Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մարդիկ ավելի գեր են, քան իրենց թվում է

  Պարզվում է, յուրաքանչյուր կին իրականում 2.5 կգ-ով ավելի գեր է, քան նրանց թվում է, գրում է Raut-ը: Իսկ հասնելով 40 տարեկանի` նրանք ավելի լավատես են դառնում`իրենց մխիթարելով, որ 3կգ-ով ավելի նիհար են, քան իրենց թվում է: Տղամարդիկ թերագնահատում են իրենց քաշը 1.5կգ-ով:   Բրիտանիայի առողջապահական կազմակերպության կատարած սոցհարցման արդյունքներից ելնելով`հոգեբանները ենթադրում են, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ փորձում են իրենք իրենց համոզել, որ այնքան էլ գեր չեն: Այսպիսով՝ կինը կարող է կշռել 75կգ, եթե կրում է սև զգեստ և համապատասխան ներքնազգեստ:   Նույն բանը կատարվում է նաև երեխաների հետ:   Ազբյուր՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ԿՈՄԲԻՆԻԶՈՆՈՎ

    Անսահմանափակ տաղանդավոր անձնավորություն, պարուհի, երգչուհի, դերասանուհի, դիզայներ և հաջողակ բիզնես լեդի, 43-ամյա Ջենիֆեր Լոպեսի ծնողները չափազանց խիստ են եղել աղջկա նկատմամբ և աշխատել են նրան հեռու պահել ամերիկյան փողոցային կյանքից: Ջենիֆերը կրթություն է ստացել աղջիկների դպրոցում և իրեն նվիրել արվեստին: Լոպեսը կյանքի դաժան դպրոց անցնելուց հետո հասել է նրան, ինչի մասին երազել էր: Վերջերս, Ջենիֆերը բեմ է բարձրացել  թափանցիք շլացուցիչ կոմբինիզոնով: Իր համերգին, որը կայացել էր Մադրիդում, Ջենիֆերը շատ լավ էր զգում: Այնուամենայնիվ, իր պարային շոուն և ոկալային տվյալները մղվեցին երկրորդ պլան, երբ Լոպեսը հայտնվեց բեմում: Իր պիջակը երգչուհին հատուկ խնամքով էր պատրաստել համերգի համար և զուր չէր: Զգեստները` ոչ միայն ընդգծում էին Ջենիֆերի գեղեցիկ կազմվածքը, այլ նաև համերգին տալիս էին սեքսուալություն: Հիշեցնենք, որ Ջենիֆերը հանդիպում է պարող Կասմեր Սմարթի հետ և բեմ էր բարձրացել մատին` փոքրիկ ադամանդե մատանիով:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
ԼՈՒԼՈՒ. 'ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆՎԵՐՋ ԵՐԱԶԵԼ'

  Օրերս armcatalog.. կայքը զրուցեց բարեհամբույր, սենտիմենտալ, ռոմանտիկ գեղեցկուհի Լուլուի հետ:- Նախ ասեմ, որ այս տարի հանգստացել եմ և չեմ հանգստացել, որովհետև մի փոքր ծանրաբեռնված արձակուրդ եմ ունեցել, որն ինձ պարգևել է թե' դրական թե' բացասական հույզեր: Այն անցկացրել եմ ընտանիքիս հետ Եգիպտոսում: Նշեմ, որ երբեք Հայաստանի սահմաններից դուրս չեի եկել, հետևաբար Եգիպտոսն առաջինն էր: Մանկուց երազել եմ լինել Եգիպտոսում: Երազելն ինձ մոտ իրոք շատ լավ է ստացվում: Երազանքս փոքրիշատե իրականություն դարձավ, որովհետև չտեսա բավականաչափ տեսարժան վայրեր: Այլ կերպ ասած` ուեցել եմ պասիվ հանգիստ: Ապագա ծրագրեից խոսելով` Լուլուն արտահայտվեց հետևյալ կերպ.Ապագա ծրագրեր շատ կան` կապված նոր տարատեսակ հաղորդաշարերի հետ, սակայն այժմ ունեմ մի բաղձալի նպատակ` հետ բերել Հայկական առաջին հեռուստաալիքով հեռարձակվող ''Բենեֆիս'' հաղորդաշարը, որից ես այդպես էլ ''չկշտացա'': Այո', ես շատ եմ սիրում երազել: Մինչև բուն գործին անցնելը պիտի մի լավ երազեմ, նոր իրագործեմ երազանքներս:Ասեմ, որ ''Բենեֆիս'' ծրագիրը հեռարձակվել է 2009 թվականից սկսած և մեծ ցանկություն ունեմ, որ այն կրկին վերագտնի իր դերը և երբեք չզիջի իր դիրքերը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Սիրանկյուն ծրագրի հյուրն է Ժենյա Մկրտումյանը` նույն ինքը Կարգին Սերիալի Ջեմման.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջենիֆեր Լոպեսը Թուրքիայի դրոշը պարզել է գլխավերեւում (տեսանյութ)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշոյի երկրպագուն խոստանում է "Qele Qele &p; Sisho" դաջվածք անել

  Սիրուշոյի սերբ երկրպագուն՝ ոմն Չրնի Դորդեն, Twitter սոցիալական կայքում խոստացել է QELE QELE &p; Sisho գրությամբ դաջվածք անել: 600 հետևող ունեցող Դորդեն մասնավորապես ասել է. «Երդվում եմ, որ եթե երբևէ դաջվածք անեմ, ապա դա կլինի QELE QELE &p; Sisho: Դա իմ ամենա-ամենասիրած երգն է: Սիրում եմ քեզ @SishoOfficial!»: Մեկ այլ երկրպագու՝ արդեն Ճապոնիայից, իր ուրախությունն է հայտնել նույն կայքում երգչուհու ձայնասկավառակը ձեռք բերելու առիթով:    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ՎԻԿՏՈՐՅԱ ԲՈՆԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ` ԱՇԽԱՏԵԼՈՒ

  Վիկտորիա Բոնիան, իր աշխատանքային հարցերը կարգավորելու նպատակով, վերադարձել է Մոսկվա: Վերջերս իր սեփական միկրոբլոկում նա նշել էր, որ շուտով իր արձակուրդը կավարտվի և նա մեծ սիրով կվերադառնա Մոսկա: Պարզվում է, որ երեխայի ծնվելուց հետո, նա արդեն վերականգնել է իր նախկին կառուցվածքը և պատրաստ է կրկին «նվաճել» Մոսկվան: Օրերս նա իր Թվիթթերի էջում նշել էր, որ անակնկալ կերպով մեկ օրով վերադառնում է Մոսկվա` կարգավորելու իր հետագա աշխատանքային հարցերը: Ամառային շոգ օրերը Վիկտորյան անցկացրել է Մոնակոյում: Ի դեպ օրերս հեռուստաստղի դուստրը` Անջելինան դարձավ հինգ ամսեկան, բայց արդեն հասցրել է խոսել: Ինչպես նաև Անջելինան ունի յուրահատուկ անձնագիր, որը հավաստում է, որ նա Մոնակոյի քաղաքացի է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը  
; : :