Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

«ՅԱՄԱՄԱՅ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ԳՏԵԼ Է «ԻՐ» ՄՈԴԵԼԻՆ

  Իսպանուհի «գիշատիչ գեղեցկուհի» Արիադնա Արտիլեսը ոչ ստանդարտ կերպով գովազդել է «Յամամայ» իտալական ֆիրմայի կողմից առաջարկվող կանացի ներքնազգեստների նոր հավաքածուն: Ապրանքանիշը, որը դեռևս տասնմեկ տարեկան է, կարծես թե գտել է «իր» մոդելին: Վերջերս Արիադնան հաճախ չի երևում ամսագրերի առաջին էջերին, ինչն էլ կարծես թե նրա պրոդյուսերների ոչ ակտիվ գործունեություն ծավալելու պատճառով է, չնայած այն հանգամանքին, որ  երիտասարդ գեղեցկուհին միաժամանակ համագործակցում է չորս մոդելային գործակալութունների հետ Մադրիդում, Բարսելոնայում, Լոնդոնում և Նյու- Յորքում: «Յամամայ» ֆիրմայի ֆոտոսեսիան կատարվել է հանրահայտ «Կապրի» կղզում, որը մոդելի ամենասիրված վայրերից մեկն է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան
Կինոյի լեգենդ Մարտին Սկորսեզեն այսօր դառնում է 70 տարեկան

  Հանրահայտ կինոռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Մարտին Սկորսեզեն (ամբողջական անունը՝ Մարտին Մարկանտոնիո Լուչանո Սկորսեզե) այսօր դառնում է 70 տարեկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Կինոյի լեգենդար գործիչը ծնվել է 1942թ.ն նոյեմբերի 17ն, Նյու Յորքում, իտալական ծագում ունեցող կաթոլիկ ընտանիքում։ Նա ապրել է Նյու Յորքի Քուինս թաղամասում, որտեղ բնակվում են Սիցիլիայից եկվորներ։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, 1966ն ստացել մագիստրոսի կոչում և մի քանի տարի դասավանդել կինոյի ֆակուլտետում։ 1970-ականներին սենսացիա դարձավ նրա «Տաքսիստը» (1976) ֆիլմը, որն արժանացավ Կաննի կինոփառատոնի Գրան պրի մրցանակին։ 1980ն էկրան բարձրացավ «Կատաղած ցուլը», որն արժանացավ 2 «Օսկար»՝ տղամարդու լավագույն դերի (Ռոբերտ Դե Նիրոյի կատարմամբ) և մոնտաժի համար։ 1990-ականներին նա նկարահանել է «Վախի թիկնոցը» (1991), «Գովազդի արքան» (1993), «Խաղատուն» (1995) և այլ ֆիլմեր։ Իսկ «Նյու Յորքի բանդաները» ֆիլմի համար Սկորսեզեն արժանացել է «Ոսկե գլոբուս»։ Նրա վերջին՝ 3D ձևաչափով նկարահանված «Ժամանակի պահապանն» այս տարի արժանացել է 5 «Օսկար»։ Նա նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր։ Սկորսեզեն ամուսնացել է 5 անգամ, նրա վերջին կինը հրատարակիչ Հելեն Մորիսն է։ Իսկ նախկին կանանց թվում է եղել ռեժիսոր, դերասանուհի Իզաբելլա Ռոսելլինին։ Ռեժիսորն ունի 3 դուստր։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԺԱՄԱՆԵՑ ԱՄՍՏԵՐԴԱՄ

  Օգոստոսի 20ն իր համերգային շրջագայությունների շրջանակում Լեդի Գագան այս անգամ ժամանեց Ամստերդամ: Երգչուհին մգեցրել էր մազերի գույնը, բայց չնայած մազերի հետ կապված աընդհատ իր էքսպերիմենտներին, նա 50%-ով դեռ շիկահեր է: Հետաքրքիր է` արդյո՞ք արտասովոր Լեդի Գագան կվերադառնա իր մազերի նախկին գույնին: Ի դեպ վերջերս երգչուհու շուրջ պտտվում են սկանդալներ, սկանդալների հետևից: Նախ նրան սպառնում էին կենդանիների պաշտպանները, ապա Բուխարեստում Գագայի թիկնապահը ծեծում է նրա համակիրներից մեկին, իսկ օրերս Գագան համերգի ժամանակ փսխվում է ուղիղ բեմի վրա: Երևում է «հրեշների մայրը» հապճեպ պետք է դիմի բժիշկների օգնությանը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ռոման Բերեզովսկին գլխավորում է Թոփ տասնյակը.

  Թոփ 10 դարպասի պաշտպանումները. Բերեզովսկին գլխավորում է տասնյակը       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Էմի Ուեինհաուսի Առանձնատունը կվաճառվի աճուրդով

  2011 թվականի հուլիսին մահացած աշխարահռչակ երգչուհի Էմի Ուեինհաուսի լոնդոնյան առանձնատունը կվաճառվի աճուրդի ընթացքում: Առանձնատան նախնական արժեքն է  1.8 միլիոն ֆունտ ստերլինգ: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 3ն: Երեր հարկանի առանձնատունը, որը գնտվում է Լոնդոնի հյուսիս-արևելքում, առաջին անգամ փորձել են վաճառել 2012 թվականի մայիսին , սակայն 2,7 միլիոն ֆունտ ստերլինիգի դիմաց գնողներ չեն գտնվել:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ֆրանսուհիների բարեկազմության գաղտնիքները

  Թվում է, թե ֆրանսուհիները միշտ ինչ-որ գաղտնի կերպով կարողանում են պահպանել իրենց բարակ իրանն ամբողջ կյանքի ընթացքում: Դիետոլոգ Ֆրանսուազ լ’Էրմիտը որոշել է բացել ֆրանսուհիների «գաղտնիքը»:   Կարևորը չուտել ոտքի վրա: Սննդի ընդունման գործընթացը պետք է տևի մոտավորապես 20 րոպե:   Մեծ ուշադրություն պետք է դարձնել ընթրիքին, իսկ օրվա ընթացքում պետք է գոնե երկու անգամ սնվել, ընդ որում դանդաղ ծամելով սնունդը:   Պակաս կարևոր չէ նաև այն շրջապատը, որի ներկայությամբ դուք ուտում եք: «Նստելով սեղանի առաջ օրվա ընթացքում երկու անգամ և ընտանիքի անդամների ընկերակցությամբ, արտաքնապես Դուք պարզապես կփայլեք»,- հավատացնում է դիետոլոգը:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շաբաթվա ֆուտբոլային ամենագեղեցիկ հնարքներն ու դրվագները (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :