Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սանտա-Կլաուսի ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածներ չկան

  Կենտրոնական Ֆինլանդիայի Էէնեկոսկի քաղաքում շաբաթ ուղևորատար գնացքը բախվել է Սանտա-Կլաուսի ավտոմեքենային:      Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմացի մասը, ինչպես նաև գնացքը վնասվել են:    «Այս լոկոմոտիվը ուղղակի անհաջողակ է: Ամռանը, գրեթե նույն վայրում այն դուրս էր եկել ռելսերից»,- պատմել է լոկոմոտիվի սեփականատերը՝ հաղորդում են ֆիննական լրատվամիջոցները:    ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՉԵՆ ԹԱԼԱՆԵԼ

  Օրեր առաջ խոսակցություններ էր պտտվում այն մասին, թե Արա Գևորգյանը Անգլիայում թալանվել է: Սակայն երեկ`հոկտեմբերի 28ն, ի ուրախություն շատերի, Արա Գևորգյանը, իր ֆեյսբուքյան էջում, հետևյալ գրությամբ դիմել է լսարանին,-“Սիրելի բարեկամներ,երկու օր առաջ իմ էլ. փոստով aragevorgian@yahoo., Դուք ստացել եք նամակներ իմ կողմից, իբր ինձ թալանել են Անգիայում. Ուշադրություն մի դարձրեք այդ նամակին: Դա վիրուսի հետևանք է: Այսօր ես կարողացել եմ վերականգնել իմ էլ.փոստի վերահսկողությունը, և հիմա ես հույս ունեմ, որ մենք կարող ենք շարունակել մեր բնականոն նամակագրությունը: Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, որոնք զանգահարել են  ինձ և առաջարկել օգնություն: Այս վիրուսը վարակում է բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին: Ես հայտնում եմ իմ խորը ափսոսանքը, եթե մեկի փոստարկղը նույնպես վարակվել է: Ապագայում, թույլ տվեք ձեզ հավաստիացնել, որ ես երբեք էլեկտրոնային փոստով օգնություն կամ աջակցություն ոչ մի դեպքում չեմ խնդրելու:Ամենաջերմ մաղթանքներով`Արա Գեւորգյան”:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱԳԻԼԵՐԱՅԻ ՆՈՐ ԿԵՐՊԱՐԸ ԵՎ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

  Քրիստինա  Ագիլերան  վերջապես  որոշել  է  դուրս  գալ  ստվերից  և  վերադառնալ  աստղային  տուն: Երգչուհին  պատրաստել  է  երկու  անակնկալ. նոր  երանգներով  Rad  Sin թվով  իր հինգերորդ  ալբոմը: Վերջին նորությունը հատկապես ուրախալի է իր երկրպագուների համար:  Թեև  նոր  ալբոմում  մանրամասները  պահվում  են  գաղտնի, սակայն  հայտնի  է ,  որ  առաջին  սինգլը  կոչվում  է  Your  Body: Այժմ  աշխատանքներ  են  տարվում  նոր  տեսահոլովակի  նկարահանման  համար,  որտեղ  Ագիլերան  ներկայանալու  է  իր  անակնկալ  կերպարով: Սկզբում  երգչուհին  հանդես  է  եկել  նարնջագույն  վարսերով, իսկ  այնուհետև`  մուգ  վարդագույն: Եվ  սա  դեռ  ամենը  չէ: Նոր  տեսահոլովակում  հանդիպելու  ենք  շատ  տարբեր  պատկերների: Երգչուհու  ոճաբան  Մարկ  Տաունսանդի  խոսքերով, իր  աշխատանքային  գործունեության  ընթացքում  այդքան  սանրվածքներ  չի  արել  և  այդքան  չի  զվարճացել,  որքան  որ  տեսահոլովակի  նկարահանման  շրջանակներում: Տեսահոլովակը`  երգչուհու  նոր  կերպարով,  շուտով  կհանձնվի  բոլորի  դատին:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
Սպասվում է փոփոխական եղանակ

  Հանրապետության տարածքում`   Դեկտեմբերի 8ն շրջանների զգալիմասում, 9 գիշերը Սյունիքում ևՎայոց ձորում, 11 ցերեկըարևմտյան շրջաններում, 12նարևելյան շրջաններում սպասվումեն տեղումներ, լեռնայինշրջաններում ձյուն: Դեկտեմբերի9 ցերեկը, 10ն, 11 գիշերըսպասվում է առանց տեղումներիեղանակ: Քամին`հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 8ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8ն ցերեկը, 10 գիշերը կնվազի 3-4աստիճանով:Երևանում`   Դեկտեմբերի 8ն սպասվում են տեղումներ, 9-10ն սպասվում է առանց տեղումներիեղանակ: 11-12ն կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումներիհավանականությունը փոքր է:Երևանի դեկտեմբերի 8 բազմամյա կլիմայական տվյալներ.   Օդի առավելագույն ջերմաստիճան 15.40C (1940 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -18.30C (1941 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 1.20C   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
17-ամյա ծագող աստղը` Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում

  Մադրիդի «Ռեալ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախատեսում է ձեռք բերել «Բոխում» կիսապաշտպան Լեոն Գորետցկուի իրավունքները: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: 17-ամյա ֆուտբոլիստն ամենատաղանդավորներից մեկն է և գերմանական ֆուտբոլի ծագող աստղ է համարվում: Պորտուգալացի մասնագետը սկզբում նախատեսում է ընդգրկել երիտասարդին «Կաստիլիա» կազմում: Հարկ է նշել, որ «արքայական ակումբ» ներկայացուցիչներն արդեն մի քանի շաբաթ է՝ հետևում են Լեոնի խաղին: Ոմանք համեմատում են նրան Միխայել Բալաքի հետ: «Մենք չենք հրաժարվի Գորեցկուի ծառայություններից: Նա դեռ շատ տարիներ հանդես կգա «Բոխում» կազմում»,- հայտնել է ակումբի մենեջերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բրիտնի Սփիրսը գիրք է գրել

  Բրիտնի Սփիրսը էներգիայի անսպառ աղբյուր ունի: Բացի նրանից, որ նա երգում , նկարահանվում է ֆիլմերում, հայտնի շոուի ժյուրիի անդամների կազմում է, այժմ էլ որոշել է զբաղվել գրականությունով: Օրերս Բրիտնին կներկայացնի իր նոր գիրքը, որի սյուժեն նա իր կյանքից է վերցրել: Ենթադրվում է, որ գիրքը շատ նորություններ կբացահայտի երգչուհու կյանքի մասին:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Նախորդ շաբաթվա վիտորինայի հարցերը հետևյալն էին՝ Հարց 1. Ո՞վ է եղել երգչուհի Լուսինայի հարսանյաց հանդեսի կնքամայրը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրել է Նելլի Իվանյանի պատասխանը՝ Սիրուշո: Հարց 2. Որտե՞ղ է կայանալու “Սիրո պոկեր” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Այս հարցին հնչած պատասխաններից գրեթե բոլորը ևս ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Մարինե Եղոյանի պատասխանը՝ Մոսկվա կինոթատրոն: Հարց 3. Ի՞նչ ավտոմեքենա է վարում ռաբիզ երգիչ Թաթուլ Ավոյանը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան ընտրվել է Նվարդ Տոնոյանի պատասխանը՝ MERSEDES BENZ G500 Հարց 4. Արփինե Իսրելյանը որտե՞ղ է անցկացնելու իր հարսանեկան մեղրամիսը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Լուիզա Շարաջյանի պատասխանը՝ Շարմ Էլ Շեյխ: Հարց 5. Ու՞մ երեխաների կնքամայրն ու կնքահայրն են  Անահիտ Սիմոնյանը և Հայկոն: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Քրիստինե Գրիգորյանի պատասխանը՝ Գագա Ամատունի: Հարց 6. Ի՞նչ հագուստով է վերջերս լուսանկարվել Քիմ Քարդաշյանի 56-ամյա մայրիկը: Այս հարցին ճիշտ են պատասխանել կայքի մի քանի այցելուներ, սակայն նրանցից համակարգիչը ընտրել է Մարիամ Սարգսյանի պատասխանը՝ Բիկինի: Հարց 7. Ի՞նչ է երգչուհի Pink որդու անունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նելլի Ալեքսանյանի պատասխանը՝ Վիլոու Սեյջ Հարթ: Հարց 8. Ինչպե՞ս է կոչվում Սոս Պետրոսյանի առաջին գիրքը: Մելինե Մարտիրոսյանն ընտրվեց համակարգչի կողմից՝ Հայկական Կրկես: Հարց 9. Քանի՞  թոռ ունի դերասան Վլադիմիր Կոստանյանը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան նորից ընտրվել է Նելլի Ալեքսանյանի պատասխանը՝  հինգ: Հարց 10. Ե՞րբ է տեղի ունեցել Լիլիթ Հովհաննիսյանի “Թե աղջիկ լինեիր” երգի և տեսահոլովակի պրեմիերան: Այս հարցին հնչել են բազմաթիվ պատասխաններ, սակայն ճիշտ պատասխան է ընտրվել Շողիկ Ամիրյանի պատասխանը՝  01.09.2012 Իսկ այս շաբաթվա հարցերը հեևյալն են՝ Հարց 1. <<Ռուստամ և Զոհրաբ>> ֆիլմը, ո՞ր երկրի արտադրանք է: Հարցը Հայկ Չոմոյանի կողմից է: Հարց 2. Ո՞րն է Դելոյի ամենասիրած խմիչքը և որտե՞ղ է սիրում այն խմել: Հարցը Դելոյի կողմից է: Հարց 3. Ո՞վ է Կոլյա Եղիազարյանի՝ <<Դժվար ապրուստի Ֆելոյի>>, սիրած դերասանը: Հարցը Կոլյա Եղիազարյանի կողմից է: Հարց 4. Ի՞նչ է հումորիստ Անդրանիկ Հարությունյանի (Անդոյի) դստեր անունը: Հարց 5. Ի՞նչ է Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուի անունը: Հարց 6. Ինչպե՞ս  է կոչվում Աշոտ Ադամյանի նոր փաստագրական ֆիլմը: Հարց 7. Ո՞վ է եղել Սիրուշայի “Կորցրած մեղեդի” երգի առաջին կատարողը: Հարց 8. Ե՞րբ է ծնվել երաժիշտ Կամո Սեյրանյանը: Հարց 9. Ո՞վ է Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը: Հարց 10. Ո՞ր մասնակցի հետ է վերջին անգամ հանդիպել armcatalog.. կայքը: Վերոնշյալ հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
; : :