Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ամերիկացի զույգը բաժանվել է անհավանական ձևով (տեսանյութ)

  Բաժանումը բարդ է, հատկապես, երբ պիտի ընկերներիդ բացատրես, թե ինչու, գրում է Huffington Post-ը՝ ներկայացնելով ամերիկացի զույգի բաժանման անհավանական տարբերակը:   Հինգ տարի միասին ապրած Ջոնաթան Մեն և Այվորի Քինգ զույգն իր բաժանումը հարաբերականորեն անցավ է դարձրել՝ թողարկելով երաժշտական հոլովակ, որով իրենց կապի խզման մասին հայտնել են ընկերներին, ընտանիքին ու բոլոր «ցանցային ժողովրդին»:   Երգից բացի, բաժանվող զույգը դիմել է նաև խորեոգրաֆիայի արտահայտչամիջոցների օգնությանը: Իսկ բաժանման պատճառը երեխաներն են. տղամարդը երեխա է ցանկանում, իսկ կինը՝ ոչ: Իսկ ավարտին նրանք, ասելով, որ այնուամենայնիվ սիրում են միմյանց, երգում են. «Ամբողջ հինգ տարի Լինելով իրար կողքի, Լինում են բաներ անկապ, Որոնց չի դիմանում ոչ մի կապ»:     ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

  Էվելին Բլեդանսի երկրորդ որդին Սեմյոն Սեմինն է, և քչերին է հայտնի, որ դերասանուհին ունի նաև ավագ որդի` Իսրայելի հայտնի բիզնեսմենի հետ ամուսնությունից: 18-ամյա որդին հրաժարվում է շփվել մոր հետ: Նրա խնամքով զբաղվել են տատիկն ու պապիկը: Այն ժամանակ դերասանուհին ամբողջությամբ տարված էր իր կարիերայով: Իսկ հետո ամուսինը տղայի հետ տեղափոխվել է Իսրայել, իսկ դերասանուհին մնացել է Մոսկվայում: Մայրական զգացմունքներն այն ժամանակ բացակայում էր և երեխան մեծացավ առանց մոր խնամքի:  Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ տղան` Նիկոլայը, հասկացավ, որ մայրը հրաժարվել է իրենից: Նա չէր ցանկանում շփվել մոր հետ, իսկ երբ մայրն ամուսնացավ` ընդհանրապես հրաժարվեց մորից: Դերասանուհին գտնում է, որ տղայի վերաբերմունքի պատճառը տատիկը, պապիկն ու նախկին ամուսինն են: Սակայն դերասանուհին հույս ունի, որ մի օր տղան, ով արդեն 18 տարեկան է, կզգա իր սերը և իրենց հարաբերությունները կբարելավվի:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռիհաննան ցնցել է նորաձեւության շոուի հանդիսատեսին. Ֆոտո

    Ռիհաննան հերթական անգամ ցույց է տվել, որ իր տաղանդն անսահման է: Նա, հայտնվելով Նյու Յորքում տեղի ունեցող Victoria's Secret նորաձեւության շոուին, ցնցել է բոլորին: Երգչուհին եղել է հատուկ հյուրերի ցանկում և ներկայացրել է իր նոր` «Ադամանդներ» երգը: Լսարանի ուշադրությունն ավելի շատ գրավել է նրա բաց զգեստն ու իդեալական կերպարը:     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆ. 'ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔՈՂԱՐԿԵԼ ՀՈՒՅԶԵՐՍ'

  Hajtniner.  կայքը զրուցեց սիրված սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ: Ունեցանք հաճելի զրույց, որի ընթացքում սպորտային մեկնաբանն ինչպես յուրաքանչյուր մեկնաբանման ժամանակ, այս անգամ ևս մեզ փոխանցեց դրական լիցքերի մեծ պաշար: Ինչպես միշտ` այս տարին ևս Կարեն Գիլոյանի համար հագեցած ու ծանրաբեռնված է եղել և նա, թոթափվելով առօրյա հոգսերից, հանգստացել  է Բուլղարիայի ծովափնյա քաղաքներից մեկում: Նա արտահայտվեց այս կերպ.- Հանգստացել եմ շատ լավ և ինչպես միշտ վերադարձել եմ հայրենիք դրական տրամադրվածությամբ: Եվ շարունակելով խոսքը մանրամասնեց, որ անհամբերությամբ սպասում էր այս տարվա սեմտեմբերի 1ն, քանզի այս տարի նրա որդին ընդունվել էր Ֆիզմաթ դպրոց: Բոլորս էլ  նկատել ենք, որ Կարեն Գիլոյանը, ոչ միայն իրեն հարիր կերպով մեկնաբանում է սպորտային իրադարձությունները, այլ նաև ամեն անգամ յուրովի է ապրում հայ մարզիների յուրաքանրյուր հաղթանակած պահը: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսին էին նրա հույզերը այս տարվա Օլիմպիական խաղերի ընթացքում:- Մեկ անգամ ևս մեծ խանդաղատանքով կարող եմ նշել մեր հայ մարզիկների` Հռիփսիմե Խուրշուդյանի, Արթուրի և Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակների մասին, որոնց ժամանակ դրական հույզերի տեղատարափ սկսվեց շրջապատում: Ինչպես նաև նշեմ, որ ուրախացել եմ հայ մարզիկների այլ հաղթանակներով, բայց նշանակալից և քմահաճ էին վերոնշյալները: armcatalog.. կայքին նաև հետաքրքրում էր` արդյոք սպասվում էին անակնկալ նորություններ և փոփոխություններ կապված Կարեն Գիլոյանի ծավալած աշխատանքային գոծունեության հետ:- Կարծում եմ առաջիկայում ամեն ինչ կլինի սովորականի պես լավ, ամեն բան կընթանա հարթ, կընթանա իր հունով, սակայն ցանկություն ունեմ անձնական բիզնես սկսել. ժամանակն է փող աշխատել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
Հրապարակվել է գլխավոր playboy սիրուհիների թոփ-տասյնակը

  Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հաֆները երջանիկ մարդ է. նա հաճույքները աշխատանքի հետ է համատեղում, հայտնում է bigmir-ը։  Իսկ M Port-ը կազմել է երջանիկ ծերուկի սիրուհիների տասնյակը։ Այսպես, այն ունի հետևյալ տեսքը 1.Երկվորյակ քույրեր Կարիսա և Քրիստինա Շենոններ 2.Բարբի Բենտոն 3.Մեռլին Քոուլ 4. Դոննա Միշել 5. Քիմբերլի Քոնրադ 6.Բրանդ Ռոդերիկ 7.Բրիջետ Մարկվարդ 8.Հոլի Մեդիսոն 9.Քենդրա Ուիլկինսոն 10.Քրիստալ Հարիքս   ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ի՞նչն է տղամարդկանց աչքում կանանց դարձնում ցանկալի

IGnews-ը պարզել է, թե ի՞նչն է տղամարդկանց աչքում կանանց դարձնում շատ սեքսուալ: Երբեմն այն, ինչն աղջիկները թերություն են համարում, խելահեղ կերպով դուր է գալիս տղամարդկանց: 1.Պեպենները. վերջերս բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ համաձայն իրենց անցկացրած հետազոտության՝ կանացի պեպեններն ուժեղ կերպով գրգռում են տղամարդկանց: Արժե՞ դրանց դեմ պայքարել: Աղջիկները, որոնք պեպենները արտաքինի թերություն են համարում, մեծապես սխալվում են:  2.Զգայուն շրթունքները. թեև արական սեռի շատ ներկայացուցիչներ ասում են, թե իրենց դուր չեն գալիս ներկված շրթունքները, սակայն մտածեք, արժե՞ հրաժարվել շրթներկից, եթե այն ձեր շուրթերը դարձնում է առավել զգայուն, հյութեղ, հրապուրիչ և արտահայտիչ:  3. Մերկ ուսերը  4.Եռանդը  5.Կանացի նախաձեռությունը (ոչ միայն սեռական կյանքում, այլև կենցաղում) 6.Վստահությունը. տղամարդիկ սիրում են վստահ, սակայն ոչ ինքնավստահ կանանց: Պետք չէ տղամարդկանց ապացուցել, որ ամեն ինչում իրավացի եք:  7. Արևայրուք ստացած մարմնի սպիտակ հատվածները (դրանք ավելի մերկ են երևում):   `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ COMPASS BAND-Ն ԻՐ “SWEETY BABY” ԵՐԳՈՎ

  Սեպտեմբերի 30ն Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ Մանկական Եվրատեսիլ  2012 Հայաստանյան նախընտրական փուլը: Այսպիսով, պարզ դարձավ, որ Նիդերլանդներում կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի Compass band-ն իր  Sweety Baby երգով: Համերգի ընթացքում, որի հանդիսավարներն էին Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի և Եվրատեսիլում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գապարյանն ու  հաղորդավար և բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը,  հատուկ հյուրի կարգավիճակով հանդես եկան նաև Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011–ի հաղթող վրացական Candy խումբը և Եվրատեսիլի առաջին հայ դեսպան Անդրեն: Բացօթյա կանաչ սենյակից մասնակիցների հետ հարցազրույցներ էր անցկացնում մրցույթում նախորդ տարվա մեր ներկայացուցիչ Դալիթան: Վերջինս էլ հենց բացեց համերգային ծրագիրն իր “Wele to Armenia” երգով: Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար պայքարում էին հետևյալ երգերն ու կատարողները, որոնց հերթականությունը նախապես որոշվել էր սեպտեմբերի 25ն կայացած վիճակահանության արդյունքում: 1.Ֆլորա Մխիթարյան – “Օրը” 2.“Խենթություն” համույթ – “Լինում է, չի լինում” 3.Տաթև Ենգիբարյան- “Իմ ռոքը” 4.Նինելա Մխիթարյան – “Իմ աշխարհը” 5.Կարեն Օհանյան – “Love”  6.Մարինե Աբրահամյան –“Stop” 7.Միլլի Միսկարյան –“Սերը տարիք չի հարցնում” 8.Զանգակ ստուդիո – “Tik-tak” 9.Լուսինե Ղազարյան- “Երազանքի թևով” 10.Լիդուշիկ – “Շնորհավոր” 11.Վահագն Գրիգորյան – “Home Sweet home” 12.Գայանե Ղազարյան – “Come” 13.Style խումբ – “Knock, Knock” 14.Սոնա Դունոյան – “Տարբեր ենք” 15.Մանե Առաքելյան- “Երգավազք” 16.Compass Band – “Sweetie baby” 17.Անգելինա Գասպարյան – “My ne is Angel”   Ամստերդամում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2012 կարգախոսն է` “Կոտրիր սառույցը”: Հուսանք, որ մեր մասնակցներին կհաջողվի իրենց ջերմությամբ հալեցնել սառույցն ու հաղթանակը բերել Հայաստան:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
; : :