Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Բացահայտում Լոխ Նեսսի հրեշի մասին.

  Լոխ Նեսսի հրեշի մասին առեղծվածը դեռ վաղուց է արժանացել հետազոտողների հետաքրքրությանը:Բազմաթիվ մարդիկ փաստում են,որ տեսել են հրեշին Շոտլանդիայի Լոխ Նեսս լճի ջրերում:Նաև հայտնի էր այն տեսակետը,որ այն մի սուտ է,որը հորինել էր լճի հարակից հյուրանոցի տնօրենը,որպեսզի մշտական այցելուներով ապահովեր հյուրանոցը,բայց այդպես չէր...   Կոորդինատներ Google Earth համար-57°12'52.13"N 4°34'14.16"W     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
t.A.T.u. խումբը վերամիավորվում է. Ֆոտո

    Ռուսաստանյան t.A.T.u. սկանդալային խումբը վերամիավորվում է: Ըստ աղբյուրի՝ նման որոշում են կայացրել խմբի աղջիկները՝ Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան: Վերամիավորման առիթ է դարձել նրանց դեբյուտային 200 km/h in the Wrong Lane ալբոմի վերաթողարկումը, որը լույս էր տեսել 10 տարի առաջ: Ի դեպ, այդ ալբոմի ամենահայտնի երգերի հեղինակը գյումրեցի երգահան Սերգեյ Գալոյանն է: Ժամանակին, սկանդալներից բացի, t.A.T.u.-ն դարձել էր Արևելյան Եվրոպայից միակ խումբը, որի ալբոմը պլատինե էր դարձել և տարածվել 6 մլն օրինակով: Աղջիկները երկար ու ոչ այնքան հաջող մենակատարի կարիերաներից հետո նորից միասին հանդես կգան դեկտեմբերի 11ն, ռումինական Voice նախագծի շրջանակում:      `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ ՍԻՐԵԿԱՆԻ ԴԵՐՈՒՄ

    Մոտ 15  օր  առաջ ավարտվեց “Սիրո պոկեր” գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Դերասան Սուրեն Թումասյանը ևս մասնակցել է ֆիլմի նկարահանումներին` հանդես գալով մի կնոջ սիրեկանի դերում: Նա armcatalog.. –ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր կերտած կերպարը ֆիլմում հաճախ է հայտնվում զվարճալի իրավիճակներում: Դերասանի կարծիքով խաղարկային տեսակետից ֆիլմում տարված է  բարդ և հետաքրքիր աշխատանք:  “Սիրո պոկեր” պրեմիերան կկայանա հոկտեմբերին Մոսկվա կինոթատրոնում: Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ Սուրեն Թումասյանը արդեն երկար ժամանակ է ինչ թատրոնից դուրս է եկել: Նա նշեց, որ պատճառները մի քանիսն էին, բայց հիմնականը ժամանակի խնդիրն էր, քանի որ թատրոնը մեծ զբաղվածություն է պահանջում և շատ դժվար է համատեղել հեռուստասերիալն ու թատրոնը:     Նյութը պատրաստեց՝ Դիանա Մուրադյանը
Բեքհեմը կարող է դառնալ Ռեալի դեսպանը

  Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամերիկյան «Լոս Անջելես Գելեկսիի» կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին աշխատանք առաջարկել ակումբում, հայտնում է Football Espana-ն: ի համաձայն, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված, որ անգլիացին վերադառնա «Սանտյագո Բեռնաբեու», ուր նա հանդես է եկել 2003-2007 թթ.: Բեքհեմը կարող է դառնալ աշխարհում «Ռեալի» դեսպանը: Հիշեցնենք, որ Բեքհեմը հայտարարել է, որ MLS Գավաթի խաղարկությունից հետո, հեռանալու է «Լոս Անջելես Գելեկսիից»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նոր Զելանդիայում կանխել են արքայազն Չարլզի վրա հարձակումը

  Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձերբակալել է 74-ամյա տղամարդու, որը կասկածվում է արքայանզ Չարլզի ու նրա կնոջ` Կամիլլայի դեմ Օքլենդ քաղաք այցի ժամանակ հարձակում կազմակերպելու մեջ. տեղեկացնում է РИА Новости-ն:   «Անհասկանալի առարկայով» տղամարդուն ֆիքսել է տեսախցիկը: Թե կոնկրետ ի՞նչ է ցանկացել անել ձերբակալվածը չի տեղեկացվում, սակայն հայտնի է դարձել, որ նա հակամիապետական է: Վաղը տղամարդը կկանգնի Օքլենդի դատարանի առջեւ:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայտնի հեռուստահաղորդավարուհուն բռնաբարել են

  Հայտնի հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան բացահայտել է իր անցյալի գաղտնիքները: 31-ամյա աստղն իր երկրպագուներին խոստովանել է, որ տարիներ առաջ իրեն բռնաբարել են: Դեպքը տեղի է ունեցել, երբ Մալինովսկայան 17 տարեկան էր ու ապրում էր Սմոլենսկում: «Ընկերուհուս հետ քայլում էինք փողոցում, երբ մեզ մոտեցան երկու երիտասարդներ և փորձեցին ծանոթանալ: Նրանք մեզ հրավիրեցին ձմերուկ ուտելու: Երբ հրաժարվեցինք, մեզ բռնի ուժով մտցրեցին իրենց ավտոմեքենան ու տարան անտառ, որտեղ ինձ և ընկերուհուս բռնաբարեցին, այնուհետև բերեցին քաղաք և թողեցի ինչ որ փողոցում»,- նշել է Մալինովսկայան: Դեպքից հետո նա տևական ժամանակ ընկճախտի մեջ է եղել: Կատարվածը մինչ օրս սպի է թողել Մալիմովսկայայի կյանքում: Ի դեպ, դա հաղորդավարուհու առաջին սեռական հարաբերությունն է եղել:   `Zh.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
«Աստղային պատերազմների» նոր սցենարիստ է դարձել Արնդթը

  «Walt Disney» կինոընկերությունը պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը, որ «Աստղային պատերազմի» նոր էպիզոդի համար որպես սցենարիստ է ընտրել «Օսկարի» դափնեկիր Մայքլ Արնդթին: «Աստղային պատերազմի» յոթերորդ էպիզոդի պրեմիերան նախատեսվում է 2015թն, հաջորդը` երկու-երեք տարի անց: Նշվում է, որ ռեժիսորը դեռեւս ընտրված չէ: «Դիսնեյի» առաջարկը չէր ընդունել «Աստղային ճանապարհի» հեղինակ Ջեյ Աբրամսը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :