Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան սիրում ու գնահատում են. Ալեն Դելոն

  Վերջին ֆիլմը, որտեղ խաղացել է Դելոնը, «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կատակերգությունն է, որը բաղկացած է 5 առանձին նովելներից, և դրանցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր: Ֆիլմը, որի բյուջեն կազմում է վեց միլիոն դոլար, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 27ց:   Նախօրեին առավոտյան ժամը վեցին Ալեն Դելոնն արդեն Երեւանում էր: Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, այցելել Ծիծեռնակաբերդ:   Ծափահարություններով ու ողջույններով սկսվեց նրա և  ռուս դերասաններ Իրինա Ռոզանովայի, Կոնստանտին Կրյուկովի, պրոդյուսերներ Վալերի Սահարյանի և  Ղևոնդ Սնդրեասյանի մամուլի ասուլիսը «Երեւան» հյուրանոցում:   «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմում Դելոնը համաձայնել է խաղալ անվճար: Քանի որ ֆիլմի երկու գաղափարները ամանորյա հրաշքն է և մայրական սերը, լեգենդար դերասանին հարցրեցին իր մոր մասին: Նրա պատասխանը ապշեցրեց ներկաներին իր անկեղծությամբ.   «Մոր թեման համար շատ անձնական ու շատ նվիրական է ինձ համար: Մորս կորցրել եմ 16 տարի առաջ, եթե հիմա հնարավորություն ունենայի իրեն տեսնելու, ապա ոչինչ չէի անի, ուղղակի ամբողջ ժամանակս կանցկացնեի իր հետ, կպարուրեի նրան այն մեծ սիրով, որին նա արժանի է: Այն, ինչին հասել եմ, հասել եմ մորս շնորհիվ, իմ արտաքինն ու իմ ձեռքբերումները նրա շնորհիվ են: Մայրս չկա, բայց ես միշտ ինձ մոտ պահում եմ այն իրը, որ նա նվիրեց ինձ, դա փոքրիկ խաչն է», ասում է Դելոնը:   Ալեն Դելոնը լրագրողներին պատմեց ոչ միայն մոր հանդեպ ունեցած սիրո մասին: Ինչպես պարզվում է, նա հիմա մենակ է. «Ես ունեցել եմ ու հիմա էլ ունեմ ամեն ինչ, բայց իմ կյանքում սիրո պակաս կա...»,-խոստովանեց լեգենդար դերասանը, ով իր կյանքում կանանց շրջանում ուշադրության պակաս չի ունեցել:   Թե ինչ է տանում Հայաստանից և Երեւանն ինչպիսին կմնա իր հիշողություններում Դելոնն ասում է. «Առաջին անգամ եմ Հայաստանում, եկել եմ առավոտյան ժամը վեցին, անկեղծ եմ ասում, ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան սիրում ու գնահատում են»:   ՝ maxinfo.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մեծ Բրիտանիայում կստեղծվի մարմնի հատուկ սկաներ՝ համացանցային խանութներից հագուստ գնելու համար

  Լոնդոնի նորաձևության քոլեջը, Սուրեյի համալսարանի տեսապատկերների ոլորտի հետազոտողները և Bodymetrics ընկերությունը սկսել են զբաղվել մարմնի սկանավորման հատուկ սարքի ստեղծմամբ, որը ճիշտ չափսերը վերցնելու շնորհիվ կարող է բարձրացնել համացանցային խանութների միջոցով հագուստ գնելու վաճառքները։ Նոր համակարգի շնորհիվ գնորդները կարող են գրել իրենց հասակը որպես ուղենիշ, այնուհետև վեբ-տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ անել առանձին ամբողջական նկար, որից կվերցվեն մյուս չափսերը։ Սուրեյի համալսարանից Ադրիանա Հիլթոնի խոսքով՝ նոր համակարգը կդառնա լավ օգնական համացանցի միջոցով ընտրություն և գնումներ կատարելու համար։    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բազելում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ հսկայական Ամորֆոֆալուսը

  Շվեյցարիայի Բազել քաղաքում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (հսկայական Ամորֆոֆալուսը), գրում է Корреспондент-ը։ Ծաղիկն ունի 2,27 մետր բարձրություն, դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ։ Ծաղկի պալարը կշռում է ավելի քան 13 կգ։ Բույսով հիանալու են եկել շատ մարդիկ՝ չնայած նրա յուրահատուկ հոտին. Տիտան Արումի հոտը նման է փտած մսի հոտին։ Այդ հոտն այնքան ուժեղ է, որ նրան անվանել են «դիակ-ծաղիկ»։ Ամբողջ աշխարհում Տիտան Արումի ծաղկումը, որն աճեցվում է ջերմոցային պայմաններում, տեղի է ունեցել 134 անգամ։ Ծաղիկը 17 տարեկան է արդեն և երբեք չէր ծաղկել։ Մասնագետները նշում են, որ այս բույսի ծաղկումն ընդհանրապես բացառիկ իրադարձություն է, որը տեղի է ունենում 20-40 տարին մեկ, 2 օրվա ընթացքում։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել սիրիահայերին

  Հայտնի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանն իր բլոգում կոչ է արել օգնել սիրիահայերին:    Նա գրել է. «Ցանկանում եմ ինձ համար շատ կարևոր մի բանի մասին գրել: Սիրիան տուն է շուրջ 100,000 հայերի, որոնցից շատերն այնտեղ են գաղթել Ցեղասպանության ժամանակ: Վերջին շրջանում Սիրիայում ծագած մարտերի արդյունքում հազարավոր սիրիահայեր են տուժել, հայկական եկեղեցիներ են ավերվել, այրվել են տներ, և շատ հայեր հայտնվել են կարիքի մեջ:   Սիրիահայերի օգնության ֆոնդը ստեղծվել է գումար հավաքելու համար, որպեսզի սնունդով, դեղորայքով և կացարանով ապահովի սիրիահայերին: Հայկական ժառանգությունն ինձ համար շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի»:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շառլ Ազնավուրն ու Ջիվան Գասպարյանը կհամագործակցեն

  Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը համատեղ ալբոմ կթողարկեն: Այս մասին հայտարարել է Ջիվան Գասպարյանը՝ Իժեւսկի հայ համայնքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երաժիշտին հարցրել են, թե նա ծանո՞թ է Ազնավուրի հետ, ինչին նա պատասխանել է. «Շառլն իմ մոտ ընկերն է: Նա շատ լավ մարդ է, մենք պատրաստվում ենք համատեղ ալբոմ ձայնագրել»: Ինչպես հաղորդում է Uzhevsk.-ն, Գասպարյանը Իժեւսկ է ժամանել երեկ երեկոյան, Promo Group հրավերով, որտեղ միայն մեկ համերգ կտա: Ուդմուրտիայի մայրաքաղաք հայտնի դուդուկահարն առաջին անգամ է այցելում: Նա այստեղ է եկել իր թոռան՝ երաժիշտ Ջիվան Գասպարյան կրտսերի եւ «Հայաստանի վիրտուոզներ» համույթի հետ:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Քարդաշյանին մոդել դառնալու ճանապարհին խանգարել է իր հայկական կազմվածքը

  Քարդաշյանը նշել է, որ 90-ականներին ընդունված էր, որ մոդելները պետք է «կմախքի պես նիհար լինեին»:    «Սակայն իմ հայկական արմատները թույլ չէին տալիս համապատասխանել այդ կազմվածքին»,-նշել է Քարդաշյանը The Sun հետ զրույցում:   Քիմը հավելել է, որ իր փարթամ բարեմասնությունները սկզբնական շրջանում իրեն ավելի շատ խանգարում, քան օգնում էին:   Նշենք, որ ամերիկահայ մոդելն օրերս է բոլորել իր 32 տարին:   ՝ hay   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՐԵԴ ՓԻԹԻ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

  Երբևէ պատկերացրել էիք, որ ամերիկյան հայտնի դերասան և պրոդյուսեր, 49-ամյա  Ուիլյամ Բրեդլիին` Բրեդ Փիթին, կտեսնեիք այսպիսի տեսքով: Վերջերս դերասանը զրուցել է Interview ամսգրի աշխատակցի` Գայեմ Ռիչի հետ, ամսագրի նոր համարի վերաբերյալ: Սակայն ամենահետաքրքրաշարժը` ամսգրի համար Բրեդի ֆոտոշարքն է, որտեղ նրան կտեսնեք բազում հետաքրքիր պատկերներով: Հատկապես տպավորիչ է  հարավային հողատիրոջ տեսքով Բրեդ Փիթը, որ ուր որ է պատրաստվում է սեփական ձեռքերով  խեղդամահ անել դավաճան սիրուհուն: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը “Ոսկե գլոբուս” մրցանակին է արժանացել “12 կապիկ” ֆիլմի համար, իսկ երկու անգամ էլ առաջադրվել է “Օսկար” մրցանակի: 
; : :