Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Chrome դիտարկիչը թույլ չի տա այցելել «վատ» կայքեր

  Google ընկերությունը, անհանգստանալով համացանցում երեխաների անվտանգության համար, որոշել է Chrome դիտարկիչին ավելացնել «ծնողական վերահսկողություն» գործառույթը, որի շնորհիվ ծնողները կարող են սահմանափակ իրավունքներով պրոֆիլներ հաստատել իրենց երեխաների համար:   Նոր գործառույթի մասին դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, սակայն TechCnch լրագրողները նորույթը արդեն պարզել են անմիջապես մշակողներից: Ներկա պահին Chrome օգտատերերը կարող են մի քանի պրոֆիլ ունենալ, ինչը թույլ է տալիս բրաուզերը առավելագույնս անձնական դարձնել: Այժմ յուրաքանչյուր օգտատեր կարող է ազատ փոխել իր հաշվի կարգավորումները:   Երբ նոր գործառույթը հաստատվի դիտարկիչում, հնարավոր կլինի ստեղծել սահմանափակ իրավունքներով հաշիվներ: Նման պրոֆիլների օգտատերերը «սև ցուցակի» կայքերի հասանելիություն չեն ունենա կամ կարող են այցելել միայն «սպիտակ ցուցակի» ռեսուրսներ, որոնք կկազմի ադմինիստրատոր օգտատերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ. 'ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՅԱԿԱՊ Է'

  Այսօր armcatalog.. կայքը զրուցեց սիրված երգչուհի Նունե Եսայանի հետ, ով կիսվեց իր տպավորություննրով կապված սեփական երաժշտական գործունեության և առօրյա զբաղվածության հետ: Թեմայի շրջանակներում նա ողջունեց ''Շանթ'' հեռուստաընկերության ''Ժողովրդական երգիչ'' նախագծի կատարած աշխատանքը` մեկնաբանելով այն հետևյալ կերպ.- Հրաշալի անձնակազմ, մտերմիկ ու հաճելի միջավայր, շնորհաշատ մասնակիցներ և երգեր, որոնք մեր երգադարանի գանձերն են: Ամեն ինչ հոյակապ է. խոսքերն ավելորդ են: Կարծում եմ` այդ ամենը շարունակական բնույթ կկրի:Մեզ նաև հետաքրքրում էր` Նունե Եսայանը մոտ ապագայում ինչ պլաններ ունի կապված երգարվեստում ծավալած իր գործունեության հետ: - Սպասվում են և' նոր երգեր, որոնք արդեն իսկ ձայնագրման փուլում են, և' տեսահոլովակներ, և' ձայնասկավառակ, երբ կավարտվեն 12 նոր երգերի ձայնագրման աշխատանքները: Իսկ մյուս տավա սկզբին կլինի նաև մենահամերգ:Մեզ հետաքրքրեց այն հարցը, թե այսքան ծանրաբեռված գրաֆիկին զուգահեռ, սիրված երգչուհին հասցրել է փոքրիշատե կտրվել առօրյա հագեցած գրաֆիկից և հանգստանալ:- Այո', ամռան ընթացքում հասցրել եմ հանգստանալ: Հանգստացել եմ ընտանիքիս հետ: Ամեն ինչ հոյակապ էր. ստացել եմ դրական հույզեր:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Բժիշկները հայտնաբերել են գեն, որով հնարավոր է որոշել մահվան ժամը

  Բժիշկները «բուերի» և «արտույտների» մոտ գենետիկ տարբերություններ են հայտնաբերել՝ որոշելով, որ ԴՆԹ-ն սահմանում է ոչ միայն քնի ռեժիմը, այլ նաև մահվան ժամը: Ապագայում գիտնականները կարող են ավելի օգտակար եզրակացություններ անել. օրինակ այն մասին, թե տարբեր գենետիկական տվյալներ ունեցող մարդկանց որ ժամին է ավելի նպատակահարմար դեղորայք ընդունել և որ ժամին աշխատել: Արթնալու մեր սովորության համար պատասխանատու է Period 1 գենի մոտ գտնվող մոլեկուլը, որի հիմքը որոշ մարդկանց մոտ ադենինն է (A), իսկ ոմանց մոտ էլ գուանինը (G), գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Annals of Neurology: Պարզվել է, որ ըստ այդմ՝ մարդիկ բաժանվում են երեք տիպի. AA, GG և խառը`AG: «AA գենոտիպով մարդիկ բնական պայմաններում մեկ ժամ շուտ են արթնանում, իսկ AG-ով մարդիկ`կես ժամ շուտ, քան GG-ով մարդիկ»,- հոդվածը մեջբերում է Inopressa.-ն:  «Արտույտ» AA ծնվելու հավանականությունը կազմում է 36 տոկոս, «բու» GG`16 տոկոս, իսկ AG`48 տոկոս:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՇՏԱՊԻՐ ԴԻՏԵԼ ԱՅՍ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Եթե դու մինչ այս չես ծանոթացել Եգոր Սեսարևայի ստեղծագործական աշխատանքներին, ապա խորհուրդ է տրվում լրացնել այդ բացթողումը: Սանկտ-Պետերբուրգում ծնված այս երգիչը շատ տաղանդավոր և հմայիչ է, և եթե դու արդեն ծանոթ ես նրա "With You" երգին, ու նույնիս դիտել ես հոլովակը, ապա արդեն ժամանակն է դիտել նրա նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է "Громчемузыка" երգի հիման վրա:Դե հաճելի դիտում ձեզ:  ՏԵՍԱԲՅՈՒԹ "With You"  ՏԵՍԱԲՅՈՒԹ "Громчемузыка"   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
ՆՈՐ, ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` “ԿՐՔՈՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ”

  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 26ն Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի ունեցավ “Կրքոտ հաշվետվություն” ներկայացումը, որի ռեժիսորը և հեղինակը Արթուր Սարիբեկյանն էր, իսկ դերերում՝ Արմեն Մարգարյանը, Տաթևիկ Միրզոյանը, Վահագն Սիմոնյանը։”Կրքոտ հաշվետվությունը” պատմություն է ամուսինների մասին, որոնք թեև նոր են ընտանիք կազմել, բայց հարբեցողությունը կամաց-կամաց սկսում է կրծել այս ընտանիքը: Սյուժեի հիմքում կին-տղամարդ փոխհարաբերություններն են՝ սեր, դավաճանություն, վեճեր, ընտանեկան կոնֆլիկտներ, որոնք ի վերջո ավարտվում են կնոջ և տղամարդու միջև սիրո հաղթահարմամբ և նրանց վերամիավորմամբ։ Ներկայացման ընթացքում երիտասարդ ստեղծագործողները տարբեր բուհերի ուսանողների հետ անցկացրին բաց քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։ Դրանց միջոցով վեր հանվեցին այն խնդիրներն ու թեմաները, որոնք հանդիսատեսը ցանկանում է տեսնել բեմի վրա։ Նման ձևաչափով ներկայացումները վերցված են Ֆրանսիայի ազգային թատրոնի փորձից։ Այն ամրապնդում է կապը երիտասարդ հանդիսատեսի և թատրոնի միջև։
Էմի Ուեինհաուսի Առանձնատունը կվաճառվի աճուրդով

  2011 թվականի հուլիսին մահացած աշխարահռչակ երգչուհի Էմի Ուեինհաուսի լոնդոնյան առանձնատունը կվաճառվի աճուրդի ընթացքում: Առանձնատան նախնական արժեքն է  1.8 միլիոն ֆունտ ստերլինգ: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 3ն: Երեր հարկանի առանձնատունը, որը գնտվում է Լոնդոնի հյուսիս-արևելքում, առաջին անգամ փորձել են վաճառել 2012 թվականի մայիսին , սակայն 2,7 միլիոն ֆունտ ստերլինիգի դիմաց գնողներ չեն գտնվել:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Դժվար է հավատալ, որ նա կին է (տեսանյութ)

      ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :