Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Լատվիայի լավագույն լողորդը մահացել է լողավազանում

  24 տարեկանում մահացել է տաղանդավոր մարզիկ, համաշխարհային ճանաչում ունեցող, լողի Լատվիայի և Մերձբալթյան երկրների բազմակի չեմպիոն Կոնստանտին Բլոխինը։ Այս տարվա ապրիլին երիտասարդ մարզիկը մեջքի վրա 200 մ հեռավորության լողի մրցումներում սահմանել էր Լատվիայի նոր ռեկորդ։   Նրա մարմինը հայտնաբերվել է լողավազանում։ Լողորդի մահվան պատճառները ուսումնասիրվում են։ Նշվում է, որ նախկինում Բլոխինն առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։   ՝ 7or.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՍԿԱՆԴԱԼԸ

  Սկանդալների սիրահար Լեդի Գագան, ինչպես միշտ ապշեցնում է մեզ իր խենթություններով: Հետաքրքիր է, որ այս անգամ նա իր էպոտաժ վարքով հետագայում խնդիրներ չի ունեցել, և ինչպես միշտ արժանացել է համակիրների հիացմունքին: Բանը նրանում է, որ Ամստերդամում կայացած իր մենահամերգի ժամանակ, Լեդի Գագան անմիջապես բեմում մարիխուանա է ծխել, որը ստացել էր նվեր իր համակիրներից: Համերգի ընթացքում երգչուհին փոքրիկ դադար է հայտարարել, իսկ այդ ժամանակահատվածում ուսումնասիրել է իր նվերները, որոնք համակիրները բառացիորեն նետել էին բեմի վրա: Այսպիսով, Լեդի Գագան, տուփերից մեկում հայտնաբերելով մարիխուանա, մեծ ուրախությամբ բարձրաձայնել է, որ քանի որ Ամստերդամում օրենքով արտոնագրված է մարիխուանա  օգտագործումը, նա կփորձի, քանզի ցանկանում է ճշտել ''խոտն'' իրական է, թե ոչ: Փորձելով բնական պատրաստված ծխախոտը` նա նշել է, որ իրական է, բայց շատ թույլ է, որպեսզի իրեն հաճույք պարգևի: Զուգահեռ Գագայի այս կարծիքին, կարելի է ասել հակառակը, որովհետև ընդմիջումից հետո նա անընդհատ ծիծաղել է,  և անբնական տարերք է ապրել, ինչը հիմք համարելով, հանգում ենք այն երզրակացությանը, որ այնուամենայնիվ, մարիխուանան  կլանել է Լեդի Գագային: Ինչպես նաև նշենք, որ երգչուհին համերգի սկզբում ներկայացել է ողջամիտ և հավասարակշռված կերպով: Այդուհանդերձ, կարծում ենք, որ սկանդալները Լեդի Գագայի երաժշտական կարիերային հաղորդում են յուրօրինակ թրթիռ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Երիտասարդ պարողների Եվրատեսիլին»

  Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Երիտասարդ պարողների Եվրատեսիլին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23ն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Այն կկայանա Լեհաստանում հունիսին։ Իսկ մինչ այդ կհայտարարվի ընտրական փուլ եւ կփորձեն ընտրել լավագույն արողին, ով կներկայացնի Հայաստանը։ Մինչեւ մարտ ամիսը հայտնի կլինի «Երիտասարդ  պարողների Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։ Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ դա դասական ֆորմատի մրցույթ է, չի լինելու հեռուստաքվեարկություն։ Հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Այս մրցույթի դեպքում պարտադիր կանոն է, որ ներկայացող մասնակիցը ունենա դասական կրթություն։ «Նա կարող է հանդես գալ ազատ ոճի մեջ, բայց դասական կրթությունը պարտադիր է»,- ասաց Գոհար Գասպարյանը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Երգչուհի Գվեն Սթեֆանին ներողություն է խնդել հնդկացիներից

  Հանրահայտ ամերիկյան No Doubt խումբը, որի մեներգչոււհին Գվեն Սթեֆանին է, ստիպված է եղել հնդկացիներից ներողություն խնդրել՝ այդ ազգի նկատմամբ ակամա անհարգալից վերաբերմունքի համար։ «Մենք չենք ցանկացել ցավ ու վիրավորանք պատճառել ձեզ», - գրել է խումբն իր պաշտոնական կայքում։ Ինչպես հաղորդում է Reuters - ը, խմբի նոր տեսագրությունն այնքան է զայրացրել հնդկացիական համայնքներին, որ նրանց գլխին լցվել են բողոքներ միանգամից ողջ Ամերիկայից։ «Մեր բազմազգ խումբը միշտ էլ հետաքրքրված եւ ուշադիր է եղել այլ մշակույթների հանդեպ։ Ամերիկայի բնիկներին, նրանց մշակույթն ու պատմությունն անարգելու մտադրություն երբեւէ չենք ունեցել», - նշել է Գվեն Սթեֆանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները , No Doubt փոփ-խումբը ստիպված է եղել YouTubeց հեռացնել Վայրի Արեւմուտքի թեմայով իր նոր տեսահոլոակը («Looking Hot»)։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԷԻՆ ԳՆԱՑԵԼ ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐ

  Երիտասարդ դիզայներների ամենամյա տոնակատարությունը կազմակերպվել է CFDA և Vogue ամսագրի շնորհիվ: Ավանդության համաձայն Հոլլիվուդի հյուրանոցներից մեկում` Chateau Marmont-ում,  հավաքվել էին մի շարք աստղային հյուրեր` գնահատելու իրենց դեբյուտային հավաքածուները: Հյուրերի ցուցակում էին Վիկտորիա Բեկհեմը, Ջենիֆեր Էնիստոնը, Գվեն Ստեֆանին և իհարկե ամերիկյան նորաձևության արդյունաբերության “կնքամայր”` Աննա Վինտուրը: Մի խոսքով, առաջին շարքերում հայտնվելու համար կարող էին և նախանձել պատկառելի մոդելյորներ:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել 100 դրամ

  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից»երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:   Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:   «Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:   «Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նատալի Պորտմանը՝ ԱՄՆ առաջին տիկին

  «Fox Searchlight» կինոստուդիան Նատալի Պորտմանին առաջարկել է գլխավոր դերակատարում «Ջեկի» ֆիլմում:Ըստ սյուժեի՝ դերասանուհին կմարմնավորի Ջեկի Քենեդիին՝ ԱՄՆ նախկին առաջին տիկնոջը: Ֆիլմը կպատմի 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո ընկած ժամանակաշրջանի մասին, և իրադարձությունները կծավալվեն Ջեկիի շուրջը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :