Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Կնոջ բույրը պատմում է նրա մասին

  Հոգեբանները պնդում են, որ մեր կիրքը որոշակի տեսակի բույրերի հանդեպ կախված է մեր բնավորությունից:   Վանիլ.  Վանիլի ավանդական նուրբ բույրը բոլորովին էլ ձանձրալի աղջիկների համար չէ: Հենց այս բույրն են ընտրում  ակտիվ, վառ և ուժեղ լեդիները: Նրանք, ովքեր հաստատ կարիք չունեն ինքնահաստատվելու արտահայտիչ բույրի միջոցով:   Արևելյան բույրեր.  Քաղցր բույրերի սիրահարները ցանկալի լինելու անզուսպ ձգտում ունեն: Նրանք ձգտում են մոտ և ամուր հարաբերություններ հաստատել ամբողջ կյանքի համար:   Ծաղիկ. Այսպիսի բույրեր ընտրում են կանացի, անկախ, ինքնավստահ և միաժամանակ նրբանկատ աղջիկները:   Թարմ, միաժամանակ սուր բույրեր. Այսպիսի բույրը հաստատ նպատակասլաց և հավակնոտ աղջիկների համար է:   Մրգային. Այս խմբի բույրեր ընտրում են ուրախ, կոկետ, բայց հանգիստ բնավորությամբ  աղջիկները:    ` LADYNEWS.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԵՐՋԱՊԵՍ ՔՐԻՍՏԻԱՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ

  Տարատեսակ մեկնաբանություններ սկսեցին արվել այն ժամանակ, երբ Քրիստիան Ստյուարտը հայտնվեց կարմիր գորգի վրա, Տորոնտոյում կազմակերպված "On the Road" ֆիլմի պրիմիերայի ժամանակ: Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունեցել Տորոնտո-2012 միջոցառման շրջանակներում: Դերասանուհուն ուղեկցում էին նրա կոլեգաները` Գարրետ Հեդլունդը և Քրիսթեն Դանստը: Քրիստիան Ստյուարտը հագել էր երեկոյան զգեստ ''Zuhair Murad Couture'' ֆիրմայի կողմից առաջարկվող ծաղկային գունազարդումներով: Սա առաջին դեպքն էր, երբ 22-ամյա դերասանուհին ներկայացել էր հանրությանը, այն բանից հետո, երբ բացահայտվեց նրա դավաճանությունը Ռոբերտ Փաթթինսոնի հանդեպ: Հիշեցնենք, որ  նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ, ով տարիքով բավականին մեծ էր: Այդ իսկ պատճառով, երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհին վերջերս խուսափում էր հանդես գալ հանրության և լրագրողների առջև` խուսափելով ավելորդ մենկնաբանություններից:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Վանուշ Խանամիրյանն ընդդեմ պոռտերի.

  Այսօր մեր շատ սիրելի Վանուշ Խանամիրյանի ծննդյան 85 ամյակն է: Մենք շնորհավորում ենք անվանի պարուսույցին:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սնուփ Դոգն օգնում է Ջամայկայի բնակիչներին

  Աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը Ջամայկայի կարիքավոր ընտանիքներին կօգնի միրգ եւ բանջարեղե աճեցնել։ Fashion Time ը հաղորդում է, որ ռեգի ոճի Reincarnated իր առաջին ալբոմի ձայնագրության ժամանակ հայտնի երգչին ցնցել է տեղի բնակչության աղքատության մակարդակը։ Այժմ Սնուփ Դոգը սկսում է  Minds Garden նախագիծը, որի օգնությամբ Ջամայկայի բնակիչները կապահովվեն միրգ-բանջարեղեն աճեցնելու համար անհարժեշտ ամեն ինչով։ «Երբ ես Ջամայկայում էի, ժամանակ հատկացրի Քինգսթոնի երեք շրջան այցելելուն։ Ես պարզապես ցնցված էի աղքատության մակարդակով. նույնիսկ երեխաների համար կարգին սնունդ չկար։ Ոչ մի երեխա պետք է սոված չմնա։ Ջամայկան ինձ օգնեց ալբոմս ձայնագրելու հարցում։ Իմ հերթին ես ցանկացել եմ օգնել նրան եւ հիմնել եմ այս ծրագիրը»,- ասել է ռեփերը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՀՂԻ ԲԵՐՐԻՄՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

  Օգոստոսի 27ն Դրիու Բերրիմորին նկատել են Լոս-Անջելեսում: Դերասանուհին չի թաքցնում իր օր-օրի մեծացող փորիկը, չէ որ նա աշնանը բալիկ է ունենալու: Լրագրողները Բերրիմորին նկարահանել են յոգայի մարզումներին գնալիս: Դերասանուհին իր հետ վերցրել է մարզումների համար նախատեսված հատուկ գորգիկը: Հղիության ընթացքում անպայման չէ հրաժարվել յոգայի մարզումներից, այնպես որ Բերրիմորը պարտաճանաչ կերպով հաճախում է մարզասրահ: Նրա իքնազգացողությունը կայուն է. նա իրեն առույգ է զգում: Ապագա մայրիկն ամեն ինչ անում է, որ առողջ մանկիկ ունենա:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Քսենիա Սոբչակը այսօր ամուսնանում է

  Ինչպես տեղեկացնում է ТСН հեռուստաալիքը, այսօր Մոսկվայում Քսենիա Սոբչակը ամուսնանում է երիտասարդ քաղաքագետ Իլյա Յաշինի հետ: Հիշեցնենք, որ նրանք ծանոթացել էին վերջերս` Մոսկվայում տեղի ունեցած ընդդիմության ցույցերից մեկի ժամանակ:   `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ. “ՄԽՈՅԻ ԿԵՐՊԱՐՆ ԻՆՁ ԽՈՐԹ Է”

  Հաճախ սերիալային կերպարները նույնացվում են այն դերասանների հետ, ովքեր մարմնավորում են այդ կերպարը: Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք բացահայտել մեկ սերիալային կերպար, ում հայ հեռուստադիտողը ամենաշատն է նույնացնում:  Մենք կապ հաստատեցինք դերասան Հովհաննես Դավթյանի հետ, ով “Բանակում” հեռուստասերիալում մարմնավորում է Մխոյի կերպարը: հետ զրույցում դերասանը նշեց, որ ինքն առօրյա կյանքում բացարձակապես նման չէ իր կերպարին: Ինչպես գիտենք սերիալում նրա կերպարը զորացրվել է, մեզ հետաքրքրում էր արդյո՞ք նորից կվերադառնա շարքային Արշատյանը զորամաս, արդեն այլ կարգավիճակով. “Զորամաս չի վերադառնա, բայց նրան կտեսնեք նույն սերիալում, ուղղակի արդեն քաղաքացիական կյանքում”: Իսկ արդյո՞ք դերասան Հովհաննես Դավթյանին կտեսնենք ոչ  հումորային սերիալներում, դերասանը պատասխանեց. “Դե հիմա չեմ կարող ասել, հնարավոր է այո, հնարավոր է ոչ”:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
; : :