Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՊԱՊԱՐԱՑԻՆԵՐԸ «ԲՌՆԵԼ ԵՆ» ԴԵՊՐԵՍԱՆՏ ՍՏՅՈՒԱՐՏԻՆ

Երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհի Քրիստիան Ստյուարտը, վերջերս խուսափում է հանդես գալ հանրության և ամենակարևորը, լրագրողների առջև: Նրա անվան շուրջ տարատեսակ  սկանդալներ են պտտվում, որոնց համաձայն նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ: Բայց օրերս նրա նկարները հայտնվել էին "Popsugar" սայտում: Պապարացիների կատարած լուսանկարներում 22-ամյա դերասանուհին չափազանց հոգնած և տանջված տեսք ուներ: Նա հագել էր սպիտակ տոպ, ջինսե տաբատ, կրում էր արևային ակնոց և սպորտային գլխարկ: Այս հագուկապով Ստյուարտին դժվար է համեմատել ֆիլմում Փաթթինսոնի  տաքարյուն զուգընկերուհու հետ, ով խենթացնում էր շատերին:   Նյութը պատրաստեց՝ Մարգարիտ Ավետիսյանը
«ԿՅԱՆՔԻ ԿԱՌՈՒՍԵԼ» ՆԱԽԱԳԾԻ ԴԵՐԱՍԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

  «Կյանքի կառուսել» սերիալի դերասան Գարիկ Հովհաննիսյանը նոր գեղարվեստական ֆիլմ է նկարահանել: Արմինե Ադամյանի արտադրության ֆիլմը կարճամետրաժ, խաղարկային է: Ռեժիսորն ու սցենարիստը հենց ինքը` Գարիկ Հովհաննիսյանն է: Պատմության մեջ ներգրավված են 5 կերպար` Ռուզան Վիտ Մեսրոպյան, Հերմինե Համբարձումյան, Մարիամ Գրիգորյան, Գարիկ Հովհաննիսյան և վերջինիս դուստր Սոնա Հովհաննիսյան: armcatalog.. հետ զրույցում Գարիկը ֆիլմի ժանրը բնութագրեց` որպես մելոդրամա, որը պատկերում է մի սիրո պատմություն: Սիրող զույգը ցանկանում է երեխա ունենալ, բայց ինչնչ պատճառներով չի կարողանում: Սակայն լսարանին սպասվում է անակնկալ զարգացում, որը կեզրափակվի լուսավոր ավարտով: Այժմ ֆիլմը մոնտաժման փուլում է: Պրեմիերան սպասվում է սեպտեմբերին:    Գարիկ Հովհաննիսյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   Նյութը պատրաստեց Գոհար Հակոբջանյանը
Ինչու՞ են կանայք դավաճանում

  Դավաճանության պատճառները շատ չեն, սակայն նրանք բոլորն էլ լուրջ են:   1. Կինը չի վայելել իր երիտասարդությունը: Երբ աղջիկն ամուսնանում է 18 տարեկանում եւ երեխաներ ունենում, ապա սկսում է նախանձել իր երիտասարդ ընկերուհիներին, ովքեր  տղաների ուշադրության կենտրոնում են: Նա եւս ցանակնում է ուշադրության արժանանալ եւ որոշում է իրեն 2-րդ հնարավորությունը տալ` փնտրելու  չիրականացված երջանկությունը:   2. Չբավարարված կին: Գուցե զուգընկերը ձեզ չի բավարարում: Սկզբում դա չի նկատվել կամ անուշադրության է մատնվել, սակայն տարիներ անց հարաբերություններն այդպես էլ չեն հարթվել: Սեքսուալ անհամատեղելիության մասին զրույցները ոչնչի չեն հանգեցրել: Արդյունքում` բազմաթիվ բարդույթներով տղամարդն է եւ կինը, ով իր անհավատարմության պատճառով մեղքի մեծ զգացում ունի: Կամ գուցե չի բավարարում տղամարդու կայացած չլինե՞լը, գուցե մեկ այլ բան: Պատճառներն իրականում շատ են:   3. Եվ ահա ես հանդիպեցի նրան…Ինչպես եւ տղամարդկանց, անպես էլ կանանց մոտ ճգնաժամեր են լինում: Ամուսնանալիս մենք հաճախ մտածում ենք, որ սիրում ենք, սակայն անցնում են տարիներ եւ հասկանում ես, որ ոչ, քանի որ հանդիպում ես հենց այն միակին եւ անկրկնելիին,  հանուն որի պատրաստ ես թողնել ամեն ինչ եւ լիովին տրվել զգացմունքներին:   4. Պատահականություն: Աղմկոտ երեկույթ, բազմաթիվ մարդիկ, գինու մեկ ավելորդ գավաթ եւ…տեղի ունեցավ: Ինքդ էլ չհիշելով` ինչպես դա տեղի ունեցավ, դավաճանում ես ամուսնուդ:   Բոլոր այս պատճառները  իրական են եւ կյանքում շատ են պատահում, սակայն պետք չէ մոռանալ, որ կինը երբեք չի հեռանա այն տղամարդուց, ով իրեն գնահատում, սիրում եւ պաշտպանում է:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԵՎ ՋԵՍՍԻԿԱ ԲԻԼԼԸ ԱՄՈՒՍՆԱՑԱՆ

  Լուրերը հաստատվեցին: Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսսիկա Բիլլը արդեն ամուսին և կին են: Դեռ ոչ մի մանրամասներ չկա հարսանիքի մասին, սակայն People ամսագիրը խոստացել է, որ այս շաբաթ կցուցադրի հարսանեկան լուսանկարները: Եվ ահա երիտսարդ զույգի մեկնաբանությունը,-“Շատ հաճելի բան է ամուսին և կին լինելը: Արարողությունը շատ գեղեցիկ ստացվեց և դա շատ մեծ նշանակություն ուներ մեզ համար: Շատ հաճելի էր, որ այդ օրը շրջապատված էինք մտերիմ ընկերներով և հարազատներով”- խոստովանել է զույգը: Տեղեկացնենք նաև, որ լուրեր էր պտտվում, թե հարսանեկան արարողությունը անցկացվելու էր ինչ-որ տեղ Իտալիայում: Հիշեցնենք, որ զույգը ընկերություն էր անում դեռ 2011 թվականի դեկտեմբեր ամսից:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ո՞վ է Կառլեն Կառլենիչը

  ''Կարգին սերիալ'' հումորային ծրագիրն արդեն մի քանի եթերաշրջան հեռուստաէկրաններին է: Այն միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից: Սերիալի անձնակազմը շարունակ նոր թարմացումներ է մտցնում սյուժեում, հայտնվում են նոր կերպարներ:   - Նոր եթերաշրջանը տվե՞ց սպասված արդյունքը: Նախորդի պես հաջողված համարո՞ւմ եք: - Միանշանակ, շատ հետաքրքիր ստացվեց: Այն դեռ չի ավարտվել, բայց արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ունի:   - Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում: - Շատ հետաքրքիր շարունակություն ենք մտածել: Անշուշտ կլինեն հետաքրքիր թարմացումներ, որպեսզի հեռուստադիտողին նույնպես հաճելի լինի:   - Ո՞վ է սերիալում ձայնավորում Կառլեն Կառլենիչի կերպարը: - Ես:   - Իսկ հնարավո՞ր է որոշ ժամանակ անց կերպարը մարնավորի որևէ մեկը: - Դժվար: Ի սկզբանե էդպես է եղել մտածված, որ դա լինի միայն ձայն: Այդ կերպարն էդպես է հետաքրքիր:   - Հայկ Մարությանն արդեն վերադարձե՞լ է ԱՄՆց: - Այո, Հայկոն արդեն Հայաստանում է: Շուտով կլինի եթերում:     ՝ mul.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` “ՊԱՐԶ, ՈՉ ԹԵ ԿԵՂԾ”

  Վերջերս, Մարիաննա Հովհաննիսյանը իր երկրպագուներին ներկայացավ նոր զուգերգով` “Մեծ Հայք” խմբի Մոսի հետ: Երգը արդեն իսկ սիրվել է բազմաթիվ երկրպագուների կողմից, ինչի մասին վկայում է հենց տեսահոլովակի դիտումների քանակը: Համագործակցության մասին առավել շատ տեղեկություն ստանալու համար armcatalog..-ը խոսեց երգչուհու հետ` “Նախաձեռնությունը իրենցն է եղել, բայց ես ինքս էլ մեծ հաճույքով եմ համագործակցել: Չեմ կարող հստակ ասել, արդյոք կլինի տեսահոլովակ այս երգի հիման վրա: Բայց հաստատ կարող եմ ասել միայն, որ արձակուրդներից հետո եթերում կլինի իմ նոր տեսահոլովակը` “Քիչ են քիչ” երգի հիման վրա: ”  Երգի երաժշտության հեղինակն է Դավիդ Բադալյանը, իսկ խոսքերինը` Մարիաննա Հովհաննիսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը: Երգչուհին նշեց նաև, որ շարունակում է ձայնագրել նոր երգեր, որոնք առաջիկայում կտրվեն հեռուստադիտողների դատին:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Ոչ բոլորն են կարող այսպես պարել. ՎԻԴԵՈ

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :