Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԱՄՈՆ ՆՈՐ ՖԻԼՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐՈՒՄ

  Կարծես թե աշունը առատ է լինելու ոչ միայն բնության համար: Արվեստագետների կյանքում այն  ևս նոր էջ  կբացի: Արամոն պատկանում է հենց այդ արվեստագետների թվին: -ը կապ հաստատեց նրա հետ և փորձեց պազել, թե ինչն է նրա լռության պատճառը. “Ինձ մոտ ստեղծագործական լռություն է: Սեպտեմբերից կներկայանանք նորություններով: Նոր ֆիլմ ենք նկարահանել, որի գլխավոր դերակատարներից մեկը ես եմ” նշում է երգիչ, դերասան Արամոն: Վերջինս նաև տեղեկացրեց, որ ֆիլմը այժմ գտնվում է մոնտաժային փուլում և վերջնական ձևով հանրությանը կներկայացվի աշնանը: Սակայն սա ամենը չէ: Երգարվեստի հետ կապված երգիչը նորություններ ևս կներկայացնի: Մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է թողարկել իր նոր ձայնասկավառակը. “Դեռ երգերն եմ ընտրում, որոնցից մեկի հիման վրա էլ կնկարենք տեսահոլովակ”: Իսկ մեր այն հարցին, արդյո՞ք սպասվելու է համերգ, երգիչը պատասխանեց. “ Այո, իհարկե, աշնանը կներկայանանք համերգով”:     Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Ռոբերտ Դե Նիրոն ու Ջեյ Զին վիճել են

    Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկի՝ տաղանդավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոյի և հանրահայտ ռեփեր Ջեյ Զիի միջև վիճաբանություն է ծագել Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան առթիվ (նոյեմբերի 11ն) Նյու Յորքում կազմակերպված խնջույքի ժամանակ։ Ինչպես նշում է The New York Post աղբյուրը, ով ներկա է եղել երեկույթին, 69-ամյա դերասանը հրաժարվել է բարևել ռեփերին, երբ վերջինս մոտեցել է նրա սեղանին ու ջերմ ողջունել։ ի փոխանցմամբ՝ Դե Նիրոն երգչին բավական կոպիտ կերպով ասել է, որ «բարևելու փոխարեն ավելի լավ կաներ իր հեռախոսազանգերին պատասխաներ»։ «Ես 6 անգամ զանգահարել եմ բջջայինիդ, բայց դու չես էլ բարեհաճել գոնե մի անգամ հետ զանգել ինձ։ Դա պարզապես անդաստիարակություն է»,- բարկացած ասել է դերասանը։ Բանն այն է, որ նրանք պայմանավորվել են համատեղ երգ ձայնագրել նոր ֆիլմի համար, սակայն Ջեյ Զին չի պատասխանել Դե Նիրոյի զանգերին՝ պայմանավորվելու համար։ Թեև ռեփերը  փորձել է մեղմել Դե Նիրոյի զայրույթը, ասելով, թե չափազանց մոռացկոտ է, այնուամենայնիվ դերասանը շարունակել է նրան վիրավորել Մարտին Սկորսեզեի, Քեմերոն Դիասի և Ջեմի Ֆոքսի ներկայությամբ։ Եվ նույնիսկ Ջեյ Զիի կնոջ՝ Բեյոնսեի հորդորներից հետո Դե Նիրոն չի հանդարտվել և շարունակել է սևամորթ աստղին անքաղաքավարի ու անտաշ անվանել։     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Քրիսթեն Սթյուարտը դարձել է կանացի օծանելիքի դեմքը.

  Քրիսթեն Սթյուարտը դարձել է Balenciaga – ի Florabotanica կանացի բույրի դեմքը։ Ըստ Delovoe.TV - ի, այս մասին հայտնի է դարձել «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. Մաս 2» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Florabotanica բույրը ստեղծել են պարֆյումերներ Ժան-Քրիստոֆ Էրոն ու Օլիվյե Պոլժը։ Այս արեւելյան բույրի մեջ հաջող կերպով համադրվում են խեժի, մեխակի, կալադիումի, վարդի եւ անանուխի երանգները։ «Քրիսթենը հրաշալի արտահայտում է Balenciaga ոգին եւ առողջ կերպով իր մեջ համադրում է կանացիությունն ու տղայականությունը։ Նա այն աղջկա կատարյալ տիպար է, ում նվիրված է Florabotanica բույրը», - հաղորդել է Balenciaga - ի քրեատիվ տնօրեն Նիկոլա Հեսքերը։ Հիշեցնենք, որ մթնշաղային սագայի ավարտական ֆիլմի դրամարկղային եկամուտները սրընթաց աճում են եւ հավակնում ռեկորդի։ Առաջին շաբաթ-կիրակիի արդյունքով ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 340 մլն դոլար։     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ցավազրկող հաբերը կրճատում են կյանքի տեւողությունը

Ցավազրկող դեղահաբերի չարաշահումը բերում է վաղաժամ մահվան. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում ցավազրկողների հետևանքով առաջացած մահերը զբաղեցնում են 15-րդ տեղը: Հայտնաբերվել է, որ դեղահաբերի չարաշահումը 2-4 անգամ մեծացնում է կաթված ստանալու հավանականությունը: Անհրաժեշտ է գտնել այլ միջոցներ` ցավից ազատվելու համար: Խորհուրդ է տրվում օգտվել ասեղնաբուժությունից:  Բացի այդ, մասնագետները պնդում են, որ ցավի պատճառ է հանդիսանում ոչ ճիշտ սննդակարգը   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սպիտակ ատամնաշար ունենալու պարզ մեթոդներ

  Սպիտակ ատամնաշար ունենալը երազանք է բոլորի համար: Այն ունենալու համար ոչ միշտ է պարտադիր դիմել ատամնաբույժի: Դրանք կարելի է խնամել նաև տնային պայմաններում: Սպիտակ ատամներ ունենալու համար անհրաժեշտ է շատ կաթ խմել: Կաթը ամրացնում է ատամների էմալը: Ամենատարածված ժողովրդական միջոցը սովորական սոդան է: Այն անմիջապես սպիտակեցնում է ատամները, բայց սոդայով կոպիտ տրորումից վնասված լնդերը կսկսեն ցավել: Սոդայի պարբերաբար օգտագործումը խրախուսելի չէ, քանի որ սոդան վնասում է էմալը: Արդյունքում ատամի զգայունությունն աճում է , եվ ցանկացած տաք կամ սառը սնունդ կարող է ցավի պատճառ դառնալ: Կարելի է օգտագործել  նաև լիմոնի կեղև: Այն նույնպես սպիատկեցնում է ատամները: Սրանք այն պարզ մեթոդներն են, որոնք կօգնեն ձեզ տնային պայմաններում ձեռք բերել սպտակ և գեղեցիկ ատամնաշար:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Էն ժամանակվա համ ու հոտն ուրիշ էր էլի>>.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ԴԻՆԱՄՈՆ” ՄԱՐԻՊՈԼԵ ՄԵԿՆԵՑ ԱՌԱՆՑ ԲԼՈԽԻՆԻ

  Կիևի “Դինամոյի” գլխավոր մարզիչը` Օլեգ Բլոխինը, այսօր իրականացրել է երեկոյի դասընթացները, իսկ ժամը 20:00ն մայրաքաղաքային թիմը թռչել է Մարիպոլ, 13-րդ տուրում  հանդիպելու տեղի “Իլիչևեց” խմբին: Իսկ մասնագետը մնացել է Կիևում: Բլոխինը խաղին կհետևի բժիշների հսկողության ներքո և մինչև Նոր Տարի “Դինամոյի” հետ չի թռչի արտագնա խաղերի: “Դինամոյի” և “Իլիչևեց” խաղը մեկնարկել է ժամը 16:00ն Մարիպոլեյում` “Իլիչևեց” մարզադաշտում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :