Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՉՔՆԱՂ ԷԴԻՏԱ ՎԻԼԿԵՎԻՉՈՒՏԵՆ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՓԱՅԼՈՒՄ Է

    Ֆոտոմոդել Էդիտա Վիլկևիչուտեն հազվադեպ է համագործակցում կանացի ապրանքանիշային ներքնազգեստների ընկերությունների հետ, ինչպես վարվում են իր կոլեգաներից շատերը կամ ինպես կցանկանայինք մենք, այնպես որ, օգոստոս ամսվա կատալոգի առաջին էջին նրա հայտնվելը անակնկալ կերպով հիացրեց բոլորին: Էդիտան իր առաջին լիարժեք պայմանագիրը ստորագրել է քսան տարեկանում: Առաջին մոդելային գործակալությունը, որի հետ նա համագործակցել է, հանդիսանում է ֆրանսիական  "Women Management" ապրանքանիշը` Միլանից: Հետագայում նա համագործակցել է նաև "VIVA" ընկերության հետ, իսկ հինգ տարի առաջ տեղի է ունեցել մոդելի առաջին դեբիուտը: 2008 թվականից Վիլկևիչուտեն համգործակցում է "Victoria’s Secret" ընկերության հետ և մասնակցել է "Just Cavalli" հավաքածուի ցուցադրություններին: Ֆոտոսեսիաներից շատերը ասոցացվում են "Pink" ենթաապրանքանիշի հետ: Այսպիսով Էդիտա Վիլկևիչուտեն գրավում է առաջատար ապրանքանիշերի կատալոգները:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան    
ՀԻԼԱՐԻ ԴԱՖՖԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  Երեկ` օգոստոսի 27ն, Հիլարի Դաֆֆը որդու` Լուկայի  հետ այցելել է ˝Բևերլի Հիլզ˝ հանրախանութ: Դերասանուհին իր համար ընտրել էր սպորտային ոճի հագուստ, իսկ որդու համար հոյակապ մանկական կոմբինեզոն` պատված կեդանիների նկարներով: Երևում է, որ փոքրիկ Լուկան շատ աշխույժ և հետաքրքրասեր երեխա է. մեքենայից իջնելիս նա քիչ էր մնում ընկներ Հիլարիի գրկից` իր ակտիվ, անկանոն  շարժումների պատճառով: Կածում ենք, որ այդքան շարժուն փոքրիկը շատ շուտով մայրիկից կսովորի գնումներ կատարել, իսկ ապագայում կփայլի իր ինքնուրույնությամբ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հիլարին մեզ ապշեցրեց իր ˝արևային˝ բաճկոնով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
«Աուդի» կոնցեռնը մեքենաներ է նվիրել «Ռեալի» ֆուտբոլիստներին

  Մադրիդի «Ռեալի» հովանավորներից մեկը` գերմանական «Աուդի» կոնցեռնը, 25 մեքենա է նվիրել Արքայական ակումբի ֆուտբոլիստներին: Կրիշտիանու Ռոնալդուին բաժին է հասել 166 հազար եվրո արժողությամբ R8 Coupé: Ակումբի մնացած ֆուտբոլիստների մեծ մասը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի համեստ ընտրություն են կատարել` Q7, որի արժեքը չի գերազանցում 90 հազար եվրոն: «Աուդիի» կողմից «Ռեալին» տրված մեքենաների ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիոն եվրո:   `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Դավիթ Բադալյանը քիչ էր մնում ավտովթարի զոհ դառնար

  Rippi-ն եւ Դավիթ Բադալյանը մայիսին ներկայացրին “Գիտեմ” դուետի տեսահոլովակը, իսկ առաջիկայում երգիչը երկրպագուների դատին կհանձնի իր անհատական նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Հրեշտակ” երգի հիման վրա: Երաժշտության, խոսքերի եւ գործիքավորման հեղինակը հենց Դավիթն է, որին երգի ձայնագրման ընթացքում նվագակցել է կիթառահար Գուրգեն Էբեջյանը: Երգիչը տեղեկացրել է, որ նկարահանումն իրականացրել են օրեր առաջ, ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, ադմինիստրատորը` Վահե Համբարձումյանը: Սյուժեն զարգանում է Շահումյանի անվան հրապարակում` անձրեւի տակ. “Տեսահոլովակի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է մեկ կադրով` առանց “ստոպ””: “Հրեշտակ” գլխավոր հերոսներն են Մերի Դիլանյանն ու Դավիթ Գրիգորյանը. “Ավտովթար է տեղի ունենում, ինչի հետեւանքով հերոսուհին մահանում է ու սեւ հրեշտակ դառնում”,-պատմել է Դավիթը եւ հավելել. “Քիչ էր մնում, որ ես ու հերոսուհին արդեն իրական ավտովթարի զոհ դառնայինք: Լուսանկարում պարզ երեւում է, թե ինչպես է հրապարակ մտած կարմիր մեքենան, չնկատելով, որ կանգնած ենք, շարունակում վարել իմ ուղղությամբ”: Նկարահանման ընթացքում տեղացող անձրեւը հեղինակները ստացել են հրշեջ մեքենայի օգնությամբ. “Ջուրը վերջացավ, եւ մենք թրջված մեկ ժամ սպասել ենք, որ մեքենան կրկին վերազինվի ջրով”,-նշել է երգիչը:    “Հրեշտակ” պրեմիերան նախատեսվում է իրականացնել մինչեւ տարեվերջ:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԱՐՑԱԽՈՒՄ

  Հայկական շոու-բիզնեսում շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, մենահամերգն էլ` տեսահոլովակից: Չնայած բոլորս անհամբեր սպասում էինք Սարգիս Ավետիսյանի նոր երգի և տեսահոլովակի մանրամասներին, երգիչը որոշեց էլ ավելի անկանխատեսելի լինել:  Արցախում բնակվող նրա երկրպագուները կարող են արդեն օրերը հաշվել մինչև հոկտեմբեր. հենց այս ամսին էլ կկայանան Սարգիս Ավետիսյանի հյուրախաղերը Արցախի մի քանի քաղաքներում: Սա կլինի նրա երկրորդ այցելությունը Արցախ աշխատանքային նպատակներով: Դեռ 2008թ. նա մասնակցեց այնտեղ կազմակերպված “Ընծա” փառատոնին:  Նախնական տվյալներով, Ավետիսյանը կայցելի Ստեփանակերտ և Հադրութ: Այլ քաղաքներ այցելելու հնարավորությունը որոշ չափով, իհարկե, կախված կլինի երկրպագուների ակտիվությունից:  Դե ինչ աղջիկնե՛ր, այսպիսի հնարավորությունն ամեն օր չի թակի ձեր դուռը: Ժամանակն է ցույց տալ, թե ինչպես է Արցախը դիմավորում արցախցիներին:   Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
Միշա Գալուստյանը դարձել է ազգայնականների «զոհը»

  Հայտնի շոումեն, հումորիստ, դերասան Միխաիլ Գալուստյանը ստիպված է եղել Twitter սոցիալական կայքում 800 000 օգտատիրոջ արգելափակել՝  իր հասցեին վիրավորական հաղորդագրություններ տեղադրելու պատճառով։  Այս մասին նա անձամբ է գրել իր միկրոբլոգում։ Նրան վիրավորել են ազգային պատկանելության համար՝ անվանելով «սև», «կապիկ» և այլն։ Նրա ընթերցողները խորհուրդ են տվել արհամարհել նման հաղորդագրությունները, կամ վերաբերվել հումորով։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՔՐԻՍՏԻՆԱ ԱԳԻԼԵՐԱՅԻՆ

    Բոլորիս կողմից սիրված և հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան երեկ ԱՄՆ  պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից  ստացավ Ջորջ ՄակԳովերնի կազմակերպության մրցանակ: Նման հեղինակավոր մրցանակը Ագիլերան ստացավ բարեգործական գործունեություն ծավալելու շնորհիվ: Հիշեցնենք, որ Ագիլերան չի պատրաստվում նիհարել: Քրիստինա Ագիլերայի հասցեին, որ նա գիրացել է, բազմաթիվ ասեկոսեներ են պտտվում և  նա որոշեց ինքն իրեն պաշտպանել,”-Դուք աշխատում եք չաղ մարդու հետ: Համակերպվեք:” Առաջին անգամ նա իր կազմվածքի մասին նման բան լսեց դեռևս 2002 թվականին, երբ բավականին կարճ ժամանակում հավաքեց 7կգ: Որպես վերջաբան ավելացնենք, որ իր վերջին տեսահոլովակում Ագիլերան հիասքանչ տեսք ունի:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը:  
; : :