Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սեքս-ստրկատերը Չինաստանում մահապատժի կենթարկվի

  Չինաստանում տղամարդը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ սեքս-ստրկուհիներ է պահել: Չինաստանի Հենան նահանգում տղամարդը նկուղում 6 կին է պահել որպես սեքս-ստրկուհի: Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լի Հաոն իր բնակարանի տակ նկուղ է փորել, բունկեր սարքել, որտեղ հրավիրել է կանանց ու զրկել ազատությունից: Որոշ գերուհիներ այդ բունկերում անցկացրել են շուրջ երկու տարի։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:   Դատարանում պարզվել է, որ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է իր գերիներին, ստիպելով նրանց սեքսով զբաղվել այլ տղամարդկանց հետ, իսկ անպարկեշտ լուսանկարները տեղադրել է համացանցում:   Սեքս-ստրկատերը կալանավորվել է այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել բունկերից և ամեն ինչ պատմել ոստիկանությունում:   ՝ emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Դերասանուհի Լինդսի Լոհանը կարող է ձերբակալվել

    Հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը կարող է ձերբակալվել՝ կեղծ վկայություն տալու մեղադրանքով: Այս տարվա հունիսին դերասանուհին վթարի էր ենթարկվել. նրա մեքենան բախվել էր բեռնատարին: Լոհանն իր ցուցմունքում ասել էր, որ ղեկին իր ընկերն է եղել, սակայն ականատեսները հակառակն էին պնդել: Այժմ ապացուցվել է, որ Լոհանը ստել է և կեղծ ցուցմունք տվել: Դերասանուհու ազատությունը մեծ հարցականի տակ է:     `yerkir.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Ինչպես պաշտպանել շուրթերը ցրտից

  Ձմռանն ավելի է սրվում ցրտահարված շուրթերի խնդիրը. դրանք ճաքճքում են, շերտավորվում և չորանում: Եթե ձեր շուրթերը նույնպես զգայուն են ցրտի նկատմամբ, ապա այս խորհուրդները կօգնեն ձեզ այս հարցում:   Եթե շուրթերը մի փոքր ցրտահարվել են, կարելի է երեկոյան կարագ քսել դրանց վրա վիտամին E-ով կամ մեղրով: 20 րոպե անց մեղրը կարելի է պարզապես լեզվով վերցնել: Նաև շատ հեղուկ խմեք, որպեսզի խուսափեք ջրազրկվածությունից:   Ճաքերը շուրթերի անկյուններում վիտամին B պակասության մասին են վկայում: Պետք է սննդակարգ մտցնել կանաչ բանջարեղեն, կաթնամթերք:   Ճաքճքած շուրթերի համար կարելի է շաբաթը մեկ անգամ դիմակ պատրաստել յուղոտ կաթնաշոռից, քերած գազարից և սերուցքից:   Մի մոռացեք նաև բալզամների, փափկացնող քսուքների մասին: Ձմռանը դրանք անփոխարինելի են:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կիրկորովը ցուցադրել է 1-ամյա դստեր նկարները

  Ֆիլիպ Կիրկորովն իր միկրոբլոգում հրապարակել է 1-ամյա դստեր` Ալլա Վիկտորիայի լուսանկարները. տեղեկացնում է dni.-ն:   Երգիչը խուսափում էր տեսախցիկներից և չէր ցուցադրում դստերը հասարակությանը: Ալլա Վիկտորիային կարող էին տեսնել միայն ընտրյալները: Սակայն երեկ` դստեր 1-ամյակի օրը, Կիրկորովը որոշել է հրապարակել նրա նկարը:   «Ես երջանիկ եմ իմ արքայադստեր հետ` ընտանիքիս շրջապատում և հեռու Մոսկվայից»,- գրել է նա:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նա խնդրում է, բայց մոտը այդպես էլ ոչ ոք չի գալիս. Սոֆի Մխեյանը՝ «The voice» նախագծի թույլ օղակ

  «The voice» նախագիծ՝ ֆանտաստիկ շոու, հրաշալի ֆորմատ, տաղանդավոր մասնակիցներ, պրոֆեսիոնալ մարզիչներ և … Սոֆի Մխեյան:   Այս աղջկա պնդաճակատությունն ինձ անկեղծորեն սկսում է նյարդայնացնել: Ես արդեն համակերպվել էի, որ հայաստանյան ոչ մի գավառական համերգ առանց Մխեյանի չի անցնում, բայց ի՞նչ պարտադիր էլ՝ «The voice» էլ խցկվեր: Ախր այս նախագիծը հեչ Սոֆիի բանը չի: Ի՞նչ գիտի նա, որ պետք է փոխանցի մասնակիցներին, ի՞նչ ճանապարհ է անցել: Հա, դեմ չեմ, որ մեր շոուբիզնեսը թափելու բան է, բայց մի՞թե այս աղբանոցում ավելի լավ մեկը չկար:   Ենթադրենք ես մասնակից եմ: Ի՞նչը պետք է ինձ ստիպի Գռեմի շահած Արտո Թունջբոյաջյանի, երբևէ ամենաբարձր վարձատրվող հայ երգիչ Թաթայի, ռուսաստաններում կռված Սոնայի փոխարեն ընտրել մի քանի փողով մրցանակի տեր դարձած Սոֆիին: Բացարձակ ոչ մի պատճառ չունեմ Սոֆիին ընտրելու:   Սոֆին «The voice» նախագծի մարզչի աթոռին նստած շատ է նմանվում ԲՈՒՀ նստարանին փողով հայտնված ուսանողի՝ ծայրահեղ դիսկանֆորտի մեջ, բայց չափազանց գոռոզացած սեփական ձեռքբերումից: Սոֆին պտտվում է ամեն անպատեհ ու պատեհ առիթով, բառիս բուն իմաստով խնդրում, որ մասնակիցներն իրեն ընտրեն որպես մարզիչ, բայց չէ… Ո՞վ է գժվել, որ համաձայնվի Սոֆին իրեն մարզի:   Սոֆիի հարցազրույցն եմ նայում. «Ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ես չեմ կարող լինել այդտեղ: Ես կարծում եմ, որ երիտասարդության իմ ակտիվությունը, փորձը կարելի է փոխանցել մասնակցին, և շատերը ուրախ կլինեն: Շատերը հավանում են, երբ տեսնում են, թե ես ինչպես եմ աշխատում»,- ասել է Սոֆին 168 ժամին տված իր հարցազրույցի ժամանակ:   Հա, տեսնում ենք՝ ինչ ուրախ են: Մասնակիցների դեմքի մեռելային արտահայտությունը դժվար է նկարագրել այն պահերին, երբ իրենց ընտրում է միայն Սոֆի Մխեյանը: Հայաստանի այս որակը և՛ ատում եմ, և՛ սիրում. այստեղ բացառապես ամեն ինչ կարելի է փողով գնել:    ՝ http://www.facebook./so.fant/posts/238969026231227   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Պրեմիերա. ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom

    ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ծաղիկների բացվելը արագացված կադրով.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :