Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆՈՐԱԾՆԻ ՍԻՐՏԸ ՄԱՐՄՆԻՑ ԴՈՒՐՍ Է. ՖՈՏՈ

  ԱՄՆ Թեքսաս նահանգի բնակչուհի Օդրին Կարդենասը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ. աղջկա սիրտը ձեւավորվել է կրծքավանդակից դուրս: Նման արատը հանդիպում է 8 մլն նորածիններից միայն մեկի դեպքում: Միաժամանակ, նման արատով ծնված երեխաների 90 տոկոսը մահանում է կամ ծնվելիս, կամ կյանքի առաջին օրում: Սակայն Օդրինին մի քանի ժամ տեւող բարդ վիրահատության են ենթարկել Հյուսթոնի հիվանդանոցում, որի արդյունքում երեխան կենդանի է մնացել եւ հիմա վերականգնողական փուլ է անցնում:   Երեխայի մայրը սարսափելի արատի մասին իմացել է 16-շաբաթական հղիության ժամանակ, երբ ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել:   Բժիշկներն առաջարկել են կամ ընդհատել հղիությունը, կամ կրել ու ծնել երեխային, իմանալով, որ նա կարող է մահանալ: Բժիշկներն առաջարկել են նաեւ անցք բացել դեռ չծնված երեխայի կրծքավանդակի վրա, որպեսզի տեղ բացեն սրտի համար:   «Դուք երբեք չեք հասկանա, թե ինչ է զգում մայրը՝ նման որոշում ընդունելով, քանի դեռ ինքներդ չեք բախվել դրան դեմ առ դեմ»,-ասել է Կարդենասը:   Օդրինը ծնվել է 5 շաբաթ առաջ: Բժիշկների խոսքով, աղջնակը առաջիկա տարիներին էլի պետք է մի քանի անգամ վիրահատվի:   ՝ lrahos.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շուտով նոր ֆիլմ "Փոքրիկ Զորավարը" .

  "ARYAN" ընկերությունը ներկայացնում է "Փոքրիկ Զորավարը" նոր կինոկատակերգությունը` շուտով:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Կրծկալները անդառնալի վնասներ են հասցնում

  Գոտիները, ներքնազգեստը, գլխարկները, պայուսակները զգեստապահարանի այս բոլոր պարագաները կարող են ֆիզիկական ցավ պատճառել: Ամենաշատը վտանգավոր են վատ նստած կրծկալները: Դրանց պատճառով 10 կնոջից 6-ը տառապում է մեջքի, վզի և գլխի ցավից։ Այս մասին ասվում է Օստեոպատների բրիտանական ասոցիացիայի զեկույցում:  10 կանանցից 4-ը բախվում է վզի, մեջքի կամ ուսերի ցավի հետ, երբ ծանր պայուսակ է կրում: Ամուր ձգած գոտիները թմրացման զգացողություն են առաջացնում ազդրի վերին հատվածում, ինչը կարող է մեծացնել զգայունությունը ջերմային ազդեցությունների նկատմամբ:  Քելսթոն Չորլին փաստում է, որ մարդիկ հաճախ են իրենց առողջությունը զոհաբերում նորաձևությանը: Bravissimo ընկերության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս կանանց ամեն օր ստուգել կրծկալի չափը, քանի որ սխալ ընտրության դեպքում ամբողջ ծանրությունն ընկնում է ուսերի վրա:  Շատ կիպ գլխարկները կարող են գլխացավ առաջացնել գլխի անոթների ճնշման հետևանքով:  Իսկ ահա դրամապանակը գրպանում պահող տղամարդկանց մոտ կարող են ցավեր առաջանալ մեջքի շրջանում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Եվա Սուջյանն իր ռոք-բենդով բարեգործական համերգ կտա

  Նոյեմբերի 19ն` ժամը 19:00ն, Տիկնիկային թատրոնում Եվա Սուջյանը և իր ռոք-բենդը հանդես կգան «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգով: Համերգը կազմակերպում է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ և երաժիշտների վերջին խոշոր մենահամերգն է այս տարի: Ռոք-բենդի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), ովքեր Եվայի հետ միասին կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ` Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով տառապող և բուժման կարիք ունեցող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3 երեկոյան ժամերին և դեկտեմբերի 4ն շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30ց դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:   Երևանում նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 4ն սպասվում է անձրև:     ՝ hetq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բյուրեղապակե ձյան փաթիլը Նյու Յորքի կենտրոնում (լուսանկարներ)

  Նյու Յորքի կենտրոնում՝ 57-րդ փողոցի և Հինգերորդ ավենյուի միջև, ճանապարհի վրա փայլում է հսկայական ձյան փաթիլը, գրում է buro247-ը։   Նախագծի հեղինակը հայտնի դիզայներ Ինգո Մաուերն է, ով ստեղծել է ամենամեծ փողոցային լապտերը։ Փաթիլն իրենից ներկայացնում է 16 հազար փայլող բյուրեղապակու կտորներ, որոնք պատրաստված են ձեռքով և ամրացված են միմյանց։   Փաթիլի ընդհանուր քաշը կազմում է 3,3 հազար ֆունտ, իսկ նրա չափսերը հասնում են 23 ֆունտ լայնության և 28 ֆունտ բարձրության։ Ողջ դեկտեմբեր քաղաքի բնակիչները հիացել են ձյան փաթիլի հեքիաթային տեսքով, որը դարձել է վառ զարդարանք ամանորյա տոներին։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շոկոլադի ո՞ր տեսակը չի թողնում մաշկի ծերացումը

  Օրական մի քանի կտոր մուգ շոկոլադը դանդաղեցնում է ծերացման բոլոր գործընթացները օրգանիզմում և նվազեցնում մաշկի ուռուցք ձեռք բերելու հավանականությունը: Բրիտանական գիտնականները պնդում են, որ դրա պատճառը մուգ շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնոլն է: Փորձաքննության ընթացքում կամավորները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչները 3 ամսվա ընթացքում օգտագործել են ֆլավոնոլի բարձր քանակությամբ մուգ շոկոլադ, իսկ 2-րդ խմբի մարդիկ սովորական շոկոլադ են կերել: Արդյունքում պարզվել է, որ 1ն խմբի կամավորների մաշկն ավելի ինտենսիվորեն է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :