Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

«Wired» ամսագիրը կազմել է աշխարհի ամենավտանգավոր անձանց ցուցակը

  Ամերիկյան «Wired» ամսագիրը կազմել է մոլորակի ամենավտանգավոր անձանց ցուցակը, որում ընդգրկված է նաեւ ռուսաստանցի ծրագրավորող, տեղեկատավական անվտանգության հարցերով հայտնի մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ընեկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին: Նա 8 –րդ հորիզոնականում է:   Ցուցակում ներկայացված իսկական հանցագործների թվում է  Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոններից մեկը` Հոակաին «Էլ Չոպո» Գուսմանը:   Ամսագրի վերլուծաբանները ցուցակում են ներառել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Աասադին, ով զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը, իսկ ամենավտանագավոր մարդ ամսագիրը համարել է Իրանի զինուժի հրամանատար Քասամի Սոլեյմանին, հաղորդում է  РБК-ն:   Մեկնաբանելով Կասպերսկուի ներկայությունը, ամսագիրը նշել է, որ հենց նրա «Լաբորատորիան» է Մերձավոր Արեւելքում վիրուսային ալիքի հեղինակը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Գիտնականները պարզել են, թե որ մեքենաներն են գրգռում կանաց

  Հավանաբար սխալված չենք լինի ասելով, որ վերջին 50 տարիներին ավտոմեքենան դադարել է  փոխադրամիջոց լինելուց, եւ ավելի հաճախ է հանդես գալիս որպես տիրոջ «դիրքն ու տեղը» ցույց տալու միջոց: Ինչպես հաղորդում է «ТонеТо»-ն, «ավտոմբիլային մաչոների» կյանքը դառնում է ավելի հեշտ. գիտնականներն «առանձնացրել են» մեքենաների  ամենասեքսուալ գույները: Հոգեբանների խմբի եւ բրիտանական «Hiscox» ապահովագրական ընկերության համատեղ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանանց դուր չեն գալիս տղամարդկանց շրջանում պոպուլյար սեւ մեքենաները: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կանայք ամենասեքսուալն են համարել դեղին եւ կանաչավուն մեքենաները:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Գեղեցիկ և սլացիկ ոտքեր ունենալու գաղտնիքը

  Ոչ բոլոր կանայք գիտեն ճիշտ ու գեղեցիկ քայլելու գաղտնիքը: Մինչդեռ ճիշտ ու գեղեցիկ քայլվածքը թաքցնում է մարմնի թերությունները և ընդգծում է առավելությունները: Ըստ մասնագետներից մեկի' բեմական և առօրյա քայլվածքների միջև տարբերությունը մեծ չէ և կայանում է ազդրերի տարբեր շարժումների մեջ:  Առօրյա ճիշտ քայլվածքի գաղտնիքը գլուխը, մեջքը ճիշտ պահելու, ոտքը ճիշտ դնելու, ձեռքերի և իրանի ճիշտ շարժումների և կոշիկի ճիշտ ընտրության մեջ է: Նախևառաջ, չի կարելի արագ քայլել: Ոտնաթաթերը պետք է մի քիչ դեպի դուրս նայեն: Կանանց քայլվածքը գեղեցիկ է, երբ ոտնաթաթերը շարժվում են միևնույն գծի վրա: Առաջ պետք է գա ոտքը, հետո իրանը: Այլապես քայլվածքը չի լինի սահուն և անկաշկանդ: Ճիշտ քայլքի լայնությունը պետք է համապատասխանի մերկ ոտնաթաթի լայնությանը: Այդպես քայլելը ոչ միայն գեղեցիկ է, այլև հարմար: Բարձրակրունկ կոշիկի վրա ճիշտ և գեղեցիկ քայլելը հատուկ հմտություն է: Պետք է քայլելիս ոտքի առջևի մասը մի քիչ դեպի դուրս դնել, եթե ոտքերի առջևի մասերն իրար են նայում, ապա նույնիսկ ամենագեղեցիկ ոտքերն էլ ծուռ են թվում: Բարձրակրունկ կոշիկի վրա պետք է քայլը դնել թաթի ողջ մակերեսով: Սակայն ավելի գեղեցիկ է, երբ կրունկը ոտքից կես վայրկյան առաջ է հասնում գետնին: Քայլելիս ոտքերը միշտ պետք է ուղիղ պահել, այլ ոչ թե ծալել ծնկի հատվածում: Ի միջի այլոց, ուժեղ ոտքն ավելի հեշտ է ուղիղ պահել: Ճիշտ ու գեղեցիկ քայլվածքի, ինչպես նաև կանացի առողջության նախապայմանը ուղիղ կեցվածքն է: Ճիշտ կեցվածքի դեպքում կանգնած դիրքում գլուխը և իրանը գտնվում են նույն գծի վրա, կրծքավանդակը բարձրացրած է, որովայնը դուրս ընկած չէ, ետևի դիրքից ուսերը միևնույն մակարդակի վրա են, թիկունքը սեղմած: Այս կեցվածքով կարելի է սովորել ճիշտ քայլել: Ճիշտ կեցվածքի ու քայլվածքի համար անհրաժեշտ է ճիշտ պահել ուսերը և գլուխը: Դրա համար կանգնեք հայելու առջև, գլուխն ուղիղ պահեք և հավասարեցրեք ուսագիծը: Այս դիրքում մնացեք 1 րոպե, այնուհետև փակեք աչքերը, թուլացեք, օրորեք գլուխը, ուսերը պտտեք մի քանի անգամ և փորձեք նորից ընդունել ճիշտ դիրքը: Բացելով աչքերը' ստուգեք կեցվածքը և քայլվածքը: Կատարեք այս վարժությունը հնարավորինս հաճախ, մինչև որ չընդունեք ճիշտ կեցվածք: Հիշեք, որ ճիշտ կեցվածքն ու քայլվածքը "խոսում են" կանացի ինքնավստահության մասին:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տեղի ունեցավ 'Miss &p; Mister Baby' մանկական գեղեցկության մրցույթը

  Նոյեմբերի 11ն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ''Miss &p; Mister Baby'' մանկական գեղեցկության մրցույթը, որը կազմակերպել էր Sweet Baby ամսագիրը: Միջոցառմանը հրավիրված էին տարբեր պարային խմբեր և փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Այն իր ֆորմատով տարբերվում էր մյուս մրցույթներից, քանի որ նոմինացված էր և բոլոր մասնակիցները ստացան իրենց անվանակարգերն ու մրցանակները: Մրցույթի փոքրիկ մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայել այս գեղեցիկ օրվան պատրաստվելու համար: Ժյուրին կանգնած էր բարդ ընտրության առաջ, քանի որ երեխաները գեղեցիկ էին յուրովի:Ի դեպ ժյուրիի կազմում էին մոդել Վարդան Մնացականյանը, դիզայներ Մամիկը և մեր շատ սիրելի Նարինե Դիլանյանը՝ ''Դժվար ապրուստի'' հորքուրը: Այս հիշարժան երեկոն վարեցին ''Քաղաքում'' սերիալի Վահագն ու Արմենը:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«007 գործակալն» անցել է «Հարի Փոթերին»

  Վարձույթի հենց առաջին շաբաթվա ընթացքում «007. Կոորդինատները «Սքայֆոլ»» ֆիլմը Մեծ Բրիտանիայում սահմանեց նոր ռեկորդ՝ ըստ հավաքված գումարի։ Ինչպես ասվում է Metro-Goldwyn-Mayer Studios, EON Productions եւ Sony Pictures Entertainment ընկերությունների մամլո հաղորդագրության մեջ, այդ ընթացքում ֆիլմը հավաքել է 59,5 մլն դոլար։ Տոմսերի վաճառքից առաջացած գումարի թիվն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, որ այս ֆիլմը բոնդիանայի ամենաեկամտաբեր մասը կդառնա։ Ավելացնենք, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերթը եւ Մահվան պարգեւները. մաս 2»-ը ֆիլմը՝ տոմսերի վաճառքից առաջացած 57,6 մլն դոլարով։ Հիշեցնենք, որ «Սքայֆոլը» մեկնարկում է Հյուսիսային Ամերիկայում այս տարվա նոյեմբերի 9ն, եւ դրանից ստացված եկամուտը, հավանաբար կգերազանցի «Մահվան պարգեւների» տոմսերի վաճառքից հավաքած ընդհանուր գումարը՝ 100 մլն դոլարը։   `
ՔԻՓՓԸ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

  Մինչ Միրանդա Քիփփի «անգլիացի» կոլեգաները վայելում են իրենց հանգիստը, նա ջանասիրաբար աշխատում է իր նոր ֆոտոսեսիայի վրա: Միրանդան հրաշալի կերպով կարողանում է համատեղել ակտիվ հանգիստն աշխատանքի հետ: Հայտնի մոդելը երբեք չի բողոքում, որ չի կարողանում անցնել լիակատար հանգստի, այլ ընդհակառակը` մեծ բավականություն է ստանում ամենուրեք զբաղվել իր սիրելի գործով: Ի դեպ ֆոտոսեսիան տեղի է ունեցել Սիդնեյում, որտեղ Քիփփին ընկերակցում են նրա ամուսինը`Օռլանդո Բլումը, և նրանց որդին` Ֆլիննը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Անգլերենում ամենաերկար բառը պետք է արտասանել 3.5 ժամ.

  Ամենաերկար անգլերեն բառը բաղկացած է 189, 919 տառից և նրա արտասանության համար պահանջվում է 3,5 ժամ, տեղեկացում է ABC լրատվականը: Ամենաերկար բառը օրգանական միացություններից մեկի անվանումն է: Այն սկսվում է մեթիոնիլ-ով և 3,5 ժամ հետո ավարտվում իզոլեյցին-ով: Այդ սպիտակուցը հայտնի սպիտակուցների մեջ ամենամեծն է և շատ կարևոր դեր է խաղում մկանների կրճատման գործընթացում:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :