Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Քթի վիրահատությունից հետո 19-ամյա Սաթենիկը 150 օր կոմայի մեջ է եղել

  Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 5 ամսից ավելի կոմայի մեջ հայտնված Սաթենիկ Միրզոյանն դեռեւս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:    Հիվանդանոցում նա ստանում է վերականգնողական բուժում, մարզասրահ է գնում, կամաց-կամաց վերականգնվում է: «Աղջիկը լավ է, գիտակցությունը տեղն է, խոսում է»,- հայտնեցին նրանք:   Դեռ հայտնի չէ, թե երբ Սաթենիկը դուրս կգրվի հիվանդանոցից եւ քթի պլաստիկ վիրահատությունից հետո 5 ամսից ավել կոմայի մեջ մնալը ինչպես կազդի նրա առողջության վրա:   Նշենք, որ հոկտեմբերի 7ն Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել: Դրանից հետո նա ավելի քան 5 ամիս կոմայի մեջ էր, սկզբից առաջընթաց չկար, սակայն աստիճանաբար Սաթենիկը սկսեց աչքերը փակել, բացել եւ այլն:   Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվել աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։ Արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողացել որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ուկրաինայում մատուցողը թքել է պատգամավորների ապուրների մեջ

  Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով ուկրաինական մամուլում տեղ գտած լուրը, հաղորդում է, որ Ուկրաինայի խորհրդարանի սրճարանում աշխատող մատուցողներից Յուլյա Բորշչենկոն, դժգոհ լինելով երկրի քաղաքական վիճակից, որոշել է վրեժ լուծել և Կոմունիստական կուսակցության պատգամավորների ապուրների մեջ է թքել: Այս դեպքի պատճառով մեծ սկանդալ է առաջացել և Բորշչենկոյին հեռացրել են աշխատանքից: Նա նշել է, որ զղջում է իր արարքի համար: «Մենք ամսական մոտ 390 դոլար աշխատավարձ ենք ստանում: Ես այստեղ չորս տարի եմ աշխատում, մտածում էի, որ հնարավորություն ունեմ վրեժ լուծել խորհրդարանականներից: Ապուրի մեջ բազմիցս թքել եմ, սակայն եթե արածս սխալ է, այնուամենայնիվ դա իմ քաղաքական հայացքն է: Սրանից հետո այլևս երբեք որպես մատուցող չեմ աշխատելու»,-նշել է Բորշչենկոն:   ՝ ankakh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երջանիկ ամուսնության գաղտնիքները

  Տղամարդիկ բնակչության կանացի կեսից ոչ պակաս են երազում ընտանիքի, կնոջ ու երեխաների մասին։ Կինը, իր հերթին, տարված է հարսանիքի, սպիտակ զգեստի եւ այն մտքով, որ պսակադրությունից հետո ամուսինն իրեն ձեռքերի վրա կպահի։ Mignews - ը չափազանց տխուր է համարում, երբ կյանքի նկատմամբ ունեցած մանր, բայց նշանակալի հայացքների պատճառով հաճախ ընտանիքներ են քանդվում։ Բանն այն է, որ խնդիրը փնտրում ենք հանգամանքների, ճակատագրի, այլ մարդկանց, մեր կեսի, բայց ոչ՝ մեր մեջ, նշում են հոգեբանները։  Դիտարկենք երջանիկ ընտանեկան կյանքի մի քանի կետ։   1. Մի փոխիր նրան, այլ՝ ինքդ քեզ   Մարդուն փոխելու փորձերն անշնորհակալ զբաղմունք է։ Առավել եւս, որ, որպես կանոն, նրա բնավորությունն ու սովորությունները գիտենք դեռեւս մինչեւ ամուսնությունը։ Այդ պատճառով, կեսիդ փոխելու փորձերի փոխարեն փոխիր թերությունների հանդեպ վերաբերմունքդ։   2. Գնա փոխզիջման   Այս խոսքերը բազմիցս ենք լսել, եւ այնուամենայնիվ, պետք է սովորենք փոխզիջման գնալ։   3. Փոխըմբռնում ու վստահություն   Եթե անընդհատ խանդես ու պահանջես, ապա ոչ մի լավ բան չի ստացվի։ Պետք է վստահել ու հասկանալ, չէ՞, որ կատարյալ չենք, եւ սեփական ընտրության իրավունք ունենք, նույնիսկ, եթե այն սխալ է։   4. Աջակցություն եւ օգնություն   Ինչ էլ որ պատահի, միշտ եղիր ամուսնուդ կամ կնոջդ կողքին։ Օգնիր քո կեսին գլուխ հանել, եթե նա խճճվել է։ Չէ՞, որ մեր հանդեպ հենց այդպիսի վերաբերմունք ենք պահանջում։ Առավելեւս, որ երեխաներին էլ լավ օրինակ է պետք ծառայել. հենց նրանք են մի օր, իրենց անհաջողություններով ու բացթողումներով, սկսելու դրսեւորել ձեր ամուսնության որակն ու ջրի երես հանել ձեր բոլոր սխալները։ Հիշեք, եթե սիրում եք միմյանց, ապա ոչ մի վեճ չի կարող ստիպել կասկածել ձեր ընտրության եւ երջանկության մեջ, չէ՞, որ մենք ենք այն կառուցում, իսկ կիսվելով՝ բազմապատկում ենք։   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռուս աստղերը վախեցել են «Սենդիից»

    Հոկտեմբերի 29ն Նյու Յորք այցելած հյուրը՝ Սեդնի փոթորիկը վախեցրել է ամբողջ աշխարհին: Շատերը իրենց մտքերով կիսվել են սոցիալական ցանցերում, այդ թվում նաեւ ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները: «Արդեն երկու օր է, ով իմ տուն հյուր է գալիս քննարկում է նյույորքյան փոթորիկը: 21.12.2012 ամսաթիվը ավելի քան մոտ է թվում բոլորիս»,- իր բլոգում գրել է ռուս երգչուհի Վիկտորիա Դայնեկոն: «Մեծ հույս ունեմ, որ սա աշխարհի վերջը չէ, գրում են հոսանքազրկման եւ երկարատեւ փոթորիկի մասին»,- իր անհնագստությունն է արտահայտել Թինա Կանդելակին: «Իսկ ի՞նչ կանես, եթե իմանաս, որ վաղը վերջին օրդ է, ու՞մ հետ կուզես անց կացնել օրդ»,- գրել է «Վիա Գրա» խմբի նախկին աստղ Աննա Սեդոկովան: Անֆիսա Չեխովան ոգեւորել է նյույորքցիներին.« I love you NY, պի'նդ եղեք, Նյու Յորքn այն քաղաքն է, որտեղ ամենաանհավանական երազանքներերն իրական են դառնում, ուժեղ եղիր սիրելի Նյու Յորք»:     `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՆՉՈՒ՞ Է ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱ

       Սիլվա Հակոբյանը շուտով հանդես կգա R &p; B ոճում: Այդ մասին ն տեղեկացրեց երգչուհու պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը. "Շուտով Ամերիկայում նկարահանվելու է նոր տեսահոլովակ անգլերեն լեզվով "ԱՄԱՆԻ" ստուդիայի համագործակցությամբ": Այժմ պրոդյուսերը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա, որից հետո, հաղթահարելով մի շարք դժվարություններ, կմեկնեն  Ամերիկա: "Մինչ Ամերիկա մեկնելը, Մռութիկը երգի հիման վրա կնկարահանենք տեսահոլովակ",-նշեց պրոդյուսերը: Իսկ զրույցի վերջում հավելեց, որ շատ աշխատանքներ  ունեն կատարելու. "Դեռ ամեն ինչ առջևում է": Սիլվա Հակոբյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ     Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը    
ԱՐԴՅՈ՞Ք ԲԻՈՆՍԵՆ ԿՐԿԻՆ ՀՂԻԱՑԵԼ Է

  Լուրեր են պտտվում, թե ամերիկացի RNB ոճի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, երգահան, դերասանուհի, պարուհի և մոդել Բիոնսե Ժիզել Նոլզը, նույն ինքը Բիոնսեն,  կրկին անգամ հղի է: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ երգչուհուն նկատեցին մի ռեստորանի մոտ` ընդգծված զգեստով, ինչի պատճառով երևում էր նրա` արդեն կլորիկ փորիկը: Ամուսինների լրատուն անմիջապես լուրը հասցրել է նրանց, իսկ մամլո քարտուղարը արձագանքել է այսպես,-“  Բացարձակապես ոչ մի մեկնաբանություն` նման իրավիճակի մասին”: Հուսանք , որ շուտով ամեն ինչ կպարզվի և կհաստատվի վերոնշյալ բարի լուրը: Հիշեցնենք, որ Բիոնսեն ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՐԴՅՈ՞Ք ՌՈԲԵՐՏ ՓԱԹԹԻՆՍՈՆԸ ՆԵՐԵԼ Է ՔՐԻՍԹԵՆ ՍՏՅՈՒԱՐՏԻՆ

  Երևում է` Ռոբերտը ներել է Քրիսթենին, ում հետ հարաբերությունները խզել էր վերջինիս դավաճանության պատճառով: Պտտվող լուրերի համաձայն` Ռոբերտ Փաթթինսոնը ներել է դավաճան դերասանուհուն, և այժմ նրանք կրկին միասին են ապրում: Վերջերս Ստյուարտն անընդհատ հետապնդում էր փափկասիրտ դերասանին և երևում է նրա մոտ ստացվել է ներում ստանալ Ռոբերտից: Զույգի մտերիմներից մեկը ասել է, որ Ռոբերտն ու Քրիսթենը առանց իրար չեն կարող ապրել, այդ իսկ պատճառով երկարատև զրույցներից հետո, նրանք կարողացել են հարթել իրենց միջև ծագած բոլոր խնդիրները: Ինչպես նաև նշել է, որ նրանք միմյանց շատ են սիրում: Կատարվածից դատելով` կարծում ենք` Ստյուարտը վստահ էր, որ Փաթթինսոնն իրեն ներելու է: Հիշեցնենք, որ սիրեցյալները ծանոթացել են ''Մթնշաղեր'' ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նախկինում նրանք իրենց հարաբերությունները միշտ ցանկացել են գաղտնի պահել և ուրախ էին, որ բոլորին թվում էր, թե ամեն ինչ տեղի է ունենում գովազդային գործակալության կատարած աշխատանքների շրջանակներում: Զուգահեռ այս ամենին, Քրիսթենին և Ռոբերտին միշտ նկատում էին ռեստորաններում, հյուրանոցներում և տարատեսակ այլ վայրերում: Ռոբերտը միշտ քնքշորեն գրկում էր Ստյուարտին նրա գոտկատեղից և երբեք միայնակ չէր թողնում: 2009 թվականին, երբ նկարահանվեց ֆիլմի հաջորդ մասը, արդեն ամբողջ աշխարհն իրազեկված էր, որ սիրված ֆիլմի գլխավոր դերակատարները իրական կյանքում սիրեցյալներ են: Իսկ Ստյուարտին և Ռոբերտին միասին լուսանկարները դարձավ պապարացիների սիրելի զբաղմունքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :