Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Իվետա Մուկուչյանն իր նոր «Freak» երգի ու միջազգային առաջարկի մասին

  ‎"FREAK" երգը բացատրեմ` ինչու չեք կարող գտնել կայքում: Այս պահին դրսից արաջարկներ ենք քննարկում այդ երգի ու կլիպի հետ կապված. ավելի մեծ ֆորմատով թողարկելու համար Հայաստանից դուրս, արտասահմանյան լաբելների միջոցով: Այդ պրոցեսը երկար է տևում և մենք պետք է համբերատար լինենք: Ձեզ չսպասացնելու համար, ես իրավունք տվեցի ԳՈՆԵ հայկական ՏՎ-ներում արդեն ցուցադրել կլիպը: Եթե մենք արդեն տեղադրենք կլիպը Յութուբում, ուրեմն մեծ շանս բաց կթողնենք: Հուսով եմ, որ կհասկանաք...ամեն դեպքում դուք արաջինն եք իմանալու նրա` կայքում հայտնվելու մասին!...Իվա   ՝ blog   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել 100 դրամ

  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից»երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:   Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:   «Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:   «Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայտնիներից ու՞մ սանրվածքն է նախանձի տեղիք տվել

  Fabriah գործակալությունը հարցում է անցկացրել բրիտանուհիների շրջանում՝ փորձելով պարզել, թե հայտնիներից ում սանրվածքը նրանք կցանկանային ունենալ: Պարզվում է` բրիտանացի կանայք ամենից շատ հավանում են արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթի սանրվածքը: Փաստորեն, կանայք արդեն հոգնել են կարճ սանրվածքներից և նախընտրում են փոքրնչ երկար ու խնամված մազերը:   ՝ lady.mail.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱԴՈՆՆԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ

  Ամերիկայի Միացյան Նահանգներն իր ողջ պատմության ընթացքում, երևի թե չի ունեցել ավելի մեծ փոփի սիրահար նախագահ` ինչպիսին Բարակ Օբաման է: Նախագահի նախընտրական քարոզարշավները նման են փոփ-համերգների և հայտնի կատարողների հավաքույթների: Բարեգործական ծրագիրը, որը կազմակերպվել էր այս տարվա ընտրարշավի համպատասխան գումարը հավաքելու նպատակով, կայացել է Սառա-Ջեսսիկա Փարկերի առանձնատանը: Հավաքին ներկա են գտնեվել ամերիկյան շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև ամբողջ աշխարհում հայտնի ''Vogue'' ամսագրի գլխավոր խմբագիրը: Ի դեպ նշենք, որ բարակ Օբաման անտարբեր չէ նաև հիփ-հոփ ոճի հանդեպ, ինչպես նաև նրա այս տիպի ոճային հետաքրքրություններին համակարծիք է կինը: Նրան սատարում են շատ երգիչ-երգչուհիներ, նույնիսկ հենց ինքը Մադոննան, ում արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ վերջերս` Նյու-Յորքում տեղի ունեծաց համերգի ժամանակ, սկանդալային Մադոննան ` փոփի թագուհին, մեջքով կանգնել է դեպի դահլիճը, որի վրա գրված է եղել "Oba".     Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը  
Շանթի հայտնաբերած նոր չակերտավոր տաղանդը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<ԲԱՆԱԿՈՒՄ>> ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԷՄԻԼԸ ՈՉ ՄԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏ

    Այսօր կայքը կապ հաստատեց բոլորիս կողմից  սիրված «Բանակում»,  այժմ՝  «Քաղաքում» հեռուստասերիալի դերասան Էմիլ Գալստյանի հետ` նույն ինքը «Համբարձումը»: Չնայած այն հանգամանքին, որ Էմիլը փոքրնչ վատառողջ էր, այնուամենայնիվ սիրով համաձայնեց պատասխանել մեր բոլոր հարցերին: Եվ այսպես այն հարցին, թե ինչպիսին է Էմիլը առօրյա կյանքում՝ սերիալներից և թատրոններից դուրս, նա պատասխանեց, որ աշխատանքից դուրս ունի շատ այլ հետաքրքիր զբաղմունքներ: Մասնավորապես նշեց, որ  հաճախ է այցելում  տարբեր ակումբներ ու զվարճանքի կենտրոններ, այժմ էլ զբաղվում է  մի ներկայացման բեմադրմամբ, որի սցենարիստը հենց ինքն է: Մեզ նաև հետաքրքրեց, թե արդյոք Էմիլը իրեն նմանեցնում է «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներում կերտած  «Համբարձումի» կերպարին, նա պատասխանեց.-«Նման է այնքանով, որ ես եմ կերտում այդ կերպարը, այսինքն ձայնային առումով, իսկ ընդհանուր կերպարն ուղղակի կերպար է, ոչ մի նմանություն»: Էմիլը հավելեց նաև այն, որ – « դերասանական խաղի ժամանակ  մենք շատ հաճախ դիմում ենք իմպրովիզացիայի օգնությանը», որն էլ, ինչպես հասկացանք, նրանց մոտ շատ լավ է ստացվում:  Իսկ այն հարցին, թե  արդյոք կա բարեկամական կապ  «Համբարձում» և սիրված դերասան Կիմ Երիցյանի միջև, Էմիլը տվեց հետևյալ պատասխանը.-«Ո՛Չ, դա անպայման մեծ տառերով գրեք, որ չկա նման բան»: Փորձեցինք նաև տեղեկանալ Էմիլի անձնականից և պարզեցինք, որ դերասանի սիրտը դեռևս ազատ է, նա փնտրտուքի մեջ է և իր երազների թագուհուն դեռևս չի գտել: Եվ  քանի որ այսօր մեր սիրելի Երևան քաղաքի 2794-ամյակն է, դերասանը շնորհավորեց  բոլոր երևանցիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝  մաղթելով, որ մարդիկ փոխեն  իրենց վատ վերաբերմունքը միմյանց նկատմամբ, լցվեն սիրով ու հարգանքով, որովհետև միայն այդ ժամանակ մեծ բան կփոփոխվի.- «Եթե մենք մեր չափով ներդրում ունենանք, թեկուզ աղբը գցենք աղբարկղը, Երևանը ավելի կգեղեցկանա: Իսկ քանի որ Երևանը մեր «սիրտն» է, մենք ապրում ենք Երևանում, մենք էլ կգեղեցկացնենք մեր քաղաքը»: Եվ վերջում դերասանը նշեց, որ եթե հնարավորություն ունենար ինչ-որ բան փոխելու, այնպես կաներ, որ թատրոններում հանդիսատեսի պակաս չլիներ և մարդիկ կարողանային գնահատել ճիշտ արվեստը: Էմիլին մաղթելով քաջ առողջություն՝ հուսանք, որ կիրականանա նրա երազանքը: Մենք ևս, կայքի ողջ անձնակազմի անունից, շնորհավորում ենք մեր քաղաքի տարեդարձը՝  հպարտ լինելով, որ ապրում ենք նման գեղեցիկ քաղաքում, այն քաղաքում, որն ունի դարերի պատմություն և սիրտն է Հայոց աշխարհի:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը  
ՔՐԻՍՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԻՆ՞Չ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅԻ ՀԵՏ

    Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուն` 26 ամյա Իրինա Շեյքը շարունակում է նկարահանվել ներքնազգեստ գովազդող ֆոտոշարքերում, իսկ “Ռուսական թոփ-մոդել” հեռուստաշոուի շրջանակում էլ շուտով կփոխարինի Քսենիա Սոբչակին` հանդես գալով որպես հաղորդավարուհի: Լուրերի համաձայն գեղեցկուհին առաջիկայում կխաղա նաև ֆիլմում, որը կոչվելու է “Մտածիր իմ մասին”: Այն  պատրաստվում է նկարահանել Սարիկ Անդրեասյանը: Վերոնշյալ ֆիլմում Իրինայի զուգընկերը Հարվի Քեյթելն է լինելու: Ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում 2013 գարնանը: Նշենք, որ հայաղգի այս ռեժիսորը ներկայում զբաղված է “Մայրեր” ֆիլմի երկրորդ մասի`”Շնորհավոր Նոր տարի, մայրեր” նկարահանման աշխատանքներով, որտեղ հանդես է գալիս նաև Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Իսկ վերջերս, ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը կրկին մասնկացել է  գերմանական Lascana ֆիրմայի կանանց նոր ներքնազգեստի հավաքածուի ցուցահանդեսին: Ինչպես միշտ Իրինայի լուսանկարները լինում են շատ գրավիչ և լուսավոր: Սա Իրինայի երկրորդ ֆոտոշարքն էր այդ ֆիրմայի համար:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :