Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Գարեջուրը նվազեցնում է սեքսով զբաղվելու ցանկությունը. հետազոտություն

  Ուկրաինայի բժիշկները եկել են այն եզրահանգման, որ գարջրի նկատմամբ շատ մեծ սերը կարող է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելու պատճառ դառնալ, հայտնում է Likar-ը:   Հոգեբույժ, սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Գևորգ Սելյուկովը ասել է, որ սեռական ցանկության նվազման պատճառ կարող են լինել հոգեբանական գործոնները, հոգնածությունը, սթրեսները, ինչպես նաև գարեջուրը, որը նվազեցնում է սեռական ցանկությունը:   Բժիշկների կարծիքով, գարեջուրը պարունակում է բազմաթիվ հորմոններ, որոնք չեզոքացնում են սեռական գործողության համար «պատասխանատու» հորմոնները:   ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կիրկորովը որոշել է իշխանություններին դատի տալ

  Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը վրդովված է, որ իր երկու երեխաների ծնվելուց հետ նրան չեն վճարել մայրական գումարը։ Նա հրապարակավ հայտարարել է, որ իշխանություններին կստիպի վճարել հասանելիք գումարը եւ այն կբաժանի իր իրավաբաններին՝ որպես պարգեւատրում։ Intimnews - ը հաղորդում է, որ մինչ օրս թվում էր, թե Կիրկորովի աղջկա եւ տղայի համար մայրական գումարը վճարելու մասին խոսակցությունները տարածել են տեղի ԶԼՄ-ները: Սակյան այժմ վերջնականապես պարզ է, որ Ֆիլիպ Բեդրոսովիչը մտադիր է արդարության հասնել դատարանի միջոցով: «Ինձ հարկավոր չէ իշխանության ողորմությունը։ Ես իմ փաստաբաններին ասել եմ՝ եթե շահեք գործը, ստացված գումարը ձեզ պարգեւատրում կլինի։ Բայց աղմուկը պետք է մեծ լինի, այդ մասին պետք է խոսեն կառավարության նիստերին: Հարկ եղած դեպքում ես ինքս երեխաների հետ կգամ դատարան, չեմ թաքնվի փաստաբանների ետեւում», - հայտարարել է Կիրկորովը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Շպռօտն իր սևամորթ ընկերոջ հետ կվերադառնա հայրենիք

  Բոլորին շատ հայտնի երգչուհի Շպռօտը, ով իրականում Անի Թովմասյանն է, աշխատում է ԱՄՆ հայկական ռեստորաններից մեկում՝ որպես երգչուհի: Ըստ mul.–ի փոխանցմամբ՝ հենց այստեղ էլ երգչուհին գտել է իր սիրած տղամարդուն. նա սևամորթ է ու ռեստորանի մշտական այցելուներից: Կայքը հայտնում է, որ ըստ տարածվար լուրերի՝ չի բացառվում, որ հենց նրա հետ էլ Շպռօտը ժամանակավոր վերադառնա հայրենիք:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կասիլյասը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

  «Արքայական» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է հեռանալ ակումբից՝ Մոուրինիուի հետ ունեցած խնդիրների պատճառով. տեղեկացնում է sport.es–ը։  «Ռեալի» ավագը մտադիր է ակումբը լքել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։  Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը ցանկանում էր Կասիլյասին զրկել ավագի թևկապից, հայտարարելով, որ դաշտում գտնվող ֆուտբոլիստներին ավելի հարմար է մոտենալ մրցավարին և խոսել նրա հետ, քան դարպասապահին։  Կասիլյասի ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2017ն։   ՝ Lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Լուիզա Ղամբարյանը դեռ չի պատրաստվում երկրորդ երեխան ունենալ. Իչու՞

  Մեկ տարի լռությունունից հետո հեռուստաէկրանից շուտով կրկին կողջունի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Նա տեղեկացրել է` այժմ նկարահանվում է հեռուստատեսային նախագծում, որի հետ կապված մանրամասներ կներկայացնի առաջիկայում:   Դերասանուհին նաեւ հերքել է այն ասեկոսեները, թե պատրաստվում է կրկին մայրանալ. “Ես ունեմ մեկ բալիկ` Գաբին, որը հաճախում է դպրոց ու տարբեր խմբակների: Դեռ չեմ պատրաստվում երկրորդ երեխան ունենալ”: Լուիզայի համար, ինչպես ինքն է նշել, լռությունը սկզբունքային է եղել. “5 տարի եթերում եղել եմ բավական ակտիվ: Իմ կարծիքով` ցանկացած արտիստի համար երբեմն կարեւոր է դադարի կոճակ սեղմելը: Ես իսկապես հոգնել էի, բայց` ոչ ֆիզիկապես: Ցանկացած դերասան, որն ունի գույներ, հետաքրքիր ասելիք, որոշ ժամանակ անց սպառվում է: Ամեն օր լինելով եթերում` պահպանել հետաքրքրություն, բարդ է: Հասկացա, որ պետք է որոշ ժամանակով դադար տալ: Այդ դադարն արդեն դադար չէ”:  Դերասանուհու խոսքով` պատկերն այլ է թատերական ոլորտում, որտեղ դադար, որպես այդպիսին, չի եղել: Լուիզայի մասնակցությամբ վերջին ներկայացումը եղել է “Ռոմանտիկ կոմեդիա”-ն, որը բեմադրել է Ժան Նշանյանը` Բերնարդ Սլեյդի համանուն կատակերգության հիման վրա:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՏԱԼՈՆԵՅԻ ՄԱՅՐԸ ԱՊՇԵՑՐԵՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔՈՎ

     Դերասանուհի, աստղագետ ու հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի մայրը ուղղակի ապշեցրեց հանրությանը իր արտաքին տեսքով, ով ներկա էր գտնվել «Անզուսպները 2» ֆիլմի պրեմիերային: 90-ամյա Ստալոնեյի մայրը երևում է, որ ճիգ ու ջանք չէր խնայել պլաստիկ վիրահատություններ կատարելու հարցում: Հոլիվուդյան շատ հայտնի դերասաններ ներկա էին ֆիլմի պրեմիերային, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում էր  Սիլվեստր Ստալոնեի մայրը, ով իր սեփական որդուց ավելի երիտասարդ էր երևում, ինչի պատճառն է հանդիսանում 90-ամյա կնոջ արված բազում պլաստիկ վիրահատությունները: Ըստ որոշ լրատվական միջոցների մեկնաբանությունների տիկին Ստալոնեն ուղղակի նման էր սիլիկոնե մումիայի: Բազմաթիվ վիրահատական ձգումների հետևանքով կնոջ աչքերն ու շրթունքները ուղղակիորեն դեֆորմացված էին, սակայն նրա ոտքերին կնախանձեին շատ կանայք: Այս ամենից զատ տիկին Ստալոնեն հարցազրույցի ժամանակ նշել է, որ որդին հագնվում է իր տարիքին ոչ հարիր: 90-ամյա կինը  հանրությանը ներկայացել էր կարճ, նեղ  շրջազգեստով, սև, լայն բացվածք ունեցող վերնազգեստով և այս ամենը լրացրել էին բարձրակրունկ կոշիկներն ու արտահայտիչ գույներով պայուսակը: Սիլվեստր Ստալոնեի վերաբերմունքը շատ բացասական էր մոր արտաքին տեսքի հանդեպ, ինչը վկայել է այն փաստը, որ նա նույնիսկ չի մոտեցել մորը և ամբողջ ընթացքում գտնվել է կնոջ ու աղջկա կողքին: Սակայն այդ հանագամանքը  չի անհանգստացրել Ստալոնեի մորը. նա ամբողջ ժամանակ ժպտացել է հանրությանն ու լրագրողներին` ավելի արտահայտիչ կերպով ցուցադրելով իր շրթունքները:     Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Վանուշ Խանամիրյանն ընդդեմ պոռտերի.

  Այսօր մեր շատ սիրելի Վանուշ Խանամիրյանի ծննդյան 85 ամյակն է: Մենք շնորհավորում ենք անվանի պարուսույցին:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :