Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

  armcatalog..- ը զրուցելով Գուրգեն Սարգսյանի` նույն ինքը "Աննա" հեռուստասերիալի Գուգոյի հետ պարզեց, որ նա ունի մեծ զբաղվածություն իր մասնագիտական աշխատանքում, բայց այս անգամ ոչ թե հեռուստասերիալում այլ Մալյան և Գոյ թատրոններում: Նա ստանձնել է Դուպրե դերակատարումը "Մարատ Սադ" պիեսում, իսկ Մալյան թատրոնում խաղում է Թումանյանի հեքիաթներում և " Սաստիկ կոմունիստներ" ներկայացման մեջ: Դերասանը թատրոնի աշխատանքը համատեղում է հեռուստատեսության աշխատանքի հետ` Հ1 հեռուստատեսությամբ վարելով ″Առավոտ լուսո″ ծրագիրը Սամվել Թոփալյանի և Յանայի հետ:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Երիտասարդը, որը ուզում էր սպանել հայտնի ռեփեր Տիմատիին մահացել է

  Ռուսաստանի Սուրգուտ քաղաքի 21-ամյա բնակիչ Իգոր Օբոլոնսկին, ով գումար էր հավաքում ՌԴ-ում հայտնի երգիչ Տիմատիի սպանության համար, ինքն է մահացել՝ դառնալով ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ։ Երիտասարդն իմանալով, որ ռեփերը պատրաստվում է համերգային ծրագրով  հանդես գալ իրենց քաղաքում,  բողոքի ակցիա է նախաձեռնել Տիմատիի ժամանման դեմ։ Ընկերների պատմածի համաձայն՝ Օբոլոնսկուն դուր չեն եկել Տիմատիի ստեղծագործությունները, և նա որոշել է գումար հավաքել երգչին սպանելու համար։ Ամիսներ շարունակ իր Volkswagen Polo մեքենայի վրա երիտասարդը փակցրել  է «Գումար տվեք Տիմատիի սպանության համար» ցուցանակը և այդպես երթևեկել։ Սակայն ճակատագրի հեգնանքով Օբոլոնսկուն բախտ չի վիճակվել ողջ մնալ մինչ ռեփերի ժամանումը. նա դարձել է ավտովթարի զոհ։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
19 տարվա երջանիկ ամուսնությունից հետո պարզել է, որ ամուսնացել է տղամարդու հետ

  Բելգիացին, 19 տարվա երջանիկ ամուսնությունից հետո պարզել է, որ ամուսնացել է տղամարդու հետ, հայտնում է vesti լրատվականը:   64-ամյա Յանը պատմում է, որ այդքան տարի նա չի իմացել, որ իր կինը` Մոնիկան,  տղամարդ է ծնվել: Երբ նրանք, ծանոթացել են Յանը ամուսնացած է եղել ուրիշ կնոջ հետ ու Մոնիկան այնքան հմայիչ է եղել, որ նա բաժանվել է ու ամուսնացել  նրա հետ:    Կինը ամուսնուն ասել էր, որ հակաբեղմնավորիչ միջոցներ է օգտագործում, այդ պատճառով երեխաներ չէին ունենում:   Մոտ երկու տասնյակ տարի միասին ապրելուց հետո, կինը սկսել էր դավաճանել ամուսնուն ու մի անգամ, կնոջ բարեկամները այցելել էին նրանց տուն հյուր ու ճշմարտությունը բացահայտվել էր: Այս լուրը ցնցել էր ամուսնուն:   Այժմ նրանք ապրում են նույն տան մեջ, սակայն առանձին սենյակներում: Յանը գտնում է, որ Մոնիկայի սուտն աններելի է:   ՝ face   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռոնալդուն կորցրել է տեսողությունը.

    «Ռեալ»-«Լեվանտե» խաղի ժամանակ հերթական անգամ փայլել է «Ռեալի» պորտուգալացի խաղացող Կրիշտիանու Ռոլանդուն, դարպասը գրավելով գրեթե կուրացած:  Բանն այն է, որ հանդիպման մեկնարկային րոպեներին Դավիդ Նավարոն արմունկով հարվածեց Ռոնալդուի աչքին: «Հարված ստանալուց հետո ընդմիջման գնալիս արդեն երկու աչքն էլ չէր տեսնում»,- հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին օգնություն ստանալուց հետո վերադարձավ եւ գնդակ խփեց, սակայն ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս չեկավ: Հետխաղյա մամուլի ասուլիսում Մոուրինյոն հայտարարել է, որ ֆուտբոլիստի երկու աչքն էլ չի տեսնում:     `hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Պրեմիերա. ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom

    ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնանո՞ւմ է. Ֆոտո

  Նորից ամեն ինչ մատնեց ձախ ձեռքի մատնեմատին դրված մատանին, ինչը, մեր մեջ ասած, դժվար է չնկատել, երբ այն այդպիսի չափսեր ունի: Փարիզում կայացած Chanel ցուցադրության ժամանակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է շքեղ ադամանդյա մատանիով, ինչը մի քանի օր շարունակ գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Սակայն Ջենիի և 25-ամյա Կասպեր Սմարթի սպասվող ամուսնության մասին պաշտոնական լուրեր դեռ չկան:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Մադոննայի ֆեյսբուքյան էջը կստուգի Պետերբուրգի դատարանը

  Հանրահայտ երգչուհի Մադոննայի ֆեյսբուքյան էջը կօգտագործվի դատարանում՝ որպես Պետերբուրգում ամիսներ առաջ կայացած համերգի ընթացքում միասեռականության քարոզի մեջ երգչուհու մեղքի ապացույց։ Հինգշաբթի կսկսվեն Մադոննային 333 մլն ռուբլի պահանջով հայցերի հիման վրա հարուցված դատական գործի հիմնական լսումները։ Դատարանում «Ռուսաստանի քաղաքացիների արհմիությունը» պատրաստ է ներկայացնել երգչուհու ֆեյսբուքյան էջը, որտեղ վերջինը տեղադրել է միասեռականություն քարոզող մի տեսագրություն՝  վերնշված համերգից։ Մասնավորապես Մադոննան կոչ է անում բոլոր ներկաների բարձրացնել ձեռքերը` ի նշան  միասեռականներին աջակցության։ «Լուիզա Վերոնիկա Չիկոնեն մեկ անգամ չէ , որ խախտել է օրենսգիրքը, ուստի պետք է պատժվի։ Բացի այդ, պատժի պետք է ենթարկվեն նաև նրա պետերբուրգյան համերգի կազմակերպիչներն ու ՄՀՀ տնօրինությունը»,- նշել է «Ռուսաստանի քաղաքացիների արհմիության» մամուլի քարտուղար Դարյա Դեդովան։ Հիշեցնենք, որ Պետերբուրգում կայացած համերգից հետո 9 քաղաքացիներ հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով, որպեսզի երգչուհին փոխհատուցի համերգի ընթացքում իրենց պատճառած բարոյական վնասը։ Փոփի թագուհուն մեղադրում են անչափահասների շրջանում միասեռականության քարոզի և ծայրահեղականության մեջ, քանի որ վերջինը հրապարակայնորեն պարել է խաչի վրա       `tert.         Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :