Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռուսատանում ամանորյա ամենացանկալի նվերը փողն է

  Ռուսաստանում անցկացված հարցումների համաձայն, ռուս ժողովրդի համար ամանորյա ամենահարգի նվերը փողն է: Այս մասին տեղեկացնում է «» լրատվական գործակալությունը:   Ամեն տարի ռուս ժողովրդի ամանորյա ծախսերը ավելի են աճում` կազմելով ավելի քան 7428 ռուբլի (մոտովորապես 575 դոլար): Նախորդ տարվա համեմատ ամանորյա ծախսերի ծավալն աճել է 7 տոկոսով:   Համաձայն հարցումների, ռուս ժողովրդի 17 տոկոսը երազում է տոնածառի տակ որպես նվեր գտնել փող: Ամենասիրված նվերների շարքում երկրորդ տեղը զբաղեցնում է տուրիստական փաթեթը, դրան հետևում են ավտոմեքենան, համակարգչային պարագաները և այլն:   ` Panora.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Би-2 ԽՈՒՄԲԸ ԵՎ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՑՆՑԵԼ Է ԿԻԵՎԸ

  Би-2 ռոք խումբը, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախումբը ցնցող համերգ է ներկայացրել Ուկրաինայի պալատում: Ռոքերները դաշինք են կնքել դիրիժոր Ֆելիքս Արանովսկայի հետ: Այդ արտասովոր համագործակցությունը սկզբում ներկայացել է փոքրիկ համերգներով, սակայն անհավանական հաջողությունը իր հետ բերել է լայնածավալ համերգային շրջագայություններ: Թվում է, թե լիրիկական ստեղծագործությունները խմբին սկսել է շատ ավելի դուր գալ, նվագախումբը հասցրել է շեշտել պաշտամուքային առարկաների էմոցիոնալ պահերը, ինչպիսիք են` "Мой рок-н-ролл", "Реки любви" և "Серобро": Կիևում ռոք խումբը ներկայացավ նորացված շոու ծրագրով: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ստեղծագործական վիդեոշարերը, որոնք հայտնվել են ելույթի ժամանակ: Առանց որևէ պատճառի, ճապոնական և բրիտանական վարպետները Ելենա Պանովայի ղեկավարության ներքո, շատ էին աշխատել, որպեսզի համերգը առանց խնդիրների կայանա: Դահլիճում ազատ տեղեր չէր մնացել, նոր շոու համերգը ուրախացրել է շատ երկրպագուների:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
17-ամյա ծագող աստղը` Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում

  Մադրիդի «Ռեալ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախատեսում է ձեռք բերել «Բոխում» կիսապաշտպան Լեոն Գորետցկուի իրավունքները: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: 17-ամյա ֆուտբոլիստն ամենատաղանդավորներից մեկն է և գերմանական ֆուտբոլի ծագող աստղ է համարվում: Պորտուգալացի մասնագետը սկզբում նախատեսում է ընդգրկել երիտասարդին «Կաստիլիա» կազմում: Հարկ է նշել, որ «արքայական ակումբ» ներկայացուցիչներն արդեն մի քանի շաբաթ է՝ հետևում են Լեոնի խաղին: Ոմանք համեմատում են նրան Միխայել Բալաքի հետ: «Մենք չենք հրաժարվի Գորեցկուի ծառայություններից: Նա դեռ շատ տարիներ հանդես կգա «Բոխում» կազմում»,- հայտնել է ակումբի մենեջերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Դժվար ապրուստ>> հողի վրա.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջոդի Ֆոսթերը՝ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր

    Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը կդառնա Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակին, գրում է Վաշինգտոն Փոստը:  Հայտարարության մեջ նշված է, որ Ֆոսթերը բազմակողմանի զանգացած կին է, ով անհավանական հաջողության է հասել և շարունակում է նոր բարձունքներ գրավել իր կարիերայում:   «Ոսկե գլոբուսի» դափնեկիրներ են Հարիսոն Ֆորդը, Ռոբերտ դե Նիրոն, Սթիվեն Սփիլբերգը, Բարբարա Սթրեյզանդը, Ուոլթ Դիսնեյը և այլոք:     `lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՍՏՂԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՅԻՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՐԹ ՁԵՎԱՎՈՐԵԼ

  Բեն Աֆֆլեքը և Ջենիֆեր Գարները իրենց երեխային տարել են Արևմտյան Հոլիվուդի ինչ-որ ստուդիայում տորթ զարդարել սովորեցնելու: Դատելով լուսանկարներից` բոլորը շատ բարձր տրամադրություն ունեին: Իսկ նրանց տղան` Սամուելը, դեռ փոքր է նման առիթների մասնակցելու համար: Հիշեցնենք, որ Բեն Աֆֆլեքը հաճախել է քաստինգ-ագենտի երեկույթին: Տեղեկացնենք նաև, որ աստղերի թոփ հնգյակում, ովքեր վախենում են ինքնաթիռներից, կա նաև Բեն Աֆֆլեքի անունը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Աստղային պատերազմների» նոր սցենարիստ է դարձել Արնդթը

  «Walt Disney» կինոընկերությունը պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը, որ «Աստղային պատերազմի» նոր էպիզոդի համար որպես սցենարիստ է ընտրել «Օսկարի» դափնեկիր Մայքլ Արնդթին: «Աստղային պատերազմի» յոթերորդ էպիզոդի պրեմիերան նախատեսվում է 2015թն, հաջորդը` երկու-երեք տարի անց: Նշվում է, որ ռեժիսորը դեռեւս ընտրված չէ: «Դիսնեյի» առաջարկը չէր ընդունել «Աստղային ճանապարհի» հեղինակ Ջեյ Աբրամսը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : Блок хаус на сайте doskidoski.ru. :