Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Chrome դիտարկիչը թույլ չի տա այցելել «վատ» կայքեր

  Google ընկերությունը, անհանգստանալով համացանցում երեխաների անվտանգության համար, որոշել է Chrome դիտարկիչին ավելացնել «ծնողական վերահսկողություն» գործառույթը, որի շնորհիվ ծնողները կարող են սահմանափակ իրավունքներով պրոֆիլներ հաստատել իրենց երեխաների համար:   Նոր գործառույթի մասին դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, սակայն TechCnch լրագրողները նորույթը արդեն պարզել են անմիջապես մշակողներից: Ներկա պահին Chrome օգտատերերը կարող են մի քանի պրոֆիլ ունենալ, ինչը թույլ է տալիս բրաուզերը առավելագույնս անձնական դարձնել: Այժմ յուրաքանչյուր օգտատեր կարող է ազատ փոխել իր հաշվի կարգավորումները:   Երբ նոր գործառույթը հաստատվի դիտարկիչում, հնարավոր կլինի ստեղծել սահմանափակ իրավունքներով հաշիվներ: Նման պրոֆիլների օգտատերերը «սև ցուցակի» կայքերի հասանելիություն չեն ունենա կամ կարող են այցելել միայն «սպիտակ ցուցակի» ռեսուրսներ, որոնք կկազմի ադմինիստրատոր օգտատերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍԻՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ

  Այօր Դուք ունեք նաև հնարավորություն ձեռք բերել Ձեր կողմից սիրված հայտնի մարդկանց անձնական իրերը: Իսկ այս ամենին զուգահեռ Դուք կկատարեք նաև բարեգործություն, քանի որ հայտնի մարդանց անձնական իրերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործության: Նմանատիպ ակցիաներ կազմակերպել և կազմակերպում են շատ ամսագրեր և ինտերնետային կայքեր, սակայն ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ նմանատիպ գաղափար առաջին անգամ Հայաստանում առաջ է բերել ինտերնետային կայքը, և որի մասին տեսանյութերը YOUTUBE-ում հայտնվել են շատ վաղուց: Հաշվի առնելով այն փաստը, որ նպատակը բարեգործությունն է, որի իմաստը  շատ ընկերություններ սխալ են հասկանում և օգտագործում են իրենց PR համար, մենք չցանկացանք միջամտել նրանց գործունեությանը: Մեր ՎԱՃԱՌԱՍՐԱՀՈՒՄ գտնվող ապրանքների ցանկը ներկայացնենք ստորև և նշենք, որ ապրանքների ցանկը անընդհատ համալրվելու է: Արա Երնջակյան` գրքերի 4 հատորյակ Տեսանյութ Գոռ Մարտիրոսյան` դրամապանակ Տեսանյութ Հովհաննես Բաբախանյան` նկար Տեսանյութ Հայկ Չոմոյան` կոմպյուտերային խաղ Տեսանյութ Կարո Սարաֆյան` մինի դիսկ Արմեն Դալլաքյան` D &p; G գոտի Տեսանյութ
Իվետա Մուկուչյանը և Մարի Հարությունյանն ընդեմ Թուրք տղայի. ՏԵՍԱՆՈՒԹ

    Ես նոր նայում էի Իվետա Մուկուչյանի ելույթն ու նկատեցի, որ բեմ դուրս եկածներից մեկն ևս ՀԱՅ է ՝ Մարի Հարությունյան, որի առիթով շատ ուրախացա , բայց և շատ ջղայնացա: Իրենք պիտի երգեին մի թուրք տղայի հետ Օմիդ Մուրզայ, թե ինչ...: Ինչպես կարելի էր 2 հայերին իրար հետ բեմ դուրս հանել , որ իրենք պայքարեն ԻՐԵՆՑ ԴԵՄ? Դրանից բացի նրանց հետ էր նաև այդ թուրքը: ՍԱ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ: Որովհետև մնացածներն ովքեր իրենցից հետո դուրս են եկել բեմ , եղել են Դուետ , և Միայն Իվետան , Մարին և Օմիդը՝ Տրիո էին կազմում: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է , բայց ըստ իս նա Բավականին օբյեկիտվ է:  Նայեք Վիդեոն և դատեք ինքներդ:   ԳՐԱՌՈՒՄԸ և Ը` ԿԱՐՈ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից       `asekose.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Ռոման Բերեզովսկին գլխավորում է Թոփ տասնյակը.

  Թոփ 10 դարպասի պաշտպանումները. Բերեզովսկին գլխավորում է տասնյակը       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ամուսնալուծությունից խուսափելու համար պետք է ընկերանալ զոքանչի հետ

  Տղամարդիկ պետք է ընկերանան զոքանչների հետ՝ ամուսնալուծությունից խուսափելու համար, հաղորդում են ամերիկացի հոգեբանները։ Բոլորովին վերջերս հրապարակվել են ԱՄՆ-ում անցկացված մի հետաքրքիր հետազոտության արդյունքներ։ Պարզվում է՝ ով լեզու է գտնում իր կնոջ մոր հետ, նրան հաջողվում է խուսափել ամուսնալուծությունից 20% -ով ավելի, քան նրանց, ովքեր լեզու չեն գտնում։   Հետաքրքիր է, որ կանանց մոտ պատկերը լրիվ այլ է. սկեսրոջ հետ լավ հարաբերություն ունեցողների բաժանվելու հավանականությունը 20%-ով ավելի է։ «Հարաբերությունները շատ կարեւոր են կանանց համար, իսկ նրանց նույնականացումը կնոջ եւ մոր հետ ամենակարեւորն է։ Սկեսրոջ ասածն ու արածը նրանք դիտարկում են որպես կնոջ եւ ծնողի նույնականացում», - նշում է հետազոտության առաջատար մասնագետ Թերի Օբրուքը։   Ըստ «Росбалт» , հետազոտողները 26 տարվա ընթացքում ուսումնասիրել են նույն ռասայի 373 զույգի։ Բոլորն էլ եղել են 25-37 տարեկան եւ ամուսնացել են 1986 թվականին։   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՆՉԻ՞ ԵՆ ՁԳՏՈՒՄ ԱՐԹՈՒՐԸ, ՋԵՍԻԿԱ ԱԼԲԱՆ ԵՎ ԳԱԼԻՆԱ ՅՈՒԴԱՇԿԻՆԱՆ

  Համաշխարհային դերասանուհի Սելմա Բլերը և իր որդին` Արթուրը, վերջերս Լոս-Անջելեսի լողափներից մեկում վայելում էին իրենց հանգիստը: Դերասանուհին 14 ամսական որդուն սովորեցնում էր մտնել ջուրը և փախչել ալիքներից, այնպիսի տպավորություն է, կարծես Բլերը որդու հետ ինչ-որ համար է պատրաստում: Բլերը և իր որդին հագել էին նույն գծավոր սվիտերները: Սակայն հետաքրքրաշարժն այն չէ, որ դերասանուհու որդին նմանակում է մորը, այլ այն, որ դերասանուհուն նմանակում են  շատ այլ հայտնիներ: Օրինակ` դերասանուհի Բլերը H&p;M ապրանքանիշի վարդագույն զգեստով  նկատվել է H&p;M աշնանային հավաքածուի ներկայացման ժամանակ, իսկ Վալենտին Յուդաշկինի դուստրը` Գալինա Յուդաշկինան, այդ վարդագույն զգեստով նկատվել է Բլերի կրելուց մի քանի օր անց: Եվ ահա մեկ այլ լուսանկարում, որտեղ Սելմա Բլերը Banana Republic ապրանքանիշի վերնահագուստը կրել է 2011 թվականի դեկտեմբերի 2ն, Ջեսիկա Ալբան այն կրել է 2011 թվականի դեկտեմբերի 23ն: Հետաքրքիր է, այս ամենը զուտ պատահականություն է, թե± ձգտում` հասնելու դերասանուհի Բլերի փառքին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Լիոնել Մեսսին հայր է դարձել

  Նոյեմբերի 2ն Անտոնելա Ռոկուցոն՝ արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի խաղացող Լիոնել Մեսիին որդի է պարգեւել: Ծնողները իրենց որդուն Տիագո են անվանել: Հիշեցնենք, որ Մեսսին «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :