Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հրապարակվել է գլխավոր playboy սիրուհիների թոփ-տասյնակը

  Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հաֆները երջանիկ մարդ է. նա հաճույքները աշխատանքի հետ է համատեղում, հայտնում է bigmir-ը։  Իսկ M Port-ը կազմել է երջանիկ ծերուկի սիրուհիների տասնյակը։ Այսպես, այն ունի հետևյալ տեսքը 1.Երկվորյակ քույրեր Կարիսա և Քրիստինա Շենոններ 2.Բարբի Բենտոն 3.Մեռլին Քոուլ 4. Դոննա Միշել 5. Քիմբերլի Քոնրադ 6.Բրանդ Ռոդերիկ 7.Բրիջետ Մարկվարդ 8.Հոլի Մեդիսոն 9.Քենդրա Ուիլկինսոն 10.Քրիստալ Հարիքս   ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲԱՐԿԱՑԱԾ ՋՈՒՍԸ. “ՇԱՏ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՆՍՏԱՑՐԵԼ ԳԼԽԻՍ”

  Վատ լուր  Ջուսի բոլեր երկրպագուների համար: Ջուսն այլևս իր ֆեյսբության էջով շատ չի շփվելու: Ինչպես հասկացանք երգչուհուն բարկացրել է մարդկանց անիմաստ խորհուրդները և ուղղություններ ցույց տալը: Երգչուհին գրել է, որ իր շփվելով շատ է բոլորին նստացրել գլխին: Եվ հավելել,- Այստեղից հետևություն, մեր հայտնի մարդիկ ճիշտ են անում, որ չեն շփվում, չեն պատասխանում նամակներին և չեն  գրում մեկնաբանություններ: Միայն “ստատուս” են գրում և “լայք” անում: Ես հեռվանում եմ ձեզանից` իմ ՖԲ “ընկերներ”: Ուրեմն կլինեմ ստանդարտ, հայտնի մարդու նման` չշփվող,- գրել է երգչուհին:
Սիրուշոյի նոր անակնկալը.

  Սիրուշոն նկարահանում է իր նոր տեսահոլովակը, որի թեման Հելոուինն է: Տեսահոլովակը, հավանաբար, շատ կարճ ժամանակահավածում կհանձնվի հանդիսատեսի դատին:       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Պոռնոդերասանուհիներն ամենաերջանիկ կանայք են. գիտական հետազոտության սկանդալային արդյունքները

  Առաջին անգամ հետազոտություն է անցկացվել, որը նախաձեռնողները որոշել են պարզել, թե արդյոք պոռնոդերասանուհիները կանայք են՝ բարդ ու ծանր ճակատագրով, ինչպես մտածում են շատերը: Սակայն գիտնականներն իրենց զարմանքն են արտահայտել՝ պարզելով, որ այս ոլորտի կանայք հոգեբանորեն ավելի առողջ են, քան շատ այլ մասնագիտություններ ունեցողները:     Հետազոտությունն իրականացվել է 117 դերասանուհիների շրջանում, որոնք 18-50 տարեկան են և նվազագույնը 3.5 տարվա աշխատանքային փորձով: Նրանցից յուրաքանչյուրի համար ընտրվել է նաև նմանատիպ մի կին ուրիշ մասնագիտությամբ, որպեսզի համեմատեն այս երկու կանանց: «Համեմատվում էր սեքսուալ պահվածքը և հարաբերությունները զուգընկերոջ հետ, սեփական ինքնագնահատակաի աստիճանը, կյանքի որակը և թմրադեղերի օգտագործումը»,-գրված է հետազոտության մեջ:     Հոգեբանական նկարագրով պոռնոդերասանուհիներն ավելի ինքնավստահ են, բարձր ինքնագնահատականով, ավելի հաճախ են դրական էմոցիաներ ունենում, սեռապես բավարարված են և նույնպիսի ներաշխարհ ունեն, ինչպիսին այլ մասնագիտությունների տեր կանանց մոտ է: Ի դեպ, բարձր է նաև նրանց կյանքի որակը և անձնական հարաբերություններում հաջողություններն ավելի շատ են:     Միակ բանը, որ հասարակական կարծիքը ճիշտ էր կռահում, թմրադեղերի օգտագործումն էր: Պարզվում է, որ պոռնոաստղերն ավելի լավ են ծանոթ այս ոլորտին, քան մյուսները:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կամաց-կամաց զարգանում ենք: Էլեկտրոնային ցուցանակներ Նոր Նորքում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԱՅԿԱԿԱՆ “ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ՓԱԹԱԹՎՈՒՄ ՈՒ ԼՊՍՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ”. ՌԵԺԻՍՈՐ

  Արդյոք հայ շոու-բիզնեսում կեղծավոր մարդիկ շատ  են: Ահա այս հարցին ռեժիսոր Դավիթ Հարությունյանը պատասխանել է,-“ Շատ եմ նկատել կեղծավորության դեպքեր: Ցավոք, մեր շոու-բիզնեսում դա առավել շատ է տարածված ու առավել վառ է արտահայտված: Կեղծավորության մեջ ինչ-որ պաշպանողական բան կա: Իմ կարծիքով` առավել շատ տարածված է դերասանների և ռեժիսորների մեջ, աշխատանքի մեջ շատ կեղծավոր են լինում: Դա կապված է շահամոլության, խորամանկության հետ: Այն ավելի շատ է շոու բիզնեսի մեջ, քանի որ այն շատ կեղտոտ է ներքին խոհանոցը: Ես տեսել եմ, որ ոնց են փաթաթվում ու լպստում իրար:Ամոթ է, ուղղակի անհարմար է, դա փրկություն չի, մարդը հայտնվում է ամոթալի վիճակում”:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տղամարդիկ նախընտրում են կանանց, որոնք դիմագծերով նման են իրենց

  Տղամարդուն առավելապես գրավում է իրեն դիմագծերով նման կինը, որն ունի աչքերի նույն գույնը, կամ ասենք՝ ծնոտին նույնպիսի փոսիկ: Այս մասին գրում է Le Figaro-ն:   «Հնարավոր է՝ դուք զուգընկերոջը գրավեք հումորի զգացումով, սպորտի կամ առասպելաբանության հանդեպ ընդհանուր կրքով: Սակայն կարո՞ղ էիք ենթադրել, որ նա ձեր մեջ սեփական դեմքն է փնտրում»,- հարցադրում է անում հոդվածագիր Փոլին Ֆրեուրը՝ ներկայացնելով ֆրանսիացի գիտնականների հետազոտության զարմանալի արդյունքները:   Մոնպելյեի Էվոլյուցիոն գիտության ինստիտուտի հետազոտողները 100 մասնակիցներին խնդրել են ընտրել համակարգչով ստեղծված դիմապատկերներ, որոնք նրանք գրավիչ են համարում: Յուրաքանչյուր 5 տղամարդուց երկուսը ընտրել է իր մազերի, աչքերի գույնի, շուրթերի հաստության, ծնոտի փոսիկի առկայության կամ բացակայութան նմանությամբ կանանց:   Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են 115 իսկական զույգերի: Այդ դեպքում նույնպես կապ է հայտնաբերվել: Միմյանց նման զույգերը մեծամասնություն են կազմել:    Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք առավելապես ուշադրություն են դարձնում անձի որակական հատկանիշներին և սոցիալական վիճակին:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :