Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ժերար Դեպարդյեն ավտովթարի է ենթարկվել

  Ֆրանսիայի մայրաքաղաքի 17-րդ օկրուգում, գեներալ Կատրուի հրապարակի մոտ Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ավտովթարի է ենթարկվել: Պարզվել է, որ վթարի պատճառը դերասանի ոչ սթափ վիճակն է եղել: Վթարի հետևանքով տուժածներ չկան:  Պարզվում է, որ սա ավտովթարի առաջին դեպքը չէ Ժերար Դեպարդյեի մասնակցությամբ: Այս տարվա օգոստոսին, Փարիզի կենտրոնական փողոցներից մեկում մոտոռոլլեր վարելիս, դերասանը մեքենայով բախվել է մեկ այլ մեքենայի, որի հետևանքով երկու վարորդների միջև վիճաբանություն է ծագել:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
1270 դոլար` մեկ կիլոգրամ պանրի դիմաց

  Անգլիական Սոմերսեթ կոմսությունում անցկացվող «Լեգենդար պանիր» տոնավաճառի շրջանակներում սահմանվել է նոր ռեկորդ: Ավանակի կաթից պատրաստվող սերբական Pule պանրի 1 կիլոգրամը վաճառվել է 1 270 դոլարով, ինչի արդյունքում էլ այս պանիրը ճանաչվել է աշխարհում ամենաթանկը։ Իր արժողությամբ 2-րդ տեղում է հայտնվել Wyke Farms Vintage Cheddar պանրի տեսակը, որի մեկ կիլոգրամի համար կպահանջվի 400 դոլար։   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Renault-ն ու Nissan-ը կսկսեն արտադրել 5 հազար եվրոյից ոչ թանկ մեքենաներ

  Ֆրանսիական Renault և ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունները մտադիր են 2014թ.ց 5 հազար եվրո արժեքը չգերազանցող մեքենաներ արտադրել, հայտնում է Euromag-ը։ Նախատեսվում է արտադրությունը սկսել Հնդկաստանի հարավում ՝ Dacia գործարանում։ Սակայն մասնագետները նշում են, որ նման էժան մեքենաները չեն կարող  հուսալի անվտանգություն ապահովել։ Ինչպես նշում է Challenges-ը, նման մատչելի մեքենաների նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը մեքենաշինական ընկերությունների դեպքում պայմանավորված է արտադրանքի գների անկման հետ, իսկ սպառողների դեպքում՝ տնտեսական ճգնաժամի։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Օրիգինալ վերգետնյա անցում Չինաստանում

  Վերջերս` անցյալ տարի, Շանհայում կառուցվեց կամուրջ անցորդների համար, որը կոչվեց Պուդոնգ: Այս լայնածավալ շրջանաձև անցումը թույլ է տալիս անցորդներին խուսափել արագընթաց երթևեկությունից: Կամուրջը ապահովում է մուտք դեպի առևտրի կենտրոններ, սրճարաններ, գրասենյակներ և մթերային խանութներ: Կամուրջը գտնվում է ճանապարհից մոտ 6 մետր բարձրության վրա, այն ունի շարժասանդուղքներ, մոտքեր և ելքեր: Կամուրջի մուտքերը իրենց հերթին բավականին լայն են` մոտ 5,5 մետր և այնտեղով միարժամանակ կարող են անցնել մոտ 15 հոգի: Անմիջապես բացումից հետո կամուրջն արժանացավ անցորդների հավանությանը և դարձավ Շանհայի շատ այցելվող վայրերից մեկը: Շնորհիվ մի շարք բուսականության, օղակը ստանում է վառ և անսովոր տեսք:   ՝ copypaste.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Դանիել Քրեյգը Ռիհաննային է ընտրել որպես Բոնդի խաղընկերուհի

  Այն բոլոր դերասանուհիները, ովքեր երբևէ  հայտնվել են 007 գործակալի դերում, միանգամից ստացել են սեքս խորհրդանիշի կոչում,ինչպես նաև այն դերասանները, ովքեր կատարել են Բոնդի ընկերուհու դերը: 2006ց սկսած  այդ դերում են հայտնվել այնպիսի հայտնի ու սիրելի դերասաններ ինչպիսիք են՝ Եվա Գրինը, Կատերինա Մուրինոն, Օլգա Կուրիլենկոն, Ջեմմա Արթերթոնը և ուրիշներ: Վերջին ֆիլմի համար կնոջ դերակատարման ընտրությունը լիովին վստահել են Դանիել Քրեյգի ճաշակին: Ինչպես հայտնի է, նրան առաջարկել են երկու տարբերակ, որոնց միջև պետք է կայացներ իր  վերջնական ընտրությունը: Ռիհաննայի և Բեյոնսեի միջև Քրեյգը ընտրել է Ռիհաննային, ով, իր կարծիքով ավելի շատ է համապատասխանում դերին՝ «նա ունի սեքսուալ արտաքին և ուժեղ բնավորություն»: Իսկ ինչ վերաբերում է Ռիհաննային, նա շատ է ոգևորվել, երբ իմացել է որոշման մասին: Ասում են համացանցում այսպիսի գրություն է թողել՝« ես երջանիկ եմ» :   աղբյուր`maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ ԵՎ ORBITAL SCIENCES.ՄԵԾ ՀԱՄԵՐԳ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

  Այսօր դուդուկահար Կամո  Սեյրանյանը ն տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21ն Հանրապետության Հրապարակում, Orbital Sciences  աշխարհահռչակ երաժշտական խմբի հետ պատրաստվում են ներկայանալ մեծ համերգով, խումբը արտասահմանից ժամանել է` համերգին մասնակցելու համար: <<Այժմ էլ փորձերի ենք, և խմբի հետ միասին աշխատում ենք հանրությանը ներկայանալ հետաքրքիր համերգով>>-հավելեց Սեյրանյանը: Իսկ մի քանի ամսից երաժիշտը կպատրաստի նոր տեսահոլովակ, սակայն այժմ մեծ եռանդով պատրաստվում է համերգին: Այն հարցին,թե արդյոք զավակները կշարունակեն իրենց հայրիկի գործը, Սեյրանյանը պատասխանեց. -Արդեն երեխաներս զբաղվում են երաժշտությամբ, սակայն ոչ դուդուկ` տղաս երգում է, նվագում դաշնամուր, իսկ դուստրս զբաղվում է միայն երգով: Դե ինչ, մենք մաղթում ենք Կամո Սեյրանյանին հաջողված համերգային ծրագիր:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՄԲ

  Ռաֆայել Երանոսյանը Կամերային թատրոնի մյուս դերասանների հետ մեկնում է ԱՄՆ:armcatalog.. հետ զրույցի ժամանակ նա ասեց, որ ԱՄՆ-ում կմնա մոտ 2 ամիս, քանի որ այնտեղ հանդես է գալու նաև "no ment" և  "Նազար-նազար մինչև վերջ"  ներկայացումներով: Հայաստան վերադառնալով դերասանը պատրաստվելու է նոր թատերաշրջանի բացմանը` "Սքոտչ և վիսկի" սիրային և դրամատիկ բեմադրությամբ: Այն պատրաստվել է ըստ ամերիկյան կինոկատակերգության, որի հեղինակը Ջոն Բոլդն է:Ներկայացման մեջ Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալու բավականին լուրջ դերում: " Մարմնավորում եմ մի տղամարդու կերպար, ով դավաճանում է կնոջը. ներկայացումը շատ հետաքրքիր ընթացք ունի: Հանդիսատեսն ինձ երբեք այսքան լուրջ չի տեսել",- ասեց դերասանը:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
; : порно записи чатов с комсомолкой :