրանց բոլորին համախմբել: Նստենք և թերթերը ընթերցենք, իսկ տղաները նույնպես ցանկանում են և համաձայն են իրականացնել այդ միտքը”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Բժիշկները հայտնաբերել են գեն, որով հնարավոր է որոշել մահվան ժամը

  Բժիշկները «բուերի» և «արտույտների» մոտ գենետիկ տարբերություններ են հայտնաբերել՝ որոշելով, որ ԴՆԹ-ն սահմանում է ոչ միայն քնի ռեժիմը, այլ նաև մահվան ժամը: Ապագայում գիտնականները կարող են ավելի օգտակար եզրակացություններ անել. օրինակ այն մասին, թե տարբեր գենետիկական տվյալներ ունեցող մարդկանց որ ժամին է ավելի նպատակահարմար դեղորայք ընդունել և որ ժամին աշխատել: Արթնալու մեր սովորության համար պատասխանատու է Period 1 գենի մոտ գտնվող մոլեկուլը, որի հիմքը որոշ մարդկանց մոտ ադենինն է (A), իսկ ոմանց մոտ էլ գուանինը (G), գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Annals of Neurology: Պարզվել է, որ ըստ այդմ՝ մարդիկ բաժանվում են երեք տիպի. AA, GG և խառը`AG: «AA գենոտիպով մարդիկ բնական պայմաններում մեկ ժամ շուտ են արթնանում, իսկ AG-ով մարդիկ`կես ժամ շուտ, քան GG-ով մարդիկ»,- հոդվածը մեջբերում է Inopressa.-ն:  «Արտույտ» AA ծնվելու հավանականությունը կազմում է 36 տոկոս, «բու» GG`16 տոկոս, իսկ AG`48 տոկոս:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՎՐԻԼ ԼԱՎԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒ

  Օրերս կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը ներկայացրել է հագուստի նոր հավաքածու, որը տեղի է ունեցել Նյու-Յորքում տեղի ունեցող նորաձևության շաբաթվա ընթացքում: Այն կայացել է ''Abbey Dawn'' ապրանքանիշի ներկայացման շրջանակներում, որի հրավերը Ավրիլ Լավինը ստացել է ''Քարդաշյան ընտանիքը'' իրական շոու ծրագրի հաղորդավարուհի Կայլի Ջեներից: Փոփ-երգչուհին նորաձևության շոու ծրագիրը բացել է իր գույնզգույն հագուստներով: Ի դեպ Ավրիլը, իր խոսքում նշել է, որ աշխատելով այդ հագուստների էսքիզների վրա, ինքն էլ ցանկացել է պոդյում բարձրանալ և հավելել է, որ այդ հավաքծում հարիր է ազատ և ինքնավստահ մարդկանց:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Մալխասը նվագում է Նոկտյուրն.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :