Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Կռվարարներն ավելի երկար են ապրում, քան ամաչկոտ լռակյացները

  Բղավեք, անպատվեք և բռունցքով հարվածեք սեղանին, եթե բարկացած եք։ Շրջապատի մարդկանց դա դժվար թե դուր գա, սակայն, ըստ գիտնականների, բացասական հույզերի արտահայտումը կերկարացնի ձեր կյանքը, գրում է Правда-ն։   Ֆրիդրիխ Շիլլերի անվ. Ենի համալսարանի (Գերմանիա) մասնագետները պարզել են, որ մարդիկ, ովքեր չեն ամաչում արտահայտել իրենց հույզերը, ավելի երկար են ապրում, քան զուսպ մարդիկ։ Գիտնականների կարծիքով՝ բացասական հույզերը զսպելը վնասակար է առողջության համար։   Նման եզրակացություն է արվել 6 հազար կամավորների մասնակցությամբ արված ուսումնասիրության հիման վրա։ Չափել են նրանց զարկերակը և պարզել, որ այն մարդիկ, ովքեր զսպել են իրենց անհանգստությունը, այն զգալի արագացել է։ Դա հիմք է հանդիսացել ենթադրել, որ բացասական հույզերի զսպումը կարող է առաջացնել հիպերտոնիա, քաղցկեղ և այլ հիվանդություններ։   Գիտնականները համեմատել են տաքարյուն իսպանացիներին անդրդվելի բրիտանացիների հետ, որոնց համարձակորեն կարելի է անվանել հանգստության էտալոն։ Հետաքրքիր է, որ Իսպանիայի բնակիչները միջին հաշվով ապրում են 2 տարի ավել, քան Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆրիսթայլ՝ կորեացի ֆուտբոլիստուհու կատարմամբ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բացահայտում Բերմուդյան Եռանկյունի մասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Իվետա Մուկուչյանը դուրս է մնացել «Գերմանիայի ձայն» մրցույթից

  Հայտնի հայ երգչուհի Իվետա Մուկուչյանն այլեւս չի մասնակցում «Գերմանիայի ձայն» մրցույթին: Ցավոք, նրան չի հաջողվել անցնել մրցույթի հաջորդ փուլ, սակայն կատարելով More երգը եւ հանդիսատեսին ներկայանալով հիասքանչ զգեստով, Իվետային հաջողվել է գրավել հազարավոր երկրպագուների եւ մնալ գերմանացի հանդիսատեսի սրտում: Facebook իր էջում Իվետան սրտանց երախտագիտություն է հայտնել բոլորից, նշելով, որ արդեն իրեն հաղթող է զգում՝ երկրպագուներից այդքան մեծ թվով զանգեր ստանալուց հետո, ովքեր պարզապես լալիս էին հեռախոսազրույցի ժամանակ: Բացի այդ, հայ երգչուհուն ուժ են տալիս հեռուստադիտողների բազմաթիվ մեկնաբանություններն ու հաճոյախոսությունները: Նա նշել է, որ պարտադիր մոտ ապագայում կրկին կփայլի էկրաններին:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
Ռունալդուն իրեն լավ է զգում

  Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Լևանտեի հետ կայացած մրցավեճում պատռել էր հոնքը:   Ֆուտբոլիստը թվիթերի իր էջում խոսել է իր առողջական վիճակի մասին.   - Շնորհակալություն երկրպագուներին յուրաքանչյուր նամակի համար: Արդեն ինձ լավ եմ զգում և հույսով եմ, որ կկարողանամ ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Փիթի և Ջոլիի անդաստիարակ երեխաները

  Օրերս Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն իրենց երեխաների հետ այցելել են Սփրինգֆիլդի փոքրիկ պիցցերիաներից մեկը. գրում է Wday.-ն: Սակայն պիցցերիայի աշխատողները չեն հասցրել ուրախանալ զույգի այցելությամբ, երբ նրանց երեխաները սկսել են անկարգություններ անել: Մատուցողները լրագրողներին պատմել են, որ աստղային ընտանիքի համար պիցցերիան փակել էին մեկ ժամով, նրանք պատրաստ էին նրանց այցին, բայց ոչ նրանց երեխաների չարություններին: Ըստ մատուցողների` երեխաները քայլում էին սեղանների վրայով, կոտրում էին կահույքը, միմյանց վրա ուտելիք էին շպրտում: Բայց ամենից շատ նրանց բարկացրել և զարմացրել է այն, որ այդ ընթացքում Ջոլին և Փիթը հանգիստ զրուցում էին և ուշադրություն չէին դարձնում երեխաների արարքներին:    `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
“THE VOICE OF ARMENIA” ՀԱՅՏՆԻ Է ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

    “THE VOICE OF ARMENIA” նախագծի ցնցող լուրը լսելուց հետո, շատերը տալիս  էին հետևյալ հարցը. Իսկ ովքե՞ր են լինելու ժյուրիի անդամները: Այն ժամանակ այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտեր, իսկ այսօր այն այլևս բացահայտված է: Նախագծի զարգացման հետ զուգընթաց ընտրվում էին մեծ թվով  մարդիկ, ովքեր կարող էին լինել ժյուրիի կազմում, իհարկե ժյուրիի անդամները բացառապես պիտի լինեին երգիչ-երգչուհիներ: Նրանցից չորսը ժյուրիի կազմում են: Ժյուրիի անդամներից ամեն մեկը պիտի լինի համապատասխան տարիքային խմբից: Եվ այսպես –ը ներկայացնում է ժյուրիի կազմը՝ Արտո Թունջբոյաջյան-50 տարեկան և ավելի, Աբրահամ Ռուսսո և Սոնա-30-45 տարեկան և Սոֆի Մխեյան-մինչև 30 տարեկան մասնակիցներ: Մեր այն հարցին, թե ինչու՞  ժյուրիի կազմի անդամներից երեքը ոչ հայաստանաբնակ են, “Հայաստանի ձայնը” նախագծի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը պատասխանեց: “Կարծում ենք՝ այդպես ավելի հետաքրքիր կլինի: Նրանք հայ են, սակայն հայաստանաբնակ չեն”:               Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը    
; : :