Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ

  Օգոստոսի 15ն գեղեցկուհի Եվա Լոնգորիան հագել էր բարձրակրունկ կոշիկներ: Դերասանուհին պատրաստ է մեծ զոհողությունների գնալ հանուն նոր նախագծի`NBC "Ready For Love" համար, որի նկարահանումները կատարվում են Լոս-Անջելեսում: Բարձրակրունկ կոշիկները չեն խոչընդոտում դերասանուհու ակտիվությանը, այլ հակառակը` նույնիսկ հիացնում և ուրախություն են պատճառում Եվային. հիմա նա իրեն առանց բարձրակրունկ կոշիկների ուղղակի չի պատկերացնում:   Ի դեպ օրերս Եվա Լոնգորիան ճանաչել էր իրեն 2010 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր: Դատավճռի հրապարակումից մի քանի օր առաջ, Եվան այդ հարցը լուծել է խաղաղ ճանապարհով` խոստովանելով իր մեղքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան
ԱՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՎԻՃԵԻՆ

  Վերջերս, Կրեեդը Ալեքսեյ Վորոբևի հետ համատեղ ձայնագրել էին «Больше чем любовь» երգը: Սակայն երգիչները դրանով չցանկացան բավարավել և որոշեցին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իսկ տեսահոլովակի սցենարները պետք է առաջարկեին նրանց երկրպագուհիները, և ինչպես խոստացել էին տղաները` հաղթողը պետք է նկարահանվեր հենց այդ տեսահոլովակում: Բայց, ցավոք, չստացվեց: Եվ միայն այն պատճառով, որ երկրպագուհիների ուղարկած սցենարներն այնքան հաջողված էին, որ Լեշան և Եգորը չկարողացան ընտրել դրանցից լավագույնը: Նրանք որոշում են ընտրել յուրաքանչյուր սցենարից ամենաթեժ հատվածները և դրանցով իսկ գրել մեկ ամբողջական սցենար: Այսինքն ծաղկաքաղ անել: Եվ արդյունքում ստացվում է հետևյալը.- տղաները ընկերներ են, ովքեր երջանիկ  սիրահարների կերպար են մարմնավորում: Եվ ահա, շատ պատահական, մի ընկերը հանդիպում է իր երազների աղջկան և չի պատկերացնում, թե ճակատագիրը ինչ թակարդ է պատրաստել իրենց համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ֆրանսիայում Րաֆֆին անցել է մեծ եզրափակիչ (վիդեո)

  Ֆրանսիայում Րաֆֆի անունով հայ տղան, ով աստիճանաբար բարձրացել է փառքի աստիճանով, «M6»« հեռուստաալիքի «Ֆրանսիայում անհավատալի տաղանդներ կան» ծրագրի կիսաեզրափակչում հեռուստադիտողների քվեարկության արդյունքում անցել է մեծ եզրափակիչ:   Ինչպես հաղորդում է Nouvelles dArmenie-ն, հայկական դրոշի գույներով թեւնոցով տղան հեռուստանախագծի կիսաեզրափակչում ընկղմվել է բուռն ռոքի աշխարհում` կատարելով ամերիկացի երաժիշտ Չաք Բերրիի «Ջոնի բի գուդ» երգը: Հայ տղան արժանացել է ժյուրիի անդամներ Ժիլբեր Ռոզոնի, Սանդրին Կորմանի եւ Դեյվի հիացական արձագանքներին: Ծնվել է աստղ, եթե նրան ոչինչ չխանգարի եւ նա կատարի հաջող ստեղծագործություններ:   Ծրագրի երկրորդ մասում երիտասարդ արքայազնը Սանդրին Կորմանի եւ եզրափակչի մասնակիցների հետ կատարել է Էդի Միտչելի Pas de boogie woogie երգը:   Տեսանյութ   ՝ NEWS. STYLE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ծննդաբերելու համար ամենաբարենպաստ երկիրը Շվեյցարիան է. հետազոտություն

  «The Economist» ամսաթերթը հետազոտություններ էր անցկացրել` պարզելու, թե աշխարհի որ երկիրն է առավել բարենպաստ, անվտանգ և առողջ միջավայր ստեղծում ծննդաբերության համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առավել բարենապաստ երկրների թվում են Շվեյցարիան, Ավստրալիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Սինգապուրը: Ռուսաստանը 72-րդ տեղում է, քիչ բարձր Ադրբեջանն է, իսկ քիչ ներքև Ղազախստանը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՌԵՄԲՈՆ` ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՐԵԽԱ Է ԵՂԵԼ

  Կասկադյորների ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանն այսօր ն տեղեկացրեց, որ իր երազանքն էր` դառնալ կասկադյոր,-“ Ես մանկուց էլ  շատ անհանգիստ երեխա եմ եղել և առաջին բարդ կոտրվածքները ստացել եմ երկրորդ դասարանում, երբ ավտոտնակների մի տանիքից թռչում էի մյուս տանիքը”: Առաջին ֆիլմը, որտեղ Արմեն Պետրոսյանը հանդես է եկել  որպես կասկադյոր` Տիգրան Խզմալյանի “Պիեռլեկինո”  ֆիլմն է եղել, որտեղ փոխարինում էր Վլադիմիր Մսերյանին: Իր մյուս երազանքը Ռեմբոն` նույն ինքը Արմեն Պետրոսյանը, իրականացրել է արդեն հասուն տարիքում` ստեղծելով կասկադյորների ասոցիացիա,-“ Հայ կինոն երբեք  չի ունեցել իր սեփական կասկադյորները և մենք միշտ կասկադյորներ ենք մուրացել Ռուսաստանից և տարբեր հանրապետություններից: Իսկ այսօր ունենք մեր տղաները , որոնց հմտության վրա զարմանում են օտարերկրյա մասնագետները, որ այս փոքրիկ հանրապետությունում կան նմանօրինակ պրոֆեսիոնալ տղաներ, չնայած իմ երկիրը ինձ համար աշխարհի ամենամեծ երկիրն է”:  Կասկադյորը նշեց, որ նկարահանումների ժամանակ իր բարդ վնասվածքները եղել են ոտքի կոտրվածքը, դեմքի պատռվածք և նմանաօրինակ վնասվածքներ,-“ Շատ լուրջ վնասվածքներ չեն եղել, որովհետև մենք` կասկադյորներս, հնարքները իրականացնելուց առաջ վնասվելու ռիսկը հնարավորինս իջեցնում ենք մինիմումի”: Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի կասկադյորը, Արմեն Պետրոսյանն ասաց, որ թվարկելու համար անհրաժեշտ կլինի մի քանի օր, սակայն նշեց ամենակարևոր կետերը,-“Առաջին հերթին կասկադյորը պետք է ունենա ցանկություն, նվիրվածություն այդ աշխատանքին, որովհետև դա ապրելու ձև է, ոչ թե մասնագիտություն”:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
Բիլ Գեյթսի սիրելի զբոսանավը վաճառվում է 13,9 մլն դոլարով.Ֆոտո

  47 մետրանոց Charade զբոսանավը, որը կառուցել է Microsoft- ի հիմնադիրներից մեկը՝ Պոլ Ալենը, եւ որի վրա իր մեղրամիսն է անցկացրել Բիլ Գեյթսը, վաճառում են 13,9 մլն դոլարով։ Հստակ հայտնի չէ, արդյո՞ք Ալենը Charade փաստացի սեփականատերն է, սակայն, նույնիսկ եթե այդ թանկարժեք խաղալիքը հենց ինքն էլ վաճառում է, դժվար թե տխրի, քանի որ նա դեռ Octopus ունի։  Ասում են Charade – ը վաճառելու ցանկություն Ալենը դեռեւս 2003ն է ունեցել, Octopus – ը՝ առաջին Feadship էլեկտրոնային կառավարմամբ զբոսանավը գնելուց անմիջապես հետո։  Այն նախատեսված է 12 ուղեւորի եւ անձնակազմի 11 անդամների համար։ Նավում 5 մեծ նավախուց կա, տախտակամածին՝ բաց բար, ճաշասրահ եւ այլ տարածքներ։  Այն 905 ձիաուժ հզորությամբ երկու Caterpillar 3508 DI-TA շաժիչ ունի, որոնց շնորհիվ զբոսանավի առավելագույն արագությունը կազմում է 15 հանգույց՝ մոտ 28 կմ/ժ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նրանք իրական տաղանդներ են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :