Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Rock and roll հայկական հարսանիքի ժամանակ.

    ՏԵՍՍՆՅՈՒԹ   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆՈՐԱԲԱՑ ԽԱՆՈՒԹ, ՈՐՏԵՂ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ՏՂԱՆԵՐ

  Ինչեր ասես, որ չեն հնարում, բարձր նորաձևության և սիրո քաղաք Փարիզում: Օրինակ, վերջերս նորաձևության հետ միավորել են հարաբերությունները և բացել են խանութ, որտեղ վաճառվում են տղամարդիկ` միայնակ աղջիկների համար: Դուք այժմ կսկսեք ծիծաղել, բայց դա այդպես է, բավական է միայն մոտենալ կախիչներին, որոնց վրա ամրացված է  պաստառ, որտեղ գրված է տեղեկություններ` վաճառվող տղայի մասին: Իսկ տղան` մի դիրքով կանգնած է ապակուց այն կողմ: Եվ այսպես, եթե դուք կատարում եք այդ դժվար ընտրությունը, սպասարկող անձնակազմը տղային տեղավորում է տուփիկի մեջ, փաթեթավորում և “ապրանքը” հանձնում տրիոջը: Իսկ գործունյա մարդկանց համար գործում է նաև առաքում: Բացի այդ, մինչ գնումներ կատարելը, հնարավորություն է տրվում լուսանկարվել կամ շփվել համակրող երիտասարդի հետ: Այս խանութի բացման գաղափարը հայտնի ֆրանսիական կայքինն է՝ AdopteUnMec, որը թարգմանաբար նշանակում է “Ընդունվում է տղաներ”: Եթե մի կողմ թողնենք այս խանութի տարօրինակ լինելը, ապա կհասկանանք, որ ամեն դեպքում, այն ինչ- որ մեկին հաստատ ձեռնտու կլինի:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈԽԵԼ Է ՈՃԸ

  Անհավատալի է, սակայն փաստ. 63-ամյա երգչուհի, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի Ալլա Պուգաչովան ոչ միայն նիհարել է և շատ ավելի գեղեցկացել, այլ նաև որոշել է հրաժարվել և դուրս շպրտել հին շորերը: Երևում է, որ Մաքսիմ Գալկինի հետ Ալլայի ամուսնությունը, անդրադարձել է երգչուհու վրա` կտրուկ փոխելով ոճը: Նրա խոսքը գործ է: Առաջին քայլը Ալլան կատարել է ամռան ավարտին Յալթայում կայացած փառատոնի ժամանակ: Երգչուհին հանրության առաջ հայտնվել էր կարճ զգեստով՝ պարծենալով իր նիհարիկ կազմվածքով: Իսկ այժմ՝ մի նոր անակնկալ: Ռեզա Գիգինեշվիլիի ռուսական նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ալլա Պուգաչովան եկել էր նորաձև ջինսով և գեղեցիկ բլուզով, իսկ դա արդեն երկար ժամանակ էր, ինչ երգչուհին իր զգեստապահարանից հեռացրել էր: Երգչուհին շատ բարձր տրամադրությամբ էր: Նրա գործընկերները հիացած և զարմացած զննում էին Ալլայի նոր ոճը և վայելում 63-ամյա երգչուհու “չխամրող” գեղեցկությունը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԱՐՑԱԽՈՒՄ

  Հայկական շոու-բիզնեսում շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, մենահամերգն էլ` տեսահոլովակից: Չնայած բոլորս անհամբեր սպասում էինք Սարգիս Ավետիսյանի նոր երգի և տեսահոլովակի մանրամասներին, երգիչը որոշեց էլ ավելի անկանխատեսելի լինել:  Արցախում բնակվող նրա երկրպագուները կարող են արդեն օրերը հաշվել մինչև հոկտեմբեր. հենց այս ամսին էլ կկայանան Սարգիս Ավետիսյանի հյուրախաղերը Արցախի մի քանի քաղաքներում: Սա կլինի նրա երկրորդ այցելությունը Արցախ աշխատանքային նպատակներով: Դեռ 2008թ. նա մասնակցեց այնտեղ կազմակերպված “Ընծա” փառատոնին:  Նախնական տվյալներով, Ավետիսյանը կայցելի Ստեփանակերտ և Հադրութ: Այլ քաղաքներ այցելելու հնարավորությունը որոշ չափով, իհարկե, կախված կլինի երկրպագուների ակտիվությունից:  Դե ինչ աղջիկնե՛ր, այսպիսի հնարավորությունն ամեն օր չի թակի ձեր դուռը: Ժամանակն է ցույց տալ, թե ինչպես է Արցախը դիմավորում արցախցիներին:   Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
GREEN DAY-Ը ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ` «СУМЕРКИ. САГА. РАССВЕТ: ЧАСТЬ 2» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ. ՎԻԴԵՈ

  Շատ շուտով, երկու շաբաթվա ընթացքում, Մոսկվայի մեծ էկրանին կհայտնվի, երկար սպասված ֆիլմի` “Սումերկի”  վերջին մասի պրեմիերան` «Сумерки. Сага. Рассвет: Часть 2»: Հիշեցնենք, որ ասում են, թե ֆիլմի այդ վերջին մասը շատ հուզիչ է լինելու և խորհուրդ են տալիս դիտելուց առաջ թաշկինակներ պատրաստել: Իսկ մինչ բոլորն անհամբեր սպասում են ֆիլմի պրեմիերային, Green Day խումբը բոլորի համար նվեր է պատրաստել. Ֆիլմի սաունթրեքի` The Forgotten  հիման վրա նկարահանել է տեսահոլովակ, որում ցուցադրվում է ֆիլմի շատ հատվածներ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի. Առնո Բաբաջանյան

    ''Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի'': Այդպիսին է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը: Նրա մահվանից 29 տարի է անցել: Առնո Բաբաջանյանը երևանցի էր: Նրա մանկությունն ու պատանեկությունն իր իսկ՝ երաժշտի ասելով, անբաժանելիորեն կապված էին նոր Երևանի կազմավորման, քաղաքի ինքնահաստատման հետ: Երևանում է ձևավորվել նրա գեղարվեստական խառնվածքը, սկզբնավորվել և տարիների ընթացքում խորացել ազգայինի իր ըմբռնումը: Ազգայինի խորացմանը ծառայեց անձնվեր հայրական սերը, իր երկիրը և իր մշակույթն անսահման սիրող մարդու մշտական ազդեցությունը, ինչպես և շփումն ականավոր հայ մտավորականների հետ: ''Այո, պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն երազների մեջ եմ. միզարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապակցված: Հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ նշանակում է կտրվել հնչյուններից, որը նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին'',- ասել է Բաբաջանյանը:       ՝ mul.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Զուգարանի թղթից կարելի է ստանալ նաև արվեստի գործեր. ՖՈՏՈ

  Սա առաջին դեպքը չէ, երբ թուղթը դառնում է նկարիչների աշխատանքի հիմնական նյութը, սակայն Սակի Գոկչեբագին հաջողվեց առաջ անցնել բոլորից, դուս գալ ստանդարտի սահմաններից  և իր ստեղծագործությունների համար օգտագործել զուգարանի թուղթ` ամբողջությամբ:   Նրա ստեղծագործությունների շարքը, որը կոչվում է «Տրանսշերտեր» ստեղծվել է զուգարանի թղթի 100-ավոր ժապավեններից, որոնք նա միացրել է աբստրակտ կոմպոզիցիաների մեջ: Արվեստագետը նախկինում էլ փորձել էր ստեղծել աննկարագրելի գեղեցիկ գործեր  ամենահասարակ իրերից: Նա պատմում է, որ իրեն ոգեշնչում են առօրյայում օգտագործվող իրերը: Պետք է խոստովանել, որ 47-ամյա նկարիչը հիանալի ստեղծագործել է` ստանալով հետաքրքիր պատկերներ, դեկորներ հասարակ զուգարանի թղթից:    ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :