Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ադիլ Ռամին գոլ խփեց սեփական կիսադաշտից (տեսանյութ)

    Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի «Վալենսիա»-«Լյագոստերա» խաղում հաղթանակ տոնեցին վալենսիացիները՝ 3։1 հաշվով։ Խաղի հաշիվն առաջինը բացեցին դաշտի տերերը. սեփական կիսադաշտից մրցակցի դարպասը գրավեց Ադիլ Ռամին։   Այս խաղում գոլեր հեղինակեցին նաև Վալդեսը, Բերնատը, Նիկոն։       ՝ Lurer.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
86-ԱՄՅԱ ԴՔՍՈՒՀԻ ԱԼԲԱՆ ՀԱԳԵԼ Է ԼՈՂԱԶԳԵՍՏ

  86-ամյա դքսուհի Ալբան ամուսնու` 61-ամյա Ալֆոնսոյի հետ հնագստանում է Ֆորմենտերա կղզում: Նրանց ընկերակցել է նաև դքսուհու օգնականը, ով ուղեկցել է նրան լողափում անցկացրած ողջ ընթացքում: Հետաքրքիր արձագանքների է արժանացել այն հանգամանքը, որ այդ տարիքում կինն առանց կաշկանդվելու հագել է նմանատիպ լողազգեստ: Երևում է, որ չնայած այդ տարիքին, դքսուհին բավականին ակտիվ կենսակերպ է վարում: Հիշեցնենք, որ շուտով կլրանա դքսուհու և նրա կողակցի ամուսնության մեկ տարին: Գուցե մինչ օրս բոլորն էլ հիշում են Ալբայի ապշեցուցիչ պարը խորանին ընդառաջ գնալիս:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
Անցանկալի մազերը կարող են ունենալ առավել անցանկալի հետևանքներ

  Մազակալումը կանանց ու աղջիկների համար դարձել է ցավոտ, միաժամանակ տարածված խնդիր: Վերջիններս դիմում են զանազան միջոցների' անցանկալի մազերից ազատվելու համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Կանանց առողջության կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Ստեփանյանը նշեց, որ մազակալման ամենից շատ հանդիպող պատճառը հորմոնալ խանգարումներն են. «Կանանց և աղջիկների մոտ բարձրանում է DHEA-S հորմոնի քանակությունը, որի հետեւանքով սեւ, կոպիտ մազեր են աճում հիմնականում դեմքի, կրծքի, պորտի, գոտկատեղի, ինչպես նաև թիկունքի հատվածներում»:   Գինեկոլոգի խոսքով՝ սա շատ լուրջ խնդիր է, եւ պետք չէ առանց համապատասխան բժշկական հետազոտության փորձել ազատվել անցանկալի մազերից: Մազակալությունը մակերիկամների, ձվարանների բորբոքման, հորմոնալ խանգարումների կամ ինչ-որ այլ հիվանդության հետեւանք է, հետևաբար պետք է նախեւառաջ պատճառները բացահայտել ու բուժում ստանալ: Հարցին սխալ մոտեցումը հետագայում կարող է հանգեցնել չբերության:   Երբ բուժումը սկսվում է ոչ թե մազահեռացումնից, այլ ախտորոշումից եւ հիվանդության դեմ պայքարից, մազերը որոշ ժամանակ անց թափվում են:   «Մեր կանայք ու աղջիկները չեն գիտակցում' ավելի կարեւոր է առողջությունը, քան մազերի հեռացումը, նրանք առանց պատճառները պարզելու փորձում են վերացնել հետեւանքները, բայց դա ժամանակավոր է լինելու, որովհետև մազերը նորից կաճեն եւ ավելի շատ»,- պարզաբանեց Նարինե Ստեփանյանը:   Գինեկոլոգը խորհուրդ է տալիս միայն համապատասխան բուժում ստանալուց հետո հեռացնել այն մազերը, որոնք բուժման ընթացքում չեն թափվել: Հեռացման մեթոդներից էլ, նրա վստահեցմամբ, ամենից անվտանգն ու հուսալին ասեղային էպիլյացիան է:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ 'ԿԻՆՈԱՐՎԵՍՏԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է ՈՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ'

  Օրերս կայքը զրուցեց դերասան Անդրանիկ Զաքարյանի հետ, ով իր վրդովմունքը արտահայտեց, կապված կինոարվեստի բնագավառում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների հետ:- Վերջերս էկրաններից երևում են շատ դեմքեր, ովքեր հայտնվում են և անհետանում են, սակայն այդքանով հանդերձ իրենց համարում են դերասան, ճանաչված դեմք: - Կերպարներ կերտելու առումով, ինչպիսի՞ կարծիք կհայտնեք:- Իսկական դերասանի համար չկան անկերտելի կերպարներ. դերասանը դերասան է համարվում, քանզի նա կարողանում է մարմնավորել յուրաքանչյուր կերպար` թե' բացասական, թե' դրական: Նշեմ, որ ես ինքս էլ շատ դեպքերում հանդես եմ եկել` որպես բացասական կերպար: Ասեմ նաև, որ միմյանցից չեմ զատում լավ և վատ կերպարներ հասկացությունը: Եվ այսպես շարունակ ձևավորվում են թյուր կարցիքներ, որոնք կործանում են մեր կինոասպարեզը: - Ապագայում, ո՞ր ծրագրերում կտեսնենք Անդրանիկ Զաքարյանին: - Դե, ինչպես միշտ հանդես կգամ ''Կյանքի կարուսել'' հեռուստանախագծում, իսկ հանգամանքների բերումով, առայժմ ոչ մի ստույգ հրապարակում չեմ կարող անել: Ուղղակի կասեմ, որ ստացել եմ բազմաթիվ առաջարկներ, և առաջիկայում ընտրություն անպայման կանեմ: Այս ամենն իհարկե իմ հիմնական պլանները չեն, այլ համատեղելիություններ են` թատրոնի իմ  հիմնական աշխատանքին զուգահեռ: Իսկ թատրոնից կարող եմ ասել, որ ամսվա կեսից կլինեն նոր ներկայացումներ, որոնցում ես կմարմնավորեմ ինձ հատկացված կերպարները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
Ծիծաղենք միասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Կովկասի գերուհի» ֆիլմը նոր սցենարով

  Ավարտվել են «Կովկասի գերուհին» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները, այն անվանվել է «Կովկասի գերուհի. Շնորհակալություն, որ գողացար»: Նկարահանումները կատարվել են Կարաչաևո-Չերկեսիայում:  Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ֆյոդոր Բոնդարչուկն է: Կովկասի մասին պատմող նոր ֆիլմի սյուժեն հիմնված է Իլյա Տիլկինայի սցենարի վրա: Լեռնային գյուղում ապրում է Նինա անունով մի աղջիկ: Նինային ցանկանում են բռնի ամուսնացնել չսիրած անձնավորության հետ: Իսկ հազարավոր կիլոմետրեր հեռու, հեռավոր Ավստրիայում պսակադրության են պատրաստվում հարս ու փեսա: Սակայն տղան վերջին պահին հասկանում է, որ չի սիրում աղջկան, և փախչում է Կովկաս: Ֆիլմի գլխավոր հերոսների դերում հանդես են եկել Կոնստանտին Կրյուկովը, Լյուբով Նովիկովան, գերմանուհի Յուլիկա Վագները, լեգենդար խորհրդային դերասան Վլադիմիր Էտուշը, ինչպես նաև Վլադիմիր Զելդինը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Առաջարկում ենք Ձեզ դիտել երգիչ Թեյլոր Սվիֆտի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Begin Again” երգի հիման վրա: Տեսահոլովակը աներևակայելի ռոմանտիկ է ստացվելով: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ նկարահանումները ընթացել են սիրո քաղաքում` Փարիզում: Սցենարն այսպիսին է. երիտասարդ և շատ հմայիչ ֆրանսիացին սրճարանում հանդիպում է գլխավոր հերոսուհուն: Երիտասարդները հենց առաջին հայացքից սիրահարվում են: Դե ինչ, չշարունակելով բացահայտումները, դիտենք միասին:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :