Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

130 ԲՈՂՈՔ ՈՒՂՂՎԱԾ ՄԱԴՈՆՆԱՅԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ ԴԵՄ

Օգոստոսի 9ն կայացած Մադոննայի համերգի դեմ 130  բողոք է ընդունվել Պետերբուրգի դատախազություն: Բոլոր բողոքները ոստիկանություն են ներկայացվել ստուգման նպատակով: Հիշեցնենք, որ Մադոննայի համերգը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 9ն «Պետերբուրգյան» սպորտային համալիրում: Ըստ համերգին ներկա գտնվողների նկարագրությունների` Մադոննան հանդիսատեսին կանգնել է մեջքով, որի վրա գրված է եղել «վախ չկա» տարօրինակ արտահայտությունը, իչպես նաև համերգի մասնակիցներին վարդագույն թևնոցներ են տրվել: Համերգի սկզբում երգչուհին հանդիսատեսին խնդրել է բարձրացնել ձեռքերը` ցուցադրելով վարդագույն թևնոցները, որոնք խորհրդանշում էին սեռական փոքրամասնությունների պաշտպանությունը: Իրավապահ մարմինները ցանկանում են ստուգումների միջոցով համապատասխան հետևություններ անել: Նշենք, որ հայցադիմումների մեծամասնությունը նեկայացված էր «Ծնողական հսկողության վարչության» և «Նոր հզոր Ռուսաստան» կուսակցության կողմից: Բազում հասարակական կազմակերպություններ և միություններ դիմել են դատարան` պահանջելով Մադոննայից 333 մլն ռուբլի` որպես հոգեբանական վնասի փոխհատուցում: Հիշեցնենք, որ սույն թվականի մարտին հյուսիսային հատված մուտք գործեց նոր օրենք, որը լիովին սահմանափակում է տարատեսակ սեռական փոքրամասնությունների պրոպագանդումը, իսկ օրինազանցության պատճառով սահմանվում է 5000 ռուբլի քաղաքացիների, 50.000 ռուբլի պաշտոնատար անձանց և 250ց 500 հազար ռուբլի տուգանք իրավաբանական անձանց դեպքում:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Այսօր ամենագոլդ օրերից մեկն է: Տեսանյութ աշխարհի վերջի մասին

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՓԱԹԹԻՆՍՈՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ԹՌՉԵԼ ՍՏՅՈՒԱՐՏԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

  Ռոբերտ Փաթթինսոնի և Քրիստիան Ստյուարտի բաժանումը բարդացրել է ոչ միայն նախկին սիրեցյալների հարաբերությունները, այլ նաև ''Summit Entertainment'' ըկերության հետ համագործակցության հարցերում անընդհատ խնդիրներ է առաջացնում: Հանգամանքների բերումով հենց ''Summit Entertainment'' գովազդային ընկերությունն է զբաղվում ''Մթնխաղեր. Սագա. Լուսաբաց. Մաս 2'' ֆիլմի գովազդմամբ: Ի դեպ ֆիլմի պրիմիերայից հետո, այն կտեղադրվի համապատասխան ցանցերում: Անդրադառնալով ֆիլմի գովազգային արշավի որոշակի նրբություններին` նշեմ, որ գովազդային գործակալները որոշել էին, որ դերասանները հանդես կգան պրոմո-շրջագայությունների միջոցով` խուսափելով ավելորդ վիճաբանություններից:  Բայց արի ու տես` Ռոբերտ Փաթթինսոնը հրաժարվել է նմանատիպ շրջագայությունից` ցուցաբերելով իրական ջենտլմենին վայել պահվածք: Դերասանը համաձայնվել է ուղեկցել Քրիստիան Ստյուարտին կարմիր գորգի վրայով քայլելիս, ինչպես նաև խոստացել է պաշտպանել աղջկան խելակորույս համակիրներից: Հետագայում պարզվեց, որ Ռոբերտը համաձայնվել է միայն աղջկան կարմիր գորգի վրայով ուղեկցելու գաղափարին, իսկ համատեղ թռիչքների և շրջագայությունների մասին խոսք գնալ չի կարող: Այս հանգամանքը ստուդիայի համար նորանոր խնդիրներ է ստեղծում. նրանք պետք է տարբեր թռիչքներ պատվիրեն` առանձին շրջագայություններ կատարելու համար և տարբեր հյուրանոցներում բարձրակարգ համարներ պատվիրեն: Չնայաց հիմա աշխատակազմը  պատրաստ է գնալ ամեն ինչի, որպեսզի ֆիլմի պրիմիերան կայանա: Նրանք հույս ունեն, որ ֆիլմի 5-րդ մասը իրենց վարկանիշը կհասցնի ռեկորդային ցուցանիշի: Հիշենցնենք, որ վերջերս տարածվել էին լուրեր, որ Ռոբերտ Փաթթինսոնը համակրում է երգչուհի Ռիհաննային: Դե, շոու բիզնեսում լուրերը տարատեսակ են, անկայուն ու բազբաբնույթ: Մեզ մնում է զատել իրականը անիրականից` հետևելով ամենօրյա թարմ նորություններին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
Ամբողջ աշխարհը խոսում է այս տեսանյութի մասին

  Խնդրում ենք սրտից թույլ մարդկանց չդիտել     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ժերար Դեպարդիեն Ինչու՞ է լքում Ֆրանսիան

    Ֆրանսիայում այս տարվա մայիսին Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ սոցիալիստական ուժերի իշխանության գալուց ի վեր լրատվամիջոցներում հաճախակի են հայտնվում լուրեր այն մասին, որ բազմաթիվ հարուստ ու ճանաչված ֆրանսիացիներ լքում են երկիրը։ Ֆրանսիայի, ինչպես նաև Եվրոպայի ամենահարուստ մարդուն՝ Բեռնար Արնոյին, հաջորդել է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, ով ևս պատրաստվում է հեռանալ Ֆրանսիայից և հաստատվել հարևան Բելգիայում։ Ստեղծված իրավիճակի «մեղավորը» նախագահ Օլանդի կողմից որդեգրած քաղաքականությունն է հարկային օրենսդրության դաշտում, ինչն ուղղակի անընդունելի է ապահովված ֆրանսիացիների համար։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Օլանդի նախաձեռնությամբ 75 %-ով բարձրացվել է գանձվող հարկերի չափը Ֆրանսիայի այն քաղաքացիների համար, ովքեր տարեկան 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ունեն։     `shshyan.
Կինը լույս աշխարհ է բերել միանգամից 11 երեխա. ՖՈՏՈՇԱՐՔ

  Աշխարհի նոր ռեկորդ է սահմանել այս կինը` Նադիա Սուլեմանը, լույս աշխարհ է բերել միանգամից 11 երեխա:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Pink-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ԳԵՂԵՑԻԿ “ՓՈՐԻԿԸ” ԵՎ ՊԱՏՄԵԼ Է ԻՐ ՎԱՅՐԻ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ

  Ինչպես հայտնի է Pink-ը հղիության ընթացքում բավականին գիրացել էր: Սակայն նրա նման ուժեղ կամքի տեր ունեցողի համար դա ամենևին էլ խնդիր չէր: Երգչուհին պարբերաբար զբաղվում էր սպորտով, որպեսզի նիհարի և վերականգնի իր նախկին տեսքը: Եվ նրա մոտ դա ստացվեց: Shape ամսգիրը, վերջերս, որոշել էր երգչուհուն հրավիրել լուսանկարահանումների, երգչուհին ընդունել էր առաջարկը: Pink-ը ցուցադրել է “փորիկը” և անկեղծացել:   Հղիության ընթացքում հավաքած քաշի մասին.   -Ես ուտում էի շատ կարկանդակ և բացի դրանից ես անընդհատ թթու էի ուզում `թթու Skittles և լիմոնով կարկանդակ:   Մարզումների մասին.   -Իմ երկու մարզիչներն էլ ինձ ստիպեցին շատ աշխատել, նրանք կարելի է ասել հարվածում էին իմ հետույքին: Իրենց մարմինները ինձ ոգեշնչեցին` վերադառնալ իմ նախկին տեսքին:   Մայրության մասին.   -Դա պարզապես պարզ երջանկություն է ամուսնու և կնոջ համար: Երեխան մեզ ավելի երջանիկ դարձրեց:   Վայրի անցյալի մասին.    -Ես ինը տարեկան էի, երբ սկսեցի ծխել, 20 տարեկան հասակում ես արդեն օրական ծխում էի մի ամբողջ տուփ: Ես դադարեցի ծխելը, երբ իմացա, որ երեխայի եմ սպասում: Իսկ այժմ ծխախոտի հոտն ինձ համար պարզապես զզվելի է:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :