Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Օրիգինալ վերգետնյա անցում Չինաստանում

  Վերջերս` անցյալ տարի, Շանհայում կառուցվեց կամուրջ անցորդների համար, որը կոչվեց Պուդոնգ: Այս լայնածավալ շրջանաձև անցումը թույլ է տալիս անցորդներին խուսափել արագընթաց երթևեկությունից: Կամուրջը ապահովում է մուտք դեպի առևտրի կենտրոններ, սրճարաններ, գրասենյակներ և մթերային խանութներ: Կամուրջը գտնվում է ճանապարհից մոտ 6 մետր բարձրության վրա, այն ունի շարժասանդուղքներ, մոտքեր և ելքեր: Կամուրջի մուտքերը իրենց հերթին բավականին լայն են` մոտ 5,5 մետր և այնտեղով միարժամանակ կարող են անցնել մոտ 15 հոգի: Անմիջապես բացումից հետո կամուրջն արժանացավ անցորդների հավանությանը և դարձավ Շանհայի շատ այցելվող վայրերից մեկը: Շնորհիվ մի շարք բուսականության, օղակը ստանում է վառ և անսովոր տեսք:   ՝ copypaste.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Իվետա Մուկուչյանն իր նոր «Freak» երգի ու միջազգային առաջարկի մասին

  ‎"FREAK" երգը բացատրեմ` ինչու չեք կարող գտնել կայքում: Այս պահին դրսից արաջարկներ ենք քննարկում այդ երգի ու կլիպի հետ կապված. ավելի մեծ ֆորմատով թողարկելու համար Հայաստանից դուրս, արտասահմանյան լաբելների միջոցով: Այդ պրոցեսը երկար է տևում և մենք պետք է համբերատար լինենք: Ձեզ չսպասացնելու համար, ես իրավունք տվեցի ԳՈՆԵ հայկական ՏՎ-ներում արդեն ցուցադրել կլիպը: Եթե մենք արդեն տեղադրենք կլիպը Յութուբում, ուրեմն մեծ շանս բաց կթողնենք: Հուսով եմ, որ կհասկանաք...ամեն դեպքում դուք արաջինն եք իմանալու նրա` կայքում հայտնվելու մասին!...Իվա   ՝ blog   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մելաձեին 8 տարվա ազատազրկում է սպառնում

  Կիև-Օբուխով մայրուղում 30-ամյա կնոջը մահացու վրաերթի ենթարկած հանրահայտ երգահան Կոնստանտին Մելաձեի դեմ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ երգահանը եղել է սթափ վիճակում։ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 286 հոդվածի համաձայն` Մելաձեին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։   ՝ zh. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայկական SEX BOMB պար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր, որը ընտրվել էր համակարգչի կողմից՝   ԹՈՓ 1. Արտավազդ Եղոյան ԹՈՓ 2. Արա Գևորգյան ԹՈՓ 3. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 4. Ռաֆո ԹՈՓ 5. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան ԹՈՓ 7. Դավիթ Ամալյան ԹՈՓ 8. Արա Երնջակյան ԹՈՓ 9. Դալիթա Ավանեսյան ԹՈՓ 10. Լևոն Հարությունյան   Իսկ այս շաբաթ ձեր այցելությունների շնորհիվ ձևավորվել է հետևյալ ԹՈՓ տասնյակը՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 276 ձայն ԹՈՓ 2. Դալիթա Ավանեսյան 117 ձայն ԹՈՓ 3. Նարինե Դիլանյան 89 ձայն ԹՈՓ 4. Միհրան Ծառուկյան 76 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 51 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 37 ձայն ԹՈՓ 7. Մարտին Մկրտչյան 36 ձայն ԹՈՓ 8. Արա Գևորգյան 33 ձայն ԹՈՓ 9. Արտավազդ Եղոյան 32 ձայն ԹՈՓ 10. Դիանա Գրիգորյան 27 ձայն   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
<<Ով է ուզում դառնալ միլիոնատեր>> խաղում հայերի մասին հարցը կարող էր բերել 800.000 ռուբլի.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ՎԻԴԵՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ

  Ինչպես նշվել էր armcatalog..-ում, Սերժ Թանկյանը պետք է վիդեո հաղորդագրությամբ հանդես գար` կոչ անելով փրկել Թեղուտի անտառը: Րոպեներ առաջ խոստացված տեսանյութը տեղադրվել է համացանցում, և armcatalog..-ը առաջինն է ներկայացնում այն իր ընթերցողներին: Սերժ Թանկիան`  «Խնդիրը, որը ներիկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնությունը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ: Հետևանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:  Արդարացումը. Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:  Իրականությունը. Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռևս էական եկամուտներ չի ստանում, և հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով: Այլընտրանքը. Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու, կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար, չափազանց կարևոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար, թե տնտեսական և թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:»   Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
; : :