Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հոնգկոնգի «Դիսնեյլենդը» մինչև այս տարի վնասով էր աշխատում

  Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Հոնգկոնգում «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին բերել է 7 տարում առաջին շահույթը։ Ըստ պարբերականի՝ ստացված շահույթը կապված է մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ: Հստակ թվեր չեն նշվում, դրանք կհրապարակվեն 2013 թ. հունվարին: Ընդ որում՝ այս տարվա հունվարին Հոնգկոնգի Դիսնեյլենդը հայտարարել էր իր պատմության մեջ նվազագույն տարեկան վնասի մասին. հոկտեմբերի 1-ով ավարտվող ֆինանսական տարում վնասը կազմել է 237 մլն հոնգկոնգյան դոլար կամ 30.5 մլն ամերիկյան դոլար: Նախորդ ֆինանսական տարում այդ ցուցանիշը հավասարվել է 718 մլն հոնգկոնգյան դոլարի: Հոնգկոնգում թեմատիկ այգու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 1999թ.: Այգին սկսել է աշխատել 2005ն: Իշխանությունները հուսով էին՝ այն կարող է վերականգնել Հոնգկոնգի տնտեսությունը, որը տուժել էր ֆինանսական ճգնաժամից: Հոնգկոնգի «Դիսնեյլենդն» աշխարհում ամենափոքրն է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մեկ երեկոյի ընթացքում հավաքել է 70 հազար դոլար

  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` COAF, երեկվա նվիրատվությունների երեկոյին հավաքվել է 70 հազար դոլար, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա համանման  հավաքից: Սա Հայաստանում նվիրատվությունների արդեն երրորդ երեկոն է:   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործում է 2004 թվականից եւ Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում 15 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել: Հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ Գարո Արմենի խոսքով  հիմնադրամի դրսի նվիրատուների մեջ շատ են ոչ հայերը: «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ հիմնադրամի ամերիկյան բարերարների հետ կողք կողքի մեր աշխատանքներում ներգրավվում են հայաստանյան անհատներ որ կազմակերպություններ` աջակցելով մարդկանց, որոնք այսօր դրա կարիքն ունեն»,- ասաց Գարո Արմենը:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սոֆի Մխեյանը բացի երգելուց, պարզվում է ունի ևս մեկ տաղանդ

  Սոֆի Մխեյանը հայկական շոու բիզնեսի ամենաաշխատասեր երգչուհիներից մեկն է: 2012 թվականը նրա համար, սակայն, կարծես դարձավ ամենաբեղունը: Նա մասնակցեց բազմաթիվ նախագծերի, նկարահանեց 4 տեսահոլովակ և այժմ պատրաստվում է թողարկել իր՝ թվով երրորդ ձայնասկավառակը, որը կունենա «2012» անվանումը: Ձայնասկավառակը լույս կտեսնի դեկտեմբերի 20ն, այսինքն՝ 20.12.2012: Երգչուհին հատուկ է ընտրել այս ամսաթիվը, կարծում եմ՝ հասկացաք, թե ինչու: Սոֆին բացի երգելուց, պարզվում է ունի ևս մեկ տաղանդ՝ լուսանկարչությունը: Նրա մտերինմները և շոու-բիզնեսի ներկայացուցիչները հաճախ են նրան տեսնում լուսանկարչական ապարատով: Երգչուհին ասում է, որ շատ է սիրում լուսանկարել և դա իր մոտ լավ է ստացվում: Սոֆին չի պատրաստվում թաքցնել իր տաղանդը և շուտով երկրպագուներին կներկայացնի իր լուսանկարների շարքը: Երգչուհին պատրաստվում է բլոգ բացել, որտեղ տեղ կգտնեն իր՝ նոր և հին լուսանկարները և պարբերաբար կտեղադրվեն նորերը: Լուսանկարները պրոֆեսիոնալ չեն և լուսանկարներում կարող ենք տեսնել ինչպես հայտնի և սիրված մարդկանց, այնպես էլ սովորական մարդկանց, որոնց Սոֆին նույնպես շատ է սիրում լուսանկարել:   `artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Փաստորեն արտասահմանյան շոու ծրագրերում էլ կան արտառոց դեպքեր.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲԼԵՅՔ ԼԵՅՎԼԻՆ, ԹՈՂՆԵԼՈՎ ՄԵՂՐԱՄԻՍԸ, ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ

   Սեպտեմբերի 20ն Բլեյք Լեյվլին վերադարձել է Նյու Յորք՝ <> հեռուստասերիալում շարունակելու նկարահանումները: Դերասանուհին չհասցրեց ճաշակել ամուսնացած կնոջ կարգավիճակը. նա ստիպված էր վերադառնալ իր աշխատանքին: Ակնհայտ է, որ Ռայան Ռեյնոլդսի հետ անցկացրած մեղրամիսը նրա վերջին կրակոտ պրոցեսն է եղել: Լուսանկարից էլ երևում է, որ նա վրդոհված է, որ չեն թողնում գոնե հանգիստ ամուսնական ամիս անցկացնի: Բլեյքը հասցրել է ցուցադրել հարսանեկան մատանին, սակայն ցավոք որակյալ հարսանեկան նկարները այդպես էլ սոցցանցում չեն հայտնվել: Երևի մատանին նրան դուր չի եկել, կամ էլ մատանին թաքցնում են ֆոտոլրագրողներից ու պապարացիներից: Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը    
Սարգիս Հովսեփյանը 40 տարեկան է

  Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանը դառնում է 40 տարեկան: Նոյեմբերի 14ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կդառնա Հովսեփյանի հրաժեշտի խաղը:  Սարգիս Հովսեփյանը 20 տարի շարունակ հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում՝ անցկացնելով 131 խաղ:   ` lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
ԷՐԻԿԸ ԿՊԱՏՄԻ “ԱՆԻՐԱԿԱՆ” ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

  էրիկի նոր` “Անիրական”   տեսահոլովակը  մեկ   օրվա  ընթացքում  ավելի քան  3000  դիտում  ունեցավ: Էրիկի կարծիքով տեսահոլովակը արդեն իսկ  հասավ  հաջողության: “Կարդացել եմ բազմաթիվ  մեկնաբանություններ   իմ  նոր տեսահոլովակի վերաբերյալ, որոնց   մեծամասնությունը   դրական  էր,  կար նաև  բացասական կարծիքներ, դե իհարկե  առանց  դրանց  էլ  անհնարին  է (ժպտում  է)”, - նշեց  Էրիկը: “Անիրական”     երգի  երաժշտության  հեղինակը Ռիչարդ  Մադլենյանն  է,  խոսքերինը`  Գայանե  Ավետիսյանը,  իսկ  տեսահոլովակի  ռեժիսորը`  Արթուր Մանուկյանը:  “Սյուժեյի  հիմքում  ընկած  է  սերը, որին շատերը երկար են սպասել և  որը  անիրական  է  միշտ  թվացել”,- զրույցում  հավելեց  երգիչը:  Նկարահանումները   տեղի  են  ունեցել  Ֆլորենսիա   ռեստորանային  համալիրում, Երևանի  երթուղային   կայարանի  տարածքում: “Ֆլորենսիայում   կան  գեղեցիկ  տաղավարներ,  որոնք  և  օտագործեցինք  գեղեցիկ  տեսահոլովակ  նկարահանելու համար ,  իսկ  կայարանում  տարածքը մեծ  և  ազատ  էր, նկարահանումների  ժամանակ  խանգարողներ  չկային”,-  հավելեց  Էրիկը: Տեսահոլովակի    գլխավոր   հերոսուհին  այս  տարվա  “վիցցե  միսս  Հայաստան”  Անիտա  Գաբրիելյանն  է:  Տեսահոլովակում  նկարահանվել  են  նաև  “A-Era”  պարային  խումբը:    Այն  հարցին, թե  ինչու  այսքան  երկար  սպասեցնել  տվեց էրիկը  իր  երկրպագուներին` պատասղանեց, որ  անցած  տարի  շատ  էր  եթերներում  հայտնվել`  մրցույթներ, փառատոններ: ”Չի  կարելի  եթերներում  շատ  լինել և  զուգահեռ  տեսահոլովակ  նկարահանել, նաև  ժամանակի  խնդիրն  էր, իսկ  այս  տարի  որոշել  եմ  հիմնականում  զբաղվել   անհատական  գործունեությամբ` նկարահանել  տեսահոլովակներ, որոնք  մնայուն  են, իսկ  փառատոններն  անցողիկ”,- նշեց  երգիչը:  Շատերի  կարծիքով    նոր  տեսահոլովակը    հաջողված  է, քանի  որ  Էրիկի  ձայնային  լավ  տվյալները  լրացնում  են  շատ  խնդիրներ:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը   ՆԿԱՐՆԵՐ
; : :