Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Նազենի Հովհաննիսյանը՝ իր և Ֆելիքս Խաչատրյանի հարաբերությունների մասին

  Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի և հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի հարաբերությունները, թվում էր, թե վաղուց պարզ են բոլորի համար, սակայն մի լուսանկարն անգամ բավական էր, որ հասարակությունը նոր ալիք բարձացնի և սկսկի քննարկել այն հարցը, թե արդյոք հաղորդավարներին կապում է միայն ընկերական-գործընկերական կապը: Մինչ այս լուրերը մեծ աղմուկ կհանեին հասարակության շրջանում, թեժ քննարկումներին վերջ դնելու համար Նազենին ևս մեկնաբանել է նկարը՝ գրելով. «Ժողովո՞ւրդ: Մարդ Նոր տարվա նկարահանման է՞լ չի կարող արդեն գնալ, որտեղ բոլորը կոլեգաներ են: Ես էլ կարծում էի՝ իմ պրոֆիլն արդեն վաղուց ճանաչելի է. այնքան ուրիշներ իմ դեմքով ապրեցին, արդեն շփոթում եք: Իսկ այստեղ ես եմ, Ֆելոն էլ՝ Ֆելոն :): Մենք էլ հազար տարվա ընկերներ ենք: Չեմ կարծում, որ զարմանալու պատճառ կա»:   ՝ skandalistblog.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վանուշ Խանամիրյանն ընդդեմ պոռտերի.

  Այսօր մեր շատ սիրելի Վանուշ Խանամիրյանի ծննդյան 85 ամյակն է: Մենք շնորհավորում ենք անվանի պարուսույցին:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայ դաշնակահարը կկատարի ամերիկացի բացառիկ կոմպոզիտորի ստեղծագործությունները

  Հայաստանի ամերիկյան համալսարանն այսօր կներկայացնի «Նվիրում Ջոն Քեյջի հիշատակին» դաշնամուրային համերգը` նվիրված ամերիկացի բացառիկ կոմպոզիտորի 100 ամյակին, ով նաև յուրահատուկ կատարող էր և երաժշտության տեսաբան: Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտնում է, որ մենահամերգը կատարվելու է հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի կողմից և լինելու է «1900+» 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի վեցերորդ համերգը:    Հայկ Մելիքյանը կատարելու է Ջոն Քեյջի և նրա սերնդակից կոմպոզիտորների` Հենրի Քոուելի, Ջորջ Քրամի, Մորտոն Ֆելդմանի և Էլիոթ Քարթերի  ստեղծագործությունները:   Լինելով երաժշտության մեջ ինդետերմինիզմի, էլեկտրոակուստիկ երաժշտության և երաժշտական գործիքների ոչ ավանդական կիրառման բնագավառում նորարար` Քեյջը դարձավ հետպատերազմյան ավանգարդիզմի առաջատար դեմքերից մեկը: Երաժշտական աշխարհի քննադատները նրան որակեցին իբրև 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի կոմպոզիտորներից մեկը: Նա նաև իր ուրույն ձեռագիրն է թողել ժամանակակից պարարվեստում` մեծապես ոգեշնչվելով բալետմեյստեր Մերս Քանինգհեմի հետ իր ծանոթությունից:    «1900+»-ը հայ հանրաճանաչ դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2009թ.` նպատակ հետապնդելով երևանյան հանդիսատեսին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները` գրված 1900թ.ց հետո: «1900+» շրջանակներում կազմակերպվում են մրցույթներ` կոմպոզիտորների համար, կատարվում համաշխարհային պրեմիերաներ, տպագրվում է երաժշտական գրականություն և թողարկվում են ձայնագրություններ:    ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՍՆԱԿՑԻՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻՆ...

  Յուրաքանչյուր շաբաթ -ը կազմակերպում է վիկտորինա, որի հարցերը ընտրվում են ձեր ուղարկած նամակներից: Յուրաքանչյուր շաբաթվա վերջ կամփոփվի վիկտորինայի արդյունքները և կնշվի ճիշտ պատասխանողների անունները: Եվ այսպես, այս շաբաթվա վիկտորինայի հարցերն են`   1. Ի՞ՆՉ ՄԵՔԵՆԱ Է ՎԱՐՈՒՄ "ՄԱԳԱՎՏՈ" ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ 2. ՀԱՅՔ" ԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԻՑ Ո՞Վ Է ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ  "ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ" ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ 3. Ո՞Վ Է "ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ՔԱՂԱՔՈՒՄ" ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐԸ 4. Ո՞Վ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՌԵԿՏՈՐԸ 5. Ո՞Ր ՄԱՍՆԱԿԻՑՆ Է ԵՂԵԼ WWW.-Ի ԱՌԱՋԻՆ ՀՅՈՒՐԸ 6. "ԿՅԱՆՔԻ ԳԻՆԸ" ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ ՈՒ՞Մ ԿԵՐՊԱՐՆ ԷՐ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ 7. Ի՞ՆՉ Է ԵՐԳՉՈՒՀԻ ՇՊՌՈՏԻ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ 8. Ո՞Վ Է ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ "ՏԱՐԻՆԵՐ" ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՌԵԺԻՍՈՐԸ 9. "ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ" ՖԻԼՄՈՒՄ Ո՞Վ Է ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼ ԱՐՄԵՆԻ ԿԵՐՊԱՐԸ 10. Ո՞Վ Է "ԿԱՐԳԻՆ ՍԵՐԻԱԼ"-Ի ՌԵԺԻՍՈՐԸ   Հարցերին պատասխանելու համար կարող եք սեղմել այստեղ` ՎԻԿՏՈՐԻՆԱ
“ԲԱՄԲԻՌ” ԽՈՒՄԲԸ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄԸ

"Բամբիռ" ռոք խումբը, հիրավի, առանձնանում է իր յուրահատկությամբ թե' երաժշտական ոճով, թե' խմբի անդամների վառ անհատականությամբ: Տղաները armcatalog.. հետ զրույցի ժամանակ խոսեցին իրենց համերգային շրջագայությունների մասին, որոնք արդեն ութ ամսից ավելի է ինչ ընթացքի մեջ են և իհարկե ունենալու են իրենց շարունակությունը մոտ ապագայում: Վերջերս խումբը թողարկել է մի տեսահոլովակ, որը գրեթե իրենց առօրյայի նկարագրությունն է: "Անկողնուց բեմ, բեմից մեքենա, մեքենայից հետ անկողին և այսպես շարունակ` իհարկե չկորցնելով հումորի զգացումը": Օգոստոսին խումբը համերգային մասնակցություն է ունեցել Դուբլինում: "Բամբիռ"-ը հրավիրված է նաև "electric picnic" փառատոնին, որտեղ տղաները երեք գիշեր նվագելու են բնության գրկում: Խոսելով այսօր արդեն այդքան արդի դարձած թեմայից` պրոդյուսինգից, խումբը նշեց, որ իրենք ավարտել են իրենց համատեղ աշխատանքը Գոհարի` մենեջերի հետ, և այժմ աշխատում են նոր թիմի հետ:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍԻՐՈ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ…

  Վերջերս շոու բիզնեսի հորիզոններում զգացվում էր Սարգիս Ավետիսյանի պակասը, ով, ինչպես պարզեց armcatalog..-ը, մեկնել էր հանգստի: Ճիշտ է, նա դեռ երկար ճանապարհ ունի իր առջև, բայց այն, որ կանացի սիրտ գրավելու գիտակներից է, անմերժելի փաստ է: Սակայն ինչպես ասում են, յուրաքանչյուր լռությունից հետո փոթորիկ է սպասվում:  Երգչի փոթորիկը սպասվում է հոկտեմբերին. նա կներկայացնի նոր երգ և նոր տեսահոլովակ: Չնայած որ երգը այս անգամ ևս սիրո մասին է, այն իր պարային ռիթմով անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ամենայն հավանականությամբ երգը կկոչվի “Սեր առաջին հայացքից”: Երաժշտության հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը, իսկ գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը: Տեսահոլովակի մասին մանրամասներից միայն հայտնեց, որ կպարի Ամարաս պարային համույթի հետ: Վերջում, Սարգիս Ավետիսյանն իր երկրպագուներին կոչ արեց համբերատար լինել. ընդմիջումը երկար էր, բայց այն արդարացված է: Երգի և տեսահոլովակի մասին նոր տեղեկություններին սպասեք մեր կայքում շատ շուտով:   Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
ՆԱՆԱ . ″ՆՄԱՆ ԵՐԳԵՐ ԴԵՌ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ″

  Շտապենք ուրախացնել Նանայի երկրպագուներին: Սպասվում է նոր տեսահոլովակ, որը եթերում կլինի սեպտեմբերին: Երկար չի սպասեցնի ձայնասկավառակը, որը ինչպես զրույցի ժամանակ նշեց երգչուհին. "լի է ոճային տարբեր կատարումներով: Կան նաև դուետներ, սակայն թույլ տվեք չմանրամասնել թե ում հետ եմ երգում": armcatalog.. հետ զրույցի ժամանակ պարզվեց նաև, որ Նանան պատրաստվում է մենահամերգի այս անգամ արդեն ոչ Հայաստանում: " Այնպիսի նոր ու հետաքրքրի երգեր կլսեք իմ կատարմամաբ, որ նման երգեր դեռ ոչ ոք չի կատարել":   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
; : :