Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՋԵՍԻԿԱ ԱԼԲԱՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

Օգոստոսի 16ն բավականին օֆիցիալ հագնված դերասանուհի Ջեսիկա Ալբան այցելել է Բևեռլի Հիլզի գրասենյակային կետրոններից մեկը: Դերասանուհին հագել էր նեղ ջինսե տաբատ` պատված աստղիկներով, սև վերնազգեստ, կապույտ բաճկոն, իսկ այս ամենն ավելի էր ընդգծել սև բարձրակրունկ կիսակոշիկներով, սև պայուսակով և կարմիր երիզված ակնոցներով: Սա առաջին դեպքը չէր, որ Ջեսիկան այցելում էր այդ գրասենյակը: Օգոստոսի 2ն նա կրկին այցելել էր նույն բիզնես կենտրոնը: Այս անգամ նա այնքան էր շտապել, որ սեփական մեքենան կանգնեցրել էր ուղիղ պապարացիների աչքի առջև  և արագ քայլերով շտապել էր մտնել գրասենյակ: Նա կրկին նեղ ջինսե տաբատով էր, սպիտակ վերնաշապիկով և բաց նարնջագույն բաճկոնով, իսկ համալրումն այս ամենի նա կրում էր բարձրակրունկ կիսակոշիկներ և սպիտակ պայուսակ, որը աչքի էր զարնում մուգ կապույտ և մանուշակագույն ծաղիկներով: Ջեսիկան միշտ իր խառնվածքով և յուրօրինակ հագուկապով գտնվում է համակիրների և անշուշտ լրագրողների ուշադրության կենտրոնում:   Նյութը պատրաստեց`Մարգարիտ Ավետիսյանը  
Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհի Լալա Մնացականյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղաքական գործիչների ելույթները հիշեցնում են բաժակաճառեր. «Հայաստանում իշխում է վախի մթնոլորտը: Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, իսկ այն երկրում, որտեղ մարդիկ ապրում են վախի մտնոլորտում, ստրկանում կամ ուղղակի փախչում են»: Հարցին՝ նախագահի թեքնածուներից ում նախապատվություն կտար, նա պատասխանեց, որ որոշակի կարծիք իր մոտ չի ձեւավորվել ու դեռեւս չի տեսնում այն ռեալ ուժը. «Անհրաժեշտ է երկրում հաստատել օրենքի իշխանություն, երբ բոլորը՝ նույնիսկ այդ օրենքները ստեղծողները ենթարկվեն, պատասխան տան նրա առջեւ։ Կարեւորում եմ ազգանվեր նոր սերնդի դաստիարակումն, որ հիմա չի արվում, մենք դաստիարակում ենք հայրենիքը սիրող ու նրա համար մեռնող, այլ ոչ թե հայրենիքի համար ապրող սերունդ։ Անհրաժեշտ է կատարել կառուցվածքային փոփոխություններ, իսկ հիմա մենք բոլորս նույն կաթսայում ենք, իսկ վիշապը ծնում է նոր վիշապիկներ։ Վարչապետ կամ նախագահ մարդիկ տարիներով մշակում ու դաստիարակում են, իսկ այն ինչ հիմա կատարվում է, դժվար թե առողջ մի ուժ ընտրելու հնարավորություն տա, ով կկարողանա արժանապատիվ կրել այդ բեռը»։ «Ես իմ գործում անկեղծ ու մաքուր եմ, կատարում եմ միչեւ վերջ, բայց ավելի մեծ պատասխանատվություն, թե որն է ճիշտն ու սխալը, ես չեմ համարձակվի իմ ուսերին կրել»,- ամփոփեց դերասանուհին։   `Zh.    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Իվետա Մուկուչյանը դուրս է մնացել «Գերմանիայի ձայն» մրցույթից

  Հայտնի հայ երգչուհի Իվետա Մուկուչյանն այլեւս չի մասնակցում «Գերմանիայի ձայն» մրցույթին: Ցավոք, նրան չի հաջողվել անցնել մրցույթի հաջորդ փուլ, սակայն կատարելով More երգը եւ հանդիսատեսին ներկայանալով հիասքանչ զգեստով, Իվետային հաջողվել է գրավել հազարավոր երկրպագուների եւ մնալ գերմանացի հանդիսատեսի սրտում: Facebook իր էջում Իվետան սրտանց երախտագիտություն է հայտնել բոլորից, նշելով, որ արդեն իրեն հաղթող է զգում՝ երկրպագուներից այդքան մեծ թվով զանգեր ստանալուց հետո, ովքեր պարզապես լալիս էին հեռախոսազրույցի ժամանակ: Բացի այդ, հայ երգչուհուն ուժ են տալիս հեռուստադիտողների բազմաթիվ մեկնաբանություններն ու հաճոյախոսությունները: Նա նշել է, որ պարտադիր մոտ ապագայում կրկին կփայլի էկրաններին:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
"32 ԱՏԱՄ"-Ի ՌԱՖՈՆ ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ

  Կամերային թատրոնի դերասան, 32 ատամ ակումբի անդամ Ռաֆայել Երանոսյանը շուտով կնկարահանվի նոր ֆիլմում: Ֆիլմի հեղինակներն ու կազմակերպիչները բազմաթիվ որակյալ ֆիլմեր ստեղծած Շարմ Հոլդինգն է: Նկարահանումները կսկսեն օգոստոսի 15ց: Դեռևս  անվանումը հայտնի չէ, սակայն օգոստոսի վերջ armcatalog..-ն իր ընթերցողներին կներկայացնի ֆիլմի վերաբերյալ նոր մանրամասներ:
Որտե՞ղ է հիմա Լիլիթ Հովհաննիսյանը

    Բարի երեկո… Վլադիմիր քաղաքի ճանապարհին եմ (20 ժամից կլինենք այնտեղ).(((, շատ հոգնած եմ իհարկե, բայց քանի որ կապ կա, մի փոքր ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ Սիրելիներ ու ասել, որ չնայած հոգնածությանը, համերգներն անչափ լավ են անցնում-հրաշալի հանդիսատես, ջերմագույն ընդունելություն, լավ աուրա…Տա Աստված մինչև վերջ այսպես ընթանա…) Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը այժմ գտնվում է համերգային շրջագայության մեջ և նա այս գրառումն արել է երեկ երեկոյան:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱԴՈՆՆԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ

  Ամերիկայի Միացյան Նահանգներն իր ողջ պատմության ընթացքում, երևի թե չի ունեցել ավելի մեծ փոփի սիրահար նախագահ` ինչպիսին Բարակ Օբաման է: Նախագահի նախընտրական քարոզարշավները նման են փոփ-համերգների և հայտնի կատարողների հավաքույթների: Բարեգործական ծրագիրը, որը կազմակերպվել էր այս տարվա ընտրարշավի համպատասխան գումարը հավաքելու նպատակով, կայացել է Սառա-Ջեսսիկա Փարկերի առանձնատանը: Հավաքին ներկա են գտնեվել ամերիկյան շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև ամբողջ աշխարհում հայտնի ''Vogue'' ամսագրի գլխավոր խմբագիրը: Ի դեպ նշենք, որ բարակ Օբաման անտարբեր չէ նաև հիփ-հոփ ոճի հանդեպ, ինչպես նաև նրա այս տիպի ոճային հետաքրքրություններին համակարծիք է կինը: Նրան սատարում են շատ երգիչ-երգչուհիներ, նույնիսկ հենց ինքը Մադոննան, ում արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ վերջերս` Նյու-Յորքում տեղի ունեծաց համերգի ժամանակ, սկանդալային Մադոննան ` փոփի թագուհին, մեջքով կանգնել է դեպի դահլիճը, որի վրա գրված է եղել "Oba".     Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ. “ՄԽՈՅԻ ԿԵՐՊԱՐՆ ԻՆՁ ԽՈՐԹ Է”

  Հաճախ սերիալային կերպարները նույնացվում են այն դերասանների հետ, ովքեր մարմնավորում են այդ կերպարը: Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք բացահայտել մեկ սերիալային կերպար, ում հայ հեռուստադիտողը ամենաշատն է նույնացնում:  Մենք կապ հաստատեցինք դերասան Հովհաննես Դավթյանի հետ, ով “Բանակում” հեռուստասերիալում մարմնավորում է Մխոյի կերպարը: հետ զրույցում դերասանը նշեց, որ ինքն առօրյա կյանքում բացարձակապես նման չէ իր կերպարին: Ինչպես գիտենք սերիալում նրա կերպարը զորացրվել է, մեզ հետաքրքրում էր արդյո՞ք նորից կվերադառնա շարքային Արշատյանը զորամաս, արդեն այլ կարգավիճակով. “Զորամաս չի վերադառնա, բայց նրան կտեսնեք նույն սերիալում, ուղղակի արդեն քաղաքացիական կյանքում”: Իսկ արդյո՞ք դերասան Հովհաննես Դավթյանին կտեսնենք ոչ  հումորային սերիալներում, դերասանը պատասխանեց. “Դե հիմա չեմ կարող ասել, հնարավոր է այո, հնարավոր է ոչ”:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
; : :